055 777 321
Երկուշաբթի-շաբաթ (900-1900)

Մինչև բժշկական օգնություն ցուցաբերելը

Տուժածին օգնություն ցույց տալու ցանկացած դեպք սկսվում է դեպքի վայրի զննությունից: Առաջինն ինչ պետք է պարզել, դա դեպքի վայրի անվտանգությունն է: Անվտանգությունն ապահովելու հետ կապված հնարավոր է 3 դեպք.

  1. Եթե հնարավոր չէ ապահովել դեպքի վայրի անվտանգությունը, ապա պետք չէ մոտենալ դեպքի վայրին և պետք է այլ անձնաց ևս արգելել և իհարկե անհրաժեշտ է ահազանգել համապատասխան ծառայություն վտանգը վերացնելու համար և շտապ օգնություն: Օրինակ, Եթե հաղորդալարն ընկած է մեքենայի վրա, ապա պետք չէ մոտենալ մեքենային և մեքենայում գտնվող անձանց պետք է խնդրել, որ մնան մեքենայի մեջ մինչև էլեկտրական հոսանքի անջատելը:
  2. Եթե հնարավոր է չեզոքացնել վտանգը, ապա պետք է նախ չեզոքացնել դա, ապա տուժածին ցույց տալ առաջին բուժօգնություն: Օրինակ, եթե էլեկտրական հաղորդալարն ընկած է մեքենայի կողքին անգիտակից վիճակում պառկած տուժածի վրա, նախ պետք է որևէ մեկուսիչով հեռացնել հաղորդալարը, հետո տուժածին ցույց տալ առաջին բուժօգնություն: Կամ դուք հարևանի ավտոտնակից լսում եք մեքենայի շարժիչի ձայնը և, բացելով դուռը, տեսնում եք գետին ընկած հարևանին: Ի՞նչ է պետք անել առաջին հերթին: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ մեքենայի շարժիչը աշխատում է, պետք է ենթադրել, որ տուժողը թունավորվել է մեքենայի արտանետած գազերից: Հետևաբար պետք է նախ վերացնել պատճառը, այն է՝ անջատել շարժիչը որպեսզի նոր գազեր չարտադրվեն, լայն բացել ավտոտնակի դռները որպեսզի օդը մաքրվի և հնարավորության դեպքում տուժածին տեղափոխել դեպքի վայրից:
  3. Եթե անվտանգությունն ապահովված է, ապա պետք է զննել տուժածներին և զանգահարել շտապ օգնություն: Շտապ օգնություն զանգահարելուց հետո անհրաժեշտ է տուժած(ներ)ին ցույց տալ առաջին բուժօգնույթուն:

շտաբ օգնություն Հիշեք, “Շտապ օգնության” դիսպետչերը հարցեր է տալու կատարվածի մասին հնարավորինս ամբողջական պատկերացում կազմելու համար, դրա համար մինչ շտաբ օգնություն զանգահարելը անհրաժեշտ է նախ առաջ ունենալ այն հարցերի պատասխանները, որոնք շտապ օգնության դիսպետչերը ձեզ կտա. ո՞րտեղ է դեպքը տեղի ունեցել, քանի՞ տուժող կա, կա՞ն արդյոք մահացածներ, տուժողների մեջ քանի երեխա, կին կամ տղամարդ կա և այլն: Հետևաբար, մինչև “Շտապ օգնություն” զանգահարելը պետք է զննել ոչ միայ դեպքի վայրը, այլ նաև` տուժած(ներ)ին:

Եթե տուժածները մի քանիսն են, ապա առաջինը պետք է բուժօգնություն ցույց տալ այն անձին, ով ամենից շատը դրա կարիքն ունի, անկախ տուժողների տարիքից կամ սեռից: Օրինակ, եթե տուժողների մեջ կա երեխա ում քթից արյուն է հոսում, հղի կին, ով ունի քերծվածքներ և շատ վախեցած է, և անգիտակից տղամարդ, ապա առաջինը պետք է բուժօգնություն ցույց տալ անգիտակից տղամարդուն:

Եվս մեկ կարևոր հանգամանք. Բոլորիս հայտնի է, որ մեքենայի մեջ պարտադիր պետք է լինի դեղատուփ, որի մեջ բացի դեղորայքից պետք է լինեն լարան(ժգուտ), մանրէազերծված (ստերիլ) ձեռնոցներ, մանրէազերծված (ստերիլ) անձեռոցիկներ և բինտ:

մանրէազերծ ձեռնոցներ Առաջին օգնություն ցուցաբերելիս` վարակումից պաշտպանվելու համար պետք է խուսափել վերքին անմիջապես դիպչելուց և օգնություն ցուցաբերել միայն ստերիլ ձեռնոցներով:

Հիշեք, կան դեպքեր, երբ օգնություն ցույց տվողը պետք է հնարավորինս քիչ միջամտի: Դրանք այն դեպքերն են, երբ տուժածին պետք է ցույց տալ խիստ մասնագիտական օգնություն: Օրինակ, Տուժածի որովայնի վրա բաց վնասվածքից օրգանների արտընկման դեպքում պետք չէ ոչինչ շարժել, պարզապես պետք է արտընկած օրգանները ծածկել մաքուր խոնավ գործվածքով կամ մանրէազերծված անձեռոցիկներով և պոլիէթիլենային թաղանթով: Այլ միջամտությունը կարող է էլ ավելի բարդացնել վիճակը: Կամ եթե տուժածի վերքի մեջ օտար մարմին կա, ապա օգնություն ցուցաբերելիս պետք չէ հանել այդ օտար մարմինը: Հնարավոր է, որ դա հանելու ընթացքում օգնություն ցույց տվողը էլ ավելի բարդացնի վիճակը, ասենք դրա արդյունքում սկսվի ուժեղ արյունահոսություն: ԲՆականաբար իրավիճակի բարդությունից խուսափելու համար պետք է ապահովել օտար մարմնի անշարժ վիճակ, քանի որ տուժողի շարժումների արդյունքում օտար մարմնի տեղաշարժը ևս կարող է առաջացնել բարդություններ:

Տուժածին մեքենայից հանելը

տուժածՃանապարհատրանսպորտային պատահարի դեպքում մեքենայի մեջ գտնվող տուժածին պետք չէ մեքենայից դուրս հանել, եթե նրա կյանքին անմիջական վտանգ չի սպառում (մեքենայի պայթյուն, հրդեհ և այլն):
Բացառված չէ, մեքենայի միջից վիրավորին դուրս հանելիս, օգնություն ցույց տվողը էլ ավելի կբարդացնի վիրավորի վիճակը: Դրա համար անհրաժեշտ է առաջին բուժօգնություն ցույց տալ հենց մեքենայի մեջ: Սկզբունքորեն, բացառությամբ վերակենդանացման գործողությունների, կարելի է առաջին բուժօգնության ցանկացած միջամտություն կատարել հենց մեքենայի մեջ, թեև որոշ դեպքերում դա այնքան էլ հեշտ չէ:

Այսպիսով, վիրավորին մեքենայից պետք է հանել միայն այն դեպքերում, եթե բացակայում է սրտխփոցը կամ շնչառությունը, կամ եթե վիրավորին մեքենայից չհեռացնելը կարող է անդառնալի հետևանքներ ունենալ (մեքենայի պայթյուն, հրդեհ և այլն):

Այրվածքներ

Հրդեհի դեպքում անհրաժեշտ է վիրավորին հնարավորինս արագ հանել մեքենայից:

Եթե վիրավորի մաշկը միայն կարմրած է, ապա նրա մոտ առաջին աստիճանի այրվածքներ են: Այդ դեպքում բավարար կլինի նույնիսկ սառը ջրի տակ 15-20 րոպե վերքի սառեցումը, սակայն միայն այն դեպքում, երբ մաշկի ամբողջականությունը վնասված չէ:

Եթե այրվածքի տեղում կան բշտեր, ապա դա արդեն առնվազն 2-րդ աստիճանի վնասված է: Շատ տարածված է նման դեպքերում ձեթի, թթվասերի, մածունի կամ նմատատիպ այլ միջոցների կիրառումը, ինչը միանշանակ հակացուցված է: Իրականում դրանք միայն բարդացնում են վիրավորի վիճակը և ավելորդ խնդիրներ առաջացնում բժիշկների համար:

Նման իրավիճակներում չի կարելի պոկել նաև մաշկի վնասված մասերը, կամ հագուստի այրված մասերը, քանի որ դրա արդյունքում վերքը կարող է բացվել և արյունահոսել կամ դառնալ մանրէների ներթափանցման աղբյուր:

Հետևաբար, այրվածքի առկայության դեպքում անհրաժեշտ է վերքին դնել մանրէազերծված անձեռոցիկ (չվիրակապել), հնարավորիս սառեցնել վերքը խուսափելով ջրի և վերքի անմիջական շփումից, տալ վիրավորին ցավազրկող և ջուր խմեցնել:

Վերակենդանացում

Մինչև վիրավորին օգնություն ցույց տալը կամ “շտապ օգնություն” զանգահարելը պետք է պարզել, թե արդյոք տուժողը սրտխփոց ունի և շնչում է: շնչառությունը ստուգելը
Իմացեք, հանգիստ վիճակում չափահաս մարդու անոթազարկը 60-80 զարկ մեկ րոպեում, իսկ շնչառությունը՝ 12-18 շնչառական շարժում մեկ րոպեում:
Սրտի աշխատանքը կարելի ստուգել քնի զարկերակը շոշափելով, ինչպես ցույց է տրված նկարում:

սրտի անուղղակի մերսումԵթե սրտի աշխատանքը բացակայում է, ապա անհրաժեշտ է անմիջապես ձեռնարկել սիրտ-թոքային վերակենդանացման գործողություններ, այն է՝ 30 անգամ սրտի անուղղակի մասսաժ և 2 անգամ արհեստական շնչառություն: 

Շնչուղիները ստուգելըԴրանից հետո անհրաժեշտ է տուժածին շրջել կողքի և ստուգել շնչուղիները:

շնչուղիները ստուգելըԱյնուհետև տուժածին պետք է պառկեցնեց մեջքի վրա, բերանը բացել ստորին ծնոտը պահելով այնպես ինչպես ցույց է տրված նկարում, որպեսզի վիրավորը լեզուն “կուլ” չտա, որից հետո կրկին անգամ անել սիրտ-թոքային վերակենդանացման գործողություններ:

Երբեմն տուժածները իրենք են դուրս գալիս մեքենայից և հրաժարվում անգամ բուժօնությունից, հայտարարելով որ ամեն ինչ կարգին է և իրենք ցանկանում են տուն գնալ: Ցավոք թվացական լավ ինքնազգացողությունը կարող է կարճ տևել: 5-10 րոպե հետո, երբ անցնի շոկային իրավիճակը, տուժողի վիճակը կարող է կտրուկ վատանալ: Այդ իսկ պատճառով անհրաժեշտ է հնարավորինս երկար պահել տուժածին, մինչև կժամանի շտապ օգնությունը:

Եթե տուժողի մոտ առկա չեն արտաքին վնասվածքներ և նա անգիտակից է

Եթե տուժողի մոտ չի երևում արտաքին վնասվածք, իսկ նա անգիտակից վիճակում է, ապա առավել հավանական է, որ վնասվել են նրա ներքին օրգանները: Առավել հաճախ անգիտակից վիճակում մարդը “կուլ” է տալիս լեզուն, ինչի արդյունքում փակվում է ըմպանը: Իսկ եթե առկա նաև ուղեղի ցնցում, ապա տուժողի մոտ կառաջանա սրտխառնոց և փսխում: Հնարավոր է նաև տուժողի բերանում արյուն տեսնել, ինչը կնշանակի, որ թոքերը վնասված են:անգիտակից մարդուն օգնություն ցույց տալը Նման իրավիճակներում առաջինը ինչ պետք է անել, տուժածին կողքի շրջելն է, որպեսզի նա չխեղդվի: Պետք չէ նրան խմելու ինչ որ բան կամ դեղահաբ տալ: Այդ պահին նրա մոտ կուլ տալու ռեֆլեքսը բացակայում է, ինչի հետևանքով ջուրը կամ դեղահաբը կարող են ստամոքս չհասնել. մինդեռ հաջողությամբ դրանք կարող են հայտվել թոքերում՝ էլ ավելի բարդացնելով իրավիճակը:

Եթե տուժածի սիրտը բաբախում է, սակայն նա անգիտակից վիճակում է, անհրաժեշտ է տուժածին պառկեցնել այնպես, ինչպես ցույց է տրված նկարում և սպասել շտապօգնության ժամանելուն:

Եթե առկա է արյունահոսություն

Վերքը քիչ վտանգավոր է, եթե վնասվել են միայն մազանոթներ: Այդ դեպքում վերքերի մշակման ժամանակ կարելի է վերքը լվանալ օճառով և մաքուր ջրով, այնուհետև վիրակապել:

Իսկ եթե վնասվել է երակ կամ զարկերակ, ապա վերքը վտանգավոր է և դրա մշակում նշանակում է նախ արյունահոսության դադարեցում, որից հետո անհրաժեշտ է վիրակապել վերքը: Ընդ որում զարկերակի և երակի վնասման դեպքում արյունահոսության դադարեցումը տեղի է ունենում տարբեր մեթոդներով: Ընդհանրապես պետք է իմանալ, որ արյունահոսությունը լինում է զարկերակային և երակային: Զարկերակները այն արյունատար անոթներն են, որոնք դուրս են գալիս սրտից: Զարկերակները սովորաբար խոր են տեղադրված, սակայն այնտեղ, որտեղ դրանք մոտ են մաշկին, կարելի զգալ սրտի աշխատանքը: Երակները այն արյունատար անոթներն են, որոնցով արյունը վերադառնում է սիրտ: Զարկերակներում արյան ճնշումը ավելի բարձր է քան երակներում:

լարան դնելըԱռավել վտանգավոր է զարկերակի վնասվելը: Զարկերակային արյունը վառ կարմիր գույն ունի և զարկերակի վնասման դեպքում արյունը դուրս է գալիս շիթով: Զարկերակային ճնշումը կանգնեցնելու համար անհրաժեշտ է վնասված մասից մոտ 5 սմ վեր լարան (ժգուտ) դնել:
Միևնույն ժամանակ անհրաժեշտ է որևէ կերպ նշել լարան (ժգուտ) դնելու ժամանակը, որպեսզի բժիշկները հետագայում կողմնորոշվեն իրենց գործողություններում, քանի որ որոշ ժամանակ հետո արյուն չստացող բջիջները կսկեն մահանալ, իսկ դրա համար անհրաժեշտ է ժամանակ առ ժամանակ կարճ ժամանակով թուլացնել լարան (ժգուտ) և սեղմել վնասված մասին:

վիրակապ
Եթե վնասվել է երակ, ապա լարան (ժգուտ) դնելու կարիք չկա: Վնասված երակից արյունը հոսում է համեմատաբար հանդարտ, առանց շիթերի, և ունի մուգ գույն: Այս դեպքում բավարար է նաև սեղմող վիրակապ դնելը:

Քթից արյունահոսության դեպքում սովորաբար տուժածին առաջարկում են գլուխը ետ տանել, ինչը ի սկզբանե սխալ է: Տուժածին օգնություն ցուցաբերելիս պետք է տուժածի գլուխը կախ գցել և սեղմել քթի վերին հատվածը, որպեսզի հոսող արյուը չլցվի շնչուղիներ:

Եթե առկա են կոտրվածքներ կամ ներքին արյունահոսություն

Ճանապարհատրանսպորտային պատահարների ժամանակ բավական հաճախ են լինում կոտրվածքներ: Տարբերում ենք բաց և փակ կոտրվածքներ: 

բաց կոտրվածքԲաց կոտրվածքի ժամանակ ոսկորը կարող է վնասել փափուկ հյուսվածքները, դուրս գալ դրանց միջից, և վնասել զարկերակները: Եթե բաց կոտրվածքը ուղեկցվում է ուժեղ արյունահոսությամբ, ապա անհրաժեշտ է հնարավորինս արագ կոտրված մասից վերև լարան (ժգուտ) դնել:

անշարժացնել վերջույթըՓակ կոտրվածքների դեպքում պետք է հնարավորինս անշարժացնել վերջույթը: Ստորին վերջույթը կարելի անշարժացնել կապելով այն ուղիղ փայտի հետ, իսկ եթե ձեռքի տակ դա նման բան չկա, ապա անհրաժեշտ է կոտրված վերջույթը կապել առողջին այնպես, ինչպես ցույց է տրված նկարում և չմոռանալ ոտքերի արանքում փափուկ գործվածք դնել:

ձեռքի դիրքի ֆիքսումՎերին վերջույթի փակ կոտրվածքի դեպքում ճիշտ կլինի ֆիքսել այն ոչ միայն կախված վիճակում, այլ նաև մարմնի հետ, ինչպես ցույց է տրված նկարում:

պառկած դիրքԿոնքի, ողնաշարի կոտրվածքների կամ ներքին արյունահոսության դեպքում անհրաժեշտ է տուժածին պառկեցնել այնպիսի դիրքում, ինչպես ցույց է տրված նկարում:

պառկած դիրք, որովայնի սառեցումԻսկ ներքին արյունահոսության դեպքում անհրաժեշտ է պառկեցնել նույն դիրքում և հնարավորինս սառեցնել որովայնի հատվածը (սառը թրջոց, սառույցի պարկ և այլն):

Կրծքավանդակի վնասվածքի դեպքում վիրավորին պետք է նստեցնել` հենելով վնասված կողմի վրա:

Եթե առկա գլխի վնասվածք

գլխի վնասվածքՃանապարհատրանսպորտային պատահարի ժամանակ կարող է վնասվել նաև տուժողի գլուխը, մասնավորապես մազային ծածկույթի տակ կարող է լինել արյունահոսություն, որն էլ իր հերթին կարող է լուրջ բարդություներ առաջացնել: Այդ իսկ պատճառով, եթե գլխի հատվածում առկա արյունահոսություն, անկախ այն բանից այն ուժեղ է թե թույլ, անհրաժեշտ է դնել սեղմող վիրակապ:

Գլխի վնասվածքի դեպքում տուժածին օգնություն ցուցաբերելիս պետք է պառկեցնել նրան գլուխն ու իրանը բարձրացնելով ապահովել կիսապառկած դիրք:

պառկեցրած դիրքՄիևնույն ժամանակ պետք է հիշել, որ գլխի շրջանում վնասվածքը ենթադրում է նաև հնարավոր ուղեղի ցնցում: Իսկ ուղեղի ցնցումը որպես կանոն առաջացնում է սրտխառնոց և փսխում: Որպեսզի փսխուքը չընկնի շնչառական ուղիներ, տուժածին պետք է պառկեցնել կողքի ոտքերը ծալած վիճակում, ինպես ցույց է տրված նկարում: Ցանկալի կլինի նաև ինչ-որ կերպ սառեցնել տուժողի գլուխը:

Ուշագնացություն

Ուշագնացության դեպքում տուժողին պետք է օգնել ընդունել կիսանստած դիրք:

Ի դեպ կիսանստած դիրք պետք է տալ նաև բրոնխիալ ասթմայով տառապող անձին՝ նոպան սկսելու դեպքում:

Սակայն եթե անձը ուշագնաց է լինում կքանստած դիրքից կտրուկ վեր կենալու պատճառով (վարորդը կքանստած երկար ժամանակ փոխում էր ավտոմեքենայի անիվը և, կտրուկ վեր կենալով, նա բռնում է գլուխը և հանկարծ կորցնելով գիտակցությունը ընկնում), ապա պետք է բարձրացնել նրա ոտքերը, որպեսզի արյունը նորից հետ հոսի դեպի գլուխ:

Վերջույթների վնասվածքներ

Վերջույթների փափուկ հյուսվածքների փակ վնասվածքների դեպքում առաջին ժամերին օգնություն ցուցաբերելիս պետք է վնասված մասի վրա սառը թրջոց դնել և բարձրացնել այն:

Եթե անհրաժեշտ է պարզել, թե արդյոք վերջույթում արյան շրջանառությունը խախտված չէ, սեղմում և բաց ենք թողնում տուժածի եղունգը վիրակապից ներքև: Եթե եղունգը դժվարությամբ է կրկին վարդագույն դառնում, ապա արյան շրջանառությունը վերջույթում խախտված է:

   <<<       >>>