055 777 321
Երկուշաբթի-շաբաթ (900-1900)

Գործնական քննությունը կարելի է հանձնել միայն տեսական քննության դրական արդյունքի դեպքում:

Տեսական քննության դրական արդյունքը ուժի մեջ է 1 տարի:

Քննական ավտոդրոմԵրևանում ու էլի մի քանի քաղաքներում գործնական քննությունը անց կացվում միայն ավտոդրոմներում: Եթե տվյալ քաղաքում ավտոդրոմ չկա, ապա երթևեկությունը անց է կացվում իրական երթևեկության մեջ:

Ավտոդրոմներում տեղադրված են լինում նշաններ: Ցանկացած նշանի պահանջը չկատարելը (օրինակ STOP նշանի դեպքում կանգ չառնելը) ձախողում է: Քննութունը հանձնողը կարող է մեկ անգամ սխալվել, սակայն դա չպետք է վերաբերվի նշաններին: Թույլատրելի սխալ է մեկ կայանում չանելը կամ շրջադարձի ժամանակ եզրաքարի վրա բարձրանալը:

Քննության ժամանակ պետք է կատարել նաև հետընթացով հետադարձ և հետընթացով կայանում մայթի եզրաքարին զուգահեռ: 

Գործնական քննությունը հանձնելու համար պետք է վճարել 13.000 ՀՀ դրամ (+բանկի միջնորդավճար՝ 200-300 դրամ):

Գործնական քննությունը ձախողելու դեպքում կարելի է ցանկացած ժամանակ նորից փորձել՝ կրկին 13.000 վճարելու պայմանով: