055 777 321
Երկուշաբթի-շաբաթ (900-1900)

Որոշե՞լ եք մեքենա վարել սովորել: Հրաշալի է:

Եթե տեսական քննությանը պատրաստվել եք մեր կայքով, ուրեմն արդեն իսկ տեղյակ եք թե ինչպես ենք մենք սովորեցնում: Մեզ մոտ ամեն ինչ համակարգված է: Ամենակարևորը՝ մենք մշակել են մեթոդ և ծրագիր, որն ապացուցել է իր արդյունավետությունը:Մեքենա վարելու դասեր varord.am-ից

Մեքենա վարելու  ուսուցումը անց է կացվում նաև երթևեկությունից առանձնացված տարածքում: Ուսումնական մեքենաները ունեն ավելացված ոտնակներ վարորդ-հրահանգիչի համար:

 

Դասընթացի մեկ ժամի (60 րոպե) արժեքը 5.000 դրամ է:

  

Ինչու մեքենա վարելու դասեր վերցնել մեզ մոտ:

Պարզապես մեզ հետ հարմար է և անվտանգ: Մեր վարորդ-հրահանգիչները չենք գոռում, այլ շատ հանգիստ ու մանրամասն բացատրում են ամեն մանրուք և ապահովում Ձեր անվտանգությունը: Դրանում դուք կհամոզվեք հենց առաջին դասից:

Իսկ եթե պատահաբար տեսախցիկը խախտում անձանագրի կամ նման մի բան:

Յուրաքանչյուր նման իրավիճակի համար պատասխանատվություն է կրում վարորդ-հրահանգիչը:

 

Ինչպես գրանցել ժամեր:

Մենք աշխատում ենք 8.45-ից մինչև 19.00: Ժամանակային այդ միջակայքում ժամեր գրանցելու համար պարզապես զանգահարեք 055 777 321:

 

Կա արդյոք նվազագույն ժամերի քանակ, որի համար պետք է միանվագ վճարել:

Քանի որ մենք վստահ ենք մեր ծառայության որակին, մենք ուսանողից չենք պահանջում միանվագ վճարում անել: Ուսանողը կարող է վճարել միայն մեկ դասի համար, համոզվել մեր ծառայության որակի մեջ, այնուհետև  վճարել հաջորդող դասերի համար՝ իր հայեցողությամբ:

Միջինը որքան ժամանակում կարելի է սովորել:

Դասընթացը կազմված 13 դասից (12 դասից եթե սովորողը արդեն իսկ ունի ՎԻՎ): Յուրաքանչյուր դաս ունի իր խնդիրները: Եթե սովորողը յուրաքանչյուր դասի լուծում է իր առջև դրված խնդիրները, ապա 13 դասը լիարժեք բավարար է և՛ մեքենա վարելու, և՛ քննությունը հանձնելու համար:

Իսկ գործնական քննության արդյունքները

Մեր ուսանողները գործնական քննությունը հանձնում են առանց խնդիրների և «շնորհակալությունների», նույնիսկ նրանք, ովքեր ի սկզբանե չեն հավատում դրան:

Արդյո՞ք անհրաժեշտ է պայմանագիր կնքելու համար այցելել ձեր գրասենյակ:

Որևէ ավելորդ այցելության կարիք չկա: Մենք աշխատում ենք «Հրապարակային առաջարկի» սկզբունքով: Այսինքն թե, վճարում կատարելուց հետո դուք դառնում եք պայմանագրի կողմ ու ձեռք բերում իրավունքներ: «Հրապարակային առաջարկին» կարող եք ծանոթանալ՝ ներբեռնելով այն ձեր համակարգիչ: Ի դեպ, վճարումը կատարվում է բանկային փոխանցման միջոցով (ցանկացած բանկից): Վճարման կարգին կարող եք ծանթանալ այստեղ

Սովորեցնում ենք.

  • ղեկին տիրապետելու հմտություններ
  • մեքենայի չափսերը զգալու հմտություններ
  • մեքենա վարել նեղ ճանապարհներով
  • մեքենա վարել ամենաբանուկ ճանապարհներին (Կոմիտասի պող, Բաղրամյան պող, Խանջյան փող, Տիգրան Մեծ փող, Ամիրյան փող, Պուշկին փող., Տերյան փող. և այլն)
  • հետընթաց վարել
  • մեքենան կայանել հետընթացով՝ փողոցին զուգահեռ,

Ինչպես նաև պատրաստում ենք քննության, եթե չունեք վարորդական իրավունքի վկայական:

Եվ ամենակարևորը՝ մենք սովորեցնում ենք երթևեկել անվտանգ:

 

Հեռ. 055 777 321 (Beeline)

Մեր սաները` դասերի մասին