055 777 321
Երկուշաբթի-շաբաթ (900-1900)

Օրենք և հասկացություններ

Տեսադասը նայելուց հետո անպայման ամրապնդեք ձեր գիտելիքները տեսադասից հետո ներկայացված հարցերի միջոցով:


Այս թեմայով քննական հարցերը

1

«Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի համաձայն ուղևոր է համարվում`

  • Տրանսպորտային միջոցի սրահում (խցիկում) կամ տրանսպորտային միջոցի վրա գտնվող անձը` բացառությամբ վարորդի և վարել սովորեցնողի:
  • Տրանսպորտային միջոցի սրահում (խցիկում) կամ տրանսպորտային միջոցի վրա գտնվող, ինչպես նաև տրանսպորտային միջոցը նստող (բարձրացող) ու դրանից դուրս եկող (իջնող) անձը` բացառությամբ վարորդի և վարել սովորեցնողի:
2

«Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի համաձայն` ճանապարհի երթևեկելի մաս է համարվում`

  • Ճանապարհի տարրը` նախատեսված տրանսպորտային միջոցների երթևեկության համար:
  • Ճանապարհի տարրը` նախատեսված ոչ ռելսագնաց տրանսպորտային միջոցների երթևեկության համար:
3

«Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի համաձայն` հարկադրված կանգառ է համարվում`

  • Երթևեկության ընդհատումը` կապված լուսացույցի արգելող ազդանշանի անսպասելի միացման հետ:
  • Երթևեկության ընդհատումը` կապված ճանապարհին գոյացած խցանման հետ:
  • Տրանսպորտային միջոցի անսարքության, վարորդի (ուղևորի) ֆիզիկական և (կամ) հոգեկան վիճակով և (կամ) բեռի փոխադրմամբ պայմանավորված` վտանգի կամ ճանապարհին ի հայտ եկած այլ խոչընդոտի պատճառով տրանսպորտային միջոցն անշարժ վիճակի բերելը: Կանգառի համար օրենսդրությամբ սահմանված կանոնները չեն տարածվում հարկադրված կանգառի դեպքերի վրա:
  • Թվարկած բոլոր դեպքերը:
4

«Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի համաձայն` անբավարար տեսանելիություն է համարվում`

  • Ճանապարհի տեսանելիության հեռավորությունը` օրվա մութ ժամանակ:
  • Ճանապարհի տեսանելիության հեռավորությունը բնակավայրերում` երթևեկելի մասի արհեստական լուսավորվածության բացակայության պայմաններում:
  • Մառախուղի, անձրևի, ձյունաթափի և (կամ) ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման համար այլ անբարենպաստ եղանակի պայմաններում, ճանապարհի տեսանելիություն և (կամ) մինչև 300 մետր տեսանելիության հեռավորություն:
5

«Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի համաձայն` կանգառ է համարվում`

  • Մինչև 5 րոպե կամ ուղևորի նստելու, իջնելու և (կամ) տրանսպորտային միջոցը բեռնելու, բեռնաթափելու համար անհրաժեշտ ժամանակով տրանսպորտային միջոցն անշարժ վիճակի բերելը:
  • 5 րոպեից ավելի տրանսպորտային միջոցն անշարժ վիճակի բերելը, եթե դա կապված չէ ուղևորների նստեցման, իջեցման կամ տրանսպորտային միջոցի բեռնման, բեռնաթափման հետ:
6

«Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի համաձայն` ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոց է համարվում`

  • Կանգառի կետեր (կանգառներ) ունեցող, երթուղիներով շարժվող, ուղևորներ և (կամ) ուղեբեռներ տեղափոխող տրանսպորտային միջոցը (տրամվայ, տրոլեյբուս, ավտոբուս):
  • Կանգառի կետեր (կանգառներ) ունեցող, երթուղիներով շարժվող, ուղևորներ և (կամ) ուղեբեռներ տեղափոխող տրանսպորտային միջոցը (տրամվայ, տրոլեյբուս, ավտոբուս), ինչպես նաև թեթև մարդատար տաքսի ավտոմոբիլը:
7

«Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի համաձայն` հետիոտներին են հավասարեցվում`

  • Առանց շարժիչի հաշմանդամային սայլակներով տեղաշարժվող հաշմանդամները:
  • Բեռնասայլակ, սահնակ, մանկասայլակ կամ հաշմանդամային սայլակ քաշող (հրող) անձինք:
  • Թվարկած բոլոր անձինք:
8

«Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի համաձայն` կցորդ (կիսակցորդ) է համարվում`

  • Կոշտ կցիչով քարշակվող ցանկացած մեխանիկական տրանսպորտային միջոցը:
  • Շարժիչով չկահավորված տրանսպորտային միջոցը, որը նախատեսված է մեխանիկական տրանսպորտային միջոցով շարժման մեջ դրվելու և դրա կազմում որպես մեկ ամբողջություն երթևեկելու համար:
9

«Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի համաձայն` Հայաստանի Հանրապետության ճանապարհներին սահմանվում է`

  • Աջակողմյան երթևեկություն:
  • Ձախակողմյան երթևեկություն:
10

«Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի համաձայն` երթևեկության գոտի է համարվում`

  • Երթևեկելի մասի գծանշված երկայնական գոտին, որի լայնությունը բավարար է տրանսպորտային միջոցների մեկ շարքով երթևեկության համար:
  • Երթևեկելի մասի գծանշված կամ չգծանշված երկայնական գոտին, որի լայնությունը բավարար է տրանսպորտային միջոցների մեկ շարքով երթևեկության համար:
11

«Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի համաձայն` թույլատրելի առավելագույն զանգված է համարվում`

  • Լրակազմված և լիցքավորված տրանսպորտային միջոցի զանգվածը:
  • Վարորդով, ուղևորներով և բեռով բեռնված, լրակազմված ու լիցքավորված տրանսպորտային միջոցի զանգվածը:
12

«Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի համաձայն` կարգավորող է համարվում`

  • Ճանապարհային երթևեկությունը կարգավորելու իրավասություն ունեցող և օրենսդրությամբ սահմանված կարգով այդ կարգավորումն իրականացնող անձը:
  • Երթևեկության ցանկացած մասնակից (վարորդ, ուղևոր կամ հետիոտն), որն անհրաժեշտությունն առաջանալու դեպքում կատարում է կարգավորող գործողություններ:
  • Թվարկած բոլոր անձինք:
13

«Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի համաձայն` հեծանիվ է համարվում`

  • Առնվազն երկու անիվ ունեցող և դրա վրա գտնվող մարդու մկանային ուժով, մասնավորապես ոտնակի կամ բռնակի օգնությամբ շարժման մեջ դրվող տրանսպորտային միջոցը, ինչպես նաև հաշմանդամային սայլակը:
  • Առնվազն երկու անիվ ունեցող և դրա վրա գտնվող մարդու մկանային ուժով, մասնավորապես ոտնակի կամ բռնակի օգնությամբ շարժման մեջ դրվող տրանսպորտային միջոցը` բացառությամբ հաշմանդամային սայլակի:
14

«Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի համաձայն` հետիոտն է համարվում`

  • Տրանսպորտային միջոցից դուրս` ճանապարհի վրա գտնվող անձը` բացառությամբ ճանապարհի վրա աշխատանքներ իրականացնելու իրավասություն ունեցող և օրենսդրությամբ սահմանված կարգով այդ աշխատանքներն իրականացնող անձը:
  • Տրանսպորտային միջոցից դուրս` ճանապարհի վրա գտնվող, այդ թվում` ճանապարհի վրա աշխատանքներ իրականացնելու իրավասություն ունեցող և օրենսդրությամբ սահմանված կարգով այդ աշխատանքներն իրականացնող անձը:
15

«Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի համաձայն` մերձակա տարածքից ելքը դեպի ճանապարհ համարվու՞մ է արդյոք խաչմերուկ:

  • Չի համարվում:
  • Համարվում է:
16

«Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի համաձայն` մոպեդ է համարվում `

  • Մինչև 50 սմ խորանարդ բանվորական ծավալի շարժիչով և մինչև 50կմ/ժ առավելագույն արագությամբ երկանիվ կամ եռանիվ տրանսպորտային միջոցը:
  • Մինչև 60 սմ խորանարդ բանվորական ծավալի շարժիչով և մինչև 60կմ/ժ առավելագույն արագությամբ երկանիվ կամ եռանիվ տրանսպորտային միջոցը:
  • Մինչև 70 սմ խորանարդ բանվորական ծավալի շարժիչով և մինչև 70կմ/ժ առավելագույն արագությամբ երկանիվ կամ եռանիվ տրանսպորտային միջոցը:
17

«Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի համաձայն` վթարային իրադրություն է համարվում`

  • Երթևեկության մասնակցի գործողության և (կամ) անգործության հետևանքով առաջացած իրավիճակը, որի ժամանակ ստեղծվում է ճանապարհատրանսպորտային պատահարի իրական վտանգ:
  • Երթևեկության մասնակցի և (կամ) կարգավորողի գործողության և (կամ) անգործության հետևանքով առաջացած իրավիճակը, որի ժամանակ ստեղծվում է ճանապարհատրանսպորտային պատահարի իրական վտանգ:
18

«Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի համաձայն` օրվա մութ ժամանակ է համարվում`

  • Աշնանը և ձմռանը` տեղական ժամանակով երեկոյան ժամը 20.00-ից մինչև առավոտյան ժամը 8.00-ը, գարնանը և ամռանը` երեկոյան ժամը 22.00-ից մինչև առավոտյան ժամը 6.00-ն ընկած ժամանակահատվածը:
  • մթնշաղի վերջի և աղջամուղջի սկզբի միջև ընկած ժամանակահատվածը:
19

«Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի համաձայն` ավտոբուս է համարվում`

  • Ուղևորների համար նախատեսված 8-ից ավելի նստատեղ ունեցող, իր կառուցվածքով և կահավորվածությամբ ուղևորների և ուղեբեռի անվտանգ և հարմարավետ փոխադրման համար նախատեսված ավտոմոբիլը:
  • Ուղևորների համար նախատեսված 8 և ավելի նստատեղ ունեցող, իր կառուցվածքով և կահավորվածությամբ ուղևորների և ուղեբեռի անվտանգ և հարմարավետ փոխադրման համար նախատեսված ավտոմոբիլը:
20

«Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի համաձայն` թեթև մարդատար ավտոմոբիլ է համարվում`

  • Ուղևորների համար նախատեսված 8-ից ոչ ավելի նստատեղ ունեցող, իր կառուցվածքով և կահավորվածությամբ ուղևորների և ուղեբեռի անվտանգ և հարմարավետ փոխադրման համար նախատեսված ավտոմոբիլը:
  • Ուղևորների (բացառությամբ մինչև 12 տարեկան երեխաների) համար նախատեսված 4-ից ոչ ավելի նստատեղ ունեցող, իր կառուցվածքով և կահավորվածությամբ ուղևորների և ուղեբեռի անվտանգ և հարմարավետ փոխադրման համար նախատեսված ավտոմոբիլը:
21

«Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի համաձայն` հետիոտներին են հավասարեցվում`

  • Շարժիչ ունեցող հաշմանդամային սայլակով` հետիոտնի արագությամբ տեղաշարժվող հաշմանդամները:
  • Հեծանիվ, մոպեդ կամ մոտոցիկլ տանող անձինք:
  • Բոլոր թվարկած անձինք:
22

"Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին" ՀՀ օրենքի համաձայն՝ կանգառ է համարվում՝

  • Տրանսպորտային միջոցն անշարժ վիճակի բերելը` կապված ուղևորի պահանջի հետ:
  • 5 րոպեից ավելի ժամանակով տրանսպորտային միջոցն անշարժ վիճակի բերելը, եթե դա կապված չէ ուղևորների նստեցման, իջեցման կամ տրանսպորտային միջոցի բեռնման, բեռնաթափման հետ:
  • Մինչև 5 րոպե կամ ուղևորի նստելու, իջնելու և (կամ) տրանսպորտային միջոցը բեռնելու, բեռնաթափելու համար անհրաժեշտ ժամանակով տրանսպորտային միջոցն անշարժ վիճակի բերելը:
23

"Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին" ՀՀ օրենքի համաձայն՝ ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոց է համարվում՝

  • Կանգառի կետեր (կանգառներ) ունեցող, երթուղիներով շարժվող, ուղևորներ և (կամ) ուղեբեռներ տեղափոխող տրանսպորտային միջոցը (տրամվայ, տրոլեյբուս, ավտոբուս), ինչպես նաև թեթև մարդատար տաքսի ավտոմոբիլը:
  • Կանգառի կետեր (կանգառներ) ունեցող, երթուղիներով շարժվող, ուղևորներ և (կամ) ուղեբեռներ տեղափոխող տրանսպորտային միջոցը (տրամվայ, տրոլեյբուս, ավտոբուս):
  • Զբոսաշրջային երթուղով շարժվող, ուղևորներ և (կամ) ուղեբեռներ տեղափոխող տրանսպորտային միջոցը:
24

"Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին" ՀՀ օրենքի համաձայն՝ տրանսպորտային միջոցի թույլատրելի առավելագույն զանգված է համարվում՝

  • Լրակազմված և լիցքավորված տրանսպորտային միջոցի առավելագույն զանգվածը:
  • Վարորդով, ուղևորներով և բեռով բեռնված, լրակազմված ու լիցքավորված տրանսպորտային միջոցի զանգվածը, որն արտադրող կազմակերպությունը սահմանել է որպես առավելագույն թույլատրելի:
  • Վարորդով, ուղևորներով և բեռով բեռնված տրանսպորտային միջոցի զանգվածը, որն արտադրող կազմակերպությունը սահմանել է որպես առավելագույն թույլատրելի:
25

"Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին" ՀՀ օրենքի համաձայն՝ կայանում է համարվում՝

  • 5 րոպեից ավելի տրանսպորտային միջոցն անշարժ վիճակի բերելը, եթե դա կապված չէ ուղևորների նստեցման, իջեցման կամ տրանսպորտային միջոցի բեռնման, բեռնաթափման հետ:
  • 5 րոպեից ավելի տրանսպորտային միջոցն անշարժ վիճակի բերելը, բացառությամբ ճանապարհային երթևեկության այլ մասնակցի կամ որևէ արգելքի հետ ընդհարումը կանխելու, ուղևորի նuտելու, իջնելու և (կամ) տրանuպորտային միջոցը բեռնելու, բեռնաթափելու, ինչպես նաև օրենսդրությամբ նախատեսված այլ դեպքերում:
26

Ի՞նչ է ցույց տալիս երթևեկելի մասում արված գծանշումը:

  • Համընթաց ուղղությամբ երթևեկող տրանսպորտային միջոցների համար առանձնացված գոտիների սահմանները:
  • Դարձափոխային երթևեկության գոտու սահմանները:
27

Թույլատրվու՞մ է երթևեկել նշված հետագծով, երբ դարձափոխային լուսացույցերն անջատված են:

  • Թույլատրվում է:
  • Թույլատրվում է վազանցելու նպատակով:
  • Արգելվում է:
  • Թույլատրվում է հանդիպակաց երթևեկող տրանսպորտային միջոցների բացակայության դեպքում:
28

Թույլատրվու՞մ է թեթև մարդատար ավտոմոբիլի վարորդին առաջ անցնելավտոբուսից, երբ դարձափոխային լուսացույցն անջատված է:

  • Թույլատրվում է:
  • Թույլատրվում է, եթե ավտոբուսը շարժվում է 30 կմ/ժ արագությամբ:
  • Թույլատրվում է, եթե չկան հանդիպակաց երթևեկող տրանսպորտային միջոցներ:
  • Արգելվում է:
29

Առանց ծածկույթի հողային ճանապարհի վրա, անմիջապես խաչմերուկից առաջ, ծածկույթով հատվածի առկայությունն արդյոք այդ ճանապարհը դարձնու՞մ է հատվողին հավասարազոր:

  • Ոչ:
  • Այո:
    >>>