055 777 321
Երկուշաբթի-շաբաթ (900-1900)

Տրանսպորտային միջոցի ճանաչման նշաններ

Տեսադասը նայելուց հետո անպայման ամրապնդեք ձեր գիտելիքները տեսադասից հետո ներկայացված հարցերի միջոցով:


Այս թեմայով քննական հարցերը

1
տրանսպորտային միջոցների ճանաչման նշաններ

Այսպիսի ճանաչման նշանով կահավորվում են այն ավտոմոբիլները, որոնք`

  • Փոխադրում են վտանգավոր բեռներ:
  • Ղեկավարվում են հաշմանդամների կողմից:
  • Ղեկավարվում են խուլ, կամ խուլ ու համար վարորդների կողմից:
  • Ղեկավարվում են մինչև 2 տարի վարորդական փորձ ունեցող վարորդների կողմից:
Մեկնաբանություն
Նշանը կոչվում է «Խուլ վարորդ» և նշանակում է, որ տվյալ մեքենայի վարորդը խուլ կամ խուլ ու համր է: Այն փակցվում է մեխանիկական տրանսպորտային միջոցների առջևի և հետևի մասում` գագաթը ներքև ուղղված: Նշանի տրամագիծը` 160 մմ, փոքր շրջաններինը` 40 մմ:
2
վարորդական իրավունքի քննական հարցեր - նշաններ

Այսպիսի ճանաչման նշանով են կահավորվում այն տրանսպորտային միջոցները, որոնք`

  • Ղեկավարվում են հաշմանդամների կողմից:
  • Փոխադրում են ծանրաքաշ և մեծ եզրաչափերով բեռներ:
  • Փոխադրում են վտանգավոր բեռներ:
  • Ղեկավարվում են խուլ, կամ խուլ ու համար վարորդների կողմից:
Մեկնաբանություն
Նշանը կոչվում է «Վտանգավոր բեռ» և փակցվում է վտանգավոր բեռներ փոխադրող տրանսպորտային միջոցների առջևի և հետևի մասերում: Նշանի վրա կատարվում են բեռի վտանգավոր հատկությունները բնութագրող նշումներ:
3
վարորդական իրավունքի քննական հարցեր

Տեղադրվածներից ո՞րն է կիրառվում որպես ավտոգնացքի ճանաչման նշան:

  • Ձախ նշանը:
  • Աջ նշանը:
  • Երկու նշաններն էլ:
Մեկնաբանություն
Ուշադրություն դարձրեք, որ խոսքը գնում է ոչ թե ամբողջական նկարի, այլ բեռնատարի գլխին պատկերված նշանի մասին: Աջ բեռնատարի վրա պատկերված է նարնջագույն երեք լապտերիկներ: Հենց այդ երեք լապտերիկների տեղադրումը տրանսպորտային միջոցի թափքի վրա նշանակում է, որ այդ տրանսպորտային միջոցը ավտոգնացք է, այսինքն թե ունի մեկ կամ ավելի կցորդ:
«Ավտոգնացք»` կցորդներով բեռնատար ավտոմոբիլների և անվավոր տրակտորների (1.4 տ և բարձր դասի) խցիկների կտուրներին, ինչպես նաև համակցված ավտոբուսների և տրոլեյբուսների թափքի կտուրների առջևի մասում տեղադրված, իրարից 150 - 300 մմ հեռավորությամբ հորիզոնական դասավորված նարնջագույն երեք լապտերիկներ:
4
տրանսպորտային միջոցների ճանաչման նշաններ

Ի՞նչ է նշանակում այս ճանաչման նշանը:

  • Առջևում երթևեկելի մասի անհարթություններ ունեցող ճանապարհի հատված է:
  • Առջևում տվյալ ուղղությամբ երթևեկելու համար երեք գոտի ունեցող ճանապարհի հատված է:
  • Մեխանիկական տրանսպորտային միջոցի վրա տեղադրված են բութակավոր դողեր:
Մեկնաբանություն
Նշանը կոչվում է «Բութակներ» և փակցվում է բութակավորված(шипы) դողերով մեխանիկական տրանսպորտային միջոցների հետևի մասում՝ գագաթը վեր:
5
տրանսպորտային միջոցների ճանաչման նշաններ

Այս նշաններից ո՞րն է համարվում տրանսպորտային միջոցի ճանաչման նշան:

  • - 1 -
  • - 2 -
  • - 3 -
Մեկնաբանություն
1. «Երեխաներ»-մանկական հիմնարկների (դպրոցներ, մանկապարտեզներ և այլն) մոտով անցնող ճանապարհի հատված, որի երթևեկելի մասում հնարավոր է երեխաների հայտնվելը |1.23|
2. «Հետիոտնային արահետ» - թույլատրվում է միայն հետիոտների տեղաշարժը |4.5|
3. «Երեխաների փոխադրում» ճանաչման նշանը փակցվում է երեխաների խմբերի կազմակերպված փոխադրում իրականացնող տրանսպորտային միջոցների առջևի և հետևի մասերում:
Նշան 1.23. | Նշան 4.5. | «Երեխաների փոխադրում»` |
6

Նշաններից ո՞րն է տեղադրվում տրանսպորտային միջոցների առջևի և ետևի կողմերում` երեխաների կազմակերպված խմբեր տեղափոխելիս:

  • --1--
  • --2--
  • --3--
  • --4--
Մեկնաբանություն
1. «Երեխաների փոխադրում» ճանաչման նշանը փակցվում է երեխաների խմբերի կազմակերպված փոխադրում իրականացնող տրանսպորտային միջոցների առջևի և հետևի մասերում:
2. «Հաշմանդամ» ճանաչման նշանը կարող է փակցվել 1-ին և 2-րդ խմբերի հաշմանդամների կողմից վարվող կամ այդպիսի հաշմանդամներ փոխադրող մեխանիկական տրանսպորտային միջոցների առջևի և հետևի մասերում:
3. «Հետիոտնային արահետ» - թույլատրվում է միայն հետիոտների տեղաշարժը |4.5|
4. «Երեխաներ»-մանկական հիմնարկների (դպրոցներ, մանկապարտեզներ և այլն) մոտով անցնող ճանապարհի հատված, որի երթևեկելի մասում հնարավոր է երեխաների հայտնվելը |1.23|
«Երեխաների փոխադրում»` | «Հաշմանդամ»` | Նշան 4.5. | Նշան 1.23. |
7
վարորդական իրավունքի քննական հարցեր - ճանապարհային գծանշումներ

Որ ավտոմոբիլին է թույլատրվում կանգառ կատարել այս նշանների ազդման գոտում:

  • Կարմիրին
  • Երկու ավտոմոբիլին էլ
  • Ոչ մեկին
  • Դեղինին` «Հաշմանդամ» ճանաչման նշանով կահավորված:
Մեկնաբանություն
«Կանգառն արգելվում է» նշանը |3.27| «բացի հաշմանդամներից» նշանի |8.18| հետ համատեղ կիրառումը նշանակում է, որ արգելվում է բոլոր տեսակի ՏՄ-ների կանգառը նշված վայրում, բացի հաշմանդամ ճանաչման նշանով կահավորված ՏՄ-ներից: Քանի որ դեղին ավտոմոբիլը կահավորված է «Հաշմանդամ» ճանաչման նշանով, ուրեմն «Կանգառն արգելվում է» |3.27| նշանի ազդեցությունը չի տարածվում վերջինիս վրա:
Նշան 3.27. | Նշան 8.18. | «Հաշմանդամ»` |
   <<<       >>>