055 777 321
Երկուշաբթի-շաբաթ (900-1900)

Հատուկ ազդանշանների կիրառումը

Տեսադասը նայելուց հետո անպայման ամրապնդեք ձեր գիտելիքները տեսադասից հետո ներկայացված հարցերի միջոցով:

Այս թեմայով քննական հարցերը

1

Դուք շարունակում եք երթևեկությունն ուղիղ, պարտավո՞ր եք արդյոք զիջել ճանապարհը թեթև մարդատար ավտոմոբիլին:

  • Պարտավոր եք:
  • Պարտավոր չեք:
Մեկնաբանություն
Կանոն 28-ը սահմանում է, որ վարորդը պետք է զիջի կապույտ փարոսիկ միացրած տրանսպորտային միջոցներին, եթե դրանց վրա միացված է նաև հատուկ ձայնային ազդանշանը: Նկարում կանաչ մեքենայի վրա միացված է միայն կապույտ փարոսիկը, հետևաբար դուք պարտավոր չեք ճանապարհը նրան զիջել:
2

Կարմիր գույնի առկայծող փարոսիկ միացրած, կանգնած վիճակում գտնվող տրանսպորտային միջոցին մոտենալիս` տվյալ ուղղությամբ երթևեկող տրանսպորտային միջոցների վարորդները պետք է`

  • Կանգ առնեն և շարունակեն երթևեկթյունը միայն թույլտվություն ստանալուց հետո:
  • Իջեցնեն արագությունը, որպեսզի անհրաժեշտության դեպքում հնարավորություն ունենան անմիջապես կանգ առնել:
Մեկնաբանություն
Կանոն 31. Կարմիր գույնի առկայծող փարոսիկ միացրած, կանգնած վիճակում գտնվող տրանսպորտային միջոցին մոտենալիս` տվյալ ուղղությամբ երթևեկող տրանսպորտային միջոցների վարորդները պետք է կանգ առնեն և շարունակեն երթևեկությունը միայն թույլտվություն ստանալուց հետո:
3

Տրանսպորտային միջոցների վրա ի՞նչ նպատակով են տեղադրված նարնջագույն կամ դեղին գույնի առկայծող փարոսիկներ:

  • Երթևեկության մյուս մասնակիցների նկատմամբ երթևեկության առավելություն ստանալու համար:
  • Երթևեկության մյուս մասնակիցներին վտանգի մասին նախազգուշացնելու համար:
Մեկնաբանություն
Կանոն 32. Դեղին կամ նարնջագույն առկայծող փարոսիկները երթևեկության առավելություն չեն տալիս և ծառայում են երթևեկության մյուս մասնակիցներին վտանգի մասին նախազգուշացնելու համար:
4

Կապույտ գույնի առկայծող փարոսիկ և հատուկ ձայնային ազդանշան միացրած տրանսպորտային միջոց մոտենալու դեպքում վարորդները պետք է`

  • Զիջեն ճանապարհը` նշված տրանսպորտային միջոցի անխոչընդոտ անցումն ապահովելու համար:
  • Իջեցնեն արագությունը և զիջեն ճանապարհը` նշված տրանսպորտային միջոցի անխոչընդոտ անցումն ապահովելու համար:
Մեկնաբանություն
Կանոն 28. Կապույտ գույնի առկայծող փարոսիկ և հատուկ ձայնային ազդանշան միացրած տրանսպորտային միջոցի մոտենալու դեպքում վարորդները պետք է զիջեն ճանապարհը` նշված տրանսպորտային միջոցի անխոչընդոտ անցումն ապահովելու համար:
5

Կապույտ և կարմիր գույների առկայծող փարոսիկներ և հատուկ ձայնային ազդանշան միացրած տրանսպորտային միջոց մոտենալու դեպքում վարորդները պետք է`

  • Զիջեն ճանապարհը` նշված տրանսպորտային միջոցի անխոչընդոտ անցումն ապահովելու համար:
  • Իջեցնեն արագությունը և զիջեն ճանապարհը` նշված, ինչպես նաև դրանով ուղեկցվող տրանսպորտային միջոցների անխոչընդոտ անցումն ապահովելու համար:
Մեկնաբանություն
Կանոն 29. Կապույտ և կարմիր գույների առկայծող փարոսիկներ և հատուկ ձայնային ազդանշան միացրած տրանսպորտային միջոց մոտենալու դեպքում վարորդները պետք է իջեցնեն արագությունը և զիջեն ճանապարհը` նշված, ինչպես նաև դրանով ուղեկցվող տրանսպորտային միջոցների անխոչընդոտ անցումն ապահովելու համար:
6
վարորդական իրավունքի քննական հարցեր   -Նախազգուշացնող ազդանշաններ, հատուկ ազդանշաններ,   վազանց

Ո՞ր տրանսպորտային միջոցի վարորդը պետք է զիջի ճանապարհը:

  • Շտապ օգնության ավտոմոբիլի վարորդը:
  • Թեթև մարդատար ավտոմոբիլի վարորդը:
Մեկնաբանություն
Կապույտ փարոսիկ և հատուկ ձայնային ազդանշան միացրած ՏՄ-ները կարող են չպահպանել երթևեկության որոշ կանոններ |կանոն 26| և անգամ խաչմերուկը անցնել կարմիր լույսի դեպքում: Ավելին, այդ դեպքում նույնիսկ կանաչ լույսի տակով անցնող ՏՄ-ները պետք է զիջեն Կապույտ փարոսիկ և հատուկ ձայնային ազդանշան միացրած ՏՄ-ներին |կանոն 28|:Հետևաբար, նկարում կապույտ մեքենան պետք է զիջի ճանապարհը:
Կանոն 26 | Կանոն 28 |
7

Տալի՞ս է արդյոք երթևեկության առավելություն տրանսպորտային միջոցի վրա միացված դեղին գույնի (նարնջագույն) առկայծող փարոսիկը:

  • Տալիս է:
  • Չի տալիս:
Մեկնաբանություն
Կանոն 32. Դեղին կամ նարնջագույն առկայծող փարոսիկները երթևեկության առավելություն չեն տալիս և ծառայում են երթևեկության մյուս մասնակիցներին վտանգի մասին նախազգուշացնելու համար:
8

Լուսնասպիտակ գույնի առկայծող փարոսիկները միացրած տրանսպորտային միջոցի վարորդը տալիս է հատուկ ձայնային ազդանշան, որպեսզի`

  • Ստանա երթևեկության առավելություն երթևեկության այլ մասնակիցների նկատմամբ:
  • Ոստիկանության ծառայողների և այլ անձանց ուշադրությունը գրավելու համար:
Մեկնաբանություն
Կանոն 35. Լուսնասպիտակ գույնի առկայծող փարոսիկներով կահավորված տրանսպորտային միջոցների վարորդները կարող են դրանք միացնել, ընդ որում, հատուկ ձայնային ազդանշանի հետ միասին, միայն այդ տրանսպորտային միջոցների վրա հարձակում գործելու դեպքում: Այդ փարոսիկները երթևեկության առավելություն չեն տալիս ու ծառայում են միայն ոստիկանության ծառայողների և այլ անձանց ուշադրությունը գրավելու համար:
9

Կապույտ գույնի առկայծող փարոսիկով կահավորված տրանսպորտային միջոցի վարորդը երթևեկության մյուս մասնակիցների նկատմամբ առավելություն ունի, եթե`

  • Միացրել է առկայծող փարոսիկը:
  • Հատուկ ձայնային ազդանշան է տալիս:
  • Միացրել է կապույտ գույնի առկայծող փարոսիկը և հատուկ ձայնային ազդանշանը:
Մեկնաբանություն
Կանոն 28. Կապույտ գույնի առկայծող փարոսիկ և հատուկ ձայնային ազդանշան միացրած տրանսպորտային միջոցի մոտենալու դեպքում վարորդները պետք է զիջեն ճանապարհը` նշված տրանսպորտային միջոցի անխոչընդոտ անցումն ապահովելու համար:
10

Կարմիր գույնի առկայծող փարոսիկ միացրած, կանգնած վիճակում գտնվող տրանսպորտային միջոցին մոտենալիս` տվյալ ուղղությամբ երթևեկող ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների վարորդները պետք է`

  • Կանգ առնեն և շարունակեն երթևեկությունը միայն թույլտվություն ստանալուց հետո:
  • Իջեցնեն արագությունը, որպեսզի անհրաժեշտության դեպքում հնարավորություն ունենան անմիջապես կանգ առնել:
  • Շարունակեն երթևեկությունը, քանի որ երթևեկում են սահմանված երթուղով:
Մեկնաբանություն
Կանոն 31. Կարմիր գույնի առկայծող փարոսիկ միացրած, կանգնած վիճակում գտնվող տրանսպորտային միջոցին մոտենալիս` տվյալ ուղղությամբ երթևեկող տրանսպորտային միջոցների վարորդները պետք է կանգ առնեն և շարունակեն երթևեկությունը միայն թույլտվություն ստանալուց հետո:
11

Կապույտ գույնի առկայծող փարոսիկ և հատուկ ձայնային ազդանշան միացրած տրանսպորտային միջոց մոտենալու դեպքում ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների վարորդները պետք է՝

  • Շարունակեն երթևեկությունը, քանի որ երթևեկում են սահմանված երթուղով:
  • Զիջեն ճանապարհը՝ նշված տրանսպորտային միջոցի անխոչընդոտ անցումն ապահովելու համար:
  • Իջեցնեն արագությունը և զիջեն ճանապարհը՝ նշված տրանսպորտային միջոցի անխոչընդոտ անցումն ապահովելու համար:
Մեկնաբանություն
Կանոն 28. Կապույտ գույնի առկայծող փարոսիկ և հատուկ ձայնային ազդանշան միացրած տրանսպորտային միջոցի մոտենալու դեպքում վարորդները պետք է զիջեն ճանապարհը` նշված տրանսպորտային միջոցի անխոչընդոտ անցումն ապահովելու համար:
12

Պարեկային ծառայության ավտոմոբիլի վարորդը երթևեկության այլ մասնակիցների նկատմամբ առավելություն ստանալու համար պետք է միացնի`

  • Կապույտ գույնի առկայծող փարոսիկը:
  • Կապույտ և կարմիր գույնի առկայծող փարոսիկները:
  • Կապույտ գույնի առկայծող փարոսիկը և հատուկ ձայնային ազդանշանը:

   <<<       >>>