055 777 321
Երկուշաբթի-շաբաթ (900-1900)

Երթևեկության սկիզբը և մանևրումը

Տեսադասը նայելուց հետո անպայման ամրապնդեք ձեր գիտելիքները տեսադասից հետո ներկայացված հարցերի միջոցով:

Այս թեմայով քննական հարցերը

1

Հանդիպակաց երթևեկության դեպքում կտրուկ վայրէջքի վրա անհրաժեշտ է ճանապարհը զիջել`

  • Ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցին:
  • Վերև բարձրացող տրանսպորտային միջոցին:
  • Ներքև իջնող տրանսպորտային միջոցին:
Մեկնաբանություն
Համաձայն կանոն 46-ի եթե հանդիպակաց երթևեկությունը դժվարացած է, ճանապարհը պետք է զիջի իր առջևում խոչընդոտ ունեցող վարորդը: Կտրուկ վայրէջքի կամ կտրուկ վերելքի վրա, անկախ խոչընդոտի դասավորությունից, ճանապարհը պետք է զիջի իջնող տրանսպորտային միջոցի վարորդը:
2
վարորդական իրավունքի քննական հարցեր

Ո՞ր տրանսպորտային միջոցի վարորդը պետք է զիջի ճանապարհը:

  • Ավտոբուսի վարորդը:
  • Ավտոմոբիլի վարորդը:
Մեկնաբանություն
Համաձայն կանոն 46-ի, 1.13` «Կտրուկ վայրէջք» և 1.14` «Կտրուկ վերելք» նշաններով կահավորված ճանապարհահատվածներում, անկախ խոչընդոտի դասավորությունից, ճանապարհը պետք է զիջի իջնող տրանսպորտային միջոցի վարորդը, նկարում՝ բեռնատարի վարորդը:
3
վարորդական իրավունքի քննական հարցեր

Ո՞ր տրանսպորտային միջոցի վարորդը պետք է զիջի ճանապարհը:

  • Թեթև մարդատար ավտոմոբիլի վարորդը:
  • Բեռնատար ավտոմոբիլի վարորդը:
Մեկնաբանություն
Կանոն 39. Վերադասավորման ժամանակ վարորդը պետք է ճանապարհը զիջի համընթաց, հարևան երթևեկության գոտիներով առանց ուղղությունը փոխելու երթևեկող տրանսպորտային միջոցներին: Համընթաց ուղղությամբ երթևեկող տրանսպորտային միջոցների միաժամանակյա վերադասավորման դեպքում ճանապարհը պետք է զիջի ձախից ընթացող տրանսպորտային միջոցի վարորդը: Քանի որ բեռնատարը երթևեկում է ուղիղ, առանց ուղղությունը փոխելու, ապա կարմիր մեքենան պետք է զիջի նրան և հետո վերադասավորվի:
4
վարորդական իրավունքի քննական հարցեր

Երթևեկության առավելություն ունի`

  • Կապույտ ավտոմոբիլը, քանի որ կարմիրը փոխում է երթևեկության ուղղությունը դեպի ձախ:
  • Կարմիր ավտոմոբիլը, քանի որ միաժամանակյա վերադասավորման դեպքում գտնվում է աջ կողմում:
  • Կապույտ ավտոմոբիլը, քանի որ միաժամանակյա վերադասավորման դեպքում գտնվում է ձախ կողմում:
Մեկնաբանություն
Համաձայն կանոն 39-ի Վերադասավորման ժամանակ վարորդը պետք է ճանապարհը զիջի համընթաց, հարևան երթևեկության գոտիներով առանց ուղղությունը փոխելու երթևեկող տրանսպորտային միջոցներին: Համընթաց ուղղությամբ երթևեկող տրանսպորտային միջոցների միաժամանակյա վերադասավորման դեպքում ճանապարհը պետք է զիջի ձախից ընթացող տրանսպորտային միջոցի վարորդը (նկարում կապույտ մեքենայի վարորդը):
5

Եթե համապատասխան նշաններով կահավորված երկայնական թեքությամբ ճանապարհահատվածներում հանդիպակաց երթևեկությունը դժվարացած է, ապա ճանապարհը պետք է զիջել`

  • Վայրէջքի ուղղությամբ ընթացող տրանսպորտային միջոցին:
  • Ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցին:
  • Վերելքի ուղղությամբ ընթացող տրանսպորտային միջոցին:
Մեկնաբանություն
Համաձայն կանոն 46-ի, 1.13` «Կտրուկ վայրէջք» և 1.14` «Կտրուկ վերելք» նշաններով կահավորված երկայնական թեքությամբ ճանապարհահատվածներում, անկախ խոչընդոտի դասավորությունից, ճանապարհը պետք է զիջի իջնող տրանսպորտային միջոցի վարորդը:
6

Համընթաց ուղղությամբ շարժվող տրանսպորտային միջոցների միաժամանակյա վերադասավորման դեպքում ճանապարհը պետք է զիջի`

  • Ձախից ընթացող տրանսպորտային միջոցի վարորդը:
  • Աջից ընթացող տրանսպորտային միջոցի վարորդը:
Մեկնաբանություն
Համաձայն կանոն 39-ի, վերադասավորման ժամանակ վարորդը պետք է ճանապարհը զիջի համընթաց, հարևան երթևեկության գոտիներով առանց ուղղությունը փոխելու երթևեկող տրանսպորտային միջոցներին: Համընթաց ուղղությամբ երթևեկող տրանսպորտային միջոցների միաժամանակյա վերադասավորման դեպքում ճանապարհը պետք է զիջի ձախից ընթացող տրանսպորտային միջոցի վարորդը:
7

Հետադարձն արգելվում է`

  • Հետիոտնային անցումների վրա և թունելներում:
  • Կամուրջների, ուղեկամուրջների, էստակադների վրա և դրանց տակ:
  • Երկաթուղային գծանցներում:
  • Ճանապարհի` թեկուզ և մեկ ուղղությամբ 100 մ-ից պակաս տեսանելիության տեղերում:
  • Բոլոր թվարկած դեպքերում:
Մեկնաբանություն
Կանոն 50. Հետադարձն արգելվում է`
1) հետիոտնային անցումների վրա.
2) թունելներում.
3) կամուրջների, ուղեկամուրջների, էստակադների վրա և դրանց տակ.
4) երկաթուղային գծանցներում.
5) ճանապարհի թեկուզ և մեկ ուղղությամբ 100 մ-ից պակաս տեսանելիության տեղերում.
6) երթևեկելի մասերի այն հատվածներում, որտեղ առկա են ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների կանգառի կետեր.
7) միակողմ երթևեկությամբ ճանապարհներին:
8
քննական հարցեր

Ո՞ր տրանսպորտային միջոցի վարորդն է խախտում կանոնները շրջադարձ կատարելիս` արգելակման գոտի ունեցող ճանապարհին:

  • Երկու վարորդն էլ:
  • Դեղին ավտոմոբիլի վարորդը:
  • Երկու վարորդն էլ շրջադարձը կատարում են ճիշտ:
Մեկնաբանություն
Կանոն 47. Արգելակման գոտու առկայության դեպքում շրջադարձ կատարելու մտադրություն ունեցող վարորդը պետք է նախապես վերադասավորվի այդ գոտի (նկարում՝ բեռնատարի վարորդը), որտեղ միայն իջեցնի արագությունը: Դեղին մեքենան վերջին պահին է վերադասավորվում, ինչը կենթադրի, որ դրա վարորդը մեքենայի արագությունը իջեցնում է մինչև արգելակման գոտի վերադասավորվելը:
9
քննական հարցեր

Ո՞ր տրանսպորտային միջոցի վարորդն է ճիշտ կատարում հետադարձը:

  • Կապույտ ավտոմոբիլի վարորդը:
  • Կարմիր ավտոմոբիլի վարորդը:
  • Երկու վարորդներն էլ:
Մեկնաբանություն
Կարմիր ավտոմոբիլը ճիշտ է կատարում հետադարձը (կանոն 40): Բեռնատարը կարող է կատարել հետադարձ այնպես, ինչպես ներկայացված է նկարում (կանոն 43), սակայն վարորդը պետք է միացնի վթարային լուսային ազդանշանը և զիջի ճանապարհը: Ակնհայտ է, որ բեռնատարը չի կատարել վթարային ազդանշանը միացնելու պահանջը:
10
քննական հարցեր

Ո՞ր նկարում է վարորդը ճիշտ կատարում մանևրը:

  • - 1 -
  • - 2 -
  • - 3 -
Մեկնաբանություն
1-ին նկարում վարորդը ճիշտ է կատարում շրջադարձը, քանի որ «Երթևեկությունն ուղիղ» նշանը չի արգելում աջ շրջադարձը դեպի բակեր և ճանապարհին մերձակա այլ տարածքներ:
2-րդ նկարում վարորդը խախտել է «Երթևեկությունն ուղիղ» նշանի պահանջը, արգելում է ձախ շրջադարձը:
3-րդ նկարում վարորդը երթևեկում է միակողմ երթևեկությամբ ճանապարհով (Նշան 5.5): Այս դեպքում վարորդը խախտել է հետադարձ կատարելու կանոնները, քանի որ հետադարձն արգելվում է միակողմ երթևեկությամբ ճանապարհներին (կանոն 50):
11

Հետադարձն արգելվում է, եթե ճանապարհի թեկուզ և մեկ ուղղությամբ տեսանելիությունը պակաս է`

  • 100 մ-ից:
  • 150 մ-ից:
  • 300 մ-ից:
Մեկնաբանություն
Կանոն 50. Հետադարձն արգելվում է`
1) հետիոտնային անցումների վրա.
2) թունելներում.
3) կամուրջների, ուղեկամուրջների, էստակադների վրա և դրանց տակ.
4) երկաթուղային գծանցներում.
5) ճանապարհի թեկուզ և մեկ ուղղությամբ 100 մ-ից պակաս տեսանելիության տեղերում.
6) երթևեկելի մասերի այն հատվածներում, որտեղ առկա են ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների կանգառի կետեր.
7) միակողմ երթևեկությամբ ճանապարհներին:
12

Հետադարձն արգելվում է`

  • Հետիոտնային անցումների վրա:
  • Թունելներում:
  • Կամուրջների, ուղեկամուրջների, էստակադների վրա և դրանց տակ:
  • Երկաթուղային գծանցներում:
  • Թվարկած բոլոր դեպքերում:
Մեկնաբանություն
Կանոն 50. Հետադարձն արգելվում է`
1) հետիոտնային անցումների վրա.
2) թունելներում.
3) կամուրջների, ուղեկամուրջների, էստակադների վրա և դրանց տակ.
4) երկաթուղային գծանցներում.
5) ճանապարհի թեկուզ և մեկ ուղղությամբ 100 մ-ից պակաս տեսանելիության տեղերում.
6) երթևեկելի մասերի այն հատվածներում, որտեղ առկա են ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների կանգառի կետեր.
7) միակողմ երթևեկությամբ ճանապարհներին:
13

Խաչմերուկում կազմակերպված է շրջանաձև երթևեկություն: Երթևեկելի մասը, որով մոտենում եք խաչմերուկին, ունի երթևեկության երկու գոտի: Խաչմերուկ մուտք գործելիս` շրջադարձ կատարելու համար ո՞ր գոտին եք պարտավոր զբաղեցնել`

  • Աջ գոտին:
  • Ձախ գոտին:
  • Կա՞մ աջ, կա՞մ ձախ գոտին:
Մեկնաբանություն
Կանոն 40.Շրջադարձից կամ հետադարձից առաջ վարորդը պետք է նախապես զբաղեցնի երթևեկության տվյալ ուղղության համար նախատեսված երթևեկելի մասի համապատասխան եզրային գոտին` բացառությամբ եթե այն դեպքերի, երբ`
1) մուտք է գործում շրջանաձև երթևեկությամբ խաչմերուկ.
2) ճանապարհային նշանով կամ գծանշմամբ թույլատրվում է դա կատարել նաև այլ գոտիներից.
3) հնարավորություն չունի դա կատարելու՝ տրանսպորտային միջոցի եզրաչափերի կամ այլ պատճառներով:
14

Երթևեկությունն ուղիղ շարունակող ավտոբուսի վարորդը պարտավո՞ր է արդյոք զիջել ճանապարհը բեռնատար ավտոմոբիլին:

  • Պարտավոր է:
  • Պարտավոր չէ:
Մեկնաբանություն
Թեև բեռնատարը դուրս է գալիս փակուղուց (նշան 6.8.2), ավտոբուսի վարորդը պետք է զիջի նրան, քանի որ փակուղուց դուրս եկող ճանապարհը երկրորդական համարվել չի կարող և բեռնատարը խաչմերումներին մոտենում է ավտոբուսի աջ կողմից:
15

Տվյալ իրադրությունում պարտավո՞ր է մոտոցիկլի վարորդը զիջել ճանապարհը:

  • Պարտավոր չէ:
  • Պարտավոր է:
Մեկնաբանություն
Մոտոցիկլի վարորդը պետք է զիջի ճանապարհը, քանի որ նա թափառքի գոտիով պետք է մտնի այլ ճանապարհ, և պարտավոր է զիջել դրանով ընթացող ՏՄ-ներին:
16

Դուք սկսում եք երթևեկել ճամփեզրից, պարտավո՞ր եք արդյոք զիջել ճանապարհը թեթև մարդատար ավտոմոբիլին, որը կատարում է հետադարձ:

  • Պարտավոր եք:
  • Պարտավոր չեք:
Մեկնաբանություն
Ճանապարհի կողքից երթևեկությունը սկսող կամ մերձակա տարածքից դուրս եկող ՏՄ-ի վարորդը (դուք), պետք է ճանապարհը զիջի դրանով երթևեկող տրանսպորտային միջոցներին (կանաչ մեքենայի վարորդին):
17

Ի՞նչպես պետք է վարվի վարորդը, եթե խաչմերուկում մտադիր է կատարել աջ շրջադարձ:

  • Պետք է վերադասավորվի աջ երթևեկելի գոտի, դրանից հետո միայն կատարի աջ շրջադարձ:
  • Պետք է մոտենա խաչմերուկին, այնուհետև կատարի աջ շրջադարձ:
  • Երկու պատասխաններն էլ ճիշտ են:
Մեկնաբանություն
Համաձայն կանոն 40-ի աջ շրջադարձ պետք է կատարել աջ եզրային գոտուց, բայց քանի որ նշանները թույլ են տալիս աջ շրջադարձ կատարել նաև ձախ գոտուց, ապա կարելի է աջ շրջադարձ կատարել երկու գոտիներից էլ (կանոն 40-ի):
18
վարորդական իրավունքի քննական հարցեր - նշաններ

Կարմիր ավտոմոբիլը`

  • Ունի երթևեկության առավելություն, քանի որ հավասարազոր ճանապարհների խաչմերուկին մոտեցել է կապույտ ավտոմոբիլի աջ կողմից:
  • Պետք է ճանապարհը զիջի շրջանաձև երթևեկությամբ ճանապարհով երթևեկող կապույտ ավտոմոբիլին:
Մեկնաբանություն
Քանի որ կարմիր մեքենան խաչմերուկին մոտենում է կապույտի աջ կողմից, կապույտը պետք զիջի ճանապարհը (կանոն 98):  
19
վարորդական իրավունքի քննական հարցեր - նշաններ

Ո՞ր տրանսպորտային միջոցի վարորդն է ճիշտ մուտք գործում շրջանաձև երթևեկությամբ ճանապարհ:

  • Երկու վարորդներն էլ:
  • Միայն ավտոբուսի վարորդը:
  • Միայն թեթև մարդատար ավտոմոբիլի վարորդը:
Մեկնաբանություն
Շրջանաձև երթևեկությամբ խաչմերուկ կարելի մտնել ճանապարհի ցանկացած գոտուց՝ անկախ այն հանգամանքից, թե դրանից հետո որ ուղղությամբ է շարժվելու ՏՄ-ը (կանոն 40):
20
վարորդական իրավունքի քննական հարցեր - նշաններ

Ո՞ր տրանսպորտային միջոցի վարորդն ունի առաջնահերթ երթևեկության իրավունք:

  • Կարմիր ավտոմոբիլը, քանի որ մուտք է գործում խաչմերուկ կապույտ ավտոմոբիլի աջ կողմից:
  • Կապույտ ավտոմոբիլը, քանի որ երթևեկում է շրջանաձև երթևեկությամբ ճանապարհով:
Մեկնաբանություն
Քանի որ կարմիր մեքենան խաչմերումին մոտենում է կապույտի աջ կողմից, կապույտը պետք զիջի ճանապարհը (կանոն 98)
21

Տվյալ իրադրությունում նշված հետագծերով երթևեկության իրավունք ունեն`

  • Դեղին ավտոբուսի վարորդը:
  • Թեթև մարդատար ավտոմոբիլի վարորդը:
  • Դեղին ավտոբուսի և թեթև մարդատար ավտոմոբիլի վարորդները:
Մեկնաբանություն
Կարմիր մեքենան և դեղին ավտոբուսը իրավունք ունեն երթևեկելու, քանի որ նրանց համար միացել է կանաչ լույս: Համաձայն կանոն 40-ի, ավտոբուսը պետք է ձախ շրջադարձ կատարի ձախ եզրային գոտուց, ընդ որում տրամվայի գծերը չեն կարող խոչնդոտել դրան (կանոն 59). մինչդեռ ավտոբուսը ձախ շրջադարձ կատարում է աջ եզրային գոտուց, ինչը խախտում է:
22
վարորդական իրավունքի քննական հարցեր -Արագություն քարշակում մարդկանց բեռների փոխադրում

Ո՞ր ուղղությամբ է թույլատրվում երթևեկությունը:

  • Միայն ուղիղ:
  • Ուղիղ և դեպի աջ:
  • Ուղիղ, դեպի աջ և դեպի ձախ:
  • Բոլոր ուղղություններով:
Մեկնաբանություն
Ճանապարհի վերևում տեղադրված է 5.5 նշանը, որը սահմանում է, որ նկարում ներկայացված ճանապարհը միակողմ երթևեկությամբ ճանապարհ է: Միակողմ երթևեկությամբ ճանապարհներին արգելվում է հետադարձը(կանոն 50), քանի որ հետադարձ կատարելու դեպքում կհայտնվի հանդիպակաց երթևեկության գոտում:
23

Ո՞ր դեպքում կանոնները չեն պարտադրում տալ նախազգուշացնող ազդանշան:

  • Երթևեկելի մասի եզրին կանգառ կատարելիս:
  • «Վտանգավոր շրջադարձ» նշանի ազդեցության ճանապարհի կորացումից առաջ:
  • Երթևեկության հարևան գոտի վերադասավորվելուց առաջ:
Մեկնաբանություն
Եթե մեքենան շրջադարձ է կատարում, որովհետև այդպես է պահանջում  «Վտանգավոր շրջադարձ» նշանը, ապա այն շարժվում է  ճանապարհի` հատակագծում կորագծային հատվածով: Հետևաբար այս դեպքում ազդանշան տալը պարտադիր չէ, մինչդեռ մյուս դեպքերում՝ պարտադիր է (կանոն 36):  
24

Վերադասավորումից առաջ նախազգուշացնող ազդանշանը պետք է տրվի`

  • Անմիջապես մանևրն սկսելուց առաջ:
  • Անմիջապես մանևրն սկսելուց հետո:
  • Նախօրոք` մինչև մանևրն սկսելը:
Մեկնաբանություն
Կանոն 36. Երթևեկությունն սկսելուց կամ մանևր կատարելուց առաջ երթևեկության այլ մասնակիցներին նախազգուշացնելու համար վարորդը պետք է տա ազդանշան համապատասխան ուղղության շրջադարձի լուսային ցուցիչով, իսկ եթե այն բացակայում է կամ անսարք է` ձեռքով: Ազդանշան տալը պարտադիր չէ, եթե տրանսպորտային միջոցն առանց վերադասավորում կատարելու երթևեկում է ճանապարհի` հատակագծում կորագծային հատվածով: Ազդանշանը պետք է տրվի նախօրոք, մինչև երթևեկությունը կամ մանևրն սկսելը և դադարեցվի երթևեկությունը կամ մանևրն ավարտելուց անմիջապես հետո (ձեռքով տրվող ազդանշանը դադարեցվում է երթևեկությունը կամ մանևրն սկսելուց անմիջապես առաջ): Այն պետք է տրվի հստակ, շփոթության մեջ չգցի երթևեկության մասնակիցներին, իսկ մանևրը` խոչընդոտ չստեղծի նրանց համար: Ազդանշան տալը երթևեկության մյուս մասնակիցների նկատմամբ առավելություն չի տալիս:
25

Մանևրը կատարելուց առաջ նախազգուշացնող ազդանշանը պետք է տրվի`

  • Մանևրն սկսելուց անմիջապես առաջ:
  • Մանևրն սկսելու հետ միաժամանակ:
  • Նախօրոք` մինչև մանևրն սկսելը:
Մեկնաբանություն
Կանոն 36. Երթևեկությունն սկսելուց կամ մանևր կատարելուց առաջ երթևեկության այլ մասնակիցներին նախազգուշացնելու համար վարորդը պետք է տա ազդանշան համապատասխան ուղղության շրջադարձի լուսային ցուցիչով, իսկ եթե այն բացակայում է կամ անսարք է` ձեռքով: Ազդանշան տալը պարտադիր չէ, եթե տրանսպորտային միջոցն առանց վերադասավորում կատարելու երթևեկում է ճանապարհի` հատակագծում կորագծային հատվածով: Ազդանշանը պետք է տրվի նախօրոք, մինչև երթևեկությունը կամ մանևրն սկսելը և դադարեցվի երթևեկությունը կամ մանևրն ավարտելուց անմիջապես հետո (ձեռքով տրվող ազդանշանը դադարեցվում է երթևեկությունը կամ մանևրն սկսելուց անմիջապես առաջ): Այն պետք է տրվի հստակ, շփոթության մեջ չգցի երթևեկության մասնակիցներին, իսկ մանևրը` խոչընդոտ չստեղծի նրանց համար: Ազդանշան տալը երթևեկության մյուս մասնակիցների նկատմամբ առավելություն չի տալիս:
26

Վարորդի կողմից ձեռքով տրվող նախազգուշացնող ազդանշանը դադարեցվում է`

  • Մանևրն սկսելուց անմիջապես առաջ:
  • Մանևրն ավարտելուց անմիջապես հետո:
  • Մանևրը կատարելու ժամանակ:

27

Ո՞ր դեպքում վարորդը պետք է տա նախազգուշացնող ազդանշան` կանգառ կատարելուց առաջ:

  • Եթե նրա հետևից երթևեկում է այլ տրանսպորտային միջոց:
  • Միայն բնակավայրերում:
  • Բոլոր դեպքերում:
Մեկնաբանություն
Կանգառ կատարելը մանևրում է:Ցանկացած մանևրից առաջ վարորդը պետք է տա  նախազգուշացնող ազդանշան  (կանոն 36)
28

Շրջադարձի լուսային ցուցիչի բացակայության կամ անսարքության դեպքում ձեռքով տրվող նախազգուշացնող ազդանշանը դադարեցվում է`

  • Մանևրն սկսելուց անմիջապես առաջ:
  • Մանևրն ավարտելուց անմիջապես հետո:
  • Մանևրը կատարելու ժամանակ:
Մեկնաբանություն
Կանոն 36. Երթևեկությունն սկսելուց կամ մանևր կատարելուց առաջ երթևեկության այլ մասնակիցներին նախազգուշացնելու համար վարորդը պետք է տա ազդանշան համապատասխան ուղղության շրջադարձի լուսային ցուցիչով, իսկ եթե այն բացակայում է կամ անսարք է` ձեռքով: Ազդանշան տալը պարտադիր չէ, եթե տրանսպորտային միջոցն առանց վերադասավորում կատարելու երթևեկում է ճանապարհի` հատակագծում կորագծային հատվածով: Ազդանշանը պետք է տրվի նախօրոք, մինչև երթևեկությունը կամ մանևրն սկսելը և դադարեցվի երթևեկությունը կամ մանևրն ավարտելուց անմիջապես հետո (ձեռքով տրվող ազդանշանը դադարեցվում է երթևեկությունը կամ մանևրն սկսելուց անմիջապես առաջ): Այն պետք է տրվի հստակ, շփոթության մեջ չգցի երթևեկության մասնակիցներին, իսկ մանևրը` խոչընդոտ չստեղծի նրանց համար: Ազդանշան տալը երթևեկության մյուս մասնակիցների նկատմամբ առավելություն չի տալիս:
29
վարորդական իրավունքի քննական հարցեր   -Նախազգուշացնող ազդանշաններ, հատուկ ազդանշաններ,   վազանց

Ո՞ր նկարում է վարորդը տալիս ձախ շրջադարձի ազդանշան:

  • - 1 -
  • - 2 -
  • - 3 -
Մեկնաբանություն
Առաջին նկարում վարորդը տալիս է ձախ շրջադարձի ազդանշան, երկրորդում՝ աջ շրջադարձի, երրորդում՝ կանգառի (կանոն 37):
30

Ո՞ր դեպքում կանոնները չեն պարտադրում ավտոբուսի վարորդին տալ նախազգուշացնող ազդանշան:

  • Երթևեկելի մասի եզրին կանգառ կատարելիս:
  • "Վտանգավոր շրջադարձ" նշանով նշված ճանապարհատվածի կորացումից առաջ:
  • Երթևեկության հարևան գոտի վերադասավորվելուց առաջ:
  • Սահմանված երթուղով երթևեկելիս:
Մեկնաբանություն
Եթե մեքենան շրջադարձ է կատարում, որովհետև այդպես է պահանջում  «Վտանգավոր շրջադարձ» նշանը, ապա այն շարժվում է  ճանապարհի` հատակագծում կորագծային հատվածով: Հետևաբար այս դեպքում ազդանշան տալը պարտադիր չէ, մինչդեռ մյուս դեպքերում՝ պարտադիր է (կանոն 36):  
31

Վերադասավորումից առաջ ավտոբուսի վարորդը նախազգուշացնող ազդանշան պետք է տա՝

  • Անմիջապես մանևրը սկսելուց առաջ:
  • Անմիջապես մանևրը սկսելուց հետո:
  • Նախօրոք՝ մինչև մանևրը սկսելը:
  • Պարտավոր չէ, եթե ավտոբուսը երթևեկում է սահմանված երթուղով:
Մեկնաբանություն
Վերադասավորումը մանևր է: Համաձայն կանոն 36-ի, երթևեկությունն սկսելուց կամ մանևր կատարելուց առաջ երթևեկության այլ մասնակիցներին նախազգուշացնելու համար վարորդը պետք է տա ազդանշան համապատասխան ուղղության շրջադարձի լուսային ցուցիչով, իսկ եթե այն բացակայում է կամ անսարք է` ձեռքով: Ազդանշան տալը պարտադիր չէ, եթե տրանսպորտային միջոցն առանց վերադասավորում կատարելու երթևեկում է ճանապարհի` հատակագծում կորագծային հատվածով: Ազդանշանը պետք է տրվի նախօրոք, մինչև երթևեկությունը կամ մանևրն սկսելը և դադարեցվի երթևեկությունը կամ մանևրն ավարտելուց անմիջապես հետո (ձեռքով տրվող ազդանշանը դադարեցվում է երթևեկությունը կամ մանևրն սկսելուց անմիջապես առաջ): Այն պետք է տրվի հստակ, շփոթության մեջ չգցի երթևեկության մասնակիցներին, իսկ մանևրը` խոչընդոտ չստեղծի նրանց համար: Ազդանշան տալը երթևեկության մյուս մասնակիցների նկատմամբ առավելություն չի տալիս:
32

Կարելի՞ է նշված հետագծով երթևեկելու համար ձեռքով տալ նախազգուշացնող ազդանշան:

  • Կարելի է, եթե անսարք է շրջադարձի ցուցիչը:
  • Կարելի, եթե անսարք է շրջադարձի ցուցիչը` օրվա լուսավոր ժամերին:
  • Կարելի է բոլոր դեպքերում:
Մեկնաբանություն
Եթե չի աշխատում է կարմիր մեքենայի շրջադարձի ցուցիչը, ապա հենց այս ձևով այդ մեքենայի վարորդը պետք է այլ վարորդներին հասկացնի ձախ շրջադարձի մասին (կանոն 36):
33

Պարտավո՞ր է վարորդը միացնել շրջադարձի ցուցիչը` բնակելի գոտում երթևեկությունը սկսելուց առաջ:

  • Պարտավոր չէ:
  • Պարտավոր է:
  • Պարտավոր է, այլ տրանսպորտային միջոցների առկայության դեպքում:
Մեկնաբանություն
Անկախ այն բանից, մեքենան բնակավայրում է, թե բնակավայրից դուրս, երթևեկությունը սկսելուց առաջ վարորդը պարտավոր է լուսային ազդանշան տալ (կանոն 36):
34

Ինչի՞ մասին է տեղեկացնում թեթև մարդատար ավտոմոբիլի վարորդի կողմից ձեռքով տրված ազդանշանը:

  • Շրջադարձ է կատարում դեպի աջ:
  • Շարունակում է երթևեկությունը ուղիղ:
  • Արգելակում է:
Մեկնաբանություն
Վեր բարձրացված ձեռքը նշանակում է, որ վարորդը պատրաստվում է արգելակել (կանոն 37):
35

Ինչի՞ մասին է տեղեկացնում մոտոցիկլի վարորդի կողմից ձեռքով տրված ազդանշանը:

  • Շարունակում է երթևեկությունը ձախ կամ հակառակ ուղղությամբ:
  • Շարունակում է երթևեկությունը ուղիղ կամ աջ ուղղությամբ:
Մեկնաբանություն
Ձախ պարզած ձեռքը նշանակում է, որ վարորդը պատրաստվում է ձախ շրջադարձ կատարել (կանոն 37):
36

Ինչի՞ մասին է տեղեկացնում թեթև մարդատար ավտոմոբիլի վարորդի կողմից ձեռքով տրված ազդանշանը:

  • Աջ շրջադարձ է կատարում:
  • Շարունակում է երթևեկությունը ուղիղ:
  • Արգելակում է` ճանապարհը մոտոցիկլին զիջելու համար:
Մեկնաբանություն
Արմունկում ծալած ձախ ձեռքը նշանակում է, որ վարորդը պատրաստվում է աջ շրջադարձ կատարել (կանոն 37):
37

Ինչի՞ մասին է տեղեկացնում թեթև մարդատար ավտոմոբիլի վարորդի կողմից ձեռքով տրված ազդանշանը:

  • Մտադիր է կատարել ձախ շրջադարձ կամ հետադարձ:
  • Արգելակում է` ճանապարհը բեռնատար ավտոմոբիլին զիջելու համար:
Մեկնաբանություն
Ձախ պարզած ձեռքը նշանակում է, որ վարորդը պատրաստվում է ձախ շրջադարձ կատարել (կանոն 37):
38

Պարտավո՞ր է արդյոք վարորդը միացնել շրջադարձի ցուցիչը տվյալ դեպքում:

  • Պարտավոր է:
  • Պարտավոր չէ:
Մեկնաբանություն
Բացառությամբ այն դեպքերի, երբ շրջադարձը ենթադրում է ճանապարհի կորացում հատակագծում, վարորդը շրջադարձից առաջ պարտավոր է միացնել լուսային ազդանշան (կանոն 36): Հետևաբար նկարում պարտադիր է շրջադարձի ցուցիչ միացնելը, չնայած այն հանգամանքին, որ նշանը պարտադրում է երթևեկել միայն մեկ ուղղությամբ՝ աջ:
   <<<       >>>