055 777 321
Երկուշաբթի-շաբաթ (900-1900)

Տրանսպորտային միջոցների դասավորությունը երթևեկելի մասում

Տեսադասը նայելուց հետո անպայման ամրապնդեք ձեր գիտելիքները տեսադասից հետո ներկայացված հարցերի միջոցով:

Այս թեմայով քննական հարցերը

1
քննական հարցեր

Թույլատրվու՞մ է արդյոք կարմիր ավտոմոբիլի վարորդին երթևեկել տրամվայի գծերով:

  • Թույլատրվում է:
  • Արգելվում է:
Մեկնաբանություն
Կանոն 59. Երթևեկելի մասի ձախ կողմում նույն մակարդակի վրա գտնվող համընթաց ուղղության տրամվայի գծերով երթևեկել թույլատրվում է, եթե բոլոր գոտիներն այդ ուղղությամբ զբաղված են, ինչպես նաև վազանցի, արգելքը շրջանցելու, ձախ շրջադարձի կամ հետադարձի ժամանակ: Ընդ որում, խոչընդոտ չպետք է ստեղծվի տրամվային:
2

Երեք գոտի ունեցող երկկողմ երթևեկությամբ ճանապարհի վրա Ձեզ անհրաժեշտ է կատարել ձախ շրջադարձ: Ո՞ր գոտուց կկատարեք տվյալ մանևրը:

  • Աջ գոտուց:
  • Միջին գոտուց:
  • Աջ կամ միջին գոտուց:
  • Միջին գոտուց, սակայն, միայն եթե զբաղեցված է աջ գոտին:
Մեկնաբանություն
Կանոն 54. Երկկողմ երթևեկությամբ երեք գոտի ունեցող գծանշված (բացառությամբ 1.9 գծանշման) ճանապարհներին, որոնցից միջինն օգտագործվում է երկու ուղղություններով երթևեկության համար, թույլատրվում է դուրս գալ այդ գոտի միայն վազանցի, շրջանցման, ձախ շրջադարձի կամ հետադարձի համար: Արգելվում է մուտք գործել ձախ եզրային գոտի, որը նախատեսված է միայն հանդիպակաց երթևեկության համար:
3

Ճանապարհային նշանների, գծանշման և բաժանարար գոտու բացակայության դեպքում վարորդները երկկողմ երթևեկությամբ ճանապարհների երթևեկելի մասում գտնվող ճանապարհային կառույցների տարրերը պետք է շրջանցեն`

  • Աջ կողմից:
  • Ձախ կողմից:
Մեկնաբանություն
Կանոն 64. Վարորդը երկկողմ երթևեկությամբ ճանապարհին, բաժանարար գոտու բացակայության դեպքում երթևեկելի մասում գտնվող անվտանգության կղզյակները, կարճասյուները և ճանապարհային կառույցների (կամուրջների, ուղեկամուրջների հենասյուներ և այլն) տարրերը պետք է շրջանցի աջ կողմից, եթե նշանները և գծանշումներն այլ բան չեն թելադրում:
4

Դուք երթևեկում եք երեք գոտի ունեցող երկկողմ երթևեկությամբ ճանապարհով: Ո՞ր դեպքում է թույլատրվում մուտք գործել միջին գոտի:

  • Միայն վացանզի դեպքում:
  • Միայն շրջանցման դեպքում:
  • Միայն ձախ շրջադարձի կամ հետադարձի դեպքում:
  • Թվարկած բոլոր դեպքերում:
Մեկնաբանություն
Կանոն 54. Երկկողմ երթևեկությամբ երեք գոտի ունեցող գծանշված (բացառությամբ 1.9 գծանշման) ճանապարհներին, որոնցից միջինն օգտագործվում է երկու ուղղություններով երթևեկության համար, թույլատրվում է դուրս գալ այդ գոտի միայն վազանցի, շրջանցման, ձախ շրջադարձի կամ հետադարձի համար: Արգելվում է մուտք գործել ձախ եզրային գոտի, որը նախատեսված է միայն հանդիպակաց երթևեկության համար:
5

Երկկողմ երթևեկությամբ գծանշված ճանապարհներին, երեք գոտու առկայության դեպքում (բացառությամբ երթևեկության դարձափոխային կարգավորմամբ ճանապարհների), որոնցից միջինն օգտագործվում է երկու ուղղություններով երթևեկության համար, ձախ եզրային գոտի մուտք գործելը`

  • Թույլատրվում է:
  • Արգելվում է:
  • Թույլատրվում է` միայն վազանցի, շրջանցման, ձախ շրջադարձի կամ հետադարձի համար:
Մեկնաբանություն
Կանոն 54. Երկկողմ երթևեկությամբ երեք գոտի ունեցող գծանշված (բացառությամբ 1.9 գծանշման) ճանապարհներին, որոնցից միջինն օգտագործվում է երկու ուղղություններով երթևեկության համար, թույլատրվում է դուրս գալ այդ գոտի միայն վազանցի, շրջանցման, ձախ շրջադարձի կամ հետադարձի համար: Արգելվում է մուտք գործել ձախ եզրային գոտի, որը նախատեսված է միայն հանդիպակաց երթևեկության համար:
6

Բնակավայրերում միևնույն ուղղությամբ երթևեկության 3 և ավելի գոտիների առկայության դեպքում ձախ եզրային գոտի զբաղեցնել թույլատրվու՞մ է արդյոք ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցներին:

  • Թույլատրվում է վազանց կատարելիս:
  • Թույլատրվում է ձախ շրջադարձ կամ հետադարձ կատարելիս:
  • Թույլատրվում է բոլոր դեպքերում:
Մեկնաբանություն
Կանոն 57. Բոլոր ճանապարհներին, միևնույն ուղղությամբ երթևեկության երեք և ավելի գոտիների առկայության դեպքում, ձախ եզրայինը թույլատրվում է զբաղեցնել միայն ինտենսիվ երթևեկության ժամանակ, երբ զբաղված են մյուս գոտիները, ինչպես նաև վազանց, ձախ շրջադարձ կամ հետադարձ կատարելիս, իսկ 3,5 տ ավելի թույլատրելի առավելագույն զանգված ունեցող բեռնատար ավտոմոբիլներին և ուղևորների կանոնավոր փոխադրումներ իրականացնող տրանսպորտային միջոցներին` միայն ձախ շրջադարձ կամ հետադարձ կատարելու համար:
7

Բոլոր ճանապարհներին միևնույն ուղղությամբ երթևեկության 3 և ավելի գոտիների առկայության դեպքում ձախ եզրային գոտի զբաղեցնելթույլատրվու՞մ է արդյոք ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցներին:

  • Թույլատրվում է վազանց կատարելիս:
  • Թույլատրվում է ձախ շրջադարձ կամ հետադարձ կատարելիս:
  • Թույլատրվում է բոլոր դեպքերում:
Մեկնաբանություն
Կանոն 57. Բոլոր ճանապարհներին, միևնույն ուղղությամբ երթևեկության երեք և ավելի գոտիների առկայության դեպքում, ձախ եզրայինը թույլատրվում է զբաղեցնել միայն ինտենսիվ երթևեկության ժամանակ, երբ զբաղված են մյուս գոտիները, ինչպես նաև վազանց, ձախ շրջադարձ կամ հետադարձ կատարելիս, իսկ 3,5 տ ավելի թույլատրելի առավելագույն զանգված ունեցող բեռնատար ավտոմոբիլներին և ուղևորների կանոնավոր փոխադրումներ իրականացնող տրանսպորտային միջոցներին` միայն ձախ շրջադարձ կամ հետադարձ կատարելու համար:
8

Թվարկվածներից ո՞ր դեպքում կարող է ավտոբուսի վարորդն անցնել երկկողմ երթևեկության եռագոտի ճանապարհի մեջտեղի գոտի, որը օգտագործվում է երկու ուղղությամբ երթևեկության համար:

  • Վազանցելու կամ շրջանցելու նպատակով:
  • Ձախ շրջադարձ կամ հետադարձ կատարելու նպատակով:
  • Վերոնշյալ երկու դեպքում էլ:
  • Ոչ մի պատասխանը ճիշտ չէ:
Մեկնաբանություն
Կանոն 54. Երկկողմ երթևեկությամբ երեք գոտի ունեցող գծանշված (բացառությամբ 1.9 գծանշման) ճանապարհներին, որոնցից միջինն օգտագործվում է երկու ուղղություններով երթևեկության համար, թույլատրվում է դուրս գալ այդ գոտի միայն վազանցի, շրջանցման, ձախ շրջադարձի կամ հետադարձի համար: Արգելվում է մուտք գործել ձախ եզրային գոտի, որը նախատեսված է միայն հանդիպակաց երթևեկության համար:
9
վարորդական իրավունքի քննական հարցեր   -Նախազգուշացնող ազդանշաններ, հատուկ ազդանշաններ,   վազանց

Թույլատրվու՞մ է արդյոք թեթև մարդատար ավտոմոբիլի վարորդին վազանց կատարել նշված իրադրությունում:

  • Թույլատրվում է:
  • Թույլատրվում է, եթե մոտոցիկլի արագությունը չի գերազանցում 30կմ/ժ:
  • Արգելվում է:
Մեկնաբանություն
Նկարում պատկերված է երկկողմ երթևեկությամբ երեք գոտի ունեցող ճանապարհ, որի ձախ եզրային գոտի մտնելը արգելվում է (կանոն 54): Իհարկե, ձեզ մոտ հարց կծագի, թե ինչից հասկացանք, որ պատկերված է երկկողմ երթևեկությամբ երեք գոտի ունեցող ճանապարհ: Սա պայմանականություն է: Քանի որ պաշտոնական աղբյուրում նշված է, որ տվյալ իրադրությունում ձախ եզրային գոտի մտնելը արգելվում է, մենք ենթադրում ենք, որ սա երկկողմ երթևեկությամբ երեք գոտի ունեցող ճանապարհ է, քանի որ այլ դեպքերում նման իրավիճակում ձախ եզրային գոտի մուտք գործելը արգելված չի:
10
վարորդական իրավունքի քննական հարցեր   -Նախազգուշացնող ազդանշաններ, հատուկ ազդանշաններ,   վազանց

Թույլատրվու՞մ է արդյոք կանաչ ավտոմոբիլի վարորդին վազանց կատարել:

  • Թույլատրվում է:
  • Արգելվում է:
  • Թույլատրվում է, եթե կարմիր ավտոմոբիլը երթևեկում է 30 կմ/ժ ավելի փոքր արագությամբ:
Մեկնաբանություն
Նկարում պատկերված է երկկողմ երթևեկությամբ երեք գոտի ունեցող ճանապարհ, որի ձախ եզրային գոտի մտնելը արգելվում է (կանոն 54): Իհարկե, ձեզ մոտ հարց կծագի, թե ինչից հասկացանք, որ պատկերված է երկկողմ երթևեկությամբ երեք գոտի ունեցող ճանապարհ: Սա պայմանականություն է: Քանի որ պաշտոնական աղբյուրում նշված է, որ տվյալ իրադրությունում ձախ եզրային գոտի մտնելը արգելվում է, մենք ենթադրում ենք, որ սա երկկողմ երթևեկությամբ երեք գոտի ունեցող ճանապարհ է, քանի որ այլ դեպքերում նման իրավիճակում ձախ եզրային գոտի մուտք գործելը արգելված չի:
11

Տվյալ իրավիճակում թույլատրվու՞մ է վազանց կատարել:

  • Թույլատրվում է, քանի որ հանդիպակաց երթևեկող տրանսպորտային միջոց չկա:
  • Արգելվում է:
  • Թույլատրվում է, եթե լծասայլը շարժվում է 30 կմ/ժ պակաս արագությամբ:

   <<<       >>>