055 777 321
Երկուշաբթի-շաբաթ (900-1900)

Վազանցը

Տեսադասը նայելուց հետո անպայման ամրապնդեք ձեր գիտելիքները տեսադասից հետո ներկայացված հարցերի միջոցով:

Այս թեմայով քննական հարցերը

1

Տվյալ իրադրությունում ունե՞ք արդյոք նշված մանևրի իրավունք:

  • Այո:
  • Ոչ:
Մեկնաբանություն
Խաչմերուկներում վազանցն արգելվում է |կանոն 77|:
Կանոն 77 |
2

Ի՞նչ տարածության վրա է արգելվում վազանցը մինչև երկաթուղային գծանցը:

  • Մինչև 50 մ առաջ:
  • Մինչև 100 մ առաջ:
  • Մինչև 150 մ առաջ:
Մեկնաբանություն
Կանոն 77. Վազանցն արգելվում է`

1) խաչմերուկներում.
2) հետիոտնային անցումների վրա.
3) երկաթուղային գծանցների վրա և մինչև 100 մ դրանցից առաջ.
4) եթե վազանցվող տրանսպորտային միջոցի վարորդը կատարում է վազանց կամ շրջանցում է արգելքը.
5) թունելներում, էստակադների, կամուրջների, ուղեկամուրջների վրա և դրանց տակ, ինչպես նաև ճանապարհների նեղացումներում.
6) կապույտ գույնի առկայծող փարոսիկ և հատուկ ձայնային ազդանշան միացրած տրանսպորտային միջոցին.
7) եթե վազանցվող տրանսպորտային միջոցը երթևեկում է կապույտ և կարմիր գույների առկայծող փարոսիկներ ու հատուկ ձայնային ազդանշան միացրած վիճակում կամ ուղեկցվում է այդպիսի տրանսպորտային միջոցներով.
8) վերելքի վերջում և ճանապարհի սահմանափակ տեսանելիությամբ հատվածներում, երբ վազանցը կատարվում է հանդիպակաց երթևեկության գոտի դուրս գալով:
3

Թույլատրվու՞մ է արդյոք խաչմերուկում կատարել տրանսպորտային միջոցների վազանց` հատվողի նկատմամբ գլխավոր համարվող ճանապարհի վրա:

  • Թույլատրվում է:
  • Արգելվում է:
Մեկնաբանություն
Կանոն 77. Վազանցն արգելվում է`

1) խաչմերուկներում.
2) հետիոտնային անցումների վրա.
3) երկաթուղային գծանցների վրա և մինչև 100 մ դրանցից առաջ.
4) եթե վազանցվող տրանսպորտային միջոցի վարորդը կատարում է վազանց կամ շրջանցում է արգելքը.
5) թունելներում, էստակադների, կամուրջների, ուղեկամուրջների վրա և դրանց տակ, ինչպես նաև ճանապարհների նեղացումներում.
6) կապույտ գույնի առկայծող փարոսիկ և հատուկ ձայնային ազդանշան միացրած տրանսպորտային միջոցին.
7) եթե վազանցվող տրանսպորտային միջոցը երթևեկում է կապույտ և կարմիր գույների առկայծող փարոսիկներ ու հատուկ ձայնային ազդանշան միացրած վիճակում կամ ուղեկցվում է այդպիսի տրանսպորտային միջոցներով.
8) վերելքի վերջում և ճանապարհի սահմանափակ տեսանելիությամբ հատվածներում, երբ վազանցը կատարվում է հանդիպակաց երթևեկության գոտի դուրս գալով:
4

Վազանցն արգելվում է`

  • Խաչմերուկներում:
  • Երկաթուղային գծանցներից 150 մ առաջ:
  • Երկու դեպքում էլ:

5

Վազանցն արգելվում է`

  • Կարգավորվող խաչմերուկներում:
  • Չկարգավորվող խաչմերուկներում:
  • Երկու դեպքում էլ:
Մեկնաբանություն
Կանոն 77. Վազանցն արգելվում է`

1) խաչմերուկներում (կարգավորվող և չկարգավորվող).
2) հետիոտնային անցումների վրա.
3) երկաթուղային գծանցների վրա և մինչև 100 մ դրանցից առաջ.
4) եթե վազանցվող տրանսպորտային միջոցի վարորդը կատարում է վազանց կամ շրջանցում է արգելքը.
5) թունելներում, էստակադների, կամուրջների, ուղեկամուրջների վրա և դրանց տակ, ինչպես նաև ճանապարհների նեղացումներում.
6) կապույտ գույնի առկայծող փարոսիկ և հատուկ ձայնային ազդանշան միացրած տրանսպորտային միջոցին.
7) եթե վազանցվող տրանսպորտային միջոցը երթևեկում է կապույտ և կարմիր գույների առկայծող փարոսիկներ ու հատուկ ձայնային ազդանշան միացրած վիճակում կամ ուղեկցվում է այդպիսի տրանսպորտային միջոցներով.
8) վերելքի վերջում և ճանապարհի սահմանափակ տեսանելիությամբ հատվածներում, երբ վազանցը կատարվում է հանդիպակաց երթևեկության գոտի դուրս գալով:
6
վարորդական իրավունքի քննական հարցեր   -Նախազգուշացնող ազդանշաններ, հատուկ ազդանշաններ,   վազանց

Թույլատրվու՞մ է արդյոք վազանցել ավտոգնացքը տվյալ իրադրությունում, եթե դրա արագությունը չի գերազանցում 30 կմ/ժ:

  • Արգելվում է:
  • Թույլատրվում է:
Մեկնաբանություն
Խաչմերուկներում վազանցն արգելվում է |կանոն 77|:
Կանոն 77 |
7
վարորդական իրավունքի քննական հարցեր   -Նախազգուշացնող ազդանշաններ, հատուկ ազդանշաններ,   վազանց

Թույլատրվու՞մ է արդյոք կարմիր ավտոմոբիլի վարորդին վազանց կատարել տվյալ իրադրությունում:

  • Թույլատրվում է:
  • Արգելվում է:
  • Թույլատրվում է, եթե վազանցվող ավտոմոբիլի արագությունը չի գերազանցում 30 կմ/ժ:
Մեկնաբանություն
Խաչմերուկներում վազանցն արգելվում է |կանոն 77|:
Կանոն 77 |
8
վարորդական իրավունքի քննական հարցեր   -Նախազգուշացնող ազդանշաններ, հատուկ ազդանշաններ,   վազանց

Թույլատրվու՞մ է արդյոք նշված տեղում վազանցել ավտոբուսը:

  • Թույլատրվում է:
  • Արգելվում է:
Մեկնաբանություն
Համաձայն նշանների տեղադրման մասին կառավարության համապատասխան որոշման «Մոտեցում երկաթուղային գծանցին» նշանները |1.4.1| |1.4.4| «Երկաթուղային գծանց` ուղեփակոցով» նշանի |1.1| հետ համատեղ բնակավայրերից դուրս տեղադրվում են գծանցից 150-300 մ հեռավորության վրա: Հետևաբար ՏՄ-ները գտնվում են գծանցից ամենաքիչը 150մ հեռավորության վրա: Վազանցը արգելվում է, եթե մինչև երկաթուղային գծանցը մնացել 100մ-ից պակաս տարածություն |կանոն 77|: Քանի որ ՏՄ-ները գտնվում են գծանցից գրեթե 150-300 մետր հեռավորության վրա, ապա վազանցը թույլատրվում է:
Նշան 1.1. | Նշան 1.4.1. | Նշան 1.4.4. | Կանոն 77 |
9

Տրանսպորտային միջոցների վազանց նշանակում է`

  • Շարժման մեջ գտնվող մեկ կամ մի քանի տրանսպորտային միջոցից առաջ անցնելը` կապված զբաղեցրած գոտուց հանդիպակաց երթևեկության գոտի դուրս գալու հետ:
  • Շարժման մեջ գտնվող մեկ կամ մի քանի տրանսպորտային միջոցից առաջ անցնելը` կապված զբաղեցրած գոտուց դուրս գալու հետ:
Մեկնաբանություն
Վազանցը շարժման մեջ գտնվող մեկ կամ մի քանի տրանսպորտային միջոցից առաջ անցնելն է, կապված զբաղեցրած գոտուց դուրս գալու հետ:
10

Վազանցն արգելվում է`

  • Երկաթուղային գծանցների վրա և մինչև 100մ դրանցից առաջ:
  • Երկաթուղային գծանցների վրա և մինչև 150մ դրանցից առաջ:
  • Երկաթուղային գծանցների վրա և մինչև 250մ դրանցից առաջ:
Մեկնաբանություն
Կանոն 77. Վազանցն արգելվում է`

1) խաչմերուկներում.
2) հետիոտնային անցումների վրա.
3) երկաթուղային գծանցների վրա և մինչև 100 մ դրանցից առաջ.
4) եթե վազանցվող տրանսպորտային միջոցի վարորդը կատարում է վազանց կամ շրջանցում է արգելքը.
5) թունելներում, էստակադների, կամուրջների, ուղեկամուրջների վրա և դրանց տակ, ինչպես նաև ճանապարհների նեղացումներում.
6) կապույտ գույնի առկայծող փարոսիկ և հատուկ ձայնային ազդանշան միացրած տրանսպորտային միջոցին.
7) եթե վազանցվող տրանսպորտային միջոցը երթևեկում է կապույտ և կարմիր գույների առկայծող փարոսիկներ ու հատուկ ձայնային ազդանշան միացրած վիճակում կամ ուղեկցվում է այդպիսի տրանսպորտային միջոցներով.
8) վերելքի վերջում և ճանապարհի սահմանափակ տեսանելիությամբ հատվածներում, երբ վազանցը կատարվում է հանդիպակաց երթևեկության գոտի դուրս գալով:
11

Թույլատրվու՞մ է վազանց կատարել տվյալ իրավիճակում:

  • Արգելվում է:
  • Թույլատրվում է:
  • Թույլատրվում է, եթե ավտոբուսը երթևեկում է 30 կմ/ժ պակաս արագությամբ:
Մեկնաբանություն
«Երկաթուղային գծանց` առանց ուղեփակոցի» նշանը |1.2| բնակավայրերում տեղադրվում է մինչև գծանցը 50-100մ-ի վրա: Հետևաբար ՏՄ-ները գտնվում են գծանցից ամենաշատը 100մ հեռավորության վրա: Վազանցը արգելվում է, եթե մինչև երկաթուղային գծանցը մնացել 100մ-ից պակաս տարածություն |կանոն 77|: Հետևաբար այս դեպքում վազանցը արգելվում է:
Նշան 1.2. | Կանոն 77 |
12

Տվյալ իրավիճակում որտե՞ղ կարելի է սկսել վազանցը:

  • Երկաթուղային գծանցում:
  • Երկաթուղային գծանցն անցնելուց հետո:
  • Երկաթուղային գծանցից 100 մետր անցնելուց հետո:
Մեկնաբանություն
Քանի որ գծանցերի վրա վազանցն արգելվում է |կանոն 77|, ապա բեռնատարին կարելի կլինի վազանցել գծանցն անցնելու հետո:
   <<<       >>>