055 777 321
Երկուշաբթի-շաբաթ (900-1900)

Կանգառը և կայանումը

Տեսադասը նայելուց հետո անպայման ամրապնդեք ձեր գիտելիքները տեսադասից հետո ներկայացված հարցերի միջոցով:


Այս թեմայով քննական հարցերը

1
վարորդական իրավունքի քննական հարցեր - ճանապարհային գծանշումներ

Որ նկարում է վարորդը ճիշտ կատարել կանգառ` ուղևորներ իջեցնելու համար:

  • Ձախ նկարում:
  • Երկու նկարում էլ:
  • Աջ նկարում:
Մեկնաբանություն
Ձախ նկարում երևում է, որ ավտոմոբիլը կանգնած է երթևեկելի մասերի հատումից 5 մետր հետ: Այդ ավտոմոբիլի վարորդը կանգառն արգելող ոչ մի պայման չի խախտել |կանոն 84|:
Աջ նկարում ավտոմոբիլը կանգնել է անմիջապես հետիոտնային անցումից առաջ՝ խախտելով կանոն 84-ի 4-րդ կետի պահանջը:
Կանոն 84 |
2

Կայանումն արգելվում է`

  • Կամուրջների, էստակադների և ուղեկամուրջների վրա:
  • Կամուրջների, էստակադների և ուղեկամուրջների տակ:
  • Թվարկված բոլոր դեպքերում:
Մեկնաբանություն
Կայանումն արգելվում է կանգառն արգելված վայրում |կանոն 86|:
Կանգառն արգելվում է երկաթուղային գծանցների վրա, թունելներում, ինչպես նաև էստակադների, կամուրջների, ուղեկամուրջների վրա և դրանց տակ |կանոն 84|:
Կանոն 84 | Կանոն 86 |
3
վարորդական իրավունքի քննական հարցեր - ճանապարհային գծանշումներ

Թույլատրվում է արդյոք ուղևոր իջեցնել ճանապարհի այն տեղում, որտեղ եզրաքարի վերին մակերեսին գծված է դեղին հոծ գիծ և տեղադրված է «Կանգառն արգելվում է» նշանը:

  • Թույլատրվում է
  • Արգելվում է:
  • Թույլատրվում է` ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների բացակայության դեպքում:
  • Թույլատրվում է միայն ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցներին:
Մեկնաբանություն
Ինչպես 1.4. գծանշումը, այնպես էլ՝ «կանգառն արգելվում է» նշանը |3.27| արգելում են կանգառը: Ուղևորներ իջեցնել կամ նստեցնելը կանգառ է:
Գծանշում 1.4. | Նշան 3.27. | կանգառ` |
4
վարորդական իրավունքի քննական հարցեր - ճանապարհային գծանշումներ

Թույլատրվում է արդյոք կանգառը նշված տեղում:

  • Թույլատրվում է:
  • Արգելվում է:
Մեկնաբանություն
Համաձայն կանոն 79-ի այստեղ կարելի է կանգառ կատարել ճանապարհի ձախ կողմում, սակայն առկա «դեղին հոծ գիծ» գծանշումը |գծանշում 1.4| արգելում է կանգառն ու կայանումը:
Կանոն 79 | Գծանշում 1.4. | կանգառ` | կայանում` |
5
վարորդական իրավունքի քննական հարցեր - ճանապարհային գծանշումներ

Թույլատրվում է արդյոք ավտոմոբիլի կանգառն այս վայրում:

  • Արգելվում է, քանի որ գծանշման ընդհատվող գծի և կանգ առած տրանսպորտային միջոցի միջև հեռավորությունը պակաս է 3 մետրից:
  • Արգելվում է ամսվա զույգ օրերին
  • Թույլատրվում է:
Մեկնաբանություն
Տեղադրված «կայանելն արգելվում է» նշանը |3.28| չի արգելում կանգառը:
Նշան 3.28. | կանգառ` | կայանում` |
6
վարորդական իրավունքի քննական հարցեր - ճանապարհային գծանշումներ

Որ տրանսպորտային միջոցի վարորդն է խախտել կայանման կանոնները:

  • Կապույտ ավտոմոբիլի վարորդը
  • Կարմիր ավտոմոբիլի վարորդը
  • երկու վարորդներն էլ խախտել են
  • երկու վարորդներն էլ չեն խախտել
Մեկնաբանություն
Նկարում պատկերված է միակողմ երթևեկությամբ ճանապարհ |Նշան 5.5|, հետևաբար ճանապարհի երկու կողմում էլ կարելի է կայանել կամ կանգառ կատարել | կանոն 79|: Սակայն ճանապարհի աջ կողմում տեղադրված «կայանելն արգելվում է» նշանը |3.28| արգելում է կայանումն աջ կողմում: Կապույտ մեքենան խախտել է այս պահանջը:
Կարմիր մեքենան թեև չի խախտել կայանման նշանի պահանջը, քանի որ կայանել է ձախ կողմում, բայց խախտել է կանգառի ու կայանման կանոնները, քանի որ կայանել է երթևեկելի մասերի հատման վրա |կանոն 84|:
Նշան 5.5. | Նշան 3.28. | Կանոն 79 | կանգառ` | կայանում` |
7
վարորդական իրավունքի քննական հարցեր - ճանապարհային գծանշումներ

Թույլատրվու՞մ է արդյոք ավտոմոբիլի կայանումը նշված տեղում

  • Թույլատրվում է
  • Արգելվում է
Մեկնաբանություն
Խաչմերուկից առաջ տեղադրված է «Միակողմ երթևեկությամբ ճանապարհի վերջ» նշանը |5.6|: Հետևաբար մեքենան կայանված է միակողմ ճանապարհի վրա: Միակողմ երթևեկությամբ ճանապարհներին կանգառն ու կայանումը թույլատրվում է նաև ձախ կողմում |կանոն 79|:
Նշան 5.6. | Կանոն 79 |
8

Երկաթուղային գծանցներից ի՞նչ հեռավորության վրա է արգելվում տրանսպորտային միջոցների կայանումը բնակավայրերում:

  • 300
  • 150
  • 100
  • 50
  • 25
Մեկնաբանություն
Համաձայն կանոն 86-ի կայանումը արգելվում է երկաթուղային գծանցներին 50 մ-ից մոտ տարածքում. նույն է թե՝ կայանումն արգելվում է երկաթուղային գծանցներից 0-49 մետր միջակայում ցանկացած տեղ: Ներկայացված պատասխաններից միայն 25-ն է, որ գտնվում այդ միջակայքում|0<25<50|: Ինչու՞ ոչ 50 մետր: 50 մ-ից մոտ նշանակում է 50-րդ մետրի վրա կայանել կարելի է:
9

Բնակավայրերում, յուրաքանչյուր ուղղությամբ մեկ երթևեկելի գոտի ունեցող և մեջտեղում տրամվայի գծեր չունեցող ճանապարհների ձախ կողմում կանգառն ու կայանումը`

  • Թույլատրվում է
  • Արգելվում է
Մեկնաբանություն
Կանոն 79. Բնակավայրերում, երթևեկելի մասի ձախ կողմում կանգառ ու կայանում թույլատրվում է`
1) յուրաքանչյուր ուղղությամբ մեկ երթևեկելի գոտի ունեցող, մեջտեղում տրամվայի գծեր չունեցող ճանապարհներին.
2) միակողմ երթևեկության ճանապարհներին (3,5 տ ավելի թույլատրելի առավելագույն զանգված ունեցող բեռնատար ավտոմոբիլներին թույլատրվում է միայն կանգառ` բեռնելու կամ
10

Որտե՞ղ է թույլատրվում երկարատև հանգստի, գիշերակացի և այլ նպատակներով կայանել բնակավայրերից դուրս:

  • ճանապարհի կողնակներին
  • կայանման համար նախատեսված հրապարակներում կամ ճանապարհի սահմաններից դուրս
  • ճանապարհի երթևեկելի մասի աջ կողմում` չխոչնդոտելով այլ տրանսպորտային միջոցների երթևեկությանը
  • ճանապարհի ձախ կողմում` ապահովելով ճանապարհային երթևեկության անվտանգությունը
Մեկնաբանություն
Կանոն 82. Բնակավայրերից դուրս երկարատև հանգստի, գիշերակացի և այլ նպատակներով կայանել թույլատրվում է միայն դրանց համար նախատեսված հրապարակներում կամ ճանապարհի սահմաններից դուրս:
11
վարորդական իրավունքի քննական հարցեր - ճանապարհային գծանշումներ

Կանգառն արգելվում է, եթե հոծ գծի և կանգնած տրանսպորտային միջոցի միջև տարածությունը կազմում է`

  • 6 մ
  • 5,5 մ
  • 4 մ
  • 3,5 մ
  • 2,5 մ
Մեկնաբանություն
Կանոն 84. Կանգառն արգելվում է այն վայրերում, որտեղ կանգնած տրանսպորտային միջոցի և հոծ գծի (բացառությամբ երթևեկելի մասի եզրը ցույց տվող) կամ բաժանարար գոտու կամ երթևեկելի մասի հակառակ կողմի եզրի կամ որևէ արգելքի միջև տարածությունը 3 մ պակաս է:
12

Ինչ հեռավորության վրա է արգելվում տրանսպորտային միջոցների կայանումը երկաթուղային գծանցերից:

  • 15 մ
  • 50 մ
  • 100 մ
  • 150 մ
Մեկնաբանություն
Համաձայն կանոն 86-ի կայանումն արգելվում է երկաթուղային գծանցներին 50 մ-ից մոտ տարածքում. նույն է թե՝ կայանումն արգելվում է երկաթուղային գծանցներից 0-49 մետր միջակայում ցանկացած տեղ: Ներկայացված պատասխաններից միայն 15-ն է, որ գտնվում այդ միջակայքում|0<15<50|: Ինչու՞ ոչ 50 մետր: 50 մ-ից մոտ նշանակում է 50-րդ մետրի վրա կայանել կարելի է:
13
վարորդական իրավունքի քննական հարցեր - ճանապարհային գծանշումներ

Ո՞ր պատասխանում են ճիշտ թվարկված կանգառի կանոնները խախտած վարորդները:

  • Կարմիր ավտոմոբիլի և մոտոցիկլի վարորդները
  • Կապույտ ավտոմոբիլի վարորդը
  • մոտոցիկլի վարորդը
  • բոլոր տրանսպորտային միջոցների վարորդները:
Մեկնաբանություն
«Կանգառն արգելվում է»|3.27| և |8.2.4| նշանները արգելում են կանգառը կամ կայանումը ճանապարհի աջ կողմում մինչև նշանը և դրանից հետո ընկած տարածքում: Ակնհայտորեն կարմիր ավտոմոբիլը և մոտոցիկլը խախտել են այս պահանջը: Ճանապարհի ձախ կողմում կանգառ է կատարել բեռնատար մեքենան: Նկարում ներկայացված է երեք երթևեկության գոտի ունեցող ոչ միակողմ ճանապարհ (տեղադրված չէ միակողմ երթևեկության ճանապարհ նշանը |5.5|), հետևաբար ձախ եզրային գոտին նախատեսված է հանդիպակաց երթևեկության համար, և այդ գոտի դուրս գալը արգելվում է: Եթե անգամ դիտարկենք, որ սա միակողմ երթևեկությամբ ճանապարհ է, ապա այս դեպքում ևս բեռնատարը խախտել է կանգառի և կայանման կանոնները, քանի որ 3.5 տ-ից ավել թույլատրելի առավելագույն զանգված ունեցող բեռնատարներին արգելվում է կայանել միակողմ երթևեկությամբ ճանապարհների ձախ կողմում |կանոն 79|:
Նշան 3.27. | Նշան 8.2.4. | Կանոն 79 | Նշան 5.5. |
14
վարորդական իրավունքի քննական հարցեր - ճանապարհային գծանշումներ

Որ տրանսպորտային միջոցների վարորդներն են սխալ կանգառ կատարել ուղևորներն իջեցնելու համար:

  • Թեթև մարդատար ավտոմոբիլի վարորդը
  • Մոտոցիկլի վարորդը
  • Ավտոբուսի վարորդը
  • բոլոր վարորդները:
Մեկնաբանություն
Կանգառն արգելվում է հետիոտնային անցումների վրա, 5մ պակաս հեռավորության վրա մինչև հետիոտնային անցումները և հետիոտնային անցումներից հետո 5մ պակաս հեռավորության վրա |կանոն 84|:
Կանոն 84 |
15

Թույլատրվու՞մ է միջքաղաքային ավտոբուսի վարորդին ուղևորներ նստեցնելու նպատակով կանգառ կատարել նշված վայրում:

  • Արգելվում է:
  • Թույլատրվում է:
Մեկնաբանություն
Համաձայն կանոն 84-ի պահանջների, կանգառն արգելվում է հետիոտնային անցումների վրա, 5մ պակաս հեռավորության վրա մինչև հետիոտնային անցումները և հետիոտնային անցումներից հետո 5մ պակաս հեռավորության վրա:
16

Զբոսաշրջային ավտոբուսի վարորդը երկարատև հանգստի նպատակով իրավունք ունի՞ կանգ առնել նշված վայրում:

  • Իրավունք ունի:
  • Իրավունք չունի:
Մեկնաբանություն
«Կայանումն արգելվում է» նշանի |3.28| ազդեցությունը տարածվում է մինչև բնակավայրի վերջ նշանը: Հետևաբար, եթե նշանի ազդեցությունը չի գործում, կարելի է կայանել նշանից հետո: Սակայն կայանման կանոնների համաձայն, բնակավայրերից դուրս երկարատև հանգստի, գիշերակացի և այլ նպատակներով կայանել թույլատրվում է միայն դրանց համար նախատեսված հրապարակներում կամ ճանապարհի սահմաններից դուրս |կանոն 82|:
Նշան 3.28. | Կանոն 82 |
17

Թույլատրվու՞մ է ավտոբուսների կանգառն ու կայանումը բնակավայրերում երթևեկելի մասի ձախ կողմում` միակողմ երթևեկության ճանապարհներին:

  • Թույլատրվում է:
  • Արգելվում է:
  • Թույլատրվում է միայն կանգառ կատարելու համար:
Մեկնաբանություն
Միակողմ երթևեկությամբ ճանապարհներին արգելվում է մեծ բեռնատարների կայանումը |կանոն 79|, բայց ոչ ավտոբուսների:
Կանոն 79 |
18

Կանգառի կետերի տարածքից դուրս թույլատրվու՞մ է ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցներին կանգառ կատարել:

  • Արգելվում է:
  • Թույլատրվում է:
Մեկնաբանություն
Կանոն 85. Ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների կանգառն արգելվում է նաև ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների կանգառի կետերի տարածքից դուրս` բացառությամբ հարկադրված կանգառի դեպքերի:
ընդհանուր օգտագործման ՏՄ` | կանգառ` |
   <<<       >>>