055 777 321
Երկուշաբթի-շաբաթ (900-1900)

Ճանապարհային գծանշումներ

Տեսադասը նայելուց հետո անպայման ամրապնդեք ձեր գիտելիքները տեսադասից հետո ներկայացված հարցերի միջոցով:


Այս թեմայով քննական հարցերը

1
վարորդական իրավունքի քննական հարցեր - ճանապարհային գծանշումներ

Ի՞նչ է ցույց տալիս հորիզոնական գծանշման դեղին հոծ գիծը:

  • Այն տեղը, որտեղ արգելվում է տրանսպորտային միջոցների կանգառը և կայանումը:
  • Այն տեղը, որտեղ թույլատրվում է կանգառ կատարել` ուղևորներ իջեցնելու կամ տրանսպորտային միջոցը բեռնաթափելու համար:
  • Այն տեղը, որտեղ արգելվում է տրանսպորտային միջոցների կայանումը:
Մեկնաբանություն
1.4. դեղին հոծ գիծ, որը ցույց է տալիս այն տեղերը, որտեղ կանգառը և կայանումն արգելված են: Կիրառվում է ինքնուրույն կամ 3.27՝ «Կանգառն արգելված է» նշանի հետ և գծվում է երթևեկելի մասի եզրի մոտ (եզրային գծի առկայության դեպքում` դրա փոխարեն) կամ եզրաքարի վերին մակերեսին:
2
վարորդական իրավունքի քննական հարցեր - ճանապարհային գծանշումներ

Թույլատրվու՞մ է արդյոք վարորդին հատել տրանսպորտային միջոցների կայանման տեղերի սահմանները նշող գծանշման հոծ գիծը:

  • Արգելվում է:
  • Թույլատրվում է
Մեկնաբանություն
1.1. հոծ գիծ, որը բաժանում է հանդիպակաց ուղղությունների տրանսպորտային հոսքերը (առանցքային գիծ), նշում ճանապարհի վտանգավոր վայրերում երթևեկության գոտիների սահմանները և ցույց տալիս երթևեկելի մասի սահմանները, ուր մուտքն արգելված է, ցույց է տալիս տրանսպորտային միջոցների կայանման տեղերի սահմանները. 1.1 գծերը հատելն արգելվում է. 1.1. Գիծը թույլատրվում է հատել, երբ այն ցույց է տալիս տրանսպորտային միջոցների կայանման տեղերի սահմանները` կայանման տեղ մուտք գործելու կամ կայանման տեղից դուրս գալու նպատակով մանևրելիս
3
վարորդական իրավունքի քննական հարցեր - ճանապարհային գծանշումներ

Սլաքներով նշված ո՞ր ուղղություններով է թույլատրվում երթևեկությունը:

  • Միայն ուղիղ:
  • Դեպի ձախ և հակառակ ուղղությամբ:
  • Ուղիղ, դեպի ձախ և հակառակ ուղղությամբ:
Մեկնաբանություն
1.11. հոծ և ընդհատվող գծերի համակցություն, որոնք`1) բաժանում են հանդիպակաց կամ համընթաց ուղղությունների տրանսպորտային հոսքերը ճանապարհի այն հատվածներում, որտեղ վերադասավորումը թույլատրվում է միայն մեկ գոտուց.2) ցույց է տալիս հետադարձի, ինչպես նաև մերձակա տարածքներ մուտքի, ելքի և նման տեղերը, որտեղ երթևեկությունը թույլատրվում է միայն մեկ ուղղությամբ 1.11 գիծը թույլատրվում է հատել ընդհատվող գծի, իսկ վազանցը կամ շրջանցումն ավարտելիս` նաև հոծ գծի կողմից:
4
վարորդական իրավունքի քննական հարցեր - ճանապարհային գծանշումներ

Ի՞նչ է ցույց տալիս այս գծանշումը:

  • Հետիոտնային անցում, որտեղ երթևեկությունը կարգավորվում է լուսացույցով:
  • Այն տեղը, որտեղ հեծանվային արահետը հատում է ճանապարհի երթևեկելի մասը:
  • Այն տեղը, որտեղ հետիոտնային արահետը հատում է ճանապարհի երթևեկելի մասը:
Մեկնաբանություն
1.15.ընդհատվող գծեր, որոնք ցույց են տալիս այն տեղը, որտեղ հեծանվային արահետը հատում է ճանապարհի երթևեկելի մասը:
5
վարորդական իրավունքի քննական հարցեր - ճանապարհային գծանշումներ

Քանի՞ գոտի ունի ճանապարհը, որտեղ հանդիպակաց ուղղությունների տրանսպորտային հոսքերը բաժանվում են կրկնակի հոծ գծերով:

  • Երկու գոտի:
  • Երկու կամ երեք գոտի:
  • Երեք գոտի:
  • Չորս և ավելի գոտիներ:
Մեկնաբանություն
Գծանշում 1.3. չորս և ավելի երթևեկության գոտի ունեցող ճանապարհներին բաժանում է հանդիպակաց ուղղությունների տրանսպորտային հոսքերը (առանցքային գծեր).1.3 գծերը հատելն արգելվում է:
6
վարորդական իրավունքի քննական հարցեր - ճանապարհային գծանշումներ

Ի՞նչի համար են ծառայում երթևեկելի մասի վրայի սլաքները:

  • Նախազգուշացնում են վարորդին ճանապարհի վտանգավոր հատվածին մոտենալու մասին:
  • Նախազգուշացնում է երթևեկության գոտու վերջին մոտենալու մասին:
  • Ցույց են տալիս ճանապարհի վտանգավոր շրջադարձի ուղղությունը:
Մեկնաբանություն
Գծանշում 1.19. նախազգուշացնում է մոտենալու մասին`1) երթևեկության գոտու վերջին (այն հատվածին, որտեղ տվյալ ուղղությամբ երթևեկության գոտիների թիվը նվազում է): Կարելի է կիրառել «1.20.1-1.20.3. «Ճանապարհի նեղացում» ճանապարհային նշանների հետ:
7
վարորդական իրավունքի քննական հարցեր - ճանապարհային գծանշումներ

Գծանշման այս գծերից ո՞րն է օգտագործվում դարձափոխային երթևեկությամբ գոտիները նշելու համար:

  • 1-ին գիծը:
  • 2-րդ գիծը:
  • 3-րդ գիծը:
  • 2-րդ և 3 -րդ գծերը:
  • 3-րդ և 4 -րդ գծերը:
Մեկնաբանություն
Գծանշում 1.9.ընդհատվող (դարձափոխային) գիծ, որը ցույց է տալիս երթևեկության այն գոտիների սահմանները, որտեղ իրականացվում է դարձափոխային կարգավորում...
8
վարորդական իրավունքի քննական հարցեր - ճանապարհային գծանշումներ

Որտե՞ղ է գծվում կանգառն արգելող տեղերը նշող դեղին հոծ գիծը:

  • Երթևեկելի մասի վրա:
  • Երթևեկելի մասի եզրի մոտ:
  • Երթևեկելի մասի եզրի մոտ կամ եզրաքարի վերին մակերեսին:
  • Միայն եզրաքարի վերին մակերեսին:
Մեկնաբանություն
1.4. դեղին հոծ գիծ, որը ցույց է տալիս այն տեղերը, որտեղ կանգառը և կայանումն արգելված են: Կիրառվում է ինքնուրույն կամ 3.27՝ «Կանգառն արգելված է» նշանի հետ և գծվում է երթևեկելի մասի եզրի մոտ (եզրային գծի առկայության դեպքում` դրա փոխարեն) կամ եզրաքարի վերին մակերեսին:
9
վարորդական իրավունքի քննական հարցեր - ճանապարհային գծանշումներ

Ճանապարհային նշաններից որի՞ հետ կարող է կիրառվել դեղին գույնի ընդհատվող գծանշումը:

  • «Կանգառն արգելվում է»:
  • «Կայանելն արգելվում է»:
  • «Կայանելն արգելվում է ամսվա կենտ օրերին»:
Մեկնաբանություն
1.10. ընդհատվող դեղին գիծ, որը ցույց է տալիս այն տեղերը, որտեղ կայանելն արգելված է: Կիրառվում է ինքնուրույն կամ 3.28` «Կայանելն արգելվում է» նշանի հետ և գծվում երթևեկելի մասի եզրի մոտ (եզրային գծի առկայության դեպքում` դրա փոխարեն) կամ եզրաքարի վերին մակերեսին:
10
վարորդական իրավունքի քննական հարցեր - ճանապարհային գծանշումներ

Ո՞ր տրանսպորտային միջոցներին է թույլատրվում երթևեկել երթևեկելի մասի աջ գոտիով:

  • Բոլոր մեխանիկական տրանսպորտային միջոցներին:
  • Ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցներին և տաքսիներին:
  • Միայն հեծանիվներին:
  • Միայն ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցներին:
Մեկնաբանություն
Գծանշում 1.23. ցույց է տալիս ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների երթևեկության համար նախատեսված հատուկ գոտին:
11
վարորդական իրավունքի քննական հարցեր - ճանապարհային գծանշումներ

Այս ճանապարհային գծանշումն ունի հետևյալ նշանակությունը:

  • Ցույց է տալիս մայթամերձ կայանման տեղերը, որտեղ նշված են մեխանիկական տրանսպորտային միջոցների կանգնեցման ձևերը:
  • Ցույց է տալիս այն տեղերը, որտեղ արգելվում է մեխանիկական տրանսպորտային միջոցների կանգառը:
  • Ցույց է տալիս ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների կանգառի կետերը և տաքսիների կայանման վայրերը:
Մեկնաբանություն
Գծանշում 1.17. դեղին հոծ գիծ, որը ցույց է տալիս ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների կանգառի կետերը, իսկ 5.18՝ «Թեթև մարդատար տաքսիների կայանման տեղ» նշանի առկայության դեպքում՝ տաքսիների կայանման վայրերը:
12
վարորդական իրավունքի քննական հարցեր - ճանապարհային գծանշումներ

Այս հորիզոնական ճանապարհային գծանշումը ցույց է տալիս`

  • Երթևեկելի մասի նեղացում, որտեղ նվազում է երթևեկության գոտիների քանակը տվյալ ուղղությամբ:
  • Այն տեղը, որտեղ վարորդը պետք է անհրաժեշտության դեպքում կանգ առնի`հատվող ճանապարհով երթևեկող տրանսպորտային միջոցներին ճանապարհը զիջելու համար:
  • Մոտեցում` կանգառն արգելված է տեղին:
Մեկնաբանություն
Գծանշում 1.13.ցույց է տալիս այն տեղը, որտեղ վարորդն անհրաժեշտության դեպքում պետք է կանգ առնի և զիջի ճանապարհը հատող ճանապարհով երթևեկող տրանսպորտային միջոցներին:
13
վարորդական իրավունքի քննական հարցեր - ճանապարհային գծանշումներ

Թույլատրվում է արդյոք մուտք գործել սպիտակ լայն գծերով գծանշված կղզյակ:

  • Թույլատրվում է միայն կանգառ կատարելու համար:
  • Թույլատրվում է հետընթացի ժամանակ:
  • Արգելվում է:
Մեկնաբանություն
Գծանշում 1.16.2. ուղղորդ կղզյակներ`գծվում է համընթաց տրանսպորտային հոսքերի բաժանման տեղերը կամ համընթաց ուղղության տրանսպորտային հոսքերի բաժանման տեղերում: Արգելվում է մտնել կամ կանգառ կատարել այդ կղզյակների վրա:
14

Ինչպե՞ս պետք է վարվի վարորդը` մոտենալով խաչմերուկին` «Կանգ-գիծ» գծանշման և լուսացույցի կանաչ ազդանշանի պայմաններում:

  • Կանգ առնի «Կանգ-գծի» մոտ, որից հետո վերսկսի երթևեկությունը:
  • Շարունակի երթևեկությունը խաչմերուկով` առանց կանգառի:
Մեկնաբանություն
«Կանգ-գիծ»` հոծ գիծ, որը ցույց է տալիս այն տեղը, որտեղ վարորդը պետք է կանգ առնի լուսացույցի արգելող (նկատեք միայն արգելող՝ կարմիր) ազդանշանի դեպքում:
15
վարորդական իրավունքի քննական հարցեր - ճանապարհային գծանշումներ

Ի՞նչ է ցույց տալիս այս գծանշումը:

  • Հետիոտնային անցում:
  • Այն տեղը, որտեղ հեծանվային արահետը հատում է ճանապարհի երթևեկելի մասը:
  • Անասունների քշելու համար նախատեսված տեղը:
Մեկնաբանություն
Գծանշում 1.15.ընդհատվող գծեր, որոնք ցույց են տալիս այն տեղը, որտեղ հեծանվային արահետը հատում է ճանապարհի երթևեկելի մասը:
16
վարորդական իրավունքի քննական հարցեր - ճանապարհային գծանշումներ

Վարորդը որտեղ պետք է կանգնեցնի տրանսպորտային միջոցն այս գծանշման առկայության դեպքում:

  • Գծանշման մոտ:
  • Գծանշման վրա:
  • Գծանշումից ոչ պակաս, քան 5 մ հեռավորության վրա:
Մեկնաբանություն
Գծանշում 1.13.ցույց է տալիս այն տեղը, որտեղ վարորդն անհրաժեշտության դեպքում պետք է կանգ առնի և զիջի ճանապարհը հատող ճանապարհով երթևեկող տրանսպորտային միջոցներին:
17
վարորդական իրավունքի քննական հարցեր - ճանապարհային գծանշումներ

Ի՞նչ է նշանակում այս գծանշումը:

  • Ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների համար նախատեսված երթևեկության գոտի:
  • Հատուկ նշանակության ավտոմոբիլների համար նախատեսված երթևեկության գոտի:
  • Ցույց է տալիս երթևեկության այն գոտիների սահմանները, որտեղ իրականացվում է դարձափոխային կարգավորում:
Մեկնաբանություն
1.9.ընդհատվող (դարձափոխային) գիծ, որը ցույց է տալիս երթևեկության այն գոտիների սահմանները, որտեղ իրականացվում է դարձափոխային կարգավորում, իսկ եթե դարձափոխային լուսացույցներն անջատված են, բաժանում է հանդիպակաց ուղղությունների տրանսպորտային հոսքերը:
18
վարորդական իրավունքի քննական հարցեր - ճանապարհային գծանշումներ

Թույլատրվում է արդյոք նշված վայրում հետադարձ կատարել:

  • Թույլատրվում է
  • Արգելվում է
Մեկնաբանություն
Գծանշում 1.11. հոծ և ընդհատվող գծերի համակցություն, որոնք`1) բաժանում են հանդիպակաց կամ համընթաց ուղղությունների տրանսպորտային հոսքերը ճանապարհի այն հատվածներում, որտեղ վերադասավորումը թույլատրվում է միայն մեկ գոտուց.2) ցույց է տալիս հետադարձի, ինչպես նաև մերձակա տարածքներ մուտքի, ելքի և նման տեղերը, որտեղ երթևեկությունը թույլատրվում է միայն մեկ ուղղությամբ1.11 գիծը թույլատրվում է հատել ընդհատվող գծի, իսկ վազանցը կամ շրջանցումն ավարտելիս` նաև հոծ գծի կողմից:
19
վարորդական իրավունքի քննական հարցեր - ճանապարհային գծանշումներ

Ինչ է ցույց տալիս ընդհատվող լայն գծի տեսքով գծանշումը:

  • Երթևեկելի մասի և կողնակի միջև առկա սահմանը:
  • Երթևեկելի մասի հիմնական գոտու և թափառքի գոտու միջև առկա սահմանը:
  • Երթևեկելի մասի հիմնական գոտու և արգելակման գոտու միջև առկա սահմանը:
Մեկնաբանություն
Գծանշում 1.8.  ընդհատվող լայն գիծ, որը ցույց է տալիս երթևեկելի մասի հիմնական և թափառքի կամ արգելակման գոտիների միջև առկա սահմանը.
գծերը թույլատրվում է հատել ցանկացած կողմից:
20
վարորդական իրավունքի քննական հարցեր - ճանապարհային գծանշումներ

Թույլատրվում է արդյոք ուղևոր իջեցնել ճանապարհի այն տեղում, որտեղ եզրաքարի վերին մակերեսին գծված է դեղին հոծ գիծ և տեղադրված է «Կանգառն արգելվում է» նշանը:

  • Թույլատրվում է
  • Արգելվում է:
  • Թույլատրվում է` ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների բացակայության դեպքում:
  • Թույլատրվում է միայն ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցներին:
Մեկնաբանություն
Ինչպես 1.4. գծանշումը, այնպես էլ՝ կանգառն արգելվում է նշանը արգելում են կանգառը: Ուղևորներ իջեցնել կամ նստեցնելը կատարվում է ՏՄ-ը անշարժ վիճակի բերելով, որը և կոչվում է կանգառ :
21
վարորդական իրավունքի քննական հարցեր - ճանապարհային գծանշումներ

Թույլատրվում է արդյոք կանգառը նշված տեղում:

  • Թույլատրվում է:
  • Արգելվում է:
Մեկնաբանություն
1.4. դեղին հոծ գիծ, որը ցույց է տալիս այն տեղերը, որտեղ կանգառը և կայանումն արգելված են: Կիրառվում է ինքնուրույն կամ 3.27՝ «Կանգառն արգելված է» նշանի հետ և գծվում է երթևեկելի մասի եզրի մոտ (եզրային գծի առկայության դեպքում` դրա փոխարեն) կամ եզրաքարի վերին մակերեսին:
22

Ի՞նչ է նշանակում երթևեկելի մասի գոտում գծանշված A տառը:

  • Ճանապարհի (երթուղու) համարը:
  • Ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների երթևեկության համար նախատեսված հատուկ գոտի:
  • "A" կարգի տրանսպորտային միջոցների երթևեկության համար նախատեսված հատուկ գոտի:
Մեկնաբանություն
Գծանշում 1.23. ցույց է տալիս ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների երթևեկության համար նախատեսված հատուկ գոտին.
23

Տրանսպորտային միջոցին թույլատրվու՞մ է կանգնել նշված տեղում ուղևորներ իջեցնելու համար:

  • Թույլատրվում է:
  • Արգելվում է:
  • Թույլատրվում է` բայց մայթին բարձրանալով:
Մեկնաբանություն
1.4. գծանշումը արգելում են կանգառը: Ուղևորներ իջեցնել կամ նստեցնելը կատարվում է ՏՄ-ը անշարժ վիճակի բերելով, որը և կոչվում է կանգառ :
24

Այսպիսի ուղղաձիգ գծանշմամբ նշվում են`

  • Կամրջի, թունելի ստորին եզրերը:
  • Չլուսավորված թունելների մուտքը:
  • Ճանապարհային շինությունների ցանկացած տարր, որը վտանգ է ստեղծում երթևեկության համար:
Մեկնաբանություն
Գծանշում 2.2. Նշում է թունելների, կամուրջների և ուղեկամուրջների հենամեջային կառույցների ստորին եզրը
25

Որտե՞ղ պետք է կանգ առնի վարորդը տվյալ իրավիճակում:

  • Կանգառը պարտադիր չէ:
  • Լուսացույցի մոտ:
  • "Կանգ գծի" մոտ:
  • Երթևեկելի գոտիների հատման մոտ:
Մեկնաբանություն
«Կանգ-գիծ»` հոծ գիծ, որը ցույց է տալիս այն տեղը, որտեղ վարորդը պետք է կանգ առնի լուսացույցի արգելող (նկատեք միայն արգելող՝ կարմիր) ազդանշանի դեպքում:
26

Դեպի ձախ երթևեկությունը շարունակելու համար որտե՞ղ պետք է կանգ առնի ավտոբուսի վարորդը ճանապարհը թեթև մարդատար ավտոմոբիլին զիջելու համար:

  • Ճանապարհային նշանի առջև:
  • Գծանշման մոտ:
  • Վարորդի հայեցողությամբ անվտանգ տեղում:
Մեկնաբանություն
Գծանշում 1.13.ցույց է տալիս այն տեղը, որտեղ վարորդն անհրաժեշտության դեպքում պետք է կանգ առնի և զիջի ճանապարհը հատող ճանապարհով երթևեկող տրանսպորտային միջոցներին
27

Տվյալ ճանապարհային գծանշումը թույլատրում է երթևեկել`

  • Միայն դեպի ձախ:
  • Դեպի ձախ և հակառակ ուղղությամբ:
  • Միայն հակառակ ուղղությամբ:
  • Ուղիղ, ձախ և հակառակ ուղղությամբ:
Մեկնաբանություն
Այս գծանշումը սահմանում է, որ այդ գոտուց կարելի է ձախ շրջադարձ կատարել: Ձախ շրջադարձը թույլատրող նշաններն ու գծանշումները թույլատրում են նաև հետադարձը այդ գոտուց, եթե նշաններով հետադարձը արգելված չէ:
28

Ի՞նչ է նշանակում տվյալ ճանապարհային գծանշումը:

  • Ուղևորներ նստեցնելու-իջեցնելու տեղ:
  • Ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների կանգառի կետ:
  • Ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների կանգառի և տաքսիների կայանման տեղ:
Մեկնաբանություն
Գծանշում 1.17. դեղին հոծ գիծ, որը ցույց է տալիս ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների կանգառի կետերը, իսկ 5.18՝ «Թեթև մարդատար տաքսիների կայանման տեղ» նշանի առկայության դեպքում՝ տաքսիների կայանման վայրերը:
29

Ո՞ր տրանսպորտային միջոցների համար է առանձնացված A տառով գծանշված գոտին:

  • Միայն ավտոբուսների համար, որոնք շարժվում են սահմանված երթուղով:
  • Տրոլեյբուսների և տաքսիների համար:
  • Ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների համար:
Մեկնաբանություն
Գծանշում 1.23. ցույց է տալիս ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների երթևեկության համար նախատեսված հատուկ գոտին.
   <<<       >>>