055 777 321
Երկուշաբթի-շաբաթ (900-1900)

Խաչմերուկների անցումը

Տեսադասը նայելուց հետո անպայման ամրապնդեք ձեր գիտելիքները տեսադասից հետո ներկայացված հարցերի միջոցով:


Այս թեմայով քննական հարցերը

1
վարորդական իրավունքի քննական հարցեր

Նշեք խաչմերուկի անցման հերթականությունը`

  • Ավտոբուսը, բեռնատար ավտոմոբիլը, լծասայլը:
  • Ավտոբուսը և լծասայլը, բեռնատար ավտոմոբիլը:
Մեկնաբանություն
Քանի որ ավտոբուսը և լծասայլը խաչմերուկին մոտենում են բեռատարի աջ կողմից՝ հավասարազոր ճանապարհով, բեռնատարը պետք է երկուսին էլ զիջի ճանապարհը (կանոն 98):
2
քննական հարցեր

Թույլատրվու՞մ է արդյոք դեղին ավտոբուսի վարորդին մուտք գործել խաչմերուկ:

  • Թույլատրվում է:
  • Արգելվում է:
  • Թույլատրվում է, եթե ավտոբուսը երթևեկում է սահմանված երթուղով:
Մեկնաբանություն
«Երթևեկությունն ուղիղ» նշանը չի ազդում ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների վրա, այս դեպքում այդ նշանը թելադրում է ավտոբուսի վարորդին երթևեկել միայն ուղիղ, քանի որ հարցում ուղղակիորեն չի նշվում, որ այդ ավտոբուսը ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոց է: Համաձայն կանոնների 88-րդ կետի "Արգելվում է մուտք գործել խաչմերուկ կամ երթևեկելի մասերի հատում, եթե առաջացել է խցանում, որը վարորդին կհարկադրի կանգ առնել` խոչընդոտելով այլ տրանսպորտային միջոցների երթևեկությանը": Ակնհայտ է, որ ավտոբուսը  չի կարող անցնել խաչմերուկը և ստիպված կլինի կանգ առնել խաչմերուկում՝ դառնալով խոչնդոտ այլ տրանսպորտային միջոցերի համար: Հետևաբար՝ միանշանակ ոչ:
3
քննական հարցեր

Թույլատրվու՞մ է արդյոք ավտոբուսի վարորդին մուտք գործել խաչմերուկ տվյալ իրադրությունում:

  • Թույլատրվում է:
  • Արգելվում է:
  • Թույլատրվում է, եթե ավտոբուսը երթևեկում է սահմանված երթուղով:
Մեկնաբանություն
«Երթևեկությունն ուղիղ» նշանը չի ազդում ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների վրա, այս դեպքում այդ նշանը թելադրում է ավտոբուսի վարորդին երթևեկել միայն ուղիղ, քանի որ հարցում ուղղակիորեն չի նշվում, որ այդ ավտոբուսը ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոց է: Համաձայն կանոնների 88-րդ կետի "Արգելվում է մուտք գործել խաչմերուկ կամ երթևեկելի մասերի հատում, եթե առաջացել է խցանում, որը վարորդին կհարկադրի կանգ առնել` խոչընդոտելով այլ տրանսպորտային միջոցների երթևեկությանը": Ակնհայտ է, որ ավտոբուսը  չի կարող անցնել խաչմերուկը և ստիպված կլինի կանգ առնել խաչմերուկում՝ դառնալով խոչնդոտ այլ տրանսպորտային միջոցերի համար: Հետևաբար՝ միանշանակ ոչ:
4

Եթե մտադիր եք շարունակել երթևեկությունն ուղիղ, ո՞ր տրանսպորտային միջոցին պետք է զիջեք ճանապարհը:

  • Երկու տրանսպորտային միջոցներին:
  • Միայն ավտոբուսին:
  • Միայն թեթև մարդատար ավտոմոբիլին:
  • Ոչ մեկին:
Մեկնաբանություն
«Գլխավոր ճանապարհի ուղղություն» և «Զիջեք ճանապարհը» նշանների համատեղ ներկայացումը սահմանում է որ գլխավոր ճանապարհը խաչմերուկում փոխում է ուղղությունը (ներկայացված է հաստ գծով): Նկարում գլխավոր ճանապարհով երթևեկում են ավտոբուսը և թեթև մարդատար մեքենան: Քանի որ դուք երթևեկում եք ոչ գլխավոր ճանապարհով (նշանի վրա բարակ գծի կողմից), ապա պետք է ճանապարհը զիջեք գլխավոր ճանապարհով ընթացող ՏՄ-ներին (ավտոբուսին և թեթև մարդատարին)(կանոն 96):
5

Եթե մտադիր եք շարունակել երթևեկությունն ուղիղ, ու՞մ պետք է զիջեք ճանապարհը:

  • Միայն թեթև մարդատար ավտոմոբիլին:
  • Միայն ավտոբուսին և թեթև մարդատար ավտոմոբիլին:
  • Բոլոր տրանսպորտային միջոցներին:
  • Միայն մոտոցիկլին:
Մեկնաբանություն
«Գլխավոր ճանապարհի ուղղություն» և «Զիջեք ճանապարհը» նշանների համատեղ ներկայացումը սահմանում է որ գլխավոր ճանապարհը խաչմերուկում փոխում է ուղղությունը (ներկայացված է հաստ գծով): Նկարում գլխավոր ճանապարհով երթևեկում են ավտոբուսը և թեթև մարդատար մեքենան: Քանի որ դուք և մոտոցիկլի երթևեկում եք ոչ գլխավոր ճանապարհով (նշանի վրա բարակ գծի կողմից), ապա պետք է ճանապարհը զիջեք գլխավոր ճանապարհով ընթացող ՏՄ-ներին (ավտոբուսին և թեթև մարդատարին)(կանոն 96): Ավտոբուսի և թեթև մարդատարի անցումից հետո մոտոցիկլի վարորդը պետք է ճանապարհը զիջի ձեզ, քանի որ դուք և մոտոցիկլի վարորդը խաչմերուկին մոտենում եք հավասարազոր ճանապարհներով, ընդ որում դուք խաչմերուկին մոտենում եք մոտոցիկլի աջ կողմից (կանոն 98):
6

Դուք շարունակում եք երթևեկությունն ուղիղ, ո՞ր տրանսպորտային միջոցին պետք է զիջեք ճանապարհը:

  • Միայն թեթև մարդատար ավտոմոբիլին:
  • Բեռնատար ավտոմոբիլին:
  • Երկու տրանսպորտային միջոցներին:
  • Ոչ մեկին:
Մեկնաբանություն
«Գլխավոր ճանապարհի ուղղություն» և «Զիջեք ճանապարհը» նշանների համատեղ ներկայացումը սահմանում է որ գլխավոր ճանապարհը խաչմերուկում փոխում է ուղղությունը (ներկայացված է հաստ գծով): Նկարում գլխավոր ճանապարհով երթևեկում են թեթև մարդատար մեքենան և բեռնատարը: Քանի որ դուք երթևեկում եք ոչ գլխավոր ճանապարհով (նշանի վրա բարակ գծի կողմից), ապա պետք է ճանապարհը զիջեք գլխավոր ճանապարհով ընթացող ՏՄ-ներին (բեռնատարին և թեթև մարդատարին)(կանոն 96):
7

Դուք շարունակում եք երթևեկությունն ուղիղ, ո՞ր տրանսպորտային միջոցին պետք է զիջեք ճանապարհը:

  • Միայն թեթև մարդատար ավտոմոբիլին:
  • Ոչ մեկին:
  • Միայն թեթև մարդատար ավտոմոբիլին և մոտոցիկլին:
  • Բոլոր տրանսպորտային միջոցներին:
Մեկնաբանություն
«Գլխավոր ճանապարհի ուղղություն» և «Գլխավոր ճանապարհ» նշանների համատեղ ներկայացումը սահմանում է որ գլխավոր ճանապարհը խաչմերուկում փոխում է ուղղությունը (ներկայացված է հաստ գծով): Նկարում գլխավոր ճանապարհով երթևեկում եք դուք և թեթև մարդատար մեքենան:  Քանի որ բեռնատարը և մոտոցիկլը երթևեկում են ոչ գլխավոր ճանապարհով (նշանի վրա բարակ գծի կողմից), ապա պետք է ճանապարհը զիջեն գլխավոր ճանապարհով ընթացող ՏՄ-ներին (ձեզ և թեթև մարդատարին)(կանոն 96): Ձեզանից և մարդատար մեքենայի վարորդից մեկը պետք է անցնի առաջինը: Քանի որ թեթև մարդատարը և դուք խաչմերուկին մոտենում եք հավասարազոր ճանապարհներով, ապա ճանապարհը պետք է զիջի նա, ով աջից հարված ունի (դուք) (կանոն 98): Հետևաբար դուք կանցնեք երկրորդը, թեթև մարդատարից հետո:
8

Եթե մտադիր եք խաչմերուկում կատարել հետադարձ, ո՞ր տրանսպորտային միջոցին պետք է զիջեք ճանապարհը:

  • Թեթև մարդատար ավտոմոբիլին:
  • Բոլոր տրանսպորտային միջոցներին:
  • Բեռնատար ավտոմոբիլին:
Մեկնաբանություն
«Զիջեք ճանապարհը» նշանը տեղեկացնում է, որ հատվող ճանապարհը գլխավոր ճանապարհն է խաչմերուկում, հետևաբար պետք է զիջել դրանով ընթացող ՏՄ-ներին (բեռնատարին)(կանոն 96): Քանի որ դուք և թեթև մարդատարը երթևեկում եք ոչ գլխավոր ճանապարհով իրար ընդառաջ, և դուք ձախ շրջադարձ եք կատարում, ապա պետք է ճանապարհը զիջեք ուղիղ ընթացող ՏՄ-ներին (թեթև մարդատարին)(կանոն 99):
9

Եթե մտադիր եք խաչմերուկում կատարել ձախ շրջադարձ, ո՞ր տրանսպորտային միջոցին պետք է զիջեք ճանապարհը:

  • Բեռնատար ավտոմոբիլին:
  • Բոլոր տրանսպորտային միջոցներին:
  • Ոչ մեկին:
Մեկնաբանություն
Նկարում ներկայացված է հավասարազոր խաչմերուկ: Հավասարազոր խաչմերուկներում տրամվայները անկախ երթևեկության ուղղությունից ունեն առաջնահերթ անցման իրավունք (կանոն 98): Բեռնատարը խաչմերուկին մոտենում է ձեր աջ կողմից, հետևաբար նրան ևս պետք է զիջեք ճանապարհը(կանոն 98):
10

Եթե մտադիր եք խաչմերուկում կատարել հետադարձ, ո՞ր տրանսպորտային միջոցին պետք է զիջեք ճանապարհը:

  • Բեռնատար ավտոմոբիլին:
  • Թեթև մարդատար ավտոմոբիլին:
  • Բոլոր տրանսպորտային միջոցներին:
  • Ոչ մեկին:
Մեկնաբանություն
«Գլխավոր ճանապարհի ուղղություն» և «Գլխավոր ճանապարհ» նշանների համատեղ ներկայացումը սահմանում է որ գլխավոր ճանապարհը խաչմերուկում փոխում է ուղղությունը (ներկայացված է հաստ գծով): Նկարում գլխավոր ճանապարհով երթևեկում եք դուք և բեռնատար մեքենան: Քանի որ թեթև մարդատարը երթևեկում է ոչ գլխավոր ճանապարհով (նշանի վրա բարակ գծի կողմից), ապա դրա վարորդը պետք է ճանապարհը զիջի գլխավոր ճանապարհով ընթացող ՏՄ-ներին (ձեզ և բեռնատարին)(կանոն 96): Ձեզանից և բեռնատար մեքենայի վարորդից մեկը պետք է անցնի առաջինը: Քանի որ բեռնատարը և դուք խաչմերուկին մոտենում եք հավասարազոր ճանապարհներով, ապա ճանապարհը պետք է զիջի նա, ով աջից հարված ունի (դուք) (կանոն 98): Հետևաբար դուք կանցնեք երկրորդը, բեռնատարից հետո:
11

Եթե մտադիր եք կատարել ձախ շրջադարձ, ո՞ր տրանսպորտային միջոցին պետք է զիջեք ճանապարհը:

  • Ավտոբուսին:
  • Ավտոբուսին և թեթև մարդատար ավտոմոբիլին:
  • Թեթև մարդատար ավտոմոբիլին:
  • Ոչ մեկին:
Մեկնաբանություն
«Գլխավոր ճանապարհի ուղղություն» և «Գլխավոր ճանապարհ» նշանների համատեղ ներկայացումը սահմանում է որ գլխավոր ճանապարհը խաչմերուկում թեքվում է ձախ (ներկայացված է հաստ գծով): Նկարում գլխավոր ճանապարհով երթևեկում եք դուք և ավտոբուսը: Քանի որ թեթև մարդատարը երթևեկում է ոչ գլխավոր ճանապարհով (նշանի վրա բարակ գծի կողմից), ապա դրա վարորդը պետք է ճանապարհը զիջի գլխավոր ճանապարհով ընթացող ՏՄ-ներին (ձեզ և ավտոբուսին)(կանոն 96): Դուք կամ ավտոբուսի վարորդը պետք է զիջեք ճանապարհը: Քանի որ ավտոբուսը և դուք խաչմերուկին մոտենում եք հավասարազոր ճանապարհներով, ապա ճանապարհը պետք է զիջի նա, ով աջից հարված ունի (ավտոբուսի վարորդը) (կանոն 98): Հետևաբար, դուք կանցնեք առաջինը:
12

Եթե մտադիր եք կատարել աջ շրջադարձ, ո՞ր տրանսպորտային միջոցին պետք է զիջեք ճանապարհը:

  • Ոչ մեկին:
  • Թեթև մարդատար ավտոմոբիլին:
  • Մոտոցիկլին և թեթև մարդատար ավտոմոբիլին:
Մեկնաբանություն
Նկարում ներկայացված է հավասարազոր խաչմերուկ: Հավասարազոր խաչմերուկներում պետք է առաջնորդվել "զիջում է նա ով աջից հարված ունի" սկզբունքով(կանոն 98):Քանի որ դուք աջից հարված չունեք, ապա որևէ մեկին զիջելու խնդիր չունեք: Ընդհանրապես հավասարազոր խաչմերուկներում աջ թեքվող մեքենան որևէ մեկին զիջելու կարիք չունի:
13
վարորդական իրավունքի քննական հարցեր - նշաններ

Խաչմերուկն առաջինը կանցնի`

  • Կարմիր ավտոմոբիլը:
  • Կապույտ ավտոմոբիլը:
  • Դեղին ավտոմոբիլը:
  • Կանաչ ավտոմոբիլը:
Մեկնաբանություն
Նկարում ներկայացված է հավասարազոր խաչմերուկ: Քանի որ կանաչ ավտոմոբիլին աջից մոտեցող ՏՄ չկա, ապա այն ունի առաջնահերթ երթևեկության իրավունք (կանոն 98): Այնուհետև խաչմերուկը կանցնեն կապույտը և կարմիրը, քանի որ դրանք խաչմերուկին մոտենում են դեղինի աջից (կանոն 98): Հետևաբար խաչմերուկի անցման հերթականությունն է՝ կանաչ,կապույտ և կարմիր, դեղին:  
14
վարորդական իրավունքի քննական հարցեր - նշաններ

Խաչմերուկը վերջինը կանցնի`

  • Կապույտ ավտոմոբիլը:
  • Կանաչ ավտոմոբիլը:
  • Կարմիր ավտոմոբիլը:
Մեկնաբանություն
Նկարում ներկայացված է հավասարազոր խաչմերուկ: Քանի որ կանաչ ավտոմոբիլին աջից մոտեցող ՏՄ չկա, ապա այն ունի առաջնահերթ երթևեկության իրավունք (կանոն 98): Այնուհետև խաչմերուկը կանցնի կարմիրը: Կապույտ ավտոմոբիլը պետք է ճանապարհը զիջի կարմիրին,  քանի որ այն խաչմերուկին մոտենում են կապույտի աջից (կանոն 98): Հետևաբար խաչմերուկի անցման հերթականությունն է՝ կանաչ,կարմիր, կապույտ:  
15
վարորդական իրավունքի քննական հարցեր - նշաններ

Ո՞ր պատասխանում է ճիշտ նշված խաչմերուկի անցման հերթականությունը:

  • Ավտոբուս, թեթև մարդատար ավտոմոբիլ, հեծանիվ:
  • Թեթև մարդատար ավտոմոբիլ, ավտոբուս, հեծանիվ:
  • Հեծանիվ, ավտոբուս, թեթև մարդատար ավտոմոբիլ:
Մեկնաբանություն
Համաձայն կանոն 98-ի, խաչմերուկը առաջինը կանցնի հեծանիվը, քանի որ այն աջից "հարված" չունի, այնուհետև՝ ավտոբուսը և հետո միայն կապույտ ավտոմոբիլը:
16
վարորդական իրավունքի քննական հարցեր - նշաններ

Խաչմերուկը երկրորդը կանցնի`

  • Տրամվայը:
  • Կարմիր ավտոմոբիլը:
  • Կապույտ ավտոմոբիլը:
Մեկնաբանություն
Համաձայն կանոն 96-ի, տրամվայը և կարմիր ավտոմոբիլը պետք զիջեն կապույտ ավտոմոբլին, քանի որ այն երթևեկում է գլխավոր ճանապարհով (Նշան 2.1, Նշան 8.13): Կարմիր ավտոմոբիլը՝ անկախ իր շարժման ուղղությունից, պետք ճանապարհը զիջի տրամվային, քանի որ տրամվայը և կարմիր մեքենան գտնվում են հավասարազոր ճանապարհների վրա, որի դեպքում տրամվայը անկախ շարժման ուղղությունից ունի առաջնահերթ անցման իրավունք (կանոն 100): Հետևաբար խաչմերուկի անցման հերթականությունն է՝ կապույտ ավտոմոբիլ, տրամվայ, կարմիր ավտոմոբիլ:
17
վարորդական իրավունքի քննական հարցեր - նշաններ

Խաչմերուկը երկրորդը կանցնի`

  • Կանաչ ավտոմոբիլը:
  • Կարմիր ավտոմոբիլը:
  • Կապույտ ավտոմոբիլը:
Մեկնաբանություն
Համաձայն  Նշան-2.1-ի կարմիր և կապույտ ավտոմոբիլները երթևեկում են գլխավոր ճանապարհով, իսկ կանաչը` ոչ գլխավորով (Նշան-2.4) : Հետևաբար  կանաչը պետք է զիջի մյուս երկու ավտոմոբիլներին (կանոն 96) և խաչմերուկը կանցնի վերջինը: Կարմիրը պարտավոր է զիջել ճանապարհը կապույտին՝ քանի որ ձախ շրջադարձ կատարողը պետք է զիջի ճանապարհը հանդիպակաց ուղիղ եկող ՏՄ-ին (կապույտ մեքենային) համաձայն կանոն 99-ի պահանջի: Հետևաբար խաչմերուկի անցման հերթականությունն է՝ կապույտ ավտոմոբիլ, կարմիր ավտոմոբիլ, կանաչ ավտոմոբիլ:
18
վարորդական իրավունքի քննական հարցեր - նշաններ

Խաչմերուկը երկրորդը կանցնի`

  • Կապույտ ավտոմոբիլը:
  • Կանաչ ավտոմոբիլը:
  • Կարմիր ավտոմոբիլը:
Մեկնաբանություն
Նկարում ներկայացված է հավասարազոր խաչմերուկ: Քանի որ կանաչ ավտոմոբիլին աջից մոտեցող ՏՄ չկա, ապա այն ունի առաջնահերթ երթևեկության իրավունք (կանոն 98): Այնուհետև խաչմերուկը կանցնի կապույտ ավտոմոբիլը: Կարմիրը պետք է ճանապարհը զիջի կապույտին,  քանի որ այն խաչմերուկին մոտենում են կարմիրի աջից (կանոն 98): Հետևաբար խաչմերուկի անցման հերթականությունն է՝ կանաչ, կապույտ,կարմիր:
19
վարորդական իրավունքի քննական հարցեր - նշաններ

Խաչմերուկը երկրորդը կանցնի`

  • Սպիտակ ավտոմոբիլը` դեղինի հետ միաժամանակ:
  • Կարմիր ավտոմոբիլը:
  • Կանաչ ավտոմոբիլը:
Մեկնաբանություն
Համաձայն  Նշան-2.1-ի կարմիր և կանաչ ավտոմոբիլները երթևեկում են գլխավոր ճանապարհով, իսկ սպիտակը և դեղինը` ոչ գլխավորով (Նշան-2.4): Հետևաբար, սպիտակ և դեղին ավտոմոբիլները պետք է զիջեն մյուս երկու ավտոմոբիլներին (կանոն 96) և խաչմերուկը անցնեն նրանցից հետո: Կարմիրը (ձախ է գնում) պարտավոր է զիջել ճանապարհը կանաչին (երթևեկում է ուղիղ՝ կարմիրին հանդիպակաց) համաձայն կանոն 99-ի պահանջի: Հետևաբար խաչմերուկի անցման հերթականությունն է՝ կանաչ,կարմիր, սպիտակ և դեղին:
20
վարորդական իրավունքի քննական հարցեր - նշաններ

Խաչմերուկը վերջինը կանցնի`

  • Կապույտ ավտոմոբիլը:
  • Դեղին ավտոմոբիլը:
  • Կանաչ ավտոմոբիլը:
  • Կարմիր ավտոմոբիլը:
Մեկնաբանություն
Համաձայն  Նշան-2.1-ի կարմիր և կապույտ ավտոմոբիլները երթևեկում են գլխավոր ճանապարհով, իսկ կանաչը  և շագանակագույնը` ոչ գլխավորով(Նշան-2.4) : Հետևաբար կանաչ և շագանակագույն ավտոմոբիլները պետք է զիջեն մյուս երկու ավտոմոբիլներին (կանոն 96) և խաչմերուկը անցնեն նրանցից հետո: Ընդ որում, կանաչը (ձախ շրջադարձ է կատարում) պետք է ճանապարհը զիջի շագանակագույնին (երթևեկում է ուղիղ, կանաչին հանդիպակաց), համաձայն կանոն 99-ի  պահանջի:  Կապույտը (ձախ շրջադարձ է կատարում) պարտավոր է զիջել ճանապարհը կարմիրին համաձայն կանոն 99-ի պահանջի: Ուրեմն խաչմերուկը մեքենաները կանցնեն հետևյալ հերթականությամբ՝ կարմիրը, կապույտը, շագանակագույնը,կանաչը:
21
վարորդական իրավունքի քննական հարցեր - նշաններ

Ո՞ր տրանսպորտային միջոցի վարորդը պետք է զիջի ճանապարհը:

  • Հեծանվորդը:
  • Ավտոմոբիլի վարորդը:
Մեկնաբանություն
Համաձայն կանոն 99-ի, խաչմերուկը առաջինը կանցնի հեծանվորդը, այնուհետև՝ կապույտը ավտոմոբիլը (ձախ շրջադարձ է կատարում):
22
վարորդական իրավունքի քննական հարցեր - նշաններ

Խաչմերուկն առաջինը կանցնի`

  • Կանաչ ավտոմոբիլը:
  • Կապույտ ավտոմոբիլը:
  • Կարմիր ավտոմոբիլը:
  • Դեղին ավտոմոբիլը:
Մեկնաբանություն
Համաձայն  Նշան 2.1-ի կարմիր և կապույտ ավտոմոբիլները երթևեկում են գլխավոր ճանապարհով, իսկ կանաչը  և շագանակագույնը` ոչ գլխավորով (նշան 2.4): Հետևաբար, կանաչ և շագանակագույն ավտոմոբիլները պետք է զիջեն մյուս երկու ավտոմոբիլներին (կանոն 96) և խաչմերուկը անցնեն նրանցից հետո: Ընդ որում, կանաչը (ձախ շրջադարձ է կատարում) պետք է ճանապարհը զիջի շագանակագույնին (երթևեկում է ուղիղ, կանաչին հանդիպակաց), համաձայն կանոն 99-ի պահանջի:  Կապույտը պարտավոր է զիջել ճանապարհը կարմիրին համաձայն կանոն 99-ի պահանջի: Հետևաբար,մեքենաները  խաչմերուկը կանցնեն հետևյալ հերթականությամբ՝ կարմիրը, կապույտը, շագանակագույնը,կանաչը:
23
վարորդական իրավունքի քննական հարցեր - նշաններ

Տրանսպորտային միջոցները ի՞նչ հերթականությամբ խաչմերուկը կանցնեն:

  • Մոտոցիկլը, ավտոմոբիլը, տրամվայը:
  • Տրամվայը, ավտոմոբիլը, մոտոցիկլը:
  • Տրամվայը, մոտոցիկլը, ավտոմոբիլը:
Մեկնաբանություն
Համաձայն (նշան  2.1-ի և նշան 8.13-ի)՝ մոտոցիկլը և կապույտ ավտոմոբիլը երթևեկում են գլխավոր ճանապարհով, իսկ տրամվայը`  ոչ գլխավորով(նշան 2.4): Տրամվայը պետք զիջի ճանապարհը մյուս երկու ՏՄ-ներին, քանի որ խաչմերուկին մոտենում է երկրորդական ճանապարհով (կանոն 96): Կապույտ ավտոմոբիլը պետք է ճանապարհը զիջի մոտոցիկլին, քանի որ կապույտ ավտոմոբիլը խաչմերուկին մոտենում է մոտոցիկլի աջ կողմից՝ հավասարազոր ճանապարհով(կանոն 97 և  կանոն 98): Հետևաբար ՏՄ-ները խաչմերուկը կանցնեն հետևյալ հերթականությամբ՝ մոտոցիկլ, կապույտ ավտոմոբիլ, տրամվայ:
24
վարորդական իրավունքի քննական հարցեր - նշաններ

Խաչմերուկը երկրորդը կանցնի`

  • Կարմիր ավտոմոբիլը:
  • Կապույտ ավտոմոբիլը:
  • Կանաչ ավտոմոբիլը:
Մեկնաբանություն
Նկարում ներկայացված է հավասարազոր խաչմերուկ: Քանի որ կանաչ ավտոմոբիլին աջից մոտեցող ՏՄ չկա, ապա այն ունի առաջնահերթ երթևեկության իրավունք (կանոն 98): Կարմիր ավտոմոբիլը չի կարող մտնել խաչմերուկ, որովհետև կապույտը խաչմերուկին մոտենում է կարմիրի աջ կողմից (կանոն 98): Հետևաբար, մեքենաները  խաչմերուկը կանցնեն հետևյալ հերթականությամբ՝ կանաչը, կապույտը, կարմիրը:
25
վարորդական իրավունքի քննական հարցեր - նշաններ

Խաչմերուկը վերջինը կանցնի`

  • Կանաչ ավտոմոբիլը:
  • Կապույտ ավտոմոբիլը:
  • Կարմիր ավտոմոբիլը:
Մեկնաբանություն
Նկարում ներկայացված է հավասարազոր խաչմերուկ: Քանի որ կապույտ ավտոմոբիլին աջից մոտեցող ՏՄ չկա, ապա այն ունի առաջնահերթ երթևեկության իրավունք (կանոն 98): Այնուհետև խաչմերուկը կանցնեն կանաչը, հետո՝ կարմիրը, քանի որ կանաչը մոտենում է կարմիրի աջ կողմից (կանոն 98):
26
վարորդական իրավունքի քննական հարցեր - նշաններ

Ո՞ր ավտոմոբիլը վերջինը կանցնի խաչմերուկը:

  • Կապույտը:
  • Կարմիրը:
  • Կանաչը:
Մեկնաբանություն
Համաձայն նշանների (Նշան 2.1 և Նշան 8.13)՝ կանաչ և կապույտ ավտոմոբիլները խաչմերուկին մոտենում են գլխավոր ճանապարհով, իսկ կարմիրը` ոչ գլխավորով(նշան 8.13): Կարմիր ավտոմոբիլը պետք զիջի ճանապարհը մյուս երկու ՏՄ-ներին (կանոն 96):  Կանաչ  ավտոմոբիլը պետք է ճանապարհը զիջի կապույտին, քանի որ կապույտը խաչմերուկին մոտենում է կանաչի աջ կողմից (կանոն 97 և   կանոն 98): Հետևաբար, ավտոմոբիլները խաչմերուկը կանցնեն հետևյալ հերթականությամբ՝  կապույտը, կանաչը, կարմիրը:
27
վարորդական իրավունքի քննական հարցեր - նշաններ

Խաչմերուկն առաջինը կանցնի`

  • Կանաչ ավտոմոբիլը:
  • Կարմիր ավտոմոբիլը:
  • Կապույտ ավտոմոբիլը:
Մեկնաբանություն
Նկարում ներկայացված է հավասարազոր խաչմերուկ: Քանի որ կանաչ ավտոմոբիլին աջից մոտեցող ՏՄ չկա, ապա այն ունի առաջնահերթ երթևեկության իրավունք (կանոն 98): Կարմիր ավտոմոբիլը չի կարող մտնել խաչմերուկ, որովհետև  կապույտը խաչմերուկին մոտենում կարմիրի աջ կողմից(կանոն 98): Հետևաբար, ավտոմոբիլները խաչմերուկը կանցնեն հետևյալ հերթականությամբ՝ կանաչը, կապույտը,  կարմիրը:
28
վարորդական իրավունքի քննական հարցեր - նշաններ

Ո՞ր տրանսպորտային միջոցի վարորդը պետք է զիջի ճանապարհը:

  • Ավտոբուսի վարորդը:
  • Մոտոցիկլի վարորդը:
Մեկնաբանություն
Նկարում ներկայացված է հավասարազոր խաչմերուկ: Քանի որ ավտոբուսը մոտոցիկլին մոտենում է աջից, ապա ավտոբուսի վարորդը պետք է զիջի ճանապարհը(կանոն 98):
29
վարորդական իրավունքի քննական հարցեր - նշաններ

Խաչմերուկն առաջինը կանցնի`

  • Կարմիր ավտոմոբիլը:
  • Կանաչ ավտոմոբիլը:
  • Կապույտ ավտոմոբիլը:
Մեկնաբանություն
Համաձայն նշանների (Նշան 2.1 և Նշան 8.13)՝ կանաչ և կապույտ ավտոմոբիլները խաչմերուկին մոտենում են գլխավոր ճանապարհով, իսկ կարմիրը` ոչ գլխավորով(Նշան 8.13): Կարմիր ավտոմոբիլը պետք զիջի ճանապարհը մյուս երկու ՏՄ-ներին (կանոն 96):  Կանաչ  ավտոմոբիլը պետք է ճանապարհը զիջի կապույտին, քանի որ կապույտը խաչմերուկին մոտենում է կանաչի աջ կողմից (կանոն 97 և   կանոն 98): Հետևաբար, ավտոմոբիլները խաչմերուկը կանցնեն հետևյալ հերթականությամբ՝  կապույտը, կանաչը, կարմիրը:
30
վարորդական իրավունքի քննական հարցեր - նշաններ

Խաչմերուկը երկրորդը կանցնի`

  • Կապույտ ավտոմոբիլը:
  • Կանաչ ավտոմոբիլը:
  • Կարմիր ավտոմոբիլը:
Մեկնաբանություն
Նկարում ներկայացված է հավասարազոր խաչմերուկ: Քանի որ կանաչ ավտոմոբիլին աջից մոտեցող ՏՄ չկա, ապա այն ունի առաջնահերթ երթևեկության իրավունք (կանոն 98): Կարմիրը պետք է զիջի կապույտին, քանի որ այն խաչմերուկին մոտենում է կարմիրի աջ կողմից(կանոն 98):Հետևաբար ավտոմոբիլները խաչմերուկը կանցնեն հետևյալ հերթականությամբ՝ կանաչը, կապույտը, կարմիրը:
31
վարորդական իրավունքի քննական հարցեր - նշաններ

Խաչմերուկը երրորդը կանցնի`

  • Կապույտ ավտոմոբիլը:
  • Դեղին ավտոմոբիլը:
  • Կանաչ ավտոմոբիլը:
  • Կարմիր ավտոմոբիլը:
Մեկնաբանություն
Համաձայն  նշան 2.1-ի կարմիր և կապույտ ավտոմոբիլները երթևեկում են գլխավոր ճանապարհով, իսկ կանաչը  և դեղինը` ոչ գլխավորով(նշան 2.4): Հետևաբար կանաչ և դեղին ավտոմոբիլները պետք է զիջեն մյուս երկու ավտոմոբիլներին (կանոն 96) և խաչմերուկը անցնեն նրանցից հետո: Ընդ որում, կանաչը պետք է ճանապարհը զիջի դեղինին, քանի որ ինքը երթևեկում է ձախ, իսկ դեղինը՝ ուղիղ (կանոն 99):  Կապույտը պարտավոր է զիջել ճանապարհը կարմիրին, քանի որ շարժվում է ձախ, իսկ կարմիրը` աջ (կանոն 99): Հետևաբար,մեքենաները  խաչմերուկը կանցնեն հետևյալ հերթականությամբ՝ կարմիրը, կապույտը, դեղինը,կանաչը:
32
վարորդական իրավունքի քննական հարցեր - նշաններ

Ավտոմոբիլները խաչմերուկը կանցնեն հետևյալ հերթականությամբ`

  • Դեղինը, կանաչը, կապույտը:
  • Կապույտը` կանաչի հետ միաժամանակ, դեղինը:
Մեկնաբանություն
Նկարում ներկայացված է հավասարազոր խաչմերուկ: Քանի որ կապույտ ավտոմոբիլին  աջից մոտեցող ՏՄ չկա, իսկ կանաչը թեքվում է աջ, ապա երկուսն էլ ունեն առաջնահերթ երթևեկության իրավունք (կանոն 98): Հետևաբար դեղին ավտոմոբիլը ճանապարհը կանցնի վերջինը(կանոն 98):
33
վարորդական իրավունքի քննական հարցեր - նշաններ

Խաչմերուկը երրորդը կանցնի`

  • Դեղին ավտոմոբիլը:
  • Կարմիր ավտոմբիլը:
  • Կապույտ ավտոմոբիլը:
  • Կանաչ ավտոմոբիլը:
Մեկնաբանություն
Համաձայն  նշան 2.1-ի և նշան 8.13 -ի՝ կանաչ և կարմիր ավտոմոբիլները խաչմերուկին մոտենում են գլխավոր ճանապարհով, իսկ կապույտը և դեղինը` ոչ գլխավորով(նշան-8.13): Կարմիր ավտոմոբիլը ճանապարհը պետք զիջի միայն կանաչին, քանի որ կանաչը մոտենում է հավասարազոր ճանապարհով՝ իր աջ կողմից(կանոն 97 և կանոն 98): Կանաչը խաչմերուկը կանցնի առաջինը, քանի որ նրան աջից մոտեցող դեղին ավտոմոբիլը մոտենում է երկրորդական ճանապարհով և պարտավոր է զիջել ճանապարհը (կանոն 96): Դեղին ավտոմոբիլը պարտավոր է զիջել ճանապարհը նաև կապույտին, քանի որ երկուսն էլ երթևեկում են երկրորդական ճանապարհով և կապույտը խաչմերուկին մոտենում է դեղինի աջ կողմից(կանոն 98):Հետևաբար խաչմերուկի անցման հերթականությունն է՝ կանաչ, կարմիր, կապույտ, դեղին:
34
վարորդական իրավունքի քննական հարցեր - նշաններ

Խաչմերուկն առաջինը կանցնի`

  • Կանաչ ավտոմոբիլը:
  • Կապույտ ավտոմոբիլը:
  • Կարմիր ավտոմոբիլը:
Մեկնաբանություն
Նկարում ներկայացված է հավասարազոր խաչմերուկ: Քանի որ կարմիր ավտոմոբիլին  աջից մոտեցող ՏՄ չկա, այն խաչմերուկը կանցնի առաջինը (կանոն 98): Կապույտ ավտոմոբիլը պետք է զիջի ճանապարհը կանաչին, քանի որ վերջինս խաչմերուկին մոտենում է կապույտի աջ կողմից (կանոն 98): Հետևաբար, խաչմերուկի անցման հերթականությունն է՝  կարմիր, կանաչ,կապույտ:
35
վարորդական իրավունքի քննական հարցեր - նշաններ

Տրանսպորտային միջոցները խաչմերուկը կանցնեն հետևյալ հերթականությամբ`

  • Կարմիրը, կանաչը, կապույտը, սևը:
  • Կանաչը, կարմիրը, սևը, կապույտը:
  • Կանաչը, կարմիրը, կապույտը, սևը:
Մեկնաբանություն
Համաձայն  նշան 2.1-ի և նշան 8.13 -ի՝ կանաչ և կարմիր ավտոմոբիլները խաչմերուկին մոտենում են գլխավոր ճանապարհով, իսկ կապույտը և սևը` ոչ գլխավորով(նշան 8.13): Կանաչ ավտոմոբիլը ճանապարհը պետք զիջի միայն կարմիրին, քանի որ կարմիրը մոտենում է հավասարազոր ճանապարհով՝ կանաչի աջ կողմից(կանոն 97 և կանոն 98): Կարմիրը խաչմերուկը կանցնի առաջինը, քանի որ նրան աջից մոտեցող սև ավտոմոբիլը մոտենում է երկրորդական ճանապարհով և պարտավոր է զիջել ճանապարհը կարմիրին(կանոն 96): Սև ավտոմոբիլը պարտավոր է զիջել ճանապարհը նաև կապույտին, քանի որ երկուսն էլ երթևեկում են երկրորդական ճանապարհով և կապույտը խաչմերուկին մոտենում է սևի աջ կողմից(կանոն 98):Հետևաբար խաչմերուկի անցման հերթականությունն է՝  կարմիր, կանաչ, կապույտ, սև:
36
վարորդական իրավունքի քննական հարցեր - նշաններ

Խաչմերուկը տրանսպորտային միջոցները կանցնեն հետևյալ հերթականությամբ`

  • Տրամվայը, դեղին ավտոմոբիլը, կանաչ ավտոմոբիլը:
  • Տրամվայը և կանաչ ավտոմոբիլը, դեղին ավտոմոբիլը:
  • Կանաչ ավտոմոբիլը, դեղին ավտոմոբիլը, տրամվայը:
Մեկնաբանություն
Նկարում ներկայացված է հավասարազոր խաչմերուկ: Տրամվայը խաչմերուկը կանցնի առաջինը՝ (կանոն 98) կանաչի հետ միաժամանակ, քանի որ կանաչին խոչնդոտող հանգամանք չկա: Դեղին ավտոմոբիլը կանցնի վերջինը, քանի որ պետք ճանապարհը զիջի ինչպես տրամվային, այնպես էլ՝ կանաչ ավտոմոբիլին(կանոն 98):
37
վարորդական իրավունքի քննական հարցեր - նշաններ

Վարորդներից ո՞րն ունի առաջնահերթ երթևեկության իրավունք:

  • Մոտոցիկլի վարորդը:
  • Ավտոմոբիլի վարորդը:
Մեկնաբանություն
Նկարում ներկայացված է հավասարազոր խաչմերուկ: Մոտոցիկլի վարորդը պետք է զիջի ճանապարհը, քանի որ կարմիր ավտոմոբիլը խաչմերուկին մոտենում է մոտոցիկլի աջ կողմից (կանոն 98):
38
վարորդական իրավունքի քննական հարցեր - նշաններ

Խաչմերուկը երկրորդը կանցնի`

  • Կարմիր ավտոմոբիլը:
  • Կապույտ ավտոմոբիլը:
  • Կանաչ ավտոմոբիլը:
Մեկնաբանություն
Նկարում ներկայացված է հավասարազոր խաչմերուկ: Կարմիր ավտոմոբիլը ունի առաջնահերթ երթևեկության իրավունք, քանի որ դրա աջ  կողմից խաչմերուկին մոտեցող տրանսպորտային միջոց չկա: Կանաչը պետք է ճանապարհը զիջի կարմիրին, իսկ կապույտը՝ կանաչին (կանոն 98): Հետևաբար խաչմերուկի անցման հերթականությունն է՝  կարմիր, կանաչ, կապույտ:
39
վարորդական իրավունքի քննական հարցեր - նշաններ

Ո՞ր տրանսպորտային միջոցի վարորդը պետք է զիջի ճանապարհը:

  • Տրամվայի վարորդը:
  • Բեռնատար ավտոմոբիլի վարորդը:
  • Ավտոմոբիլների վարորդները:
Մեկնաբանություն
Նկարում ներկայացված է հավասարազոր խաչմերուկ: Տրամվայը խաչմերուկը կանցնի առաջինը (կանոն 98), որից հետո ավտոմոբիլները կարող են միաժանակ, անարգել անցնել խաչմերուկը:
40
վարորդական իրավունքի քննական հարցեր - նշաններ

Տրանսպորտային միջոցները խաչմերուկը կանցնեն հետևյալ հերթականությամբ`

  • Թեթև մարդատար ավտոմոբիլը, ավտոբուսը, հեծանիվը:
  • Ավտոբուսը, հեծանիվը, թեթև մարդատար ավտոմոբիլը:
  • Ավտոբուսը, թեթև մարդատար ավտոմոբիլը, հեծանիվը:
  • Հեծանիվը, ավտոբուսը, թեթև մարդատար ավտոմոբիլը:
Մեկնաբանություն
Համաձայն  նշան 2.1-ի հեծանիվը և ավտոբուսը երթևեկում են գլխավոր ճանապարհով, իսկ կապույտ ավտոմոբիլը` ոչ գլխավորով(նշան-2.4): Հետևաբար  կապույտ ավտոմոբիլը պետք է ճանապարհը զիջի մյուս երկու ՏՄ-ներին (կանոն 96) և խաչմերուկը անցնի նրանցից հետո: Ավտոբուսը պարտավոր է զիջել ճանապարհը հեծանիվին, քանի որ շարժվում է ձախ, իսկ հեծանիվը` ուղիղ (կանոն 99): Հետևաբար, ՏՄ-ները  խաչմերուկը կանցնեն հետևյալ հերթականությամբ՝ հեծանիվ, ավտոբուս, կապույտ ավտոմոբիլ:
41
վարորդական իրավունքի քննական հարցեր - նշաններ

Ո՞ր տրանսպորտային միջոցի վարորդն ունի առաջնահերթ երթևեկության իրավունք:

  • Ավտոմոբիլի վարորդը:
  • Հեծանվորդը:
Մեկնաբանություն
Համաձայն գլխավոր ճանապարհը ցույց տվող նշանների (նշան 2.1, նշան 8.13), երկու ՏՄ-ներն էլ խաչմերուկին մոտենում են գլխավոր ճանապարհով,  բայց քանի որ հեծանիվը խաչմերուկին մոտենում է բեռնատարի աջ կողմից, ունի առաջնահերթ երթևեկության իրավունք (կանոն 98):
42
վարորդական իրավունքի քննական հարցեր - նշաններ

Տրանսպորտային միջոցները խաչմերուկը կանցնեն հետևյալ հերթականությամբ`

  • Տրամվայը, ավտոմոբիլը և ավտոբուսը միաժամանակ:
  • Տրամվայը, ավտոբուսը, ավտոմոբիլը:
  • Ավտոբուսը, տրամվայը, ավտոմոբիլը:
Մեկնաբանություն
Համաձայն  նշան 2.1-ի, տրամվայը երթևեկում են գլխավոր ճանապարհով, հետևաբար ունի առաջնահերթ երթևեկության իրավունք (կանոն 98): Ավտոբուսը և կանաչ ավտոմոբիլը երթևեկում են ուղիղ և խոչնդոտ չեն ստեղծում միմյանց համար: Հետևաբար տրամվայի անցնելուց հետո դրանք կարող են միաժամանակ անցնել խաչմերուկը:
43
վարորդական իրավունքի քննական հարցեր - նշաններ

Ո՞ր տրանսպորտային միջոցի վարորդը պետք է զիջի ճանապարհը:

  • Կապույտ ավտոմոբիլի վարորդը:
  • Կարմիր ավտոմոբիլի վարորդը:
Մեկնաբանություն
Նկարում ներկայացված է հավասարազոր խաչմերուկ: Կապույտ ավտոմոբիլը պետք է զիջի ճանապարհը կարմիրին, քանի որ այն խաչմերուկին մոտենում է կապույտի աջ կողմից (կանոն 98):
44
վարորդական իրավունքի քննական հարցեր - նշաններ

Ո՞ր տրանսպորտային միջոցի վարորդը պետք է զիջի ճանապարհը:

  • Ավտոմոբիլի վարորդը:
  • Մոտոցիկլի վարորդը:
Մեկնաբանություն
Համաձայն գլխավոր ճանապարհը ցույց տվող նշանի (նշան 2.1, Նշան 8.13), կարմիր ավտոմոբիլը խաչմերուկին մոտենում գլխավոր ճանապարհով և առաջինը պետք է անցնի խաչմերուկը: Քանի որ մոտոցիկլը խաչմերուկին մոտենում է երկրորդական ճանապարհով (Նշան 2.4, Նշան 8.13) ապա պետք զիջի ճանապարհը (կանոն 98):
45
վարորդական իրավունքի քննական հարցեր - նշաններ

Ցույց տվեք խաչմերուկի անցման հերթականությունը`

  • Կապույտը, կարմիրը` կանաչի հետ միաժամանակ:
  • Կարմիրը, կապույտը, կանաչը:
  • Կարմիրը` կանաչի հետ միաժամանակ, կապույտը:
Մեկնաբանություն
Համաձայն գլխավոր ճանապարհը ցույց տվող նշանների (նշան 2.1), կարմիր և կանաչ ավտոմոբիլները խաչմերուկին մոտենում գլխավոր ճանապարհով և առաջինը պետք է անցնեն խաչմերուկը (կանոն 96), ընդ որում դա կարող են անել միաժամանակ, քանի որ միամյանց համար խոչնդոտ չեն ստեղծում: Կապույտ ավտոմոբիլը պարտավոր է զիջել ճանապարհը երկուսին էլ համաձայն Նշան 2.5-ի պահանջի:
46
վարորդական իրավունքի քննական հարցեր - նշաններ

Կանաչ ավտոմոբիլի վարորդը`

  • Ունի առաջնահերթ երթևեկության իրավունք:
  • Պետք է զիջի ճանապարհը:
Մեկնաբանություն
Նկարում ներկայացված է հավասարազոր խաչմերուկ: Ավտոբուսը պետք է զիջի ճանապարհը կանաչ ավտոբմոբիլին, քանի որ այն խաչմերուկին մոտենում էավտոբուսի աջ կողմից (կանոն 98):
47
վարորդական իրավունքի քննական հարցեր - նշաններ

Խաչմերուկը վերջինը կանցնի`

  • Կարմիր ավտոմոբիլը:
  • Կապույտ ավտոմոբիլը:
  • Կանաչ ավտոմոբիլը:
Մեկնաբանություն
Համաձայն  նշան 2.1-ի կարմիր և կապույտ ավտոմոբիլները խաչմերուկին մոտենում են գլխավոր ճանապարհով, հետևաբար ունեն առաջնահերթ երթևեկության իրավունք: Քանի որ կանաչ ավտոմոբիլը խաչմերուկին մոտենում է երկրորդական ճանապարհով (նշան 2.4-ի), այն պետք է զիջի ճանապարհը կարմիրին և կապույտին(կանոն 96): Իր հերթին կարմիրը պետք զիջի ճանապարհը կապույտին, քանի որ ձախ է թեքվում, իսկ կապույտը շարժվում է ուղիղ (կանոն 99): Հետևաբար խաչմերուկի անցման հերթականությունն է՝ կապույտ, կարմիր, կանաչ:
48
վարորդական իրավունքի քննական հարցեր - նշաններ

Խաչմերուկը երկրորդը կանցնի`

  • Կանաչ ավտոմոբիլը:
  • Կարմիր ավտոմոբիլը` կապույտի հետ միաժամանակ:
  • Դեղին ավտոմոբիլը:
Մեկնաբանություն
Նկարում ներկայացված է հավասարազոր խաչմերուկ: Խաչմերուկը առաջինը կանցնի կանաչ ավտոմոբիլը, քանի որ միայն դրան աջից մոտեցող այլ ՏՄ գոյություն չունի: Կապույտ և կարմիր ավտոմոբիլները կարող են անցնել ճանապարհը միայն կանաչի անցնելուց հետո (կանոն 98), իսկ դեղինը պետք է զիջի ճանապարհը նաև կապույտ և կարմիր ավտոմոբիլներին, քանի որ դրանք խաչմերուկին մոտենում են իր աջ կողմից (կանոն 98): Հետևաբար խաչմերուկի անցման հերթականությունն է՝ կանաչ, կապույտ և կարմիր, դեղին:
49
վարորդական իրավունքի քննական հարցեր - նշաններ

Ավտոմոբիլները խաչմերուկը կանցնեն հետևյալ հերթականությամբ`

  • Կապույտը, կանաչը, կարմիրը:
  • Կարմիրը, կապույտը, կանաչը:
  • Կանաչը, կարմիրը, կապույտը:
Մեկնաբանություն
Կարմիր և կապույտ ավտոմոբիլները խաչմերուկին մոտենում են գլխավոր ճանապարհով (նշան 2.1),իսկ կանաչը՝ ոչ գլխավորով(նշան 2.4): Հետևաբար  կանաչ ավտոմոբիլը պետք է զիջի ճանապարհը կարմիրին և կապույտին(կանոն 96): Իր հերթին կապույտը պետք զիջի ճանապարհը կարմիրին, քանի որ ձախ է թեքվում, իսկ կարմիրը շարժվում է ուղիղ (կանոն 99): Հետևաբար խաչմերուկի անցման հերթականությունն է՝   կարմիր,կապույտ,  կանաչ:
50
վարորդական իրավունքի քննական հարցեր - նշաններ

Խաչմերուկը երկրորդը կանցնի`

  • Կանաչ ավտոմոբիլը:
  • Կապույտ ավտոմոբիլը:
  • Կարմիր ավտոմոբիլը:
Մեկնաբանություն
Կանաչ և կապույտ ավտոմոբիլները խաչմերուկին մոտենում են գլխավոր ճանապարհով (նշան 2.1 և նշան 8.13),իսկ կարմիրը՝ ոչ գլխավորով(նշան 8.13): Հետևաբար  կարմիր ավտոմոբիլը պետք է զիջի ճանապարհը կանաչին և կապույտին(կանոն 96): Իր հերթին կանաչը պետք զիջի ճանապարհը կապույտին, քանի որ կապույտը խաչմերուկին մոտենում է կանաչի աջ կողմից (կանոն 98): Հետևաբար խաչմերուկի անցման հերթականությունն է՝  կապույտ,  կանաչ, կարմիր:
51
վարորդական իրավունքի քննական հարցեր - նշաններ

Կարմիր ավտոմոբիլը խաչմերուկը կանցնի`

  • Երկրորդը` կապույտի հետ միաժամանակ:
  • Երկրորդը` դեղինից հետո:
  • Երրորդը` կանաչից և դեղինից հետո:
Մեկնաբանություն
Նկարում ներկայացված է հավասարազոր խաչմերուկ: Խաչմերուկը առաջինը կանցնի կանաչ ավտոմոբիլը, քանի որ միայն դրան աջից մոտեցող այլ ՏՄ գոյություն չունի: Կապույտ և կարմիր ավտոմոբիլները կարող են անցնել ճանապարհը միայն կանաչի անցնելուց հետո (կանոն 98), իսկ դեղինը պետք է զիջի ճանապարհը նաև կապույտ և կարմիր ավտոմոբիլներին, քանի որ դրանք խաչմերուկին մոտենում են իր աջ կողմից (կանոն 98): Հետևաբար խաչմերուկի անցման հերթականությունն է՝   կանաչ, կապույտ և կարմիր, դեղին:
52
վարորդական իրավունքի քննական հարցեր - նշաններ

Դեղին ավտոմոբիլը խաչմերուկը կանցնի`

  • Առաջինը:
  • Երկրորդը:
  • Երրորդը
  • Վերջինը:
Մեկնաբանություն
Համաձայն  նշան 2.1 - ի և նշան 8.13-ի՝ կանաչ և կարմիր ավտոմոբիլները խաչմերուկին մոտենում են գլխավոր ճանապարհով, իսկ կապույտը և դեղինը` ոչ գլխավորով(նշան-8.13): Կարմիր ավտոմոբիլը ճանապարհը պետք զիջի միայն կանաչին, քանի որ կանաչը մոտենում է հավասարազոր ճանապարհով՝ իր աջ կողմից(կանոն 97 և կանոն 98): Կանաչը խաչմերուկը կանցնի առաջինը, քանի որ նրան աջից մոտեցող դեղին ավտոմոբիլը մոտենում է երկրորդական ճանապարհով և պարտավոր է զիջել ճանապարհը (կանոն 96): Դեղին ավտոմոբիլը պարտավոր է զիջել ճանապարհը կապույտին, քանի որ երկուսն էլ երթևեկում են երկրորդական ճանապարհով և կապույտը խաչմերուկին մոտենում է դեղինի աջ կողմից(կանոն 98):Հետևաբար խաչմերուկի անցման հերթականությունն է՝ կանաչ, կարմիր, կապույտ, դեղին:
53
վարորդական իրավունքի քննական հարցեր - նշաններ

Ո՞ր պատասխանում է ճիշտ նշված անցման հերթականությունը:

  • Մոտոցիկլը, ավտոբուսը, բեռնատար ավտոմոբիլը:
  • Ավտոբուսը, մոտոցիկլը, բեռնատար ավտոմոբիլը:
  • Ավտոբուսը, բեռնատար ավտոմոբիլը, մոտոցիկլը:
Մեկնաբանություն
Նկարում ներկայացված է հավասարազոր խաչմերուկ: Խաչմերուկը առաջինը կանցնի մոտոցիկլը, քանի որ միայն դրան աջից մոտեցող այլ ՏՄ գոյություն չունի: Ավտոբուսը կարող է անցնել ճանապարհը միայն մոտոցիկլի անցնելուց հետո (կանոն 98), իսկ բեռնատարը պետք է զիջի ճանապարհը նաև ավտոբուսին, քանի որ այն խաչմերուկին մոտենում են իր աջ կողմից (կանոն 98): Հետևաբար խաչմերուկի անցման հերթականությունն է՝   մոտոցիկլ, ավտոբուս, բեռնատար:
54
վարորդական իրավունքի քննական հարցեր - նշաններ

Տրանսպորտային միջոցները խաչմերուկը կանցնեն հետևյալ հերթականությամբ`

  • Թեթև մարդատար ավտոմոբիլը, ավտոբուսը, տրամվայը:
  • Տրամվայը, ավտոբուսը, թեթև մարդատար ավտոմոբիլը:
  • Տրամվայը, թեթև մարդատար ավտոմոբիլը, ավտոբուսը:
Մեկնաբանություն
Նկարում ներկայացված է հավասարազոր խաչմերուկ: Տրամվայը խաչմերուկը կանցնի առաջինը, քանի որ անկախ շարժման ուղղությունից տրամվայը ունի առաջնահերթության իրավունք(կանոն 98): Կանաչ ավտոմոբիլը կանցնի տրամվայից հետո: Ավտոբուսը պետք ճանապարհը զիջի ինչպես տրամվային, այնպես էլ կանաչ ավտոմոբիլին, քանի որ վերջինս խաչմերուկին մոտենում է ավտոբուսի աջ կողմից (կանոն 98):
55
վարորդական իրավունքի քննական հարցեր - նշաններ

Ո՞ր տրանսպորտային միջոցի վարորդը պետք է զիջի ճանապարհը:

  • Թեթև մարդատար ավտոմոբիլի վարորդը:
  • Ավտոբուսի վարորդը:
Մեկնաբանություն
Նկարում ներկայացված է հավասարազոր խաչմերուկ: Ավտոբուսը պետք զիջի ճանապարհը կապույտ ավտոմոբիլին, քանի որ այն խաչմերուկին մոտենում է ավտոբուսի աջ կողմից (կանոն 98):
56

Տրանսպորտային միջոցները խաչմերուկը կանցնեն հետևյալ հերթականությամբ՝

  • Դեղին ավտոբուսը, բեռնատար ավտոմոբիլը, կանաչ ավտոբուսը:
  • Բեռնատար ավտոմոբիլը, դեղին ավտոբուսը, կանաչ ավտոբուսը:
  • Դեղին ավտոբուսը, կանաչ ավտոբուսը, բեռնատար ավտոմոբիլը:
Մեկնաբանություն
«Գլխավոր ճանապարհի ուղղություն» և «Զիջեք ճանապարհը» նշանների համատեղ ներկայացումը սահմանում է որ գլխավոր ճանապարհը խաչմերուկում փոխում է ուղղությունը (ներկայացված է հաստ գծով): Նկարում գլխավոր ճանապարհով երթևեկում է միայն բեռնատարը: Քանի որ ավտոբուսները խաչմերուկին մոտենում են ոչ գլխավոր ճանապարհներով (նշանի վրա բարակ գծի կողմից), ապա պետք է ճանապարհը զիջեն գլխավոր ճանապարհով ընթացող ՏՄ-ներին (բեռնատարին)(կանոն 96): Դրանից հետո ավտոբուսները պետք է առաջնորդվեն "աջից հարվածի սկզբունքով", համաձայն որի կանաչ ավտոբուսը պետք է զիջի դեղինին (կանոն 98): Հետևաբար անցման հերթականությունը կլինի. բեռնատարը, դեղին ավտոբուսը, կանաչ ավտոբուսը:
57

Տրանսպորտային միջոցները խաչմերուկը կանցնեն հետևյալ հերթականությամբ՝

  • Ավտոբուսը, թեթև մարդատար ավտոմոբիլը, բեռնատար ավտոմոբիլը:
  • Թեթև մարդատար ավտոմոբիլը և բեռնատար ավտոմոբիլը,ավտոբուսը:
Մեկնաբանություն
«Գլխավոր ճանապարհի ուղղություն» և «Զիջեք ճանապարհը» նշանների համատեղ ներկայացումը սահմանում է որ գլխավոր ճանապարհը խաչմերուկում փոխում է ուղղությունը (ներկայացված է հաստ գծով): Նկարում գլխավոր ճանապարհով երթևեկում են դեղին ավտոբուսը և թեթև մարդատար մեքենան: Քանի որ բեռնատարը խաչմերուկին մոտենում է ոչ գլխավոր ճանապարհով (նշանի վրա բարակ գծի կողմից), ապա պետք է ճանապարհը զիջի գլխավոր ճանապարհով ընթացող ՏՄ-ներին (դեղին ավտոբուսին և թեթև մարդատարին)(կանոն 96): Դրանից հետո գլխավոր ճանապարհներով խաչմերուկին մոտեցող մեքենաները պետք է առաջնորդվեն "աջից հարվածի սկզբունքով", համաձայն որի թեթև մարդատարը պետք է զիջի ավտոբուսին (կանոն 98): Հետևաբար անցման հերթականությունը կլինի. դեղին ավտոբուսը, թեթև մարդատարը, բեռնատարը:
58

Ի՞նչ հերթականությամբ կանցնեն խաչմերուկը տրանսպորտային միջոցները, եթե լուսացույցերը չեն աշխատում՝

  • Տրոլեյբուսը և մոտոցիկլը, ավտոբուսը և թեթև մարդատար ավտոմոբիլը:
  • Մոտոցիկլը, ավտոբուսը և թեթև մարդատար ավտոմոբիլը, տրոլեյբուսը:
  • Ավտոբուսը և թեթև մարդատար ավտոմոբիլը, տրոլեյբուսը և մոտոցիկլը:
Մեկնաբանություն
Նկարում ներկայացված է հավասարազոր խաչմերուկ: Հավասարազոր խաչմերուկներում պետք է առաջնորդվել "զիջում է նա ով աջից հարված ունի" սկզբունքով(կանոն 98):Աջից հարված չունի մոտոցիկլը, որի անցնելուց հետո աջից հարված չեն ունենա նաև թեթև մարդատարը և դեղին ավտոբուսը, որոնք էլ կանցնեն մոտոցիկլից հետո: Վերջինը կանցնի տրոլեյբուսը:
59

Տրանսպորտային միջոցները խաչմերուկը կանցնեն հետևյալ հերթականությամբ՝

  • Բեռնատար ավտոմոբիլը, տրամվայը և ավտոբուսը, մոտոցիկլը և թեթև մարդատար ավտոմոբիլը:
  • Տրամվայը և ավտոբուսը, մոտոցիկլը և թեթև մարդատար ավտոմոբիլը,բեռնատար ավտոմոբիլը:
Մեկնաբանություն
«Գլխավոր ճանապարհի ուղղություն» և «Զիջեք ճանապարհը» նշանների համատեղ ներկայացումը սահմանում է որ գլխավոր ճանապարհը խաչմերուկում փոխում է ուղղությունը (ներկայացված է հաստ գծով): Նկարում գլխավոր ճանապարհով խաչմերուկին մոտենում է միայն բեռնատարը, որը և խաչմերուկը կանցնի առաջինը: Քանի որ ավտոբուսը, տրամվայը, թեթև մարդատարը և մոտոցիկլը խաչմերուկին մոտենում է ոչ գլխավոր ճանապարհով (նշանի վրա բարակ գծերի կողմից), ապա պետք է ճանապարհը զիջեն գլխավոր ճանապարհով ընթացող ՏՄ-ներին (բեռնատարին)(կանոն 96): Դրանից հետո ոչ գլխավոր ճանապարհներով խաչմերուկին մոտեցող ՏՄ-ներից առաջինը խաչմերուկը կանցնի տրամվայը (կանոն 98), որից հետո մյուս ՏՄ-ները պետք է առաջնորդվեն "աջից հարվածի սկզբունքով", համաձայն որի թեթև մարդատարը և մոտոցիկլը պետք է զիջեն ավտոբուսին (կանոն 98): Հետևաբար անցման հերթականությունը կլինի. բեռնատարը, տրամվայը, ավտոբուսը, թեթև մարդատարը և մոտոցիկլը:
60

Տրանսպորտային միջոցները խաչմերուկը կանցնեն հետևյալ հերթականությամբ՝

  • "Շտապ օգնության" ավտոմոբիլը, տրամվայը, մոտոցիկլը, ավտոբուսը, թեթև մարդատար ավտոմոբիլը:
  • Մոտոցիկլը, ավտոբուսը, տրամվայը և "Շտապ օգնության" ավտոմոբիլը, թեթև մարդատար ավտոմոբիլը:
Մեկնաբանություն
Շտապ օգնության մեքենան չունի առավելություն, քանի որ միացված չեն փարոսիկներ և հատուկ ձայնային ազդանշան: «Գլխավոր ճանապարհի ուղղություն» և «Զիջեք ճանապարհը» նշանների համատեղ ներկայացումը սահմանում է որ գլխավոր ճանապարհը խաչմերուկում փոխում է ուղղությունը (ներկայացված է հաստ գծով): Նկարում գլխավոր ճանապարհով խաչմերուկին մոտենում են մոտոցիկլը և ավտոբուսը, որոնք և խաչմերուկը կանցնեն առաջինը. ընդ որում մոտոցիկլը, հետո՝ ավտոբուսը, համաձայն "աջից հարված ունեցողը զիջում է" սկզբունքի: Քանի որ շտապ օգնության մեքենան, տրամվայը և թեթև մարդատարը խաչմերուկին մոտենում է ոչ գլխավոր ճանապարհով (նշանի վրա բարակ գծերի կողմից), ապա պետք է ճանապարհը զիջեն գլխավոր ճանապարհով ընթացող ՏՄ-ներին (մոտոցիկլին և ավտոբուսին)(կանոն 96): Դրանից հետո ոչ գլխավոր ճանապարհներով խաչմերուկին մոտեցող ՏՄ-ներից առաջինը խաչմերուկը կանցնի տրամվայը (կանոն 98), որից հետո մյուս ՏՄ-ները պետք է առաջնորդվեն "աջից հարվածի սկզբունքով", համաձայն որի թեթև մարդատարը պետք է զիջի շտապ օգնության մեքենային (կանոն 98): Հետևաբար անցման հերթականությունը կլինի. մոտոցիկլը, ավտոբուսը, տրամվայը, շտապօգնության մեքենան, թեթև մարդատարը:
61

Տրանսպորտային միջոցները խաչմերուկը կանցնեն հետևյալ հերթականությամբ՝

  • Բեռնատար ավտոմոբիլը և մոտոցիկլը, ավտոբուսը, տրոլեյբուսը:
  • Բեռնատար ավտոմոբիլը և ավտոբուսը, մոտոցիկլը, տրոլեյբուսը:
Մեկնաբանություն
«Գլխավոր ճանապարհի ուղղություն» և «Զիջեք ճանապարհը» նշանների համատեղ ներկայացումը սահմանում է որ գլխավոր ճանապարհը խաչմերուկում փոխում է ուղղությունը (ներկայացված է հաստ գծով): Նկարում գլխավոր ճանապարհով խաչմերուկին մոտենում են մոտոցիկլը և բեռնատարը, որոնք և խաչմերուկը կանցնեն առաջինը: Քանի որ ավտոբուսը և տրոլեյբուսը խաչմերուկին մոտենում են ոչ գլխավոր ճանապարհով (նշանի վրա բարակ գծերի կողմից), ապա պետք է ճանապարհը զիջեն գլխավոր ճանապարհով ընթացող ՏՄ-ներին (մոտոցիկլին և բեռնատարին)(կանոն 96): Դրանից հետո ոչ գլխավոր ճանապարհներով խաչմերուկին մոտեցող ՏՄ-ները պետք է առաջնորդվեն "աջից հարվածի սկզբունքով", համաձայն որի տրոլեյբուսը պետք է զիջի ավտոբուսին (կանոն 98): Հետևաբար անցման հերթականությունը կլինի. մոտոցիկլը և բեռնատարը, ավտոբուսը, տրոլեյբուսը:
62

Տրանսպորտային միջոցները խաչմերուկը կանցնեն հետևյալ հերթականությամբ՝

  • Բեռնատար ավտոմոբիլը, թեթև մարդատար ավտոմոբիլը, ավտոբուսը,ավտոցիստեռնը:
  • Բեռնատար ավտոմոբիլը, ավտոբուսը, թեթև մարդատար ավտոմոբիլը,ավտոցիստեռնը:
Մեկնաբանություն
«Գլխավոր ճանապարհի ուղղություն» և «Գլխավոր ճանապարհ» նշանների համատեղ ներկայացումը սահմանում է որ գլխավոր ճանապարհը խաչմերուկում փոխում է ուղղությունը (ներկայացված է հաստ գծով): Նկարում գլխավոր ճանապարհով խաչմերուկին մոտենում են թեթև մարդատարը և բեռնատարը, որոնք և խաչմերուկը կանցնեն առաջինը, ընդ որում՝ առաջինը կանցնի բեռնատարը, հետո թեթև մարդատարը համաձայն "աջից հարված ունեցողը պետք է զիջի" սկզբունքի: Քանի որ ավտոբուսը և ցիստեռնը խաչմերուկին մոտենում են ոչ գլխավոր ճանապարհով (նշանի վրա բարակ գծերի կողմից), ապա պետք է ճանապարհը զիջեն գլխավոր ճանապարհով ընթացող ՏՄ-ներին (թեթև մարդատարին և բեռնատարին)(կանոն 96): Դրանից հետո ոչ գլխավոր ճանապարհներով խաչմերուկին մոտեցող ՏՄ-ները պետք է առաջնորդվեն "աջից հարվածի սկզբունքով", համաձայն որի ցիստեռնը պետք է զիջի ավտոբուսին (կանոն 98): Հետևաբար անցման հերթականությունը կլինի. բեռնատարը, թեթև մարդատարը, ավտոբուսը, ցիստեռնը:
63

Թեթև մարդատար ավտոմոբիլը խաչմերուկը կանցնի`

  • Առաջինը:
  • Երկրորդը` ավտոբուսից հետո:
  • Երրորդը:
Մեկնաբանություն
«Գլխավոր ճանապարհի ուղղություն» և «Գլխավոր ճանապարհ» նշանների համատեղ ներկայացումը սահմանում է որ գլխավոր ճանապարհը խաչմերուկում փոխում է ուղղությունը (ներկայացված է հաստ գծով): Նկարում գլխավոր ճանապարհով խաչմերուկին մոտենում են թեթև մարդատարը և ավտոբուսը, որոնք և խաչմերուկը կանցնեն առաջինը, ընդ որում՝ առաջինը կանցնի ավտոբուսը, հետո թեթև մարդատարը համաձայն "աջից հարված ունեցողը պետք է զիջի" սկզբունքի: Քանի որ բեռնատարը խաչմերուկին մոտենում է ոչ գլխավոր ճանապարհով (նշանի վրա բարակ գծի կողմից), ապա պետք է ճանապարհը զիջի գլխավոր ճանապարհով ընթացող ՏՄ-ներին (թեթև մարդատարին և ավտոբուսին)(կանոն 96): Դրանից հետո խաչմերուկը կանցնի բեռնատարը: Հետևաբար անցման հերթականությունը կլինի. ավտոբուսը, թեթև մարդատարը, բեռնատարը:
64

Տրանսպորտային միջոցները խաչմերուկը կանցնեն հետևյալ հերթականությամբ՝

  • Թեթև մարդատար ավտոմոբիլը, ավտոբուսը, բեռնատար ավտոմոբիլը:
  • Ավտոբուսը, բեռնատար ավտոմոբիլը, թեթև մարդատար ավտոմոբիլը:
  • Ավտոբուսը, թեթև մարդատար ավտոմոբիլը, բեռնատար ավտոմոբիլը:
Մեկնաբանություն
«Զիջեք ճանապարհը» նշանի համաձայն կարմիր մեքենան և բեռնատարը պետք է ճանապարհը զիջեն ավտոբուսի վարորդին: Այնուհետև կարմիր մեքենան կզիջի բեռնատարին, քանի որ բեռնատարը գալիս է հանդիպակաց և ուղիղ է գնում, իսկ կարմիը ձախ շրջադարձ է կատարում (կանոն 99): Հետևաբար անցման հերթականությունը կլինի. ավտոբուսը, բեռնատարը, թեթև մարդատարը:
65

Տրանսպորտային միջոցները խաչմերուկը կանցնեն հետևյալ հերթականությամբ՝

  • Բեռնատար ավտոմոբիլը, թեթև մարդատար ավտոմոբիլը, ավտոբուսը:
  • Ավտոբուսը, բեռնատար ավտոմոբիլը, թեթև մարդատար ավտոմոբիլը:
  • Ավտոբուսը, թեթև մարդատար ավտոմոբիլը, բեռնատար ավտոմոբիլը:
Մեկնաբանություն
«Գլխավոր ճանապարհի ուղղություն» և «Գլխավոր ճանապարհ» նշանների համատեղ ներկայացումը սահմանում է որ գլխավոր ճանապարհը խաչմերուկում փոխում է ուղղությունը (ներկայացված է հաստ գծով): Նկարում գլխավոր ճանապարհով խաչմերուկին մոտենում են թեթև մարդատարը և բեռնատարը, որոնք և խաչմերուկը կանցնեն առաջինը, ընդ որում՝ առաջինը կանցնի բեռնատարը, հետո թեթև մարդատարը համաձայն "աջից հարված ունեցողը պետք է զիջի" սկզբունքի: Քանի որ ավտոբուսը խաչմերուկին մոտենում է ոչ գլխավոր ճանապարհով (նշանի վրա բարակ գծի կողմից), ապա պետք է ճանապարհը զիջի գլխավոր ճանապարհով ընթացող ՏՄ-ներին (թեթև մարդատարին և բեռնատարին)(կանոն 96) և վերջինը անցնի խաչմերուկը: Հետևաբար անցման հերթականությունը կլինի. բեռնատարը, թեթև մարդատարը, ավտոբուսը:
66

Տրանսպորտային միջոցները խաչմերուկը կանցնեն հետևյալ հերթականությամբ՝

  • Թեթև մարդատար ավտոմոբիլը, ավտոբուսը, տրոլեյբուսը:
  • Տրոլեյբուսը և ավտոբուսը, թեթև մարդատար ավտոմոբիլը:
  • Տրոլեյբուսը, թեթև մարդատար ավտոմոբիլը, ավտոբուսը:
Մեկնաբանություն
«Գլխավոր ճանապարհի ուղղություն» և «Գլխավոր ճանապարհ» նշանների համատեղ ներկայացումը սահմանում է որ գլխավոր ճանապարհը խաչմերուկում փոխում է ուղղությունը (ներկայացված է հաստ գծով): Նկարում գլխավոր ճանապարհով խաչմերուկին մոտենում են թեթև մարդատարը և տրոլեյբուսը, որոնք և խաչմերուկը կանցնեն առաջինը, ընդ որում՝ առաջինը կանցնի տրոլեյբուսը, հետո թեթև մարդատարը համաձայն "աջից հարված ունեցողը պետք է զիջի" սկզբունքի: Քանի որ ավտոբուսը խաչմերուկին մոտենում է ոչ գլխավոր ճանապարհով (նշանի վրա բարակ գծի կողմից), ապա պետք է ճանապարհը զիջի գլխավոր ճանապարհով ընթացող ՏՄ-ներին (թեթև մարդատարին և տրոլեյբուսին)(կանոն 96) և վերջինը անցնի խաչմերուկը: Հետևաբար անցման հերթականությունը կլինի. տրոլեյբուսը, թեթև մարդատարը, ավտոբուսը:
67
վարորդական իրավունքի քննական հարցեր - նշաններ

Ո՞ր տրանսպորտային միջոցի վարորդը պետք է զիջի ճանապարհը:

  • Ավտոմոբիլի վարորդը:
  • Տրամվայի վարորդը:
Մեկնաբանություն
Կանոն 92. Լուսացույցի դեղին կամ կարմիր ազդանշանի հետ միաժամանակ միացված լրացուցիչ սեկցիայի սլաքի ուղղությամբ երթևեկելու դեպքում տրամվայի վարորդը պետք է ճանապարհը զիջի այլ ուղղություններից մոտեցող տրանսպորտային միջոցներին (կապույտ մեքենան):
68
վարորդական իրավունքի քննական հարցեր - խաչմերուկ

Տրանսպորտային միջոցները խաչմերուկը կանցնեն հետևյալ հերթականությամբ:

  • Տրամվայը և ավտոբուսը, թեթև մարդատար ավտոմոբիլը:
  • Տրամվայը, թեթև մարդատար ավտոմոբիլը, ավտոբուսը:
  • Թեթև մարդատար ավտոմոբիլը, տրամվայը և ավտոբուսը:
Մեկնաբանություն
Կանոն 92. Լուսացույցի դեղին կամ կարմիր ազդանշանի հետ միաժամանակ միացված լրացուցիչ սեկցիայի սլաքի ուղղությամբ երթևեկելու դեպքում տրամվայի վարորդը պետք է ճանապարհը զիջի այլ ուղղություններից մոտեցող տրանսպորտային միջոցներին (կարմիր մեքենայի վարորդին): Ավտոբուսը պետք է զիջի տրամվային, քանի որ ավտոբուսը և տրամվայը գտնվում են միևնույն ճանապարհի վրա, իսկ նման դեպքերում տրամվայը ունի առաջնահերթ անցման իրավունք:
69
վարորդական իրավունքի քննական հարցեր - նշաններ

Ո՞ր տրանսպորտային միջոցի վարորդը պետք է զիջի ճանապարհը`

  • Մոտոցիկլի վարորդը:
  • Ավտոմոբիլի վարորդը:
Մեկնաբանություն
Կանոն 91. Լուսացույցի դեղին կամ կարմիր ազդանշանի հետ միաժամանակ միացված լրացուցիչ սեկցիայի սլաքի ուղղությամբ երթևեկող վարորդը(կարմիր մեքենայի վարորդը) պետք է ճանապարհը զիջի այլ ուղղություններից ընթացող տրանսպորտային միջոցներին (մոտոցիկլին):
70
վարորդական իրավունքի քննական հարցեր - խաչմերուկ

Կարմիր ավտոմոբիլի վարորդը`

  • Պետք է զիջի ճանապարհը:
  • Ունի առաջնահերթ երթևեկության իրավունք:
Մեկնաբանություն
Կանոն 91. Լուսացույցի դեղին կամ կարմիր ազդանշանի հետ միաժամանակ միացված լրացուցիչ սեկցիայի սլաքի ուղղությամբ երթևեկող վարորդը(կարմիր մեքենայի վարորդը) պետք է ճանապարհը զիջի այլ ուղղություններից ընթացող տրանսպորտային միջոցներին (կանաչ մեքենան):
71
վարորդական իրավունքի քննական հարցեր - խաչմերուկ

Լուսացույցի ի՞նչ ազդանշանի դեպքում ավտոմոբիլի վարորդը կարող է ավարտել հետադարձը:

  • Կարմիր:
  • Կանաչ:
  • Ցանկացած:
Մեկնաբանություն
Կանոն 93. Լուսացույցի թույլատրող ազդանշանի դեպքում խաչմերուկ մուտք գործած վարորդը պետք է այն ազատի նախընտրած ուղղությամբ` անկախ ելքի լուսացույցի ազդանշանից, սակայն եթե խաչմերուկում տրանսպորտային միջոցի ընթացքի ուղղությամբ տեղադրված լուսացույցներից առաջ առկա է «Կանգ-գիծ» գծանշումը (կամ 6.16` «Կանգ-գիծ» նշաններ), նա պետք է ղեկավարվի յուրաքանչյուր լուսացույցի ազդանշաններով:
72
վարորդական իրավունքի քննական հարցեր - խաչմերուկ

Պարտավո՞ր է արդյոք տրամվայի վարորդը լուսացույցի կանաչ ազդանշանի դեպքում զիջել ճանապարհն այլ ուղղություններից մոտեցող տրանսպորտային միջոցներին:

  • Պարտավոր է:
  • Պարտավոր չէ:
Մեկնաբանություն
Կանոն 92. Լուսացույցի դեղին կամ կարմիր ազդանշանի հետ միաժամանակ միացված լրացուցիչ սեկցիայի սլաքի ուղղությամբ երթևեկելու դեպքում տրամվայի վարորդը պետք է ճանապարհը զիջի այլ ուղղություններից մոտեցող տրանսպորտային միջոցներին:
73
վարորդական իրավունքի քննական հարցեր - խաչմերուկ

Ո՞ր տրանսպորտային միջոցի վարորդն ունի երթևեկության առավելություն:

  • Ավտոմոբիլի վարորդը:
  • Տրամվայի վարորդը:
Մեկնաբանություն
Կանոն 92. Եթե կարգավորողի կամ լուսացույցի ազդանշանները թույլատրում են տրամվայի և ոչ ռելսագնաց տրանսպորտային միջոցների միաժամանակյա երթևեկություն, ապա, անկախ շարժման ուղղությունից, երթևեկության առավելություն ունի տրամվայի վարորդը:
74
վարորդական իրավունքի քննական հարցեր - խաչմերուկ

Խաչմերուկն առաջինը կանցնի`

  • Կարմիր ավտոմոբիլը:
  • Կապույտ ավտոմոբիլը:
  • Կանաչ ավտոմոբիլը:
Մեկնաբանություն
Երթևեկելու իրավունք ունեն կանաչ և կարմիր մեքենաները: Առաջինը կանցնի կանաչը, քանի որ լուսացույցի դեղին կամ կարմիր ազդանշանի հետ միաժամանակ միացված լրացուցիչ սեկցիայի սլաքի ուղղությամբ երթևեկող վարորդը(կարմիր մեքենայի վարորդը) պետք է ճանապարհը զիջի այլ ուղղություններից ընթացող տրանսպորտային միջոցներին (կանաչ մեքենան)(կանոն 91):
75
վարորդական իրավունքի քննական հարցեր - խաչմերուկ

Կարմիր ավտոմոբիլը խաչմերուկը կանցնի`

  • Առաջինը:
  • Երկրորդը:
  • Երրորդը:
  • Վերջինը:
Մեկնաբանություն
Կանոն 90. Լուսացույցի կանաչ ազդանշանի դեպքում ձախ շրջադարձ կամ հետադարձ կատարելիս` ոչ ռելսագնաց տրանսպորտային միջոցի վարորդը (կարմիր մեքենայի վարորդը) պետք է ճանապարհը զիջի հանդիպակաց ուղղությունից ուղիղ և դեպի աջ ընթացող տրանսպորտային միջոցներին (կանաչ և դեղին մեքենաներին): Քանի որ հավասարազոր ժանապարհներին տրամվայը ունի առավելություն, ապա կարմիր ավտոմոբիլի վարորդը ճանապարհը պետք է զիջի նաև համընթաց շարժվող տրամվային:
76
վարորդական իրավունքի քննական հարցեր - խաչմերուկ

Ավտոմոբիլը խաչմերուկը կանցնի`

  • Առաջինը:
  • Երկրորդը:
Մեկնաբանություն
Կանոն 92. Լուսացույցի դեղին կամ կարմիր ազդանշանի հետ միաժամանակ միացված լրացուցիչ սեկցիայի սլաքի ուղղությամբ երթևեկելու դեպքում տրամվայի վարորդը պետք է ճանապարհը զիջի այլ ուղղություններից մոտեցող տրանսպորտային միջոցներին (կապույտ մեքենային):
77

Տրանսպորտային միջոցները խաչմերուկը կանցնեն հետևյալ հերթականությամբ:

  • Տրամվայը, թեթև մարդատար ավտոմոբիլը, ավտոբուսը:
  • Թեթև մարդատար ավտոմոբիլը, տրամվայը, ավտոբուսը:
  • Թեթև մարդատար ավտոմոբիլը, ավտոբուսը, տրամվայը:
Մեկնաբանություն
Կանոն 92. Լուսացույցի դեղին կամ կարմիր ազդանշանի հետ միաժամանակ միացված լրացուցիչ սեկցիայի սլաքի ուղղությամբ երթևեկելու դեպքում տրամվայի վարորդը պետք է ճանապարհը զիջի այլ ուղղություններից մոտեցող տրանսպորտային միջոցներին (կարմիր մեքենայի վարորդին): Ավտոբուսը պետք է զիջի տրամվային, քանի որ ավտոբուսը և տրամվայը գտնվում են միևնույն ճանապարհի վրա, իսկ նման դեպքերում տրամվայը ունի առաջնահերթ անցման իրավունք:
78

Տվյալ իրադրությունում ավտոբուսի վարորդն ունի՞ ուղիղ երթևեկելու իրավունք:

  • Այո:
  • Ոչ:
  • Այո, եթե նա երթևեկում է սահմանված երթուղով:
Մեկնաբանություն
«Երթևեկությունն ուղիղ» նշանը չի ազդում ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների վրա, այս դեպքում այդ նշանը թելադրում է ավտոբուսի վարորդին երթևեկել միայն ուղիղ, քանի որ հարցում ուղղակիորեն չի նշվում, որ այդ ավտոբուսը ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոց է: Համաձայն կանոնների 88-րդ կետի "Արգելվում է մուտք գործել խաչմերուկ կամ երթևեկելի մասերի հատում, եթե առաջացել է խցանում, որը վարորդին կհարկադրի կանգ առնել` խոչընդոտելով այլ տրանսպորտային միջոցների երթևեկությանը": Ակնհայտ է, որ ավտոբուսը  չի կարող անցնել խաչմերուկը և ստիպված կլինի կանգ առնել խաչմերուկում՝ դառնալով խոչնդոտ այլ տրանսպորտային միջոցերի համար: Հետևաբար՝ միանշանակ ոչ:
79

Աջ շրջադարձի դեպքում վարորդը պարտավոր է ճանապարհը զիջել`

  • Միայն հեծանվորդին:
  • Միայն հետիոտներին:
  • Հետիոտներին և հեծանվորդին:
  • Կարող է շարունակել երթևեկությունն առանց կանգ առնելու:
Մեկնաբանություն
«Հեծանվային արահետ» նշանը ցույց է տալիս միայն հեծանիվների երթևեկության համար նախատեսված գոտին: ՃԵԿ 87-րդ կանոնը սահմանում է, որ աջ կամ ձախ շրջադարձ կատարելիս խաչմերուկից դուրս գալիս` վարորդը պետք է խոչընդոտ չստեղծի երթևեկելի մասը հատող հետիոտների համար և պետք է ճանապարհը զիջի հեծանվային արահետով երթևեկող հեծանվորդներին: Հետևաբար մեքենայի վարորդը պետք է զիջի և հեծանվորդին և հետիոտներին:
80

Տրանսպորտային միջոցները խաչմերուկը կանցնեն հետևյալհերթականությամբ:

  • Տրամվայը, ավտոբուսը, բեռնատար ավտոմոբիլը, մոտոցիկլը:
  • Ավտոբուսը, բեռնատար ավտոմոբիլը, տրամվայը, մոտոցիկլը:
  • Ավտոբուսը, տրամվայը և մոտոցիկլը, բեռնատար ավտոմոբիլը:
Մեկնաբանություն
"Զիջեք ճանապարհը" նշանից պետք է հասկանալ, որ միայն ավտոբուսն է երթևեկում գլխավոր ճանապարհով, հետևաբար առաջինը խաչմերուկը կանցնի ավտոբուսը: Բեռնատարը, մոտոցիկլը և տրամվայը խաչմերուկին մոտենում են ոչ գլխավոր, սակայն հավասարազոր ճանապարհներով: Այս դեպքում այս ՏՄ-ներից տրամվայը անկախ շարժման ուղղությունից ունի առաջնահերթ անցման իրավունք կանոն 98: Այնուհետև խաչմերուկը կանցնի մոտոցիկլը, քանի որ բեռնատարը ձախ շրջադարձ է կատարում և պետք է զիջի հանդիպակաց ուղղությունից ուղիղ կամ աջ գնացող ՏՄ-ին` մոտոցիկլին (կանոն 99): Հետևաբար անցման հերթականությունը կլինի ավտոբուս, տրամվայ, մոտոցիկլ, բեռնատար:
81
վարորդական իրավունքի քննական հարցեր   -Նախազգուշացնող ազդանշաններ, հատուկ ազդանշաններ,   վազանց

Կապույտ ավտոմոբիլը խաչմերուկը կանցնի`

  • Առաջինը` կարմիրի հետ միաժամանակ:
  • Երկրորդը` կարմիրի հետ միաժամանակ:
  • Երրորդը` կարմիրի հետ միաժամանակ:
Մեկնաբանություն
Բոլոր ՏՄ-ները պետք է ճանապարհը զիջեն կապույտ գույնի առկայծող փարոսիկ և հատուկ ձայնային ազդանշան միացրած ՏՄ-ին (կանոն 28): Կապույտ և կարմիր ավտոմոբիլները պետք է ճանապարհը զիջեն կանաչին, քանի որ այն խաչմերուկին մոտենում է կապույտի և կարմիրի աջ կողմից՝ հավասարազոր ճանապարհով (կանոն 98):
82
վարորդական իրավունքի քննական հարցեր   -Նախազգուշացնող ազդանշաններ, հատուկ ազդանշաններ,   վազանց

Սև ավտոմոբիլը խաչմերուկը կանցնի`

  • Առաջինը:
  • Երկրորդը:
  • Վերջինը:
Մեկնաբանություն
Քանի որ միացված են հրշեջ մեքենայի կապույտ գույնի առկայծող փարոսիկը և հատուկ ձայնային ազդանշանը, հրշեջ մեքենան ունի առաջնահերթ երթևեկության իրավունք (կանոն 28 )՝ անկախ այն հանգամանքից որ խաչմերուկին մոտենում է երկրորդական ճանապարհով (նշան 2.4 ): Քանի որ մյուս երկու ՏՄ-ները խաչմերուկին մոտենում են հավասարազոր ճանապարհներով (երկուսն էլ երթևեկում են գլխավոր ճանապարհով - նշան 2.1), և սև մեքենան երթևեկում է ուղիղ, այն ունի առջնահերթ երթևեկության իրավունք  (կանոն 99):
83
վարորդական իրավունքի քննական հարցեր   -Նախազգուշացնող ազդանշաններ, հատուկ ազդանշաններ,   վազանց

Կապույտ ավտոմոբիլը խաչմերուկը կանցնի`

  • Առաջինը:
  • Երկրորդը:
  • Երրորդը:
  • Վերջինը:
Մեկնաբանություն
Կապույտ գույնի առկայծող փարոսիկ միացրած ՏՄ-ները կարող են անտեսել երթևեկության մի շարք կանոններ, այդ թվում նաև՝ ճանապարհային նշանների պահանջները (կանոն 26): Բացի այդ դրանք առաջնահերթ երթևեկության առավելություն ունեն այլ ՏՄ-ների նկատմամբ (կանոն 28):Քանի որ կապույտ ավտոմոբիլը խաչմերուկին մոտենում է երկրորդական ճանապարհով(նշան 8.13` բարակ գծի կողմից), իսկ կարմիրը և կանաչը՝ գլխավոր (նշան 2.1 և նշան 8.13), այն պետք զիջի գլխավոր ճանապարհով խաչմերուկին մոտեցող ՏՄ-ներին (կանոն 96):  
84

Խաչմերուկը համարվում է կարգավորվող, եթե երթևեկության հերթականությունը որոշվում է`

  • Միայն լուսացույցի ազդանշաններով:
  • Միայն կարգավորողի ազդանշաններով:
  • Երկու դեպքում էլ
Մեկնաբանություն
Կանոն 89. Այն խաչմերուկը, որտեղ երթևեկության հերթականությունը որոշվում է կարգավորողի կամ լուսացույցի ազդանշաններով, համարվում է կարգավորվող:
85

Միջքաղաքային ավտոբուսի վարորդն իրավունք ունի՞ վազանցելու մոտոցիկլին, որը երթևեկում է 70 կմ/ժ արագությամբ:

  • Իրավունք ունի:
  • Իրավունք չունի:
Մեկնաբանություն
Տվյալ նկարում վազանց արգելվում է համաձայն այն պահանջի, որ խաչմերուկներում վազանց արգելվում է:
86

Պարտավո՞ր է ավտոբուսի վարորդը ճանապարհը զիջել "Շտապ օգնության" ավտոմոբիլին, եթե միացրած չեն կապույտ գույնի առկայծող փարոսիկը և հատուկ ձայնային ազդանշանը:

  • Պարտավոր է:
  • Պարտավոր չէ:
Մեկնաբանություն
Համաձայն խաչմերուկների անցման կանոնների, ձախ թեքվող վարորդը (նկարում շտապ օգնության մեքենան) պետք է զիջի հավասարազոր ճանապարհով ուղիղ գնացող ՏՄ-ին (նկարում ավտոբուսին)(կանոն 99): Շտապ օգնության մեքենան կունենար առաջնահերթ երթևեկության իրավունք, եթե միացված լիներ հատուկ ձայնային ազդանշանը (կանոն 28): "Կտրուկ վերելք" նշանը այստեղ շփոթություն ստեղծելու համար է, քանի որ դրա ազդեցությունը խաչմերուկի վրա չի տարածվում: Հիշեք, նախազգուշացնող նշանները տեղադրվում են մինչև վտանգավոր հատվածի սկզիբը՝ բնակավայրերում 50-100մ հեռավորության վրա:
87

Տրանսպորտային միջոցները խաչմերուկը կանցնեն հետևյալ հերթականությամբ՝

  • Ավտոբուսը, թեթև մարդատար ավտոմոբիլը, բեռնատար ավտոմոբիլը:
  • Թեթև մարդատար ավտոմոբիլը և բեռնատար ավտոմոբիլը,ավտոբուսը:
Մեկնաբանություն
«Գլխավոր ճանապարհի ուղղություն» և «Զիջեք ճանապարհը» նշանների համատեղ ներկայացումը սահմանում է որ գլխավոր ճանապարհը խաչմերուկում փոխում է ուղղությունը (ներկայացված է հաստ գծով): Նկարում գլխավոր ճանապարհով երթևեկում են դեղին ավտոբուսը և թեթև մարդատար մեքենան: Քանի որ բեռնատարը խաչմերուկին մոտենում է ոչ գլխավոր ճանապարհով (նշանի վրա բարակ գծի կողմից), ապա պետք է ճանապարհը զիջի գլխավոր ճանապարհով ընթացող ՏՄ-ներին (դեղին ավտոբուսին և թեթև մարդատարին)(կանոն 96): Դրանից հետո գլխավոր ճանապարհներով խաչմերուկին մոտեցող մեքենաները պետք է առաջնորդվեն "աջից հարվածի սկզբունքով", համաձայն որի թեթև մարդատարը պետք է զիջի ավտոբուսին (կանոն 98): Հետևաբար անցման հերթականությունը կլինի. դեղին ավտոբուսը, թեթև մարդատարը, բեռնատարը:
   <<<       >>>