055 777 321
Երկուշաբթի-շաբաթ (900-1900)

Հետիոտնային անցումների հատումը

Տեսադասը նայելուց հետո անպայման ամրապնդեք ձեր գիտելիքները տեսադասից հետո ներկայացված հարցերի միջոցով:


Այս թեմայով քննական հարցերը

1
քննական հարցեր

Թույլատրվու՞մ է արդյոք տվյալ իրադրությունում կարմիր ավտոմոբիլի վարորդին շարունակել երթևեկությունը:

  • Թույլատրվում է:
  • Արգելվում է:
Մեկնաբանություն
Կանոն 104. Եթե որևէ տրանսպորտային միջոց չկարգավորվող հետիոտնային անցումից առաջ դանդաղեցրել է ընթացքը կամ կանգնել (նկարում՝ կապույտ մեքենան), ապա հարևան շարքերով ընթացող մյուս տրանսպորտային միջոցների վարորդները (նկարում՝ կարմիր մեքենան)կարող են շարունակել երթևեկությունը` միայն համոզվելով, որ այդ տրանսպորտային միջոցի (նկարում՝ կապույտ մեքենայի)առջևում հետիոտներ չկան:
2
վարորդական իրավունքի քննական հարցեր - ճանապարհային գծանշումներ

Վարորդներից որն է պարտավոր կանգ առնել:

  • Թեթև մարդատար ավտոմոբիլի վարորդը
  • Ավտոբուսի վարորդը
  • Երկու վարորդն էլ:
Մեկնաբանություն
Դեղին ավտոմոբիլի վարորդը պարտավոր է զիջել ճանապարհը հետիոտներին |կանոն 103|:
Ավտոբուսի վարորդը կարող է շարունակել ճանապարհը, քանի որ վերացել են ճանապարհը զիջելու պատճառները:
Կանոն 103 | 3) չստեղծել խոչընդոտ` |
3

Ինչպե՞ս պետք է վարվի թեթև մարդատար ավտոմոբիլի վարորդը, եթե ավտոբուսի վարորդը սկսել է արգելակել:

  • Շարունակի երթևեկությունը:
  • Դանդաղեցնի ընթացքը, անհրաժեշտության դեպքում կանգնի և շարունակի երթևեկությունը` համոզվելով, որ անցումում հետիոտներ չկան:
  • Կանգ առնի և շարունակի երթևեկությունը միայն այն դեպքում, երբ ավտոբուսը կվերսկսի երթևեկությունը:
Մեկնաբանություն
Կանոն 104. Եթե որևէ տրանսպորտային միջոց չկարգավորվող հետիոտնային անցումից առաջ դանդաղեցրել է ընթացքը կամ կանգնել (նկարում՝ ավտոբուսը), ապա հարևան շարքերով ընթացող մյուս տրանսպորտային միջոցների վարորդները (նկարում՝ կապույտ մեքենան) կարող են շարունակել երթևեկությունը` միայն համոզվելով, որ այդ տրանսպորտային միջոցի (նկարում՝ ավտոբուսի) առջևում հետիոտներ չկան:
4

Ավտոբուսը կանգ է առել հետիոտնին զիջելու համար: Թեթև մարդատար ավտոմոբիլի վարորդը տվյալ իրադրությունում խախտու՞մ է ճանապարհային երթևեկության կանոնների պահանջները:

  • Խախտում է:
  • Չի խախտում:
Մեկնաբանություն
Քանի որ ավտոբուսը կանգ է առել հետիոտնային անցումից առաջ, ապա դրան շրջանցող ցանկացած ՏՄ-ի վարորդ (նկարում թեթև մարդատարի վարորդը) մինչ երթևեկությունը շանունակելը պետք է համոզվի, որ կանգնած տրանսպորտային միջոցի առջևում հետիոտներ չլինեն |կանոն 104|: Հարցում ասվում է, որ ավտոբուսը կանգ է առել հետիոտներին զիջելու համար, հետևաբար ավտոբուսի առջևով հետիոտներ են անցնում, թեև նկարում դա չի երևում: Եթե թեթև մարդատար մեքենայի վարորդը անցումին մոտենալով տեսնի հետիոտներին, իսկ նա պարտավոր է այդպես վարվել |կանոն 104|, չպետք է խոչընդոտ ստեղծի չկարգավորվող հետիոտնային անցումներով երթևեկելի մասը հատող հետիոտների համար |կանոն 103|. մինդեռ չկանգնելու դեպքում նա կստիպի հետիոտներին կանգ առնել կամ վրաերթի կենթարկի նրանց:
Կանոն 103 | Կանոն 104 | 3) չստեղծել խոչընդոտ` |
   <<<       >>>