055 777 321
Երկուշաբթի-շաբաթ (900-1900)

Երթևեկությունը երկաթուղային գծանցերով

Տեսադասը նայելուց հետո անպայման ամրապնդեք ձեր գիտելիքները տեսադասից հետո ներկայացված հարցերի միջոցով:

Այս թեմայով քննական հարցերը

1

Որպես գնացքի կանգառի ազդանշան ծառայում է`

  • Ձեռքի շրջանաձև շարժումը (ցերեկը` վառ գույնի լաթով կամ որևէ լավ տեսանելի առարկայով, գիշերը` ջահերով և լապտերով):
  • Սկավառակով կամ կարմիր դրոշակով գլխավերև բարձրացված ձեռքը:
  • Առաջ պարզած ձեռքը:
  • Վեր և վար ճոճվող` առաջ պարզած ձեռքը:
Մեկնաբանություն
Կանոն 112. Գծանցի վրա հարկադրված կանգառ կատարելու դեպքում վարորդը պետք է`

1) անհապաղ իջեցնի ուղևորներին և միջոցներ ձեռնարկի գծանցն ազատելու համար.
2) հնարավորության դեպքում գծի երկայնքով երկու մարդ ուղարկի գծանցի ամեն մի կողմը 1000 մ հեռավորության վրա (եթե մեկին, ապա վատ տեսանելիության կողմը)` նրանց բացատրելով մոտեցող գնացքի մեքենավարին կանգառի ազդանշան տալու կարգը.
3) մնա տրանսպորտային միջոցի մոտ և տա ընդհանուր տագնապի ազդանշան։
4) գնացք երևալու դեպքում վազի ընդառաջ` տալով կանգառի ազդանշան
Ընդհանուր տագնապի ազդանշան է ծառայում իրար հետևից տրվող մեկ երկար և երեք կարճ ձայնային ազդանշանների համակցությունը, իսկ որպես մեքենավարին տրվող կանգառի ազդանշան ընդունված է ձեռքի շրջանաձև շարժումը (ցերեկը` վառ գույնի լաթով կամ որևէ լավ տեսանելի առարկայով, գիշերը` ջահով կամ լապտերով):
2

«Կանգ» գծից կամ «երթևեկությունն առանց կանգառի արգելվում է» նշանից ինչ հեռավորության վրա պետք է կանգնեցվի տրանսպորտային միջոցը` մոտեցող գնացքին ճանապարհը զիջելու համար:

  • 1,5 մ
  • 2.5 մ
  • 5 մ
  • 10 մ
  • անմիջապես «կանգ» գծի և/կամ նշանի մոտ:
Մեկնաբանություն
Կանոն 111. Այն դեպքերում, երբ գծանցով երթևեկությունն արգելված է, վարորդը պետք է կանգնի «Կանգ-գծի» |գծանշում 1.12|, «Երթևեկությունն առանց կանգառի արգելված է» նշանի |2.5| կամ լուսացույցի մոտ, եթե դրանք բացակայում են` ուղեփակոցից ոչ պակաս, քան 5 մ, իսկ եթե բացակայում է նաև ուղեփակոցը, ապա մոտակա ռելսից ոչ պակաս, քան 10 մ հեռավորության վրա:
Գծանշում 1.12. | Նշան 2.5. |
3

Եթե երկաթուղային գծանցով երթևեկությունը արգելված է և բացակայում է լուսացույցը, ճանապարհային նշանները, գծանշումն ու ուղեփակոցը, ապա վարորդը պետք է կանգնի`

  • Մոտակա ռելսից ոչ պակաս, քան 5 մ հեռավորության վրա:
  • Մոտակա ռելսից ոչ պակաս, քան 7 մ հեռավորության վրա:
  • Մոտակա ռելսից ոչ պակաս, քան 10 մ հեռավորության վրա:
Մեկնաբանություն
Կանոն 111. Այն դեպքերում, երբ գծանցով երթևեկությունն արգելված է, վարորդը պետք է կանգնի «Կանգ-գծի» |գծանշում 1.12|, «Երթևեկությունն առանց կանգառի արգելված է» նշանի |2.5| կամ լուսացույցի մոտ, եթե դրանք բացակայում են` ուղեփակոցից ոչ պակաս, քան 5 մ, իսկ եթե բացակայում է նաև ուղեփակոցը, ապա մոտակա ռելսից ոչ պակաս, քան 10 մ հեռավորության վրա:
Գծանշում 1.12. | Նշան 2.5. |
4

Եթե երկաթուղային գծանցով երթևեկությունը արգելված է և բացակայում է լուսացույցը, ճանապարհային նշաններն ու գծանշումը, ապա վարորդը պետք է կանգ առնի`

  • Ուղեփակոցից ոչ պակաս, քան 5 մ հեռավորության վրա:
  • Ուղեփակոցից ոչ պակաս, քան 3 մ հեռավորության վրա:
  • Ուղեփակոցից անմիջապես առաջ:
Մեկնաբանություն
Կանոն 111. Այն դեպքերում, երբ գծանցով երթևեկությունն արգելված է, վարորդը պետք է կանգնի «Կանգ-գծի» |գծանշում 1.12|, «Երթևեկությունն առանց կանգառի արգելված է» նշանի |2.5| կամ լուսացույցի մոտ, եթե դրանք բացակայում են` ուղեփակոցից ոչ պակաս, քան 5 մ, իսկ եթե բացակայում է նաև ուղեփակոցը, ապա մոտակա ռելսից ոչ պակաս, քան 10 մ հեռավորության վրա:
Գծանշում 1.12. | Նշան 2.5. |
5

Ձայնային ազդանշանների կրկնողությամբ ընդհանուր տագնապի ինչպիսի՞ ազդանշան է վարորդը պարտավոր տալ երկաթուղային գծանցի վրա հարկադրական կանգառ կատարելու դեպքում:

  • Երեք երկար և մեկ կարճ:
  • Մեկ երկար և երեք կարճ:
  • Մեկ երկար և երկու կարճ:
Մեկնաբանություն
112. Գծանցի վրա հարկադրված կանգառ կատարելու դեպքում վարորդը պետք է`

1) անհապաղ իջեցնի ուղևորներին և միջոցներ ձեռնարկի գծանցն ազատելու համար.
2) հնարավորության դեպքում գծի երկայնքով երկու մարդ ուղարկի գծանցի ամեն մի կողմը 1000 մ հեռավորության վրա (եթե մեկին, ապա վատ տեսանելիության կողմը)` նրանց բացատրելով մոտեցող գնացքի մեքենավարին կանգառի ազդանշան տալու կարգը.
3) մնա տրանսպորտային միջոցի մոտ և տա ընդհանուր տագնապի ազդանշան։
4) գնացք երևալու դեպքում վազի ընդառաջ` տալով կանգառի ազդանշան
Ընդհանուր տագնապի ազդանշան է ծառայում իրար հետևից տրվող մեկ երկար և երեք կարճ ձայնային ազդանշանների համակցությունը, իսկ որպես մեքենավարին տրվող կանգառի ազդանշան ընդունված է ձեռքի շրջանաձև շարժումը (ցերեկը` վառ գույնի լաթով կամ որևէ լավ տեսանելի առարկայով, գիշերը` ջահով կամ լապտերով):
6

Երկաթուղային գծանցի վրա տրվող ընդհանուր տագնապի ազդանշան է հանդիսանում ձայնային ազդանշանների հետևյալ համակցությունը`

  • Երկու երկար և երկու կարճ:
  • Մեկ երկար և երեք կարճ:
  • Երեք երկար և երեք կարճ:
  • Երեք երկար և մեկ կարճ:
Մեկնաբանություն
112. Գծանցի վրա հարկադրված կանգառ կատարելու դեպքում վարորդը պետք է`

1) անհապաղ իջեցնի ուղևորներին և միջոցներ ձեռնարկի գծանցն ազատելու համար.
2) հնարավորության դեպքում գծի երկայնքով երկու մարդ ուղարկի գծանցի ամեն մի կողմը 1000 մ հեռավորության վրա (եթե մեկին, ապա վատ տեսանելիության կողմը)` նրանց բացատրելով մոտեցող գնացքի մեքենավարին կանգառի ազդանշան տալու կարգը.
3) մնա տրանսպորտային միջոցի մոտ և տա ընդհանուր տագնապի ազդանշան։
4) գնացք երևալու դեպքում վազի ընդառաջ` տալով կանգառի ազդանշան
Ընդհանուր տագնապի ազդանշան է ծառայում իրար հետևից տրվող մեկ երկար և երեք կարճ ձայնային ազդանշանների համակցությունը, իսկ որպես մեքենավարին տրվող կանգառի ազդանշան ընդունված է ձեռքի շրջանաձև շարժումը (ցերեկը` վառ գույնի լաթով կամ որևէ լավ տեսանելի առարկայով, գիշերը` ջահով կամ լապտերով):
7

Թույլատրվու՞մ է արդյոք երկաթուղային գծանցով փոխադրել գյուղատնտեսական, ճանապարհային, շինարարական և այլ մեքենաներ ու մեխանիզմներ:

  • Թույլատրվում է, եթե գծանցը կահավորված չէ ուղեփակոցով:
  • Թույլատրվում է, եթե դրանք գտնվում են ոչ տրանսպորտային վիճակում:
  • Թույլատրվում է, եթե դրանք գտնվում են տրանսպորտային վիճակում:
Մեկնաբանություն
114. Վարորդին արգելվում է նաև`

1) հանդիպակաց երթևեկության գոտի դուրս գալով` շրջանցել գծանցից առաջ կանգնած տրանսպորտային միջոցները.
2) ինքնակամ բացել ուղեփակոցը.
3) գծանցով փոխադրել ոչ տրանսպորտային վիճակում գտնվող գյուղատնտեսական, ճանապարհային, շինարարական և այլ մեքենաներ ու մեխանիզմներ.
4) առանց երկաթգծի ուղեմասի պետի թույլտվության գծանցով երթևեկել դանդաղընթաց մեքենաներով` 8 կմ/ժ ցածր արագությամբ և տափանների հետ կցված տրակտորներով:
8

Որտե՞ղ է թույլատրվում հատել երկաթուղային գծերը:

  • Այն տեղերում, որտեղ երկու կողմից տեսանելիությունը կազմում է առնվազն 1000 մ:
  • Վարորդի հայեցողությամբ` դրա համար առավել հարմարավետ տեղերում:
  • Դրա համար նախատեսված տեղերում:
  • Երկաթուղային կայարաններից առնվազն 1000 մ հեռավորության վրա:
Մեկնաբանություն
Կանոն 109. Տրանսպորտային միջոցների վարորդները երկաթուղային գծերը կարող են հատել միայն երկաթուղային գծանցներով` ճանապարհը զիջելով գնացքին (լոկոմոտիվին, երկաթուղասայլակին):
9

Թույլատրվու՞մ է արդյոք երկաթուղայհն գծանցով փոխադրել գյուղատնտեսական, ճանապարհային, շինարարական և այլ մեքենաներ ու մեխանիզմներ:

  • Թույլատրվում է:
  • Թույլատրվում է, եթե դրանք գտնվում են տրանսպորտային վիճակում:
  • Արգելվում է:
Մեկնաբանություն
Կանոն 114. Վարորդին արգելվում է նաև`

1) հանդիպակաց երթևեկության գոտի դուրս գալով` շրջանցել գծանցից առաջ կանգնած տրանսպորտային միջոցները.
2) ինքնակամ բացել ուղեփակոցը.
3) գծանցով փոխադրել ոչ տրանսպորտային վիճակում գտնվող գյուղատնտեսական, ճանապարհային, շինարարական և այլ մեքենաներ ու մեխանիզմներ.
4) առանց երկաթգծի ուղեմասի պետի թույլտվության գծանցով երթևեկել դանդաղընթաց մեքենաներով` 8 կմ/ժ ցածր արագությամբ և տափանների հետ կցված տրակտորներով:
10

Ինչո՞վ պետք է ղեկավարվի վարորդը երկաթուղային գծանցին մոտենալիս:

  • Ուղեփակոցի դիրքով և լուսացույցի ազդանշաններով:
  • Ճանապարհային նշանների և գծանշումների պահանջներով:
  • գծանցի հերթապահի ցուցումներով:
  • Բոլոր թվարկած պահանջներով:
Մեկնաբանություն
Կանոն 110. Երկաթուղային գծանցին մոտենալիս վարորդը պետք է ղեկավարվի գծանցի հերթապահի ցուցումներով, երկաթուղային գծանցներով երթևեկությունը կարգավորելու համար նախատեսված լուսացույցների, նշանների, գծանշումների պահանջներով, ուղեփակոցի դիրքով և համոզվի, որ գծանցին գնացք (լոկոմոտիվ, երկաթուղասայլակ) չի մոտենում:
11
Թույլատրվում է արդյո՞ք ծառայողական առաջադրանք կատարելիս ինքնակամ բացել կամ շրջանցել ուղեփակոցը:
  • Արգելվում է
  • Թույլատրվում է
  • Թույլատրվում է վարորդի հաեցողությամբ, եթե մոտակայքում բացակայում է մոտեցող գնացքը
  • Թույլատրվում է՝ գնացքի հերթապահի բացակայության դեպքում:
Մեկնաբանություն
Ուշադրություն դարձրեք կանոն 26-ի ձևակերպմանը.Կապույտ գույնի առկայծող փարոսիկը միացրած տրանսպորտային միջոցների վարորդները, անհետաձգելի ծառայողական առաջադրանքներ կատարելիս կարող են չպահպանել երթևեկության մի շարք կանոններ, այդ թվում նաև՝ երկաթուղային գծանցի անցման կանոնները:Հարցում ուղղակիորեն չի նշվում "Կապույտ գույնի առկայծող փարոսիկ" միացրած ՏՄ. հետևաբար՝ չի թույլատրվում:
Կանոն 26 |
12

Ձայնային ազդանշանների կրկնողությամբ ընդհանուր տագնապի ինչպիսի՞ ազդանշան է ավտոբուսի վարորդը պարտավոր տալ երկաթուղային գծանցի վրա հարկադրական կանգառ կատարելու դեպքում:

  • Երեք երկար և մեկ կարճ:
  • Մեկ երկար և երեք կարճ:
  • Մեկ երկար և երկու կարճ:
  • Երկու երկար և երկու կարճ:
Մեկնաբանություն
Կանոն 112. Գծանցի վրա հարկադրված կանգառ կատարելու դեպքում վարորդը պետք է`

1) անհապաղ իջեցնի ուղևորներին և միջոցներ ձեռնարկի գծանցն ազատելու համար.
2) հնարավորության դեպքում գծի երկայնքով երկու մարդ ուղարկի գծանցի ամեն մի կողմը 1000 մ հեռավորության վրա (եթե մեկին, ապա վատ տեսանելիության կողմը)` նրանց բացատրելով մոտեցող գնացքի մեքենավարին կանգառի ազդանշան տալու կարգը.
3) մնա տրանսպորտային միջոցի մոտ և տա ընդհանուր տագնապի ազդանշան։
4) գնացք երևալու դեպքում վազի ընդառաջ` տալով կանգառի ազդանշան
Ընդհանուր տագնապի ազդանշան է ծառայում իրար հետևից տրվող մեկ երկար և երեք կարճ ձայնային ազդանշանների համակցությունը, իսկ որպես մեքենավարին տրվող կանգառի ազդանշան ընդունված է ձեռքի շրջանաձև շարժումը (ցերեկը` վառ գույնի լաթով կամ որևէ լավ տեսանելի առարկայով, գիշերը` ջահով կամ լապտերով):
13

Թույլատրվու՞մ է արդյոք մուտք գործել երկաթուղային գծանց տվյալ իրավիճակում:

  • Թույլատրվում է:
  • Արգելվում է:
Մեկնաբանություն
Կանոն 113. Վարորդին արգելվում է մուտք գործել գծանց`

1) փակ կամ փակվող ուղեփակոցի դեպքում (լուսացույցի ազդանշանից անկախ).
2) լուսացույցի արգելող ազդանշանի դեպքում (ուղեփակոցի առկայությունից և դիրքից անկախ).
3) եթե գծանցից հետո առաջացել է խցանում, որը վարորդին կհարկադրի կանգնել գծանցի վրա.
4) եթե տեսանելիության սահմաններում գծանցին մոտենում է գնացք (լոկոմոտիվ, երկաթուղասայլակ).
5) գծանցի հերթապահի արգելող ազդանշանի դեպքում.
Գծանցի հերթապահի արգելող ազդանշան է հանդիսանում հերթապահի կրծքով կամ մեջքով դեպի վարորդն ուղղված դիրքը, ցուցաձողը, կարմիր լապտերը կամ գլխից վեր բարձրացրած դրոշակը կամ կողմ պարզած ձեռքերը:
14

  • Թույլատրվում է, եթե գնացք չի մոտենում:
  • Թույլատրվում է, եթե ուղեփակոցը բաց է:

15

Ինչպե՞ս պետք է գործել տվյալ իրադրությունում:

  • Գնացքի բացակայության դեպքում շրջանցել ուղեփակոցը և շարունակել երթևեկությունը:
  • Կանգ առնել և սպասել ուղեփակոցի բացմանը:
Մեկնաբանություն
Կանոն 113. Վարորդին արգելվում է մուտք գործել գծանց`

1) փակ կամ փակվող ուղեփակոցի դեպքում (լուսացույցի ազդանշանից անկախ).
2) լուսացույցի արգելող ազդանշանի դեպքում (ուղեփակոցի առկայությունից և դիրքից անկախ).
3) եթե գծանցից հետո առաջացել է խցանում, որը վարորդին կհարկադրի կանգնել գծանցի վրա.
4) եթե տեսանելիության սահմաններում գծանցին մոտենում է գնացք (լոկոմոտիվ, երկաթուղասայլակ).
5) գծանցի հերթապահի արգելող ազդանշանի դեպքում.
Գծանցի հերթապահի արգելող ազդանշան է հանդիսանում հերթապահի կրծքով կամ մեջքով դեպի վարորդն ուղղված դիրքը, ցուցաձողը, կարմիր լապտերը կամ գլխից վեր բարձրացրած դրոշակը կամ կողմ պարզած ձեռքերը:
16

Տվյալ իրավիճակում թույլատրվու՞մ է անցնել երկաթուղային գծանցը:

  • Թույլատրվում է, եթե գնացք չի մոտենում:
  • Թույլատրվում է:
  • Արգելվում է:
Մեկնաբանություն
Կանոն 113. Վարորդին արգելվում է մուտք գործել գծանց`

1) փակ կամ փակվող ուղեփակոցի դեպքում (լուսացույցի ազդանշանից անկախ).
2) լուսացույցի արգելող ազդանշանի դեպքում (ուղեփակոցի առկայությունից և դիրքից անկախ).
3) եթե գծանցից հետո առաջացել է խցանում, որը վարորդին կհարկադրի կանգնել գծանցի վրա.
4) եթե տեսանելիության սահմաններում գծանցին մոտենում է գնացք (լոկոմոտիվ, երկաթուղասայլակ).
5) գծանցի հերթապահի արգելող ազդանշանի դեպքում.
Գծանցի հերթապահի արգելող ազդանշան է հանդիսանում հերթապահի կրծքով կամ մեջքով դեպի վարորդն ուղղված դիրքը, ցուցաձողը, կարմիր լապտերը կամ գլխից վեր բարձրացրած դրոշակը կամ կողմ պարզած ձեռքերը:
17

Տվյալ իրավիճակում թույլատրվու՞մ է անցնել երկաթուղային գծանցը:

  • Արգելվում է:
  • Թույլատրվում է, եթե մոտեցող գնացք չկա:
  • Թույլատրվում է, քանի որ գծանցի հերթապահն արգելում է հանդիպակաց տրանսպորտային միջոցի անցումը:

   <<<       >>>