055 777 321
Երկուշաբթի-շաբաթ (900-1900)

Երթևեկությունը ավտոմայրուղիներով

Տեսադասը նայելուց հետո անպայման ամրապնդեք ձեր գիտելիքները տեսադասից հետո ներկայացված հարցերի միջոցով:

Այս թեմայով քննական հարցերը

1

Թույլատրվու՞մ է արդյոք հետիոտներին շարժվել «Ավտոմայրուղի» նշանով կահավորված ճանապարհով:

  • Արգելվում է:
  • Թույլատրվում է` բնակավայրերից դուրս` տրանսպորտային միջոցների հոսքին հակառակ:
  • Թույլատրվում է` բնակավայրերից դուրս` տրանսպորտային միջոցների հոսքին համընթաց:
Մեկնաբանություն
Կանոն 116. Ավտոմայրուղիներում արգելվում են`

1) հետիոտների տեղաշարժը, բեռնակիր, հեծկան կամ այլ կենդանիներ քշելը.
2) հեծանիվների, մոպեդների, լծասայլերի (լծասահնակների), տրակտորների ու ինքնագնաց մեքենաների և այն տրանսպորտային միջոցների երթևեկությունը, որոնց արագությունը, տեխնիկական բնութագրերից կամ վիճակից ելնելով, չի գերազանցում 40 կմ/ժ.
3) 3,5 տ ավելի թույլատրելի առավելագույն զանգված ունեցող բեռնատար ավտոմոբիլների երթևեկությունը` երկրորդ գոտուց ձախ գտնվող այլ գոտիով.
4) կանգառը` «Կայանման տեղ» |6.4| կամ |7.11| «Հանգստի վայր» նշաններով կահավորված կայանման հատուկ հարթակներից դուրս.
5) մուտքը բաժանարար գոտու տեխնոլոգիական խզվածքներ, բացառությամբ ճանապարհների պահպանման կամ մաքրման աշխատանքներ իրականացնող տրանսպորտային միջոցների.
6) հետընթացը.
7) ուսումնական վարումը:
Նշան 6.4. | Նշան 7.11. |
2

Տրանսպորտային միջոցներով, որոնց արագությունը տեխնիկական բնութագրերից կամ վիճակից ելնելով չի գերազանցում 40 կմ/ժ, ավտոմայրուղիներով երթևեկել`

  • Թույլատրվում է` միայն աջ եզրային գոտիով:
  • Արգելվում է:
  • Թույլատրվում է` «Նվազագույն արագության սահմանափակում» նշանի բացակայության դեպքում:
Մեկնաբանություն
Կանոն 116. Ավտոմայրուղիներում արգելվում են`

1) հետիոտների տեղաշարժը, բեռնակիր, հեծկան կամ այլ կենդանիներ քշելը.
2) հեծանիվների, մոպեդների, լծասայլերի (լծասահնակների), տրակտորների ու ինքնագնաց մեքենաների և այն տրանսպորտային միջոցների երթևեկությունը, որոնց արագությունը, տեխնիկական բնութագրերից կամ վիճակից ելնելով, չի գերազանցում 40 կմ/ժ.
3) 3,5 տ ավելի թույլատրելի առավելագույն զանգված ունեցող բեռնատար ավտոմոբիլների երթևեկությունը` երկրորդ գոտուց ձախ գտնվող այլ գոտիով.
4) կանգառը` «Կայանման տեղ» կամ «Հանգստի վայր» նշաններով կահավորված կայանման հատուկ հարթակներից դուրս.

   <<<       >>>