055 777 321
Երկուշաբթի-շաբաթ (900-1900)

Երթևեկությունը բնակելի գոտիներում

Տեսադասը նայելուց հետո անպայման ամրապնդեք ձեր գիտելիքները տեսադասից հետո ներկայացված հարցերի միջոցով:


Այս թեմայով քննական հարցերը

1

Տվյալ իրադրությունում պարտավո՞ր է վարորդը ճանապարհը զիջել բեռնատար ավտոմոբիլին:

  • Պարտավոր է:
  • Պարտավոր չէ:
Մեկնաբանություն
Ցանկացած ճանապարհ համարվում է գլխավոր ճանապարհ մերձակա տարածքներից դուրս եկող ճանապարհի նկատմամբ: Բնակելի գոտի նշաններով կահավորված տարածքները մերձակա տարածքներ են: Հետևաբար, բնակելի տարածքից դուրս եկող վարորդը (համաձայն "Բնակելի գոտու վերջ" նշանի) պետք է զիջի հատվող ճանապարհով (այս դեպքում, փաստորեն, գլխավոր ճանապարհով) ընթացող ՏՄ-ներին:
1) գլխավոր ճանապարհ` | մերձակա տարածք` | Նշան 5.21. | Նշան 5.22. |
2

Թույլատրվու՞մ է ավտոբուսների կայանումը բնակելի գոտիներում և բակային տարածքներում:

  • Արգելվում է:
  • Թույլատրվում է` դրա համար նախատեսված տեղերում:
  • Թույլատրվում է:
Մեկնաբանություն
Կանոն 121. Բնակելի գոտիներում արգելվում են`

1) ուսումնական վարումը.
2) միջանցիկ երթևեկությունը.
3) կայանելը` աշխատող շարժիչով.
4) 3,5 տ ավելի թույլատրելի առավելագույն զանգված ունեցող բեռնատար ավտոմոբիլների և ավտոբուսների (բացառությամբ միկրոավտոբուսների) կայանելը դրա համար նախատեսված և նշաններով կահավորված ու (կամ) գծանշված տեղերից դուրս:
3

Կառուցապատված տարածքներում, որտեղ մուտք ու ելքը նշված են «Բնակելի գոտի» և «Բնակելի գոտու վերջ» ճանապարհային նշաններով, չի արգելվում`

  • Հետիոտների տեղաշարժը ճանապարհի երթևեկելի մասով:
  • Տրանսպորտային միջոցների միջանցիկ երթևեկությունը:
  • Ուսումնական վարումը:
Մեկնաբանություն
Համաձայն կանոն 119-ի բնակելի գոտում հետիոտների տեղաշարժը թույլատրվում է ինչպես մայթերով, այնպես էլ` երթևեկելի մասով:

Բնակելի գոտիներում արգելվում է միջանցիկ երթևեկությունը և ուսումնական վարումը |կանոն 121|:
Կանոն 119 | Կանոն 121 | Նշան 5.21. | Նշան 5.22. |
   <<<       >>>