055 777 321
Երկուշաբթի-շաբաթ (900-1900)

Ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների առավելությունը և դրանց կանգառի կետերի անցումը

Տեսադասը նայելուց հետո անպայման ամրապնդեք ձեր գիտելիքները տեսադասից հետո ներկայացված հարցերի միջոցով:


Այս թեմայով քննական հարցերը

1
վարորդական իրավունքի քննական հարցեր

Ո՞ր տրանսպորտային միջոցի վարորդը պետք է զիջի ճանապարհը:

  • Ավտոմոբիլի վարորդը:
  • Տրամվայի վարորդը:
Մեկնաբանություն
Համաձայն կանոն 123-ի, խաչմերուկներից դուրս, որտեղ տրամվայի գծերը հատում են երթևեկելի մասը, տրամվայն ունի առավելություն ոչ ռելսագնաց տրանսպորտային միջոցների նկատմամբ` բացառությամբ, երբ այն դուրս է գալիս դեպոյից:
2

Պարտավո՞ր են արդյոք տրանսպորտային միջոցների վարորդները բնակավայրերում ճանապարհը զիջել` կահավորված և նշված կանգառի կետերի տարածքից երթևեկությունը սկսող տրոլեյբուսներին ու ավտոբուսներին:

  • Այո:
  • Ոչ:
Մեկնաբանություն
Համաձայն կանոն 125-ի, բնակավայրերում կահավորված և նշված կանգառի կետերի տարածքից երթևեկությունն սկսող ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների վարորդներն ունեն երթևեկության առավելություն, սակայն այն սկսել կարող են միայն՝ համոզվելով, որ հարևան գոտիով մոտեցող տրանսպորտային միջոցներն իրենց համար խոչընդոտ չեն ստեղծում:
3
վարորդական իրավունքի քննական հարցեր

Պարտավո՞ր է արդյոք սահմանված երթուղով երթևեկող ավտոբուսի վարորդը նշված իրադրությունում զիջել ճանապարհը:

  • Պարտավոր է:
  • Պարտավոր չէ:
  • Պարտավոր չէ, քանի որ երթևեկում է ուղիղ:
Մեկնաբանություն
Համաձայն կանոն 123-ի, խաչմերուկներից դուրս, որտեղ տրամվայի գծերը հատում են երթևեկելի մասը, տրամվայն ունի առավելություն ոչ ռելսագնաց տրանսպորտային միջոցների նկատմամբ` բացառությամբ, երբ այն դուրս է գալիս դեպոյից:
4
քննական հարցեր

Ո՞ր ուղղություններով է թույլատրվում երթևեկությունը:

  • Միայն դեպի ձախ:
  • Ուղիղ, դեպի ձախ և հետադարձ:
  • Միայն ուղիղ:
Մեկնաբանություն
նշան 5.13.2-ը ցույց է տալիս, որ դեպի աջ երթևեկության գոտին նախատեսված է միայն ընդհանուր օգտագործման ՏՄ—ների երթևեկության համար, իսկ դեպի ձախ՝ միակողմանի երթևեկությամբ ճանապարհ է: Հետևաբար միայն դեպի աջ է արգելված երթևեկությունը (կանոն 124):
5
քննական հարցեր

Թույլատրվու՞մ է արդյոք մուտք գործել բակ նշված տեղից:

  • Թույլատրվում է:
  • Արգելվում է:
Մեկնաբանություն
Ներկայացված գծանշումը թույլ է տալիս հատել այն, եթե մանևրը չի խանգարի ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների երթևեկությանը (կանոն 124), քանի որ հատվող երթևեկության գոտին նախատեսված է ընդհանուր օգտագործման ՏՄ-ների համար (նշան 5.11):
6
քննական հարցեր

Նշված դեպքում ո՞ր գոտուց պետք է կատարվի աջ շրջադարձը:

  • Միայն երկրորդ գոտուց:
  • Միայն «A» գծանշումով նշված աջ եզրային գոտուց:
Մեկնաբանություն
A գծանշմամբ գոտիները նախատեսված են միան ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների երթևեկության համար և այդ ճանապարհներին արգելվում է այլ տրանսպորտային միջոցների երթևեկությունն ու կանգառն այդ գոտում (նկատեք միայն երթևեկությունը և կանգառը), սակայն թույլատրվում է մտնել այդ գոտի ճանապարհից շրջադարձ կատարելու համար (կանոն - 124):
7

Ինչպե՞ս պետք է վարվի ավտոբուսի վարորդը տվյալ իրավիճակում:

  • Ճանապարհը զիջի թեթև մարդատար ավտոմոբիլին:
  • Միացնի շրջադարձի ցուցիչը, տա ձայնային ազդանշան և սկսի երթևեկությունը:
  • Սկսի երթևեկությունը` համոզված լինելով, որ թեթև մարդատար ավտոոմոբիլի վարորդը զիջում է ճանապարհը:
Մեկնաբանություն
Կանոն 125.  Բնակավայրերում կահավորված և նշված կանգառի կետերի տարածքից երթևեկությունն սկսող ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների վարորդներն ունեն երթևեկության առավելություն, սակայն այն սկսել կարող են միայն՝ համոզվելով, որ հարևան գոտիով մոտեցող տրանսպորտային միջոցներն իրենց համար խոչընդոտ չեն ստեղծում:
8

Տվյալ իրադրությունում սպիտակ թեթև մարդատար ավտոմոբիլի վարորդը`

  • Ճանապարհը պետք է զիջի ավտոբուսին, որը սկսում է երթևեկությունը նշված կանգառի կետից:
  • Ունի առաջնահերթ երթևեկության իրավունք, քանի որ ավտոբուսը վերադասավորվում է երկրորդ գոտի անցնելով:
Մեկնաբանություն
Կանոն 125-ի համաձայն բնակավայրերում ՏՄ-ների վարորդները պետք է զիջեն կանգառից դուրս եկող ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցներին: Քանի որ կանգառից առաջ տեղադրված է բնակավայրի սկիզբ նշանը, ապա սպիտակ ավտոմոբիլի վարորդը պետք է ճանապարհը զիջի կանգաից երթևեկություն սկսող ընդհանուր օգտագործման ՏՄ-ին:
9

Ո՞ր տրանսպորտային միջոցի վարորդն ունի առաջնահերթ երթևեկության իրավունք:

  • Ավտոբուսի վարորդը:
  • Թեթև մարդատար ավտոմոբիլի վարորդը:
Մեկնաբանություն
Կանգառից դուրս եկող ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցներինպետք է զիջել միայն բնակավայրերում (Կանոն 125-ի): Կանգառից առաջ տեղադրված է 5.25 բնակավայրի սկիզբ նշանը: Թեև նշանը կոչվում է «բնակավայրի սկիզբ», այն չի սահմանում բնակավայրերի համար նախատեսված երթևեկության ռեժիմ: Այն պարզապես տեղեկացնում է, որ մոտակայքում գտնվում է նշված բնակավայրը և ոչ մի փոփոխություն չի մտցնում երթևեկության ռեժիմի մեջ: Հետևաբար նշանի առկայությունը մեզ հուշում է, որ նկարում պատկերված տարածքը բնակավայրից դուրս է, և թեթև մարդատարը կարող է չզիջել ավտոբուսին:
10

Ո՞ր տրանսպորտային միջոցի վարորդն ունի առաջնահերթ երթևեկության իրավունք տվյալ իրավիճակում:

  • Ավտոբուսի վարորդը:
  • Թեթև մարդատար ավտոմոբիլի վարորդը:
  • Մարդատար ավտոմոբիլի վարորդը իրավունք չունի անցնել աջ գոտի:
Մեկնաբանություն
Համաձայն կանոն 39-ի Վերադասավորման ժամանակ համընթաց ուղղությամբ երթևեկող տրանսպորտային միջոցների միաժամանակյա վերադասավորման դեպքում ճանապարհը պետք է զիջի ձախից ընթացող տրանսպորտային միջոցի վարորդը (նկարում կարմիր մեքենայի վարորդը):
11

Խաչմերուկում որտեղ կազմակերպված է շրջանաձև երթևեկություն, պարտավո՞ր է արդյոք ավտոբուսի վարորդը զիջել ճանապարհը բեռնատար ավտոմոբիլին:

  • Պարտավոր է:
  • Պարտավոր չէ:
Մեկնաբանություն
Բեռնատար ավտոմոբիլը խաչմերուկին մոտենում է ավտոբուսի աջ կողմից, հետևաբար ավըոբուսը պետք է զիջի բեռնատարին:
12
վարորդական իրավունքի քննական հարցեր - նշաններ

Թույլատրվու՞մ է արդյոք մուտք գործել այս նշանով նշված գոտի աջ շրջադարձ կատարելիս:

  • Թույլատրվում է:
  • Արգելվում է:
  • Թույլատրվում է, եթե այդ գոտին մնացած երթևեկելի մասից բաժանված չէ գծանշման հոծ գծով:
Մեկնաբանություն
Համաձայն կանոն 124-ի «Ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների համար գոտի», «Ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների համար գոտիով ճանապարհ», «Ելք դեպի ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների համար գոտիով ճանապարհ» նշաններով նշված, ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների համար գոտի ունեցող ճանապարհներին արգելվում է այլ տրանսպորտային միջոցների երթևեկությունն ու կանգառն այդ գոտում: Եթե ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների համար գոտին մնացած երթևեկելի մասից բաժանված է ընդհատվող գծանշմամբ, ապա, նման գոտիով ճանապարհ մուտք գործելիս, թույլատրվում է մտնել այդ գոտի` հարևան գոտի անհապաղ վերադասավորվելու պայմանով:
13
վարորդական իրավունքի քննական հարցեր - նշաններ

Թույլատրվու՞մ է արդյոք ուղևորներ նստեցնելու համար կանգ առնել այս նշանով նշված գոտու վրա:

  • Թույլատրվում է, եթե այդ գոտին գտնվում է երթևեկելի մասի աջ եզրի մոտ և մնացած երթևեկելի մասից բաժանված չէ գծանշման հոծ գծով:
  • Արգելվում է:
  • Թույլատրվում է:
Մեկնաբանություն
Համաձայն կանոն 124-ի «Ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների համար գոտի», «Ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների համար գոտիով ճանապարհ», «Ելք դեպի ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների համար գոտիով ճանապարհ» նշաններով նշված, ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների համար գոտի ունեցող ճանապարհներին արգելվում է այլ տրանսպորտային միջոցների երթևեկությունն ու կանգառն այդ գոտում: Եթե ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների համար գոտին մնացած երթևեկելի մասից բաժանված է ընդհատվող գծանշմամբ, ապա, նման գոտիով ճանապարհ մուտք գործելիս, թույլատրվում է մտնել այդ գոտի` հարևան գոտի անհապաղ վերադասավորվելու պայմանով: Թույլատրվում է նաև նման գծանշմամբ գոտիներ մուտք գործել ինչպես ուղևորներ իջեցնելու և նստեցնելու, այնպես էլ այդ ճանապարհից շրջադարձ կատարելու համար: Նշված գծանշմամբ գոտիներ մուտք գործելիս և դրանցից դուրս գալիս՝ վարորդները պետք է ճանապարհը զիջեն ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների վարորդներին, ինչպես նաև չխոչընդոտեն նրանց երթևեկությունը` այդպիսի գոտիներում ուղևորներ իջեցնելիս և նստեցնելիս:
14

Ո՞ ր ուղղությամբ է թույլատրվում թեթև մարդատար ավտոմոբիլի երթևեկությունը:

  • Դեպի ձախ և հակառակ ուղղությամբ:
  • Ցանկացած ուղղությամբ:
  • Ուղիղ, ձախ և հակառակ ուղղությամբ:
Մեկնաբանություն
«Ելք դեպի ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների համար գոտիով ճանապարհ» նշանը ցույց է տալիս, որ հատվող ճանապարհում՝ ձախից աջ կարող են երթևեկել միայն ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցները: Եթե թեթև մարդատար ավտոմոբիլը թեքվի աջ, կհայտնվի ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների համար նախատեսված գոտում, ինչը արգելվում է: Հետևաբար թեթև մարդատարը չի կարող աջ շրջադարձ կատարել, սակայն կարող է երթևեկել մնացած բոլոր ուղղություններով:
15
վարորդական իրավունքի քննական հարցեր - ճանապարհային գծանշումներ

Թույլատրվում է արդյոք տվյալ գծանշման առկայության դեպքում զբոսաշրջության երթուղով երթևեկող ավտոբուսի վարորդին մուտք գործել «A» գծանշումով գոտի:

  • Թույլատրվում է
  • Արգելվում է:
Մեկնաբանություն
A գծանշմամբ երթևեկության գոտին նախատեսված է ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների համար, որը սակայն չի արգելում այլ տրանսպորտային միջոցներին մտնել այս երթևեկության գոտի արագ դուրս գալու և ընդհանուր օգտագործման ՏՄ-ի երթևեկությունը չխոչնդոտելու պայմանով (կանոն 124): Այս դեպքում տուրիստական ավտոբուսը ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոց չէ, հետևաբար շրջադարձի ժամանակ կարող է մտնել այդ գոտի դրանից դուրս գալու պայմանով:
16
վարորդական իրավունքի քննական հարցեր - ճանապարհային գծանշումներ

Թույլատրվում է արդյոք տվյալ դեպքում կանգ առնել ուղևոր իջեցնելու համար:

  • Թույլատրվում է, եթե դա խոչնդոտ չի ստեղծի ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների երթևեկությանը:
  • Արգելվում է:
Մեկնաբանություն
A գծանշմամբ գծանշված և 5.14 նշանով կահավորված երթևեկության գոտին  նախատեսված է ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների համար: Թույլատրվում է նաև այլ ՏՄ-ներին նման գծանշմամբ գոտիներ մուտք գործել ինչպես ուղևորներ իջեցնելու և նստեցնելու, այնպես էլ այդ ճանապարհից շրջադարձ կատարելու համար: Նշված գծանշմամբ գոտիներ մուտք գործելիս և դրանցից դուրս գալիս՝ վարորդները պետք է ճանապարհը զիջեն ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների վարորդներին, ինչպես նաև չխոչընդոտեն նրանց երթևեկությունը` այդպիսի գոտիներում ուղևորներ իջեցնելիս և նստեցնելիս (կանոն 124):
17

Թույլատրվու՞մ է զբոսաշրջային ավտոբուսին երթևեկել A գծանշումով գոտիով:

  • Արգելվում է:
  • Թույլատրվում է:
Մեկնաբանություն
A գծանշումով երթևեկության գոտիներով թույլատրվում է միայն ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների երթևեկությունը, իսկ զբոսաշրջային ավտոբուսը ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոց չէ:
18

Թույլատրվու՞մ է շարունակել երթևեկությունը սլաքով նշված ուղղությամբ:

  • Արգելվում է:
  • Թույլատրվում է բոլոր դեպքերում:
  • Թույլատրվում է ուղևորներ իջեցնելու նպատակով կանգառ կատարելու համար:
  • Թույլատրվում է բեռնատար ավտոմոբիլին վազանցելու նպատակով:
Մեկնաբանություն
A գծանշմամբ գծանշված երթևեկության գոտին  նախատեսված է ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների համար: Թույլատրվում է նաև այլ ՏՄ-ներին նման գծանշմամբ գոտիներ մուտք գործել ինչպես ուղևորներ իջեցնելու և նստեցնելու, այնպես էլ այդ ճանապարհից շրջադարձ կատարելու համար: Նշված գծանշմամբ գոտիներ մուտք գործելիս և դրանցից դուրս գալիս՝ վարորդները պետք է ճանապարհը զիջեն ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների վարորդներին, ինչպես նաև չխոչընդոտեն նրանց երթևեկությունը` այդպիսի գոտիներում ուղևորներ իջեցնելիս և նստեցնելիս (կանոն 124):
   <<<       >>>