055 777 321
Երկուշաբթի-շաբաթ (900-1900)

Արտաքին լուսային սարքերի և ձայնային ազդանշանի կիրառումը

Տեսադասը նայելուց հետո անպայման ամրապնդեք ձեր գիտելիքները տեսադասից հետո ներկայացված հարցերի միջոցով:

Այս թեմայով քննական հարցերը

1

Օրվա մութ ժամանակ և անբավարար տեսանելիության պայմաններում` անկախ ճանապարհի լուսավորվածությունից, երթևեկող մեխանիկական տրանսպորտային միջոցների վրա պետք է միացված լինեն`

  • Լապտերների հեռահար լույսը:
  • Լապտերների մոտակա լույսը:
  • Լապտերների հեռահար կամ մոտակա լույսը:
Մեկնաբանություն
Կանոն 127. Օրվա մութ ժամանակ և անբավարար տեսանելիության պայմաններում, անկախ ճանապարհի լուսավորվածությունից, ինչպես նաև թունելներում երթևեկող տրանսպորտային միջոցների վրա պետք է միացված լինեն հետևյալ լուսային սարքերը`

1) բոլոր մեխանիկական տրանսպորտային միջոցների և մոպեդների վրա` լապտերների հեռահար կամ մոտակա լույսը, հեծանիվների վրա` լապտերները կամ լապտերիկները, իսկ լծասայլերի վրա` լապտերիկները (առկայության դեպքում).
2) կցորդների և քարշակվող մեխանիկական տրանսպորտային միջոցների վրա` եզրաչափային լույսերը:
2

Ո՞ր դեպքում օրվա լուսավոր ժամանակ մոտոցիկլի վրա պետք է միացված լինի լապտերների մոտակա լույսը:

  • Անբավարար տեսանելիության պայմաններում երթևեկելիս:
  • Դեպի կայանման վայր շարժվող, իրավական/անսարքություններ ունեցող մոտոցիկլով երթևեկելիս:
  • Ցանկացած դեպքում` երթևեկության մեջ գտնվելիս:
  • Հիվանդ ուղևոր փոխադրելիս:
Մեկնաբանություն
Կանոն 133. Օրվա լուսավոր ժամերին երթևեկող տրանսպորտային միջոցը նշելու նպատակով լապտերների մոտակա լույսը պետք է միացված լինի`

1) մոտոցիկլների և մոպեդների վրա.
2) կազմակերպված տրանսպորտային շարասյունում երթևեկելիս.
3) հատուկ առանձնացված գոտիով, հիմնական հոսքին հանդիպակաց երթևեկող ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների վրա.
4) երեխաների խմբերի կազմակերպված փոխադրումներ կատարելիս.
5) մեծ եզրաչափերով, ծանրաքաշ, վտանգավոր բեռներ և չվնասազերծված տարա փոխադրելիս.
6) մեխանիկական տրանսպորտային միջոցներ քարշակելիս (քարշակող տրանսպորտային միջոցի վրա):
3

Ձայնային ազդանշանները կարող են կիրառվել միայն`

  • Բնակավայրերում` վազանց կատարելու մտադրության մասին մյուս վարորդներին նախազգուշացնելու համար:
  • Երբ դա անհրաժեշտ է ճանապարհատրանսպորտային պատահարը կանխելու համար:
  • Երկու դեպքում էլ:
Մեկնաբանություն
Կանոն 136. Ձայնային ազդանշանները կարող են կիրառվել միայն`

1) բնակավայրերից դուրս վազանց կատարելու մտադրության մասին մյուս վարորդներին նախազգուշացնելու համար.
2) այն դեպքերում, երբ դա անհրաժեշտ է ճանապարհատրանսպորտային պատահարը կանխելու համար:
4

Օրվա մութ ժամանակ ճանապարհի չլուսավորված հատվածներում երթևեկող մեխանիկական տրանսպորտային միջոցի վրա պետք է միացված լինի`

  • Լապտերների հեռահար կամ մոտակա լույսը:
  • Լապտերների միայն մոտակա լույսը:
  • Լապտերների միայն հեռահար լույսը:
Մեկնաբանություն
Կանոն 127. Օրվա մութ ժամանակ և անբավարար տեսանելիության պայմաններում, անկախ ճանապարհի լուսավորվածությունից, ինչպես նաև թունելներում երթևեկող տրանսպորտային միջոցների վրա պետք է միացված լինեն հետևյալ լուսային սարքերը`

1) բոլոր մեխանիկական տրանսպորտային միջոցների և մոպեդների վրա` լապտերների հեռահար կամ մոտակա լույսը, հեծանիվների վրա` լապտերները կամ լապտերիկները, իսկ լծասայլերի վրա` լապտերիկները (առկայության դեպքում).
2) կցորդների և քարշակվող մեխանիկական տրանսպորտային միջոցների վրա` եզրաչափային լույսերը:
5

Հետին հակամառախուղային լապտերիկները կարող են օգտագործվել`

  • Օրվա մութ ժամանակ` տրանսպորտային շարասյան կազմում երթևեկելիս:
  • Թունելներում երթևեկելիս:
  • Միայն անբավարար տեսանելիության պայմաններում:
  • Օրվա մութ ժամանակ` տրանսպորտային միջոցը բեռնաթափելիս:
  • Թվարկած բոլոր դեպքերում:
Մեկնաբանություն
Կանոն 131. Հետին հակամառախուղային լապտերիկները կարող են օգտագործվել միայն անբավարար տեսանելիության պայմաններում:
6

Հանդիպակաց երթևեկող տրանսպորտային միջոցից ի՞նչ հեռավորության վրա լապտերների հեռահար լույսը պետք է փոխարկվի մոտակայի:

  • 100 մ-ից ոչ պակաս:
  • 150 մ-ից ոչ պակաս:
  • 300 մ-ից ոչ պակաս:
Մեկնաբանություն
Կանոն 128. Լապտերների հեռահար լույսը պետք է փոխարկվի մոտակայի`

1) բնակավայրերում, եթե ճանապարհը լուսավորված է.
2) հանդիպակաց երթևեկող տրանսպորտային միջոցից 150 մ ոչ պակաս հեռավորության վրա, իսկ եթե այդ տրանսպորտային միջոցի վարորդը, պարբերաբար փոխարկելով լապտերների լույսը, տեղեկացնում է դրա անհրաժեշտության մասին, ապա ավելի մեծ հեռավորության վրա.
3) ցանկացած այլ դեպքերում` հանդիպակաց և համընթաց երթևեկող տրանսպորտային միջոցների վարորդներին շլացնելու հնարավորությունը բացառելու համար:
7

Լապտեր-լուսարձակ թույլատրվում է օգտագործել`

  • Միայն բնակավայրերից դուրս` հանդիպակաց տրանսպորտային միջոցների բացակայության դեպքում:
  • Միայն անբավարար տեսանելիության պայմաններում:
  • Ցանկացած տեղում, եթե դրա անհրաժեշտությունը կա:
  • Օրվա մութ ժամանակ` ճանապարհների բոլոր հատվածներում:
Մեկնաբանություն
Կանոն 134. Լապտեր-լուսարձակ և փնտրող լապտեր թույլատրվում է օգտագործել միայն բնակավայրերից դուրս` հանդիպակաց և համընթաց տրանսպորտային միջոցների բացակայության դեպքում: Բնակավայրերում այդպիսի լապտերներից կարող են օգտվել միայն սահմանված կարգով կապույտ կամ կապույտ և կարմիր առկայծող փարոսիկներով և հատուկ ձայնային ազդանշանով կահավորված տրանսպորտային միջոցների վարորդները` ծառայողական առաջադրանք կատարելիս:
8

Ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների վարորդների կողմից ձայնային ազդանշանները կարող են կիրառվել`

  • Երթևեկության մյուս մասնակիցների նկատմամբ առավելություն ստանալու համար:
  • Բնակավայրերում՝ վազանց կատարելու մտադրության մասին մյուս վարորդներին նախազգուշացնելու համար:
  • Երբ դա անհրաժեշտ է ճանապարհատրանսպորտային պատահարը կանխելու համար:
  • Բոլոր դեպքերում էլ:
Մեկնաբանություն
Կանոն 136. Ձայնային ազդանշանները կարող են կիրառվել միայն`

1) բնակավայրերից դուրս վազանց կատարելու մտադրության մասին մյուս վարորդներին նախազգուշացնելու համար.
2) այն դեպքերում, երբ դա անհրաժեշտ է ճանապարհատրանսպորտային պատահարը կանխելու համար:
9

Օրվա մութ ժամանակ ճանապարհի չլուսավորված հատվածներում սահմանված երթուղով երթևեկող ավտոբուսի վրա պետք է միացված լինի՝

  • Լապտերների միայն մոտակա լույսը:
  • Լապտերների միայն հեռահար լույսը:
  • Լապտերների հեռահար կամ մոտակա լույսը:
Մեկնաբանություն
Կանոն 127. Օրվա մութ ժամանակ և անբավարար տեսանելիության պայմաններում, անկախ ճանապարհի լուսավորվածությունից, ինչպես նաև թունելներում երթևեկող տրանսպորտային միջոցների վրա պետք է միացված լինեն հետևյալ լուսային սարքերը`

1) բոլոր մեխանիկական տրանսպորտային միջոցների և մոպեդների վրա` լապտերների հեռահար կամ մոտակա լույսը, հեծանիվների վրա` լապտերները կամ լապտերիկները, իսկ լծասայլերի վրա` լապտերիկները (առկայության դեպքում).
2) կցորդների և քարշակվող մեխանիկական տրանսպորտային միջոցների վրա` եզրաչափային լույսերը:
10

Պարտադի՞ր է արդյոք օրվա լուսավոր ժամերին լապտերների մոտակա լույսը միացված լինի հատուկ առանձնացված գոտիով, հիմնական հոսքին հանդիպակաց երթևեկող ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների վրա:

  • Պարտադիր է:
  • Պարտադիր չէ:
Մեկնաբանություն
Կանոն 133. Օրվա լուսավոր ժամերին երթևեկող տրանսպորտային միջոցը նշելու նպատակով լապտերների մոտակա լույսը պետք է միացված լինի`

1) մոտոցիկլների և մոպեդների վրա.
2) կազմակերպված տրանսպորտային շարասյունում երթևեկելիս.
3) հատուկ առանձնացված գոտիով, հիմնական հոսքին հանդիպակաց երթևեկող ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների վրա.
4) երեխաների խմբերի կազմակերպված փոխադրումներ կատարելիս.
5) մեծ եզրաչափերով, ծանրաքաշ, վտանգավոր բեռներ և չվնասազերծված տարա փոխադրելիս.
6) մեխանիկական տրանսպորտային միջոցներ քարշակելիս (քարշակող տրանսպորտային միջոցի վրա):
11

Օրվա լուսավոր ժամերին երեխաների կազմակերպված խմբեր տեղափոխելու ժամանակ պետք է միացված լինեն ավտոբուսի`

  • Լապտերների հեռահար լույսերը:
  • Լապտերների մոտակա լույսերը:
  • Վթարային լուսային ազդանշանը:
  • Սրահի ներքին լուսավորության սարքերը:

   <<<       >>>