055 777 321
Երկուշաբթի-շաբաթ (900-1900)

Մարդկանց և բեռների փոխադրումը

Տեսադասը նայելուց հետո անպայման ամրապնդեք ձեր գիտելիքները տեսադասից հետո ներկայացված հարցերի միջոցով:


Այս թեմայով քննական հարցերը

1

Տրանսպորտային միջոցի վրա բեռը տեղաբաշխվում և անհրաժեշտության դեպքում նաև ամրացվում է այնպես, որպեսզի`

  • Չցցվի հարթակի կողերից բարձր:
  • Զգալի աղմուկ չհանի, փոշի չբարձրացնի կամ չաղտոտի ճանապարհն ու շրջակա միջավայրը:
  • Դուրս չցցվի տրանսպորտային միջոցի հետևի եզրաչափից 0,8 մ-ից ավելի:
Մեկնաբանություն
Կանոն 164. Բեռի փոխադրումն արգելվում է, եթե այն`

1) սահմանափակում է վարորդի տեսադաշտը.

2) դժվարացնում է տրանսպորտային միջոցի ղեկավարումը և թուլացնում կայունությունը.

3) ծածկում է արտաքին լուսային սարքերն ու լուսանդրադարձիչները, համարանիշերը կամ ճանաչման նշանները, ինչպես նաև խանգարում ձեռքով տրվող ազդանշանների ընկալմանը.

4) զգալի աղմուկ է հանում, փոշի բարձրացնում կամ աղտոտում ճանապարհն ու շրջակա միջավայրը:
2

Թեթև մարդատար ավտոմոբիլի առջևի նստատեղին, եթե այն կահավորված չէ երեխաներին պահող հարմարանքով, թույլատրվում է փոխադրել երեխաներ, եթե լրացել է նրանց`

  • 10 տարին:
  • 11 տարին
  • 12 տարին:
Մեկնաբանություն
Կանոն 159. Արգելվում է մինչև 12 տարեկան երեխաներին փոխադրել`

1) բեռնատար ավտոմոբիլի թափքում (բացառությամբ ֆուրգոն թափքով ավտոմոբիլի).

2) մոտոցիկլի հետևի նստատեղին.

3) թեթև մարդատար ավտոմոբիլի`

ա. առջևի նստատեղին, եթե այն կահավորված չէ երեխաներին պահող հարմարանքով,

բ. հետևի նստատեղին` դրանց վրա տեղադրվող այլ հարմարանքների (բարձիկ և այլն) օգնությամբ` կառուցվածքով նախատեսված և կահավորված անվտանգության գոտիներով չամրակապված վիճակում:

3

Թույլատրվու՞մ է արդյոք մարդկանց փոխադրումը բեռնատար կցորդում:

  • Արգելվում է:
  • Թույլատրվում է:
  • Թույլատրվում է` միայն բեռն ուղեկցող անձանց:
Մեկնաբանություն
Կանոն 158. Մարդկանց փոխադրումն արգելվում է`

1) ավտոմոբիլի (բացի կողավոր թափքով բեռնատար ավտոմոբիլի թափքում և ֆուրգոն թափքում մարդկանց փոխադրելու դեպքերի), տրակտորի, այլ ինքնագնաց մեքենաների խցիկներից դուրս, բեռնատար կցորդում, կցորդ-ամառանոցում, բեռնատար մոտոտրանսպորտային միջոցի թափքում և մոտոցիկլի կառուցվածքով նախատեսված նստատեղերից դուրս.

2) տրանսպորտային միջոցի տեխնիկական բնութագրով նախատեսված քանակից ավելի:
4

Թույլատրվու՞մ է արդյոք երթևեկության ժամանակ մարդկանց գտնվելը բեռնատար ավտոմոբիլի թափքում, եթե այն կահավորված չէ մարդկանց փոխադրելու համար:

  • Արգելվում է:
  • Թույլատրվում է` ավտոմայրուղի չհամարվող ճանապարհներին:
  • Թույլատրվում է` միայն բեռն ուղեկցող կամ այն ստանալու համար մեկնող անձանց` այն պայմանով, որ նրանք ապահովված են ավտոմոբիլի կողերի մակարդակից ցածր տեղադրված նստարաներով:
Մեկնաբանություն
Կանոն 154.Մարդկանց փոխադրելու համար չկահավորված կողավոր թափքով բեռնատար ավտոմոբիլների թափքում երթևեկության ժամանակ թույլատրվում է գտնվել միայն բեռն ուղեկցող կամ այն ստանալու համար մեկնող անձանց` պայմանով, որ նրանք ապահովված են կանոնների 153-րդ կետով նախատեսված ցուցանիշներին համապատասխան տեղադրված նստատեղերով:
5

Թույլատրվու՞մ է արդյոք մինչև 12 տարեկան երեխաների փոխադրումը բեռնատար ավտոմոբիլի խցիկում:

  • Թույլատրվում է
  • Թույլատրվում է՝ միայն չափահաս ուղևորի ուղեկցությամբ:
  • Արգելվում է
Մեկնաբանություն
Կանոն 159. Արգելվում է մինչև 12 տարեկան երեխաներին փոխադրել`

1) բեռնատար ավտոմոբիլի թափքում (բացառությամբ ֆուրգոն թափքով ավտոմոբիլի).

2) մոտոցիկլի հետևի նստատեղին.

3) թեթև մարդատար ավտոմոբիլի`

ա. առջևի նստատեղին, եթե այն կահավորված չէ երեխաներին պահող հարմարանքով,

բ. հետևի նստատեղին` դրանց վրա տեղադրվող այլ հարմարանքների (բարձիկ և այլն) օգնությամբ` կառուցվածքով նախատեսված և կահավորված անվտանգության գոտիներով չամրակապված վիճակում:

6

Մարդկանց փոխադրումը բեռնատար կցորդում`

  • Արգելվում է:
  • Թույլատրվում է:
  • Թույլատրվում է միայն բեռն ուղեկցող անձանց:
Մեկնաբանություն
Կանոն 158. Մարդկանց փոխադրումն արգելվում է`

1) ավտոմոբիլի (բացի կողավոր թափքով բեռնատար ավտոմոբիլի թափքում և ֆուրգոն թափքում մարդկանց փոխադրելու դեպքերի), տրակտորի, այլ ինքնագնաց մեքենաների խցիկներից դուրս, բեռնատար կցորդում, կցորդ-ամառանոցում, բեռնատար մոտոտրանսպորտային միջոցի թափքում և մոտոցիկլի կառուցվածքով նախատեսված նստատեղերից դուրս.

2) տրանսպորտային միջոցի տեխնիկական բնութագրով նախատեսված քանակից ավելի:
7

Մարդկանց փոխադրումն արգելվում է, եթե`

  • Զբոսաշրջության երթուղիներով երթևեկող ավտոբուսի սրահում մարդկանց թիվը գերազանցում է կահավորված նստատեղերի քանակը:
  • Միջքաղաքային երթուղիներով երթևեկող ավտոբուսի սրահում մարդկանց թիվը գերազանցում է կահավորված նստատեղերի քանակը:
  • Երկու դեպքում էլ:
Մեկնաբանություն
Կանոն 152. Բեռնատար ավտոմոբիլի թափքում, ինչպես նաև միջքաղաքային, զբոսաշրջության երթուղիներով երթևեկող կամ երեխաների կազմակերպված խմբեր փոխադրող ավտոբուսների սրահում մարդկանց թիվը չպետք է գերազանցի կահավորված նստատեղերի քանակը:
8

Ավտոբուսով երեխաների կազմակերպված խմբեր փոխադրելիս սրահում պետք է գտնվի առնվազն`

  • Մեկ չափահաս ուղեկցող:
  • Երկու չափահաս ուղեկցող:
  • Երեք չափահաս ուղեկցող:
Մեկնաբանություն
Կանոն 155.Ավտոբուսով կամ ֆուրգոն թափքով բեռնատար ավտոմոբիլով երեխաների կազմակերպված խմբեր փոխադրելիս` նրանց հետ պետք է գտնվի առնվազն մեկ չափահաս ուղեկցող: Այդ տրանսպորտային միջոցներն առջևից և հետևից պետք է կահավորվեն «Երեխաների փոխադրում» ճանաչման նշանով:
   <<<       >>>