055 777 321
Երկուշաբթի-շաբաթ (900-1900)

Հակասություններ

Տեսադասը նայելուց հետո անպայման ամրապնդեք ձեր գիտելիքները տեսադասից հետո ներկայացված հարցերի միջոցով:


Այս թեմայով քննական հարցերը

1
քննական հարցեր

Ո՞ր պատասխանում է ճիշտ նշված երթևեկության թույլատրելի ուղղությունը:

  • Ուղիղ և դեպի ձախ` մուտք գործելով բակ:
  • Միայն ուղիղ:
  • Միայն հետադարձ:
  • Ուղիղ և հետադարձ:
Մեկնաբանություն
«Երթևեկությունն ուղիղ» նշանը թելադրում է երթևեկել միայն ուղիղ, այն դեպքում, երբ ճանապարհների միացման կետում տեղադրված է «Հետադարձի տեղ» նշանը, որը թույլ է տալիս կատարել հետադարձ: Ակնհայտ է հակասություն: Եթե մենք երկու նշանն էլ դիտարկենք որպես հաստատուն տեղադրված նշաններ, ապա սա կհակասի նշանների տեղադրման պահանջներին: Իրականում «Երթևեկությունն ուղիղ» թելադրող նշանը ժամանակավոր նշան է (թեև նկարում դա այնքան էլ ակնհայտ չէ): Ժամանակավոր ճանապարհային նշանները (այս դեպքում «Երթևեկությունն ուղիղ» նշանը) ունեն առավելություն հաստատուն տեղադրված նշանների (այս դեպքում «Հետադարձի տեղ» նշանի) նկատմամբ (կանոն 172): Վերջինս նշանակում է, որ եթե ժամանակավոր ու հիմնական տեղադրված նշանները հակասում են միմյանց, ուրեմն հաստատուն տեղադրված նշանները («Հետադարձի տեղ» նշանը) պետք է անտեսել:
2
քննական հարցեր

Ո՞ր պատասխանում է ճիշտ նշված երթևեկության թույլատրելի ուղղությունը:

  • Միայն հետադարձ:
  • Ուղիղ և հետադարձ:
  • Միայն ուղիղ:
Մեկնաբանություն
«Երթևեկությունն ուղիղ» նշանը թելադրում է երթևեկել միայն ուղիղ, այն դեպքում, երբ ճանապարհների միացման կետում տեղադրված է «Հետադարձի տեղ» նշանը, որը թույլ է տալիս կատարել հետադարձ: Ակնհայտ է հակասություն: Եթե մենք երկու նշանն էլ դիտարկենք որպես հաստատուն տեղադրված նշաններ, ապա սա կհակասի նշանների տեղադրման պահանջներին: Իրականում «Երթևեկությունն ուղիղ» թելադրող նշանը ժամանակավոր նշան է (թեև նկարում դա այնքան էլ ակնհայտ չէ): Ժամանակավոր ճանապարհային նշանները (այս դեպքում «Երթևեկությունն ուղիղ» նշանը) ունեն առավելություն հաստատուն տեղադրված նշանների (այս դեպքում «Հետադարձի տեղ» նշանի) նկատմամբ (կանոն 172): Վերջինս նշանակում է, որ եթե ժամանակավոր ու հիմնական տեղադրված նշանները հակասում են միմյանց, ուրեմն հաստատուն տեղադրված նշանները («Հետադարձի տեղ» նշանը) պետք է անտեսել:
3

Եթե մտադիր եք կատարել ձախ շրջադարձ, ո՞ր տրանսպորտային միջոցին պետք է զիջեք ճանապարհը:

  • Մոտոցիկլին:
  • Պարեկային ավտոմոբիլին:
  • Բոլոր տրանսպորտային միջոցներին:
Մեկնաբանություն
Եթե խաչմերուկում տեղադրված է առավելության նշան (գլխավոր ճանապարհ) և լուսացույց, ապա նշանների պահանջը պետք է անտեսել: Կապույտ և կարմիր փարոսիկներ և հատուկ ձայնային ազդանշան միացրած մեքենան խաչմերուկը կանցնի առաջինը (կանոն 28), հետո դուք ճանապարհը կզիջեք մոտոցիկլին, քանի որ դուք ձախ եք գնում, իսկ մոտոցիկլը գալիս է հանդիպակաց և ուղիղ:
4

Եթե մտադիր եք խաչմերուկում կատարել ձախ շրջադարձ, ո՞ր տրանսպորտային միջոցին պետք է զիջեք ճանապարհը:

  • Ոչ մեկին:
  • Միայն ավտոբուսին:
  • Միայն միացված փարոսիկով բեռնատար ավտոմոբիլին:
  • Բոլոր տրանսպորտային միջոցներին:
Մեկնաբանություն
Եթե խաչմերուկում տեղադրված է առավելության նշան ("Զիջեք ճանապարհը") և լուսացույց, ապա նշանների պահանջը պետք է անտեսել: Բեռնատարի համար միացած է կարմիր լույսը, իսկ ձեր և ավտոբուսի համար կանաչ: Ավտոբուսը խաչմերուկը կանցնի առաջինը, քանի որ դուք ձախ եք գնում, իսկ ավտոբուսը գալիս է հանդիպակաց և ուղիղ:
5

Եթե մտադիր եք կատարել աջ շրջադարձ, պարտավո՞ր եք արդյոք զիջել ճանապարհը թեթև մարդատար ավտոմոբիլին:

  • Պարտավոր եք:
  • Պարտավոր չեք:
Մեկնաբանություն
Եթե խաչմերուկում տեղադրված է առավելության նշան ("Զիջեք ճանապարհը" և "Գլխավոր ճանապարհի ուղղություն") և լուսացույց, ապա նշանների պահանջը պետք է անտեսել: Ձեր և կանաչ մեքենայի համար միացել է լուսացույցի կանաչ լույս: Դուք խաչմերուկը կանցնեք առաջինը, քանի որ դուք աջ եք գնում, իսկ թեթև մարդատարը ձախ է թեքվում:
6

Տվյալ դեպքում պարտավո՞ր է վարորդը կանգ առնել կարգավորողի կողմից նշված տեղում:

  • Պարտավոր չէ, քանի որ նշանն արգելում է կանգառը:
  • Պարտավոր է:
Մեկնաբանություն
Եթե կարգավորողի ազդանշանները հակասում են լուսացույցի ազդանշաններին, ապա լուսացույցի ազդանշանները պետք է անտեսել: Եթե լուսացույցի ազդանշանները հակասում է նշանների պահանջներին, ապա պետք է անտեսել նշանների պահանջները: Հետևաբար, եթե կարգավորողի ազդանշանները հակասում են նշանների պահանջներին, ապա նշանների պահանջները պետք է անտեսել:
7
վարորդական իրավունքի քննական հարցեր - նշաններ

Կապույտ ավտոմոբիլը խաչմերուկը կանցնի`

  • Առաջինը:
  • Երկրորդը:
Մեկնաբանություն
Համաձայն լուսացույցի կանաչ լույսի, խաչմերուկը առաջինը կանցնի կապույտ ավտոմոբիլը, քանի որ այն ուղիղ է երթևեկում, իսկ կարմիրը ձախ շրջադարձ է կատարում ( կանոն 90):
Համաձայն գլխավոր ճանապարհը ցույց տվող նշանների (Նշան 2.1, Նշան 8.13), առաջինը պետք է անցնի կարմիր ավտոմոբիլը: Ակնհայտ է հակասություն. ըստ լուսացույցի առաջինը կանցնի կապույտը, ըստ նշանների պահանջի՝ կարմիրը: Այս հակասությունըը կարգավորվում է կանոն 173-ի համաձայն: Վերջինիս սահմանում է, որ նման հակասության դեպքում, նշանների պահանջը պետք է անտեսել (մտովի պատկերացրեք, որ դրանք չկան): Հետևաբար, պետք է առաջնորդվել լուսացույցի պահանջներով, համաձայն որի կապույտ ավտոմոբիլը կանցնի առաջինը:
8
վարորդական իրավունքի քննական հարցեր - նշաններ

Կարմիր ավտոմոբիլը խաչմերուկը կանցնի`

  • Առաջինը:
  • Երկրորդը:
Մեկնաբանություն
Համաձայն լուսացույցի կանաչ լույսի, խաչմերուկը առաջինը կանցնի կարմիր ավտոմոբիլը, քանի որ այն աջ է երթևեկում, իսկ կանաչը ձախ շրջադարձ է կատարում ( կանոն 90):
Համաձայն գլխավոր ճանապարհը ցույց տվող նշանների (Նշան 2.1, Նշան 8.13), առաջինը պետք է անցնի կանաչ ավտոմոբիլը: Ակնհայտ է հակասություն. ըստ լուսացույցի առաջինը կանցնի կարմիրը, ըստ նշանների պահանջի՝ կանաչը: Այս հակասությունըը կարգավորվում է կանոն 173-ի համաձայն: Վերջինիս սահմանում է, որ նման հակասության դեպքում, նշանների պահանջը պետք է անտեսել: Հետևաբար, պետք է առաջնորդվել լուսացույցի պահանջներով, համաձայն որի կարմիր ավտոմոբիլը կանցնի առաջինը:
9
վարորդական իրավունքի քննական հարցեր - խաչմերուկ

Տրանսպորտային միջոցները խաչմերուկը կանցնեն հետևյալ հերթականությանբ`

  • Տրամվայը, կարմիր ավտոմոբիլը, կանաչ ավտոմոբիլը:
  • Կարմիր ավտոմոբիլը, տրամվայը` կանաչ ավտոմոբիլի հետ միաժամանակ:
  • Տրամվայը` կանաչ ավտոմոբիլի հետ միաժամանակ, կարմիր ավտոմոբիլը:
Մեկնաբանություն
Եթե հետևենք լուսացույցի ազգանշանների պահանջին, ապա կարմիր ավտոմոբիլը ունի առաջնահերթ երթևեկության իրավունք, քանի որ տրամվայը և կանաչ ավտոմոբիլը խաչմերուկը անցնում են սեկցիայի կանաչ լույսի տակ (կանոն 92, կանոն 91): Սակայն պետք է նկատել, որ լուսացույցի տակ տեղադրված է գլխավոր ճանապարհ նշանը, որ առաջնահերթ երթևեկության իրավունք է տալիս տրամվային և կանաչ ավտոմոբիլին: Ստացվում է, որ լուսացույցի և նշանների պահանջները հակասում են միմյանց: Նման դեպքերում նշանի ազդեցութունը պետք է անտեսել (կանոն 173):
10

Տվյալ իրավիճակում ո՞ր տրանսպորտային միջոցներն ունեներթևեկությունը շարունակելու իրավունք:

  • Թեթև մարդատար ավտոմոբիլը` ուղիղ, պարեկային ավտոմոբիլը`բոլոր ուղղություններով, ավտոբուսը` միայն աջ:
  • Միայն պարեկային ավտոմոբիլը` բոլոր ուղղություններով:
  • Պարեկային ավտոմոբիլը` բոլոր ուղղություններով, ավտոբուսը` միայն աջ:
Մեկնաբանություն
Եթե խաչմերուկում երթևեկությունը կարգավորում է կարգավորողը, ապա նույնիսկ փարոսիկներ և հատուկ ձայնային ազդանշան միացրած մեքենաները պետք է ենթարկվեն կարգավորողի ազդանշաններին (կանոն 26): Եթե խաչմերուկում առկա է կարգավորող, լուսացույց և առավելության նշաններ, ապա պետք է առաջնորդվել միայն կարգավորողի ազդանշաններով, անտեսելով լուսացույցի ազդանշանները և նշանների պահանջները: Համաձայն կարգավորողի ազդանշանների խաչմերուկը կանցնեն ավտոբուսը (մոտենում է կարգավորողի դիմացից) և փարոսիկներ միացրած մեքենան (մոտենում է կարգավորողի ձախ կողմից):

Կարգավորողի ազդանշաններկարգավորողի աջ ձեռքը պարզված է առաջ`

Ոչ ռելսագնաց տրանսպորտային միջոցների երթևեկությունը թույլատրված է կարգավորողի ձախ կողմից բոլոր ուղղություններով և կարգավորողի դիմացից՝ միայն աջ:
Տրամվայների երթևեկությունը թույլատրվում է կարգավորողի դիմացից միայն աջ և կարգավորողի ձախ կողմից միայն ձախ:

Կարգավորողի թիկունքից և աջ կողմից բոլոր տրանսպորտային միջոցների երթևեկությունն արգելված է,

11

Ո՞ր տրանսպորտային միջոցը պետք է զիջի ճանապարհը:

  • Ավտոբուսը:
  • Մոտոցիկլը և թեթև մարդատար ավտոմոբիլը:
Մեկնաբանություն
Եթե խաչմերուկում տեղադրված է առավելության նշան ("Զիջեք ճանապարհը" և "Գլխավոր ճանապարհի ուղղություն") և լուսացույց, ապա նշանների պահանջը պետք է անտեսել: Ավտոբուսի, մոտոցիկլի և կապույտ մեքենայի համար միացել է լուսացույցի կանաչ լույս: Մոտոցիկլը և կապույտ մեքենան խաչմերուկը կանցնեն առաջինը, քանի որ ուղիղ են գնում, իսկ ավտոբուսը գալիս է հանդիպակաց և ձախ շրջադարձ է կատարում:
12

Եթե լուսացույցի ազդանշանների նշանակությունները հակասում են առավելության նշանների պահանջներին, ապա վարորդները պետք է ղեկավարվեն`

  • Նշանների պահանջներով:
  • Լուսացույցի ազդանշաններով:
Մեկնաբանություն
Կանոն 173. Եթե լուսացույցի ազդանշանների նշանակությունները հակասում են առավելության նշանների պահանջներին, ապա վարորդները պետք է ղեկավարվեն լուսացույցի ազդանշաններով:
   <<<       >>>