055 777 321
Երկուշաբթի-շաբաթ (900-1900)

Նախազգուշացնող նշաններ

Տեսադասը նայելուց հետո անպայման ամրապնդեք ձեր գիտելիքները տեսադասից հետո ներկայացված հարցերի միջոցով:


Այս թեմայով քննական հարցերը

1
վարորդական իրավունքի քննական հարցեր - նշաններ

Այս ճանապարհային նշանը ցույց է տալիս`

  • Ճանապարհի հատված, որտեղ առկա է մայթ կամ հետիոտնային արահետ:
  • Ճանապարհի հատված, որտեղ առկա է հետիոտնային անցում:
  • Ճանապարհի հատված, որտեղ բացակայում է մայթ կամ հետիոտնային արահետ:
Մեկնաբանություն
Նշան 1.22. «Հետիոտնային անցում»Հետիոտնային անցում
տեղադրվում է մինչև հետիոտնային անցումը՝ բնակավայրերից դուրս` 150-300 մ, իսկ բնակավայրերում` 50-100 մ հեռավորության վրա:
2
վարորդական իրավունքի քննական հարցեր - նշաններ

Ճանապարհի վտանգավոր հատվածի տեղամասից ի՞նչ հեռավորության վրա են տեղադրվում այս նշանները բնակավայրերում:

  • 15 - 25 մ:
  • 25 - 50 մ:
  • 50 - 100 մ:
  • 100 - 150 մ:
  • 150 - 300 մ:
Մեկնաբանություն
Բոլոր այս նշանները նախազգուշացնող նշաններ են, որոնք տեղադրվում են բնակավայրերում 50-100մ, իսկ բնակավայրերից դուրս 150-300մ հեռավորության վրա:
3
վարորդական իրավունքի քննական հարցեր - նշաններ

Այս ճանապարհային նշանը նախազգուշացնում է, որ առջևում`

  • Կամուրջ կամ լաստանավային անցում չունեցող ջրային արգելքով ճանապարհահատված է:
  • Ջրային արգելքով ճանապարհահատված է, որի վրա առկա է բացվող կամուրջ:
  • Տեղամաս է, որտեղ ճանապարհը դուրս է գալիս ափ կամ առափ:
Մեկնաբանություն
1.10. «Ելք դեպի առափ»Ելք դեպի առափ
առափ կամ ափ դուրս գալու տեղ.
տեղադրվում է մինչև վտանգավոր հատվածի սկիզբը` բնակավայրերից դուրս` 150-300 մ, իսկ բնակավայրերում` 50-100 մ հեռավորության վրա:
4
վարորդական իրավունքի քննական հարցեր -Արագություն քարշակում մարդկանց բեռների փոխադրում

Այս նախազգուշացնող նշանը բնակավայրերից դուրս, մինչև վտանգավոր հատվածի սկիզբը ի՞նչ հեռավորության վրա է տեղադրվում:

  • 50 - 100 մ:
  • 150 - 300 մ:
  • 300 - 500 մ:
Մեկնաբանություն
1.12.2. «Վտանգավոր շրջադարձեր»Վտանգավոր շրջադարձեր
վտանգավոր շրջադարձերով ճանապարհի հատված` առաջին շրջադարձը դեպի ձախ.
տեղադրվում է մինչև վտանգավոր հատվածի սկիզբը` բնակավայրերից դուրս` 150-300 մ, իսկ բնակավայրերում` 50-100 մ հեռավորության վրա:
5
վարորդական իրավունքի քննական հարցեր   -Նախազգուշացնող ազդանշաններ, հատուկ ազդանշաններ,   վազանց

Այս նախազգուշացնող նշանը բնակավայրերում, մինչև վտանգավոր հատվածի սկիզբը ի՞նչ հեռավորության վրա է տեղադրվում:

  • 25 - 50 մ:
  • 50 - 100 մ:
  • 100 - 150 մ:
Մեկնաբանություն
1.23. «Երեխաներ»Երեխաներ
մանկական հիմնարկների (դպրոցներ, մանկապարտեզներ և այլն) մոտով անցնող ճանապարհի հատված, որի երթևեկելի մասում հնարավոր է երեխաների հայտնվելը.
տեղադրվում է մինչև վտանգավոր հատվածի սկիզբը` բնակավայրերից դուրս` 150-300 մ, իսկ բնակավայրերում` 50-100 մ հեռավորության վրա:
   <<<       >>>