055 777 321
Երկուշաբթի-շաբաթ (900-1900)

Երթևեկության մասնակիցների կյանքի անվտանգության և պատահարների դեպքում առաջին օգնության և ինքնօգնության քայլերի վերաբերյալ

Տեսադասը նայելուց հետո անպայման ամրապնդեք ձեր գիտելիքները տեսադասից հետո ներկայացված հարցերի միջոցով:


1

Մեքենան վարելու ընթացքում վարորդը հանկարծակի սկսում է գանգատվել կրծքավանդակի ճնշող ուժեղ ցավերից և շնչառության դժվարացումից: Ի՞նչ է պետք անել:

  • Առաջարկել նրան գնալ մոտակա հիվանդանոց:
  • Տալ մի բաժակ ջուր, 2 հաբ վալերիանա:
  • Անմիջապես կանգնեցնել մեքենան և միացնել վթարային ազդանշանը:
  • Խորհուրդ տալ նրան մի փոքր քայլել ու մաքուր օդ շնչել:
2

Ի՞նչ օգնություն է պետք ցուցաբերել տուժածին ցնցումային նոպայի դեպքում:

  • Բռնել տուժածին` փորձելով զսպել ցնցումները:
  • Փորձել բացել բերանը, բռնել լեզուն և որևէ առարկա դնել ատամների միջև:
  • Փորձել բացել շնչուղիները` տուժածի գլուխը ետ տանելով:
  • Ձեռք չտալ, թողնել, որ ցնցումներն ավարտվեն:
3

Ի՞նչ պետք է անել այրվածքի դեպքում օգնություն ցուցաբերելիս:

  • Թողնել այրվածքը բաց:
  • Բացել հեղուկով լցված բշտերը, ապա ամուր վիրակապել:
  • Ձեթ քսել այրվածքի վրա:
  • Սառեցնել այրվածքը ջրով, ապա ծածկել ստերիլ վիրակապական նյութերով կամ մաքուր գործվածքներով:
4

Վթարի հետևանքով հետիոտն ընկել է և վնասել ձեռքը: Նախաբազկի վրա կա մեծ վերք (մոտ 5 սմ երկարությամբ), որից միալար մուգ գույնի արյուն է հոսում: Ի՞նչ է պետք անել արյունահոսությունը դադարեցնելու նպատակով:

  • Լվանալ վերքը ջրով:
  • Բարձրացնել տուժածի ձեռքը և տեղադրել ճնշող վիրակապ:
  • Վերքին յոդի սպիրտային լուծույթ քսել:
5

Վերջույթների փափուկ հյուսվածքների փակ վնասվածքների դեպքում առաջին ժամերին օգնություն ցուցաբերելիս պետք է.

  • Վնասվածքին տաքացնող թրջոց դնել:
  • Վնասված մասի վրա սառը թրջոց դնել և բարձրացնել:
  • Վնասված մասի վրա սառը թրջոց դնել և պահել սրտի մակարդակից ցածր:
  • Վնասվածքին սպիրտային թրջոց դնել:
6

Վարորդը կքանստած երկար ժամանակ փոխում էր ավտոմեքենայի անիվը: Կտրուկ վեր կենալով` նա բռնում է գլուխը և հանկարծ կորցնելով գիտակցությունը, ընկնում: Ի՞նչ է պետք անել:

  • Փորձել նստեցնել նրան:
  • Բարձրացնել նրա ոտքերը:
  • Երեսին սառը ջուր լցնել:
  • Ապտակել երեսին:
7

Ի՞նչ է պետք անել, եթե հնարավոր չէ ապահովել դեպքի վայրի անվտանգությունը:

  • Բոլորին օգնություն ցուցաբերել, բայց զգույշ լինել:
  • Օգնություն ցուցաբերել այն տուժածին, որն ավելի մոտ է գտնվում ձեզ:
  • Չմոտենալ, անմիջապես ահազանգել և չթողնել կողմնակի մարդկանց մոտենալ դեպքի վայր:
  • Չմոտենալ, խնդրել մեկ ուրիշին օգնություն ցույց տալ:
8

Դուք տեսնում եք ընկած մարդու և նկատում նրա սրունքից դուրս ցցված ոսկորը և արյուն: Եթե դեպքի վայրն անվտանգ է, ի՞նչ պետք է անել առաջին հերթին:

  • Ահազանգել շտապ օգություն:
  • Ստուգել գիտակցությունը և շնչառությունը:
  • Անշարժացնել ոտքը:
9

Երբ տուժածը ունի վերջույթի բաց կոտրվածք, ապա օգնություն ցուցաբերելիս անհրաժեշտ է.

  • Անմիջապես բարձրացնել տուժածի վերջույթը:
  • Ստերիլ անձեռոցիկով ծածկել վերքը և անշարժացնել վնասված վերջույթը:
  • Ուղղակի ճնշմամբ դադարեցնել արյունահոսությունը:
  • Տեղադրել սառը թրջոցներ վերքին:
10

Կրծքավանդակի վնասվածքի դեպքում պետք է.

  • Պառկեցնել տուժածին հորիզոնական դիրքով:
  • Նստեցնել` հենելով վնասված կողմի վրա:
  • Նստեցնել` հենելով առողջ կողմի վրա:
11

Գլխի վնասվածքի դեպքում տուժածին օգնություն ցուցաբերելիս պետք է.

  • Պառկեցնել նրան ոտքերը բարձրացնելով:
  • Պառկեցնել նրան գլուխն ու իրանը բարձրացնելով ապահովել կիսապառկած դիրք:
  • Պառկեցնել նրան հորիզոնական դիրքով:
12

Ավտովթարի ժամանակ հետևյալ տուժածներից որի՞ն օգնություն կցուցաբերեք առաջին հերթին:

  • Վախեցած հղի կին:
  • Քերծվածքներով երեխա:
  • Բազկի կոտրվածքով տղամարդ:
  • Անգիտակից տղամարդ:
13

Քթից արյունահոսության դեպքում տուժածին օգնություն ցուցաբերելիս պետք է.

  • Տուժածի գլուխը հետ տանել:
  • Տուժածի գլուխը կախ գցել և սեղմել քթի վերին հատվածը:
  • Տուժածի քթի մեջ բամբակի տամպոն դնել:
  • Թողնել, որ արյունահոսի և ինքնուրույն դադարի:
14

Տուժածի որովայնի վրա բաց վնասվածքից օրգանների արտընկման դեպքում պետք է.

  • Լվանալ և զգուշորեն փորձել տեղը մտցնել արտընկած օրգանները:
  • Արտընկած օրգանները ծածկել մաքուր խոնավ գործվածքով և պոլիէթիլենային թաղանթով:
  • Կտրել արտընկած օրգանները և վերքը վիրակապել:
  • Ձեռք չտալ, այդ վիճակում տեղափոխել հիվանդանոց:
15

Անգիտակից վիճակում գտնվող և շնչառություն ունեցող տուժածին պետք է.

  • Պառկեցնել մեջքի վրա:
  • Բացել բերանը և դուրս քաշել լեզուն:
  • Շրջել կողքի և գլուխը հետ տանել:
16

Ուժեղ արյունահոսության դեպքում պետք է.

  • Միայն վիրակապով ծածկել վերքը:
  • Ճնշումով վիրակապել վնասված մասը և ճնշում գործադրել զարկերակի սեղման կետի վրա:
  • Մոխիր լցնել վերքի մեջ:
17

Ավտովթարի դեպքում առաջին հերթին պետք է.

  • Տուժածին բերել հարմար դիրքի:
  • Զննել դեպքի վայրը և ապահովել անվտանգությունը:
  • Ստուգել տուժածի մոտ ուժեղ արյունահոսությունների առկայությունը:
  • Տեղափոխել տուժածին մեքենայից:
18

Եթե տուժածի վերքի մեջ օտար մարմին կա, ապա օգնություն ցուցաբերելիս պետք է.

  • Հեռացնել օտար մարմինը վերքից:
  • Թողնել վնասված մասն արյունահոսի:
  • Ապահովել օտար մարմնի անշարժ վիճակը:
  • Սպիրտով մշակել վերքի տարածքը:
19

Հանգիստ վիճակում չափահաս մարդու անոթազարկը կազմում է.

  • 40-60 զարկ մեկ րոպեում:
  • 60-80 զարկ մեկ րոպեում:
  • 80-100 զարկ մեկ րոպեում:
20

Հանգիստ վիճակում չափահաս մարդու շնչառությունը կազմում է.

  • 12-18 շնչառական շարժում մեկ րոպեում:
  • 20-30 շնչառական շարժում մեկ րոպեում:
  • 40-60 շնչառական շարժում մեկ րոպեում:
21

Վթարի դեպքում ավտոմեքենայից տուժածին պետք է տեղափոխել, եթե.

  • Տուժածն ունի լուրջ վնասվածքներ:
  • Դեպքի վայրը վտանգավոր է, օրինակ` պայթյունի վտանգ կա:
  • Մեքենայի վրա ընկած է հոսանքի հաղորդալար:
22

Որովայնային ներքին արյունահոսության կասկածի դեպքում օգնություն ցուցաբերելիս պետք է.

  • Պառկեցնել տուժածին և վնասվածքին սառը թրջոց տեղադրել:
  • Որովայնին տաք ջեռակ տեղադրել:
  • Որովայնին ճնշող վիրակապ տեղադրել:
  • Տուժածին մեծ քանակով հեղուկ տալ խմելու:
23

Դուք հարևանի ավտոտնակից լսում եք մեքենայի շարժիչի ձայնը և, բացելով դուռը, տեսնում եք գետին ընկած հարևանին: Ի՞նչ է պետք անել առաջին հերթին:

  • Լայն բացել դռները և անջատել շարժիչը, հնարավորության դեպքում տեղափոխել տուժածին դեպքի վայրից:
  • Մանրակրկիտ զննել տուժածի մարմինը` վնասվածքներ հայտնաբերելու համար:
  • Բերել տուժածին կողքի ապահովության դիրքի:
  • Օգնել տուժածին ընդունել կիսանստած դիրք:
24

Անգիտակից վիճակում գտնվող տուժածին հայտնաբերելուց հետո առաջին հերթին պետք է.

  • Խմեցնել նրան սառը ջուր:
  • Բերել նրան կողքի ապահովության դիրքի:
  • Պահպանել մարմնի նորմալ ջերմաստիճանը:
  • Բացել շնչուղիները և ստուգել շնչառությունը:
25

Վերջույթներում արյան շրջանառությունը ստուգելու համար վիրակապից ներքև սեղմում և բաց եք թողնում տուժածի վնասված վերջույթի եղունգը: Դուք որոշում եք, որ արյան շրջանառությունը վերջույթում խանգարված է, եթե.

  • Տուժածը ցավ է զգում:
  • Տուժածն անհանգստություն է զգում:
  • Սեղմելիս եղունգը դժվարությամբ է սպիտակում:
  • Եղունգը դժվարությամբ է կրկին վարդագույն դառնում:
26

Շաքարախտով հիվանդ ձեր ընկերն իրեն վատառողջ է զգում և չի հիշում, թե վերջին անգամ երբ է ինսուլին ընդունել: Ի՞նչ է պետք անել այդ դեպքում առաջին հերթին:

  • Տալ նրան շաքար կամ քաղցր հեղուկ:
  • Առաջարկել նրան մի քանի ժամ հանգստանալ:
  • Խորհուրդ տալ ներարկել ինսուլին:
27

Առավել վտանգավոր արյունահոսության նշան է, եթե.

  • Արյունը 10 րոպեի ընթացքում մակարդվում է:
  • Արյունը շիթով բխում է վերքից:
  • Արյունը մուգ կարմիր գույնի է:
  • Արյունը միալար հոսում է վերքից:
28

Մեքենան բախվել է սյանը և էլեկտրական հաղորդալարն ընկած է մեքենայի կողքն անգիտակից վիճակում պառկած տուժածի վրա:
Օգնություն ցուցաբերելիս առաջին հերթին պետք է.

  • Հեռացնել տուժածին հոսանքի աղբյուրից:
  • Կատարել առաջնային զննում:
  • Հեռացնել հաղորդալարը տուժածի վրայից որևէ մեկուսիչ առարկայով:
  • Փնտրել մարմնի վրա հոսանքի մուտքի և ելքի տեղերը (այրվածքները):
29

Առաջին օգնություն ցուցաբերելիս վարակումից պաշտպանվելու համար պետք է.

  • Խուսափել վերքին անմիջապես դիպչելուց և օգնություն ցուցաբերել միայն ստերիլ ձեռնոցներով:
  • Չօգնել այն տուժածներին, որոնք ունեն արյունահոսություն:
30

Բրոնխիալ ասթմայով տուժածին նոպայի դեպքում պետք է.

  • Օգնել ընդունել կիսանստած դիրք:
  • Պառկեցնել և բարձրացնել ոտքերը:
  • Պառկեցնել` ոտքերը ծնկային հոդերում ծալած:
  • Պառկեցնել գլուխը բարձր դիրքով:
31

Որովայնի վնասվածքով տուժածին պետք է.

  • Պառկեցնել գլուխը բարձր դիրքով:
  • Պառկեցնել և բարձրացնել ոտքերը:
  • Պառկեցնել` ոտքերը ծնկային հոդերում ծալած:
32

Ուշագնացության դեպքում տուժածին պետք է.

  • Օգնել ընդունել կիսանստած դիրք:
  • Պառկեցնել և բարձրացնել ոտքերը:
  • Պառկեցնել` ոտքերը ծնկային հոդերում ծալած:
  • Պառկեցնել գլուխը բարձր դիրքով:
33

Ցածր թափքով մեքենայի չափահաս հետիոտնին, որի հասակը կազմում է 1 մ 55 սմ և ավելի, բախման դեպքում նրա մոտ առավել հավանական վնասվածքներն են.

  • Ստորին վերջույթի և գլխի վնասվածք:
  • Կոնքի և կրծքավանդակի վնասվածք:
34

Ցածր թափքով մեքենայի 3-5 տարեկան երեխային բախման դեպքում նրա մոտ առավել հավանական վնասվածքներն են.

  • Ստորին վերջույթի և գլխի վնասվածք:
  • Կոնքի և կրծքավանդակի վնասվածք:
35

Եթե հաղորդալարն ընկած է մեքենայի վրա, ապա պետք է.

  • Օգնել մեքենայում գտնվող անձանց շտապ դուրս գալ մեքենայից:
  • Մեքենայում գտնվող անձանց խնդրել մնալ մեքենայի մեջ մինչև էլեկտրական հոսանքը չանջատեն:
36

Քիչ վտանգավոր վերքերի մշակման ժամանակ պետք է.

  • Լվանալ վերքը օճառով և մաքուր ջրով, այնուհետև վիրակապել:
  • Մշակել վերքը սպիրտային հիմքով նյութերով (յոդ, օղի, օծանելիք և այլն):
37

Վտանգավոր վերքերի մշակման ժամանակ պետք է.

  • Լվանալ վերքը օճառով և մաքուր ջրով:
  • Մշակել վերքը սպիրտային հիմքով նյութերով (յոդ, օղի, օծանելիք և այլն):
  • Դադարեցնել արյունահոսությունը և վիրակապել վերքը:
   <<<