055 777 321
Երկուշաբթի-շաբաթ (900-1900)

Առավելության նշաններ

Տեսադասը նայելուց հետո անպայման ամրապնդեք ձեր գիտելիքները տեսադասից հետո ներկայացված հարցերի միջոցով:


Այս թեմայով քննական հարցերը

1
վարորդական իրավունքի քննական հարցեր

Ո՞ր տրանսպորտային միջոցի վարորդն ունի առաջնահերթ երթևեկության իրավունք:

  • Բեռնատար ավտոմոբիլի վարորդը:
  • Ավտոբուսի վարորդը:
Մեկնաբանություն
Քանի որ ավտոբուսը ճանապարհի նեղ հատվածին մոտենում է նշան 2.6-ի կողմից, այն պետք է զիջի ճանապարհը բեռնատարին, որն ունի առաջնահերթ անցման առավելություն (նշան 2.7 ):
2
վարորդական իրավունքի քննական հարցեր

Ո՞ր տրանսպորտային միջոցի վարորդը պետք է զիջի ճանապարհը:

  • Տրակտորի վարորդը:
  • Ավտոբուսի վարորդը:
Մեկնաբանություն
Համաձայն նշան 2.7-ի տրակտորի վարորդը կարող պետք է առաջինը անցնի ճանապարհի նեղ հատվածը:
3
վարորդական իրավունքի քննական հարցեր -նախազգուշացնող նշաններ

Նշաններից ո՞րն է նախազգուշացնում հավասարազոր ճանապարհների` խաչմերուկին մոտենալու մասին:

  • - 1 -
  • - 2 -
  • - 3 -
  • - 4 -
  • - 5 -
Մեկնաբանություն
Նշան 2.3.1, Նշան 2.3.3, Նշան 2.4., Նշան 1.21, Նշան 1.6,
4
վարորդական իրավունքի քննական հարցեր - նշաններ

Ո՞ր դեպքում է վարորդը ճիշտ կատարել այս նշանի պահանջները:

  • Զիջել է ճանապարհը հատվող ճանապարհով երթևեկող մեխանիկական տրանսպորտային միջոցներին:
  • Զիջել է ճանապարհը հատվող ճանապարհով երթևեկող տրանսպորտային միջոցներին:
Մեկնաբանություն
2.4. «Զիջեք ճանապարհը»Զիջեք ճանապարհը
վարորդը պետք է զիջի ճանապարհը հատող ճանապարհով, իսկ 8.13` «Գլխավոր ճանապարհի ուղղություն» ցուցանակի առկայության դեպքում` գլխավոր ճանապարհով ընթացող տրանսպորտային միջոցներին.
5

Ի՞նչ են ցույց տալիս նշված ճանապարհային նշանները:

  • Գլխավոր ճանապարհը շարունակվում է խաչմերուկից դեպի ձախ:
  • Գլխավոր ճանապարհը շարունակվում է խաչմերուկից ուղիղ և դեպի ձախ:
Մեկնաբանություն
Համաձայն նշան 2.1 գլխավոր ճանապարհ նշանի և նշան 8.13 գլխավոր ճանապարհի ուղղություն նշանի խաչմերուկում գլխավոր ճանապարհը թեքվում է ձախ:Նշան 8.13 գլխավոր ճանապարհի ուղղություն նշանի վրա դա ցույց է տրված համեմատաբար հաստ գծով:
6

Ի՞նչպես պիտի վարվի վարորդն այն դեպքում, երբ խաչմերուկից առաջ տեղադրված է հետևյալ ճանապարհային նշանը:

  • Անցնել խաչմերուկը` անվտանգությունը պահպանելով:
  • Ճանապարհը զիջել հատվող ճանապարհով ընթացող տրանսպորտային միջոցներին:
  • Կանգնել նշանի առջև և ճանապարհը զիջել հատվող ճանապարհով ընթացող տրանսպորտային միջոցներին:
Մեկնաբանություն
2.5. «Երթևեկությունն առանց կանգառի արգելվում է»Երթևեկությունն առանց կանգառի արգելվում է
արգելվում է երթևեկել առանց «Կանգ» գծից առաջ (դրա բացակայության դեպքում` հատվող երթևեկելի մասի եզրից առաջ) կանգնելու: Վարորդը պետք է զիջի ճանապարհը հատող ճանապարհով, իսկ 8.13` «Գլխավոր ճանապարհի ուղղություն» ցուցանակի առկայության դեպքում` գլխավոր ճանապարհով ընթացող տրանսպորտային միջոցներին:
7

Ինչպե՞ս պետք է վարվի վարորդը տվյալ իրավիճակում:

  • Անհրաժեշտ է կանգ առնել առաջին նշանի մոտ:
  • Անհրաժեշտ է կանգ առնել երկրորդ նշանից առաջ:
  • Անհրաժեշտ է կանգ առնել երկաթուղային առաջին գծից ոչ պակաս 5 մետր հեռավորության վրա:
Մեկնաբանություն
Միագիծ երկաթուղի նշանը պարզապես տեղեկացնում է, որ ճանապարհը հատվում է երկաթուղու հետ, սակայն ոչինչ չի պարտադրում: Վարորդը պետք է կանգ առնի «Երթևեկությունն առանց կանգառի արգելվում է» նշանի մոտ, քանի որ բացակայում է ուղեփակոցը և կանգ գիծը:
8

Ինչպե՞ս պետք է վարվի վարորդը տվյալ իրավիճակում:

  • Անցնի երկաթուղային գծանցն` ապահովելով անվտանգությունը:
  • Անցնի երկաթուղային գծանցն առանց կանգ առնելու:
  • Կանգ առնի նշանից առաջ և պահպանելով անվտանգությունն` անցնի բազմագիծ երկաթուղային գծանցը:
Մեկնաբանություն
Բազմագիծ երկաթուղի նշանը պարզապես տեղեկացնում է, որ ճանապարհը հատվում է երկաթուղու հետ: Վարորդը պետք է կանգ առնի «Երթևեկությունն առանց կանգառի արգելվում է» նշանի մոտ, անկախ այն բանից, որ գնացքը արդեն հեռանում է:
9

Ինչպե՞ս պետք է վարվի վարորդը տվյալ իրադրությունում:

  • Անհրաժեշտության դեպքում ճանապարհը զիջի հատվող ճանապարհով երթևեկող տրանսպորտային միջոցին:
  • Կանգ առնի և ճանապարհը զիջի հատվող ճանապարհով երթևեկող տրանսպորտային միջոցին:
Մեկնաբանություն
Եթե «Երթևեկությունն առանց կանգառի արգելվում է» նշանը կիրառվում է «կանգ-գծի» հետ միաժամանակ, ապա վարորդը պետք է կանգ առնի «կանգ-գծի» մոտ:
10

Տվյալ իրավիճակում որտե՞ղ պետք է կանգ առնել:

  • Առաջին ճանապարհային նշանի մոտ:
  • "Կանգ գծի" մոտ:
  • Երկրորդ ճանապարհային նշանի մոտ:
  • Կանգառը պարտադիր չէ:
Մեկնաբանություն
Եթե «Երթևեկությունն առանց կանգառի արգելվում է» նշանը կիրառվում է «կանգ-գծի» հետ միաժամանակ, ապա վարորդը պետք է կանգ առնի «կանգ-գծի» մոտ: «Զիջեք ճանապարհը» նշանը, որը այս դեպքում կիրառվում է «Հեռավորություն մինչև օբյեկտ» նշանի հետ պարզապես տեղեկացնում է, որ 250մ-ից տեղադրված է «Երթևեկությունն առանց կանգառի արգելվում է» նշանը:
   <<<       >>>