055 777 321
Երկուշաբթի-շաբաթ (900-1900)

Արգելող նշաններ

Տեսադասը նայելուց հետո անպայման ամրապնդեք ձեր գիտելիքները տեսադասից հետո ներկայացված հարցերի միջոցով:


Այս թեմայով քննական հարցերը

1
քննական հարցեր

Ո՞ր տրանսպորտային միջոցների վարորդներն են խախտել ճանապարհային նշանի պահանջները:

  • Մոտոցիկլների վարորդները:
  • Ավտոմոբիլի և կողային կցորդով մոտոցիկլի վարորդները:
  • Միայն ավտոմոբիլի վարորդը:
  • Բոլոր տրանսպորտային միջոցների վարորդները:
Մեկնաբանություն
Նշան 3.3-ը արգելում է բոլոր մեխանիկական ՏՄ-ների երթևեկությունը: Նկարում պատկերված բոլոր ՏՄ-ները մեխանիկական ՏՄ-ներ են:
Նկատեք, որ մոտոցիկլի շարժիչի աշխատանքայի ծավալը միշտ մեծ է 50 խորանարդ սանտիմետրից. հակառակ դեպքում այն կհամարվեր մոպեդ (ոչ մեխանիկական ՏՄ):
Նշան 3.3. | մոտոցիկլ` | մոպեդ` | մեխանիկական ՏՄ` |
2
վարորդական իրավունքի քննական հարցեր- արգելող նշաններ

Այս ճանապարհային նշանը`

  • Արգելում է բոլոր մեխանիկական տրանսպորտային միջոցների երթևեկությունը` բացառությամբ առանց կողային կցորդի երկանիվ մոտոցիկլների:
  • Արգելվում է բոլոր տրանսպորտային միջոցների երթևեկությունը` բացառությամբ անվավոր տրակտորների:
  • Արգելվում է տրակտորների և ինքնագնաց մեքենաների երթևեկությունը:
Մեկնաբանություն
3.6. «Տրակտորների երթևեկությունն արգելվում է»Տրակտորների երթևեկությունն արգելվում է
արգելվում է տրակտորների և ինքնագնաց մեքենաների երթևեկությունը.
նշանը երկու ուղղությամբ էլ արգելում է համապատասխան տեսակի տրանսպորտային միջոցների երթևեկությունը:
Նշան 3.6. |
3
վարորդական իրավունքի քննական հարցեր - նշաններ

Նշաններից ո՞րն է տեղադրվում անմիջապես երթևեկելի մասերի հատումից առաջ:

  • - 1 -
  • - 2 -
  • - 3 -
  • - 4 -
  • - 5 -
Մեկնաբանություն
1-ին, 3-րդ, 4-րդ, 5-րդ նշանները նախազգուշացնող նշաններ են (կարելի է կռահել տեսքից), հետևաբար դրանք բնակավայրերում տեղադրվում են 50-100 մետր, իսկ բնակավյրերից դուրս՝ 150-300 մետր հեռավորության վրա մինչև վտանագավոր հատվածը: Ավելին՝ 3-րդ և 5-րդ նշանները որևէ կապ չունեն ճանապարհների հատման հետ: Եվ միայն 2-րդ նշանն է, որ տեղադրվում է անմիջապես երթևեկելի մասերի հատումից առաջ:
Նշան 2.3.1. | Նշան 3.18.1. | Նշան 1.10. | Նշան 1.6. | Նշան 1.9. |
4
վարորդական իրավունքի քննական հարցեր - առավելության նշաններ

Նշաններից ո՞րն է պարտադրում զիջել ճանապարհը հատվող ճանապարհով ընթացող տրանսպորտային միջոցներին:

  • - 1 -
  • - 2 -
  • - 3 -
  • - 4 -
  • - 5 -
Մեկնաբանություն
1-ին, 2-րդ և 4-րդ նշանները նախազգուշացնող նշաններ են, հետևաբար դրանք որևէ բան չեն կարող պարտադրել: 5-րդ նշանը պարտադրում է զիջել ճանապարհը հանդիպակաց (ոչ հատվող) եկող տրանսպորտային միջոցին: 3-րդ նշանը պարտադրում է զիջել հատվող ճանապարհով երթևեկող տրամսպորտային միջոցներին:
Նշան 2.3.1. | Նշան 1.8. | Նշան 2.4. | Նշան 1.33. | Նշան 2.6. |
5
վարորդական իրավունքի քննական հարցեր - նշաններ

Թույլատրվու՞մ է արդյոք ավտոբուսի վարորդին վազանց կատարել այս նշանի ազդման գոտում:

  • Թույլատրվում է բոլոր դեպքերում` վազանցի կանոնները պահպանելով:
  • Չի թույլատրվում:
  • Թույլատրվում է, եթե վազանցվող տրանսպորտային միջոցի արագությունը չի գերազանցում 30 կմ/ժ:
Մեկնաբանություն
Այս նշանի ազդեցությունը չի տարածվում մոտոցիկլների, թեթև մարդատար ավտոմոբիլների, ավտոբուսների և մինչև 3,5 տոննա թույլատրելի առավելագույն զանգված ունեցող բեռնատար ավտոմոբիլների վրա:
Նշան 3.22. |
6
վարորդական իրավունքի քննական հարցեր- արգելող նշաններ

Նշաններից ո՞րն է վերացնում նախկին բոլոր սահմանափակումները:

  • - 1 -
  • - 2 -
  • - 3 -
  • - 4 -
  • - 5 -
Մեկնաբանություն
Բոլոր նշաններն էլ վերացնում են որոշակի սահմանափակում, սակայն միայն 4-րդ նշանն է, որ վերացնում է բոլոր սահմանափակումները:
Նշան 3.21. | Նշան 3.23. | Նշան 3.25. | Նշան 3.31. | Նշան 2.2. |
7
վարորդական իրավունքի քննական հարցեր- արգելող նշաններ

Այս ճանապարհային նշանի առկայության դեպքում`

  • Արգելվում է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցներով վազանցի կատարումը, բացառությամբ դանդաղընթաց տրանսպորտային միջոցների, լծասայլերի, առանց կողային կցորդի երկանիվ մոտոցիկլների, մոպեդների և հեծանիվների:
  • Թույլատրվում է 3.5 տ ոչ ավելի առավելագույն թույլատրելի զանգված ունեցող բեռնատար ավտոմոբիլներով վազանցի կատարումը:
Մեկնաբանություն
3.20. «Վազանցն արգելվում է»Վազանցն արգելվում է
արգելվում է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցներով վազանցի կատարումը: Թույլատրվում է վազանցել դանդաղընթաց տրանսպորտային միջոցները, լծասայլերը, առանց կողային կցորդի երկանիվ մոտոցիկլները, մոպեդները և հեծանիվները.
Նշան 3.20. |
8
վարորդական իրավունքի քննական հարցեր

Նշաններից ո՞րն է ցույց տալիս վազանցի արգելման գոտու վերջը:

  • - 1 -
  • - 2 -
  • - 3 -
  • - 4 -
  • - 5 -
Մեկնաբանություն
Եթե դուք նայում եք նշաններին ու մտածում, որ 1-ին, 2-րդ և 4-րդ նշանները կարող են լինել վազանցի արգելման գոտու վերջ, ապա դուք ճիշտ եք: Հավանաբար հարցը կազմվել է այն տրամաբանությամբ, որ 1-ին նշանը կոչվում է «վազանցի արգելման գոտու վերջ»: (Քննական հարցերը կազմելու հետ մենք ոչ մի կապ չունենք):
Նշան 3.21. | Նշան 3.23. | Նշան 3.25. | Նշան 3.31. | Նշան 2.2. |
9
վարորդական իրավունքի քննական հարցեր - նշաններ

Ո՞ ր նշանի ազդեցությունը չի տարածվում ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների վրա:

  • - 1 -
  • - 2 -
  • - 3 -
  • - 4 -
  • - 5 -
Մեկնաբանություն
1. |3.11| նշանը արգելում է 7 տ-ից ավել փաստացի զանգված ունեցող տրանսպորտային միջոցների երթևեկությունը: Եթե նշանը տեղադրված է, ասենք, կամուրջից առաջ, որովհետև կամուրջը չի դիմանա դրանից ավել ծանրությանը, ապա առավել ևս այդ սահմանափակումը կազդի ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների վրա:
2. |2.4| նշանը ևս չի կարող անտեսվել ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների վարորդների կողմից, քանի որ դա կազդի ճանապարհային երթևեկության անվտանգության վրա:
3. |3.20| նշանը արգելում է վազանցը: Եթե մտածենք, որ արագընթաց թեթև ավտոմոբիլներին արգելվում է վազանց կատարել, քանի որ դա կարող է վթարավտանգ լինել, ապա առավել ևս ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցով վազանց կատարելը կարող է լինել շատ ավելի վտանագավոր:
4. |3.3| նշանը տեղադրվում է, ելնելով ճանապարհի շահագործման նպատակահարմարությունից: Հետևաբար պետական այն գերատեսչություն(ներ)ը, որը որոշում է ճանապարհի օգտագործման նպատահարմարությունը, կարող է նաև նպատակահարմար գտնել ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների շահագործումը այդ ճանապարհով:
5. |3.24| նշանը ևս չի կարող բացառություն ենթադրել, հաշվի առնելով դրա նշանակությունը:
Նշան 3.11. | Նշան 2.4. | Նշան 3.20. | Նշան 3.3. | Նշան 3.24. |
10
վարորդական իրավունքի քննական հարցեր - նշաններ

Այս ճանապարհային նշաններից ո՞րը չի համարվում արգելող:

  • - 1 -
  • - 2 -
  • - 3 -
  • - 4 -
  • - 5 -
Մեկնաբանություն
5 նշաններից 4-ը շրջանաձև են, եզրագծված կարմիր երիզով, ինչը բնորոշ է արգելող նշաններին:
Նշան 3.26. | Նշան 2.4. | Նշան 3.20. | Նշան 3.27. | Նշան 3.24. |
11
վարորդական իրավունքի քննական հարցեր - նշաններ

Ո՞ր տրանսպորտային միջոցի երթևեկությունն է արգելում այս ճանապարհային նշանը:

  • Մեխանիկական տրանսպորտային միջոցների:
  • Միայն ավտոմոբիլների:
  • Միայն թեթև մարդատար ավտոմոբիլների:
Մեկնաբանություն
Մեխանիկական տրանսպորտային միջոցը ավելի լայն հասկացություն է և ներառում է նաև ավտոմոբիլները:
Նշան 3.3. | մեխանիկական ՏՄ` |
12

Ո՞ր ճանապարհային նշանն է արգելում հետադարձը:

  • --1--
  • --2--
  • --3--
Մեկնաբանություն
1. Աջ շրջադարձն արգելվում է|3.18.1|
2. Ձախ շրջադարձն արգելվում է |3.18.2|
3. Հետադարձն արգելվում է |3.19|
Նշան 3.18.1. | Նշան 3.18.2. | Նշան 3.19. |
13

Ո՞ր ճանապարհային նշանների ազդեցությունը չի տարածվում ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների վրա:

  • Ոչ մեկը:
  • Միայն առաջինը:
  • Միայն չորրորդը:
Մեկնաբանություն
4-րդ նշանը տեղադրվում է, ելնելով ճանապարհի շահագործման նպատակահարմարությունից: Հետևաբար պետական այն գերատեսչություն(ներ)ը, որը որոշում է ճանապարհի օգտագործման նպատահարմարությունը, կարող է նաև նպատակահարմար գտնել ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների շահագործումը այդ ճանապարհով: Սա որևէ կերպ չի անդրադառնում ճանապարհային երթևեկության անվտանգության վրա:
Նշան 3.28. | Նշան 3.29. | Նշան 3.27. | Նշան 3.3. |
14

Տվյալ ճանապարհային նշանների ազդեցությունը տարածվում է`

  • Ճանապարհի ձախ կողմում:
  • Ճանապարհի աջ կողմում:
  • Ճանապարհի այն կողմում, որտեղ դրանք տեղադրված են:
Մեկնաբանություն
Այս նշանների ազդեցությունը տարածվում է ճանապարհի միայն այն կողմի վրա, որտեղ դրանք տեղադրված են:
Նշան 3.29. | Նշան 3.30. |
15
վարորդական իրավունքի քննական հարցեր - նշաններ

Ո՞ր ուղղությամբ է արգելվում երթևեկությունը:

  • Դեպի աջ` առաջին անցումով:
  • Դեպի աջ` երկրորդ անցումով:
  • Դեպի աջ` առաջին և երկրորդ անցումներով:
Մեկնաբանություն
Աջ շրջադարձն արգելող նշանը տեղադրված է երկրորդ անցումից առաջ, հետևաբար դրա ազդեցությունը կարող է տարածվել միայն այդ հատվածի վրա:
Նշան 3.18.1. |
16
վարորդական իրավունքի քննական հարցեր - ճանապարհային գծանշումներ

Ազդու՞մ է արդյոք արգելող նշանը ճանապարհի այն հատվածի վրա, որտեղ կանգառ է կատարել վարորդը:

  • Ազդում է:
  • Չի ազդում:
Մեկնաբանություն
Կանգառն արգելվում է նշանի ազդեցությունը չի դադարում ճանապարհի խզումներում, որոնք նախատեսված են հետադարձի համար: Հետևաբար բեռնատարը կանգնած է կանգառն արգելված է նշանի ազդեցության գոտում:
Նշան 3.27. |
17

Տվյալ նշանի ազդեցության գոտում ո՞ր տրանսպորտային միջոցներին է թույլատրվում կանգառ կատարել:

  • Միայն ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցներին:
  • Միայն հաշմանդամների կողմից ղեկավարվող տրանսպորտային միջոցներին:
  • Միայն միացված հաշվիչով տաքսիներին:
  • Բոլորին արգելվում է:
Մեկնաբանություն
"կանգառն արգելված է" նշանը արգելում է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների կանգառն ու կայանումը առանց բացառության:
18

Ո՞ր տրանսպորտային միջոցներին է թույլատրվում կայանել տվյալ ճանապարհային նշանի ազդեցության գոտում:

  • Միայն ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցներին:
  • Տրանսպորտային միջոցներին, որոնք վարում են հաշմանդամները և միացված հաշվիչով տաքսիներին:
Մեկնաբանություն
Կայանումն արգելող նշանի ազդեցությունը չի տարածվում միացված հաշվիչով «տաքսի» ավտոմոբիլների վրա:
Նշան 3.28. |
19
վարորդական իրավունքի քննական հարցեր   -Նախազգուշացնող ազդանշաններ, հատուկ ազդանշաններ,   վազանց

Ո՞ր նկարում են պատկերված երթևեկության թույլատրելի ուղղությունները:

  • Ձախ նկարում:
  • Մեջտեղի նկարում:
  • Աջ նկարում:
  • Մեջտեղի և աջ նկարներում:
Մեկնաբանություն
Առաջին երկու նկարում ցույց է տրված, որ խաչմերուկում հետադարձն արգելվում է համաձայն հետադարձն արգելվում է նշանի: Այդ նկարներում մեքենայի շարժման ուղղությունների մեջ նշված է հետադարձ, հետևաբար այս երկու նկարում էլ հետադարձ ուղղությունը թույլատրելի չէ: 3-րդ նկարում պատկերված բոլոր ուղղություներով մեքենան կարող է երթևեկել:
Նշան 3.19. |
20
վարորդական իրավունքի քննական հարցեր   -Նախազգուշացնող ազդանշաններ, հատուկ ազդանշաններ,   վազանց

Թույլատրվու՞մ է արդյոք տվյալ իրադրությունում ավտոգնացքի վարորդին անցնել կամուրջի վրայով:

  • Թույլատրվում է:
  • Արգելվում է:
Մեկնաբանություն
«Զանգվածի սահմանափակում» նշանը |3.11| սահմափակում է բոլոր ՏՄ-ների երթևեկությունը, որոնց գումարային զանգվածը գերազանցում է նշանի վրա նշված մեծությունը: Ավտոգնացքի գումարային զանգվածը 9տ է, իսկ թույլատրելին` 5 է:
Նշան 3.11. |
   <<<       >>>