055 777 321
Երկուշաբթի-շաբաթ (900-1900)

Տեսական քննություն հանձնելու համար, պետք է անձնագրով ներկայանալ ոստիկանության ՀՔԲ (Երևանում՝ Գաջեգործների 76 հասցեով):

Եթե անձը ՀՀ քաղաքացի չէ, ապա նա պետք է ներկայացնի նաև բնակության վայրի մասին տեղեկանք (համատիրությունից):

Այնուհետև պետք է վճարել 3.000 (+բանկի միջնորդավճար՝ 200-300 դրամ) ՀՀ դրամ տեսական քննության համար: Քննությունը անց է կացվում համակարգիչներով: Քննության համար տրվում է 15 րոպե ժամանակ:

Քննության հարցերը կազմված է երկու մասից՝ գունընկալման ստուգում և գիտելիքների ստուգում(ճանապարհային երթևեկության կանոնների ու այլ անհրաժեշտ գիտելիքների իմացություն):

Հոգեբանական թեստԳունընկալման (դալտոնիզմի) ստուգման թեստը (հոգեբանական թեստ) կազմված երեք հարցից, որոնցում առաջարկվում է քննություն հանձնողին նայել նկարին և ընտրել հարցի ներկայացված պատասխաններից մեկը (օրինակ հարցը կարող է լինել՝ ինչ թիվ եք տեսնում նկարում): Երեք հարցից թեկուզ մեկին սխալ պատասխանելու դեպքում դուք կձախողեք քննությունը: 3-ին էլ ճիշտ պատասխանելուց հետո, պետք է պատասխանեք ՃԵԿ-ի վերաբերյալ 10 հարցին:  Գունընկալման (դալտոնիզմի) ստուգման թեստթերի օրինակների կարող եք ծանոթանալ այստեղ:

Գիտելիքների ստուգման թեստերը կազմված են 10 հարցից, որոնցից 9-ին ճիշտ պատասանի դեպքում թեստի արդյունքը կլինի դրական: Ձախողելուց դեպքում կարելի է կրկին անգամ վճարել և նորից մտնել քննության:

Տեսական քննությունը անց է կացվում միայն ոստիկանության համապատասխան բաժանմունքներում: Քննությունը առցանց հանձնելու հնարավորությունները բացառված են: