055 777 321
Երկուշաբթի-շաբաթ (900-1900)

Թեստ 24

15 ր. 0 վ.
1

Դուք երթևեկում եք երեք գոտի ունեցող երկկողմ երթևեկությամբ ճանապարհով: Ո՞ր դեպքում է թույլատրվում մուտք գործել միջին գոտի:

Կանոն 54. Երկկողմ երթևեկությամբ երեք գոտի ունեցող գծանշված (բացառությամբ 1.9 գծանշման) ճանապարհներին, որոնցից միջինն օգտագործվում է երկու ուղղություններով երթևեկության համար, թույլատրվում է դուրս գալ այդ գոտի միայն վազանցի, շրջանցման, ձախ շրջադարձի կամ հետադարձի համար: Արգելվում է մուտք գործել ձախ եզրային գոտի, որը նախատեսված է միայն հանդիպակաց երթևեկության համար: