055 777 321
Երկուշաբթի-շաբաթ (900-1900)

Թեստ 38

15 ր. 0 վ.
1

Բնակավայրերում միևնույն ուղղությամբ երթևեկության 3 և ավելի գոտիների առկայության դեպքում ձախ եզրային գոտի զբաղեցնել թույլատրվու՞մ է արդյոք ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցներին:

Կանոն 57. Բոլոր ճանապարհներին, միևնույն ուղղությամբ երթևեկության երեք և ավելի գոտիների առկայության դեպքում, ձախ եզրայինը թույլատրվում է զբաղեցնել միայն ինտենսիվ երթևեկության ժամանակ, երբ զբաղված են մյուս գոտիները, ինչպես նաև վազանց, ձախ շրջադարձ կամ հետադարձ կատարելիս, իսկ 3,5 տ ավելի թույլատրելի առավելագույն զանգված ունեցող բեռնատար ավտոմոբիլներին և ուղևորների կանոնավոր փոխադրումներ իրականացնող տրանսպորտային միջոցներին` միայն ձախ շրջադարձ կամ հետադարձ կատարելու համար: