055 777 321
Երկուշաբթի-շաբաթ (900-1900)

Թեստ 47

15 ր. 0 վ.
1

Եթե մտադիր եք շարունակել երթևեկությունն ուղիղ, ու՞մ պետք է զիջեք ճանապարհը:

«Գլխավոր ճանապարհի ուղղություն» |8.13| և «Զիջեք ճանապարհը» |2.4| նշանների համատեղ ներկայացումը սահմանում է որ գլխավոր ճանապարհը խաչմերուկում փոխում է ուղղությունը |8.13 նշանի վրա ներկայացված է հաստ գծով|: Նկարում գլխավոր ճանապարհով երթևեկում են ավտոբուսը և թեթև մարդատար մեքենան: Քանի որ դուք և մոտոցիկլի վարորդը երթևեկում եք ոչ գլխավոր ճանապարհով |8.13 նշանի վրա բարակ գծի կողմից|, ապա պետք է ճանապարհը զիջեք գլխավոր ճանապարհով ընթացող ՏՄ-ներին (ավտոբուսին և թեթև մարդատարին)|կանոն 96|: Ավտոբուսի և թեթև մարդատարի անցումից հետո մոտոցիկլի վարորդը պետք է ճանապարհը զիջի ձեզ, քանի որ դուք և մոտոցիկլի վարորդը խաչմերուկին մոտենում եք հավասարազոր ճանապարհներով, ընդ որում դուք խաչմերուկին մոտենում եք մոտոցիկլի աջ կողմից |կանոն 98|:
Նշան 2.4. | Նշան 8.13. | Կանոն 96 | Կանոն 98 | 1) գլխավոր ճանապարհ` |