Քննությունների կարգը
Ինչպե՞ս է անցկացվում տեսական քննությունը:
Տեսական քննություն հանձնելու համար, պետք է անձնագրով ներկայանալ ոստիկանության ՀՔԲ (Երևանում՝ Գաջեգործների 76 հասցեով):
Այնուհետև պետք է վճարել 3.000 ՀՀ դրամ տեսական քննության համար (+բանկի միջնորդավճար՝ 200-300 դրամ):
Քննությունը անց է կացվում համակարգիչներով: Քննության համար տրվում է 30 րոպե ժամանակ: Քննության հարցերը կազմված է երկու մասից՝ գունընկալման ստուգում և գիտելիքների ստուգում (ճանապարհային երթևեկության կանոնների ու այլ անհրաժեշտ գիտելիքների իմացություն):
Գունընկալման (դալտոնիզմի) ստուգման թեստը (հոգեբանական թեստ) կազմված երեք հարցից, որոնցում առաջարկվում է քննություն հանձնողին նայել նկարին և ընտրել հարցի ներկայացված պատասխաններից մեկը (օրինակ հարցը կարող է լինել՝ ինչ թիվ եք տեսնում նկարում): Երեք հարցից թեկուզ մեկին սխալ պատասխանելու դեպքում դուք կձախողեք քննությունը: 3-ին էլ ճիշտ պատասխանելուց հետո, պետք է պատասխանեք ՃԵԿ-ի վերաբերյալ 20 հարցին: 18 ճիշտ պատասանի դեպքում արդյունքը կլինի դրական: Ձախողելուց դեպքում կարող եք կրկին անգամ վճարել 3.000 և նորից մտնել քննության:
Տեսական քննությունը անց է կացվում միայն ոստիկանության համապատասխան բաժանմունքներում: Քննությունը առցանց հանձնելու հնարավորությունները բացառված են:
Տեսական քննությունը դրական հանձնելուց հետո մեկ տարվա ընթացքում գործնական քննությունը դրական չհանձնելու դեպքում տեսական քննության արդյունքը համարվում է ուժը կորցրած:
Արդյո՞ք կայքում ներկայացված հարցերը նույնն են, ինչ տեսական քննության ժամանակ:
Այո, կայքում ներկայացված հարցաշարերը և թեստերը կազմված են նույն հարցերից, ինչ և տեսական քննության թեստերը:
Ինչպե՞ս է անցկացվում գործնական քննությունը:
Գործնական քննությունը կարելի է հանձնել միայն տեսական քննության դրական արդյունքի դեպքում: Գործնական քննությունն անց կացվում իրական երթևեկության մեջ:
Գործնական քննությունը հանձնելու համար պետք է վճարել 13.000 ՀՀ դրամ (+բանկի միջնորդավճար՝ 200-300 դրամ):
Գործնական քննությունը ձախողելու դեպքում կարելի է ցանկացած ժամանակ նորից փորձել հանձնել կրկին 13.000 վճարելու պայմանով:
Ի՞նչ մուծումներ են նախատեսված քննությունների համար:
- Տեսական քննության՝ 3.000 դրամ յուրաքանչյուր փորձի համար:
- Գործնականի քննություն՝ 13.000 դրամ յուրաքանչյուր փորձի համար:]
- Վարորդական իրավունքի վկայականի համար՝ 12.000, եթե բարեհաջող հանձել եք երկու քննությունները:
Գումարը հնարավոր է վճարել յուրաքանչյուր քննության համար առանձին առանձին կամ միանգամից:
Ո՞վ իրավունք չունի վարորդական իրավունքի որակավորման քննություններ հանձնել:
Վարորդական իրավունքի որակավորման քննություններ հանձնելու իրավունք չունեն անձինք, ովքեր հաշվառված են թմրաբանական կամ բժշկական հաստատություններում, զրկված են վարորդական իրավունքից կամ ունեն առողջական սահմափակումներ:
Ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ վարորդական իրավունքի որակավորման քննությունների համար:
ՀՀ քաղաքացիները պետք է ներկայացնեն անձնագիր, տեղում կատարեն սահմանված վճարումները և անցնեն քննության:
Ինչ քննություն(ներ) է պետք, եթե ունեմ ՎԻՎ (վարորդական իրավունքի վկայական):
- Եթե առկա է B կարգի ՎԻՎ, ապա C կարգ ավելացնելու համար պետք է հանձնել միայն գործնական քննություն:
- Եթե առկա է որևէ կարգի ՎԻՎ, D կամ D1 կարգ ավելացնելու համար պետք է ներկայացնել տեղեկանք որևէ ավտոդպրոցում D կարգի համար վարորդական դասընթացներ անցած լինելու վերաբերյալ, այնուհետև հանձնել և՛ տեսական, և՛ գործնական քննությունները:
- E կարգ ավելացնելու համար հաշվի առեք, որ այդ կարգը առաձին չի լինում: Այն լինում է BE (կցորդով թեթև մարդատար) կամ CE (կցորդով բեռնատար): Եթե առկա է B և/կամ C կարգի ՎԻՎ, ապա անհրաժեշտ է հանձնել միայն գործնական քննություն:
Կայքի հետ կապված հարցեր
Ի՞նչ անել, եթե մոռացել եմ գաղտնաբառը:
Գաղտնաբառը վերականգնելու համար քլիք արեք "Մոռացել եք գաղտնաբառը" արտահայտությանը: Բացված էջում ներմուծեք varord.am-ում գրանցած էլ. փոստի հասցեն և հաստատեք: Եթե էլ. փոստի հասցեն ճիշտ է, ձեր էլ. փոստում (նակեք նաև spam-ում) կգտնեք նամակ, որտեղ ներկայացված է նույնականացման կոդը: Հետևեք նամակում ներկայացված ցուցումներին և բացված էջում ներմուծեք մուտքանունը և նույնականացման կոդը:
Առավել հաճախ օգտատերեը չեն կարողանում վերականգնել գաղտնաբառը, քանի որ այս փուլում սխալ են ներմուծում մուտքանունը: Դրա համար, եթե վստահ չեք, որ մուտքանունը ճիշտ եք հիշում, կամ չի ստացվում վերականգնել գաղտնաբառը, նախ վերականգնեք մուտքանունը՝ քլիք անելով "Մոռացել եք մուտքանունը" արտահայտությանը, հետո նոր գաղտնաբառը: Գաղտնաբառի վերականգնման վերջին փուլում ներմուծեք նոր գաղտնաբառ և հաստատեք այն:
Հիշե՛ք, եթե դուք գոնե մեկ անգամ մուտքագրվել եք սոց կայքերի միջոցով, ապա ձեր գաղտնաբառը փոխվել է, այդ իսկ պատճառով դուք չեք կարողանա մուտքագրվել հին գաղտնաբառով:
Ինչպե՞ս գրանցվել սոց կայքերի միջոցով:
Պարզապես քլիք արեք այն սոց կայքի նշանի վրա, որում գրանցված եք կամ ունեք գրանցած էլ. Փոստի հասցե, թույլտվություն տվեք որ varord.am-ը ստանա ձեր տվյալները և վերջ: Ձեր թույլտվության դեպքում մենք կստանանք հետևյալ տվյալները՝ ձեր անուն ազգանունը, նկարը, էլ. փոստի հասցեն, սեռը, տարիքը: Այս տվյալները օգտագործվում են varord.am-ում ձեր պրոֆայլը ձևավորելու համար կամ մեր ներքին վիճակագրության համար (օրինակ ինչ սեռի և տարիքի մարդիկ են ավելի շատ օգտվում varord.am-ից):
Միջազգային վարորդական իրավունքի վկայական
Ի՞նչ է պետք միջազգային վարորդական իրավունքի վկայական ստանալու համար:
Միջազգային վարորդական իրավունքի վկայական ստանալու համար պետք է ներկայացնել վարորդական իրավունքի վկայական, 3 x 4 սմ չափսի մեկ գունավոր լուսանկար, 12.000 դրամ վճարի անդորրագիր և մեկ աշխատանքային օրվա ընթացքում կտրվի միջազգային վարորդական վկայական:
Որ երկրներում է անցնում ՀՀ ՎԻՎ-ը:
ՀՀ ՎԻՎ-ով կարելի մեքենա վարել բոլոր այն երկրներում, որոնք ստորագրել են 1968 թվականի նոյեմբերի 8-ի «Ճանապարհային երթևեկության մասին» կոնվենցիան: Դրանցից են գրեթե բոլոր եվրոպական երկրները, ՌԴ-ն, Վրաստանը և այլն: Երկրների ամբողջական ցանկին կարող եք ծանոթանալ այստեղ: