Ինչու մեքենա վարելու դասեր վերցնել մեզ մոտ:

Պարզապես մեզ հետ հարմար է և անվտանգ:

Մեր վարորդ հրահանգիչները կտան ձեր բոլոր «ինչուների» պատասխանները։

Մեր վարորդ-հրահանգիչները շատ հանգիստ են ու երբեք լարվածություն չեն ստեղծում։ Նրանք ապահովում են այնպիսի մթնոլորդ, որ սովորելու ընթացքը ձեզ հաճելի լինի։

Դուք Ձեզ միշտ անվտանգ կզգաք։

Ձեր դասընթացների ժամանակ կիրառվող մեթոդաբանությունը կապահովի լավագույն որակ։ 

Այս ամենում դուք կհամոզվեք հենց առաջին դասից:

Դասընթացն ավարտելուց հետո դուք կդառնաք լիարժեք սկսնակ վարորդ, այլ ոչ թե մեկը, ով մի կերպ կարողանում է ավտոմոբիլը մի տեղից մյուսը տանել։

Ինչ կարժենա մեզ մոտ վարել սովորելը:

Դասընթացի մեկ ժամի (60 րոպե) արժեքը 5.000դրամ է:  Ծրագիրը կազմված է 15 դասաժամից։ Ամեն դաս ունի հստակ սահմանված խնդիրները։ Եթե ձեզ հաջողվի յուրաքանչյուր դասաժամի անել այն, ինչ նախատեսված է այդ դասի համար, ապա կավարտեք 15 դասաժամում։ Եթե ինչ-որ դասի չի հաջողվի ամբողջությամբ լուծել դասի խնդիրները, ապա կարիք կլինի կրկնել այդ դասը։

Բնականաբար, դասաժամեիրի ընդհանուր քանակը կախված է սովորողի անհատական հատկանիշներից։

Կարևոր է երկու հանգամանք․ 1-ին՝ մենք ժամավաճառությամբ չենք զբաղվում․ 2-րդ՝ ժամերի քանակը երկրորդային է, եթե դուք կարևորում եք ձեր ու շրջապատի անվտանգությունը, ինչը ուղղակի բխում է երթևկություն մտնող վարորդի վարորդական հմտություններից։

Ինչ կլինի, եթե տեսախցիկը խախտում արձանագրի կամ նման մի բան:

Յուրաքանչյուր նման իրավիճակի համար պատասխանատվություն է կրում վարորդ-հրահանգիչը:

Ինչպես գրանցել ժամեր:

Մենք աշխատում ենք 8.45-ից մինչև 19.00: Ժամանակային այդ միջակայքում ժամեր գրանցելու համար պարզապես զանգահարեք  093 093 038, 055 777 321, 096 096 888: 

Կա արդյոք նվազագույն ժամերի քանակ, որի համար պետք է միանվագ վճարել:

Քանի որ մենք վստահ ենք մեր ծառայության որակին, մենք ուսանողից չենք պահանջում միանվագ վճարում անել: Ուսանողը կարող է վճարել յուրաքանչյուր դասի համար:

Իսկ գործնական քննության արդյունքները

Մեր ուսանողները գործնական քննությունը հանձնում են առանց խնդիրների և «շնորհակալությունների», նույնիսկ նրանք, ովքեր ի սկզբանե չեն հավատում դրան:

 

 

Հեռ. +(374) 93 093 038

+(374) 55 777 321

+(374) 96 096 888

Մեր սաները` դասերի մասին