Արդյո՞ք պրոֆեսիոնալ են մեզ հետ համագործակցող վարորդ վրահանգիչները։

Եթե որևէ վարորդ-հրահանգիչ համագործակցում է մեզ հետ, ուրեմն 

  • անցել է համապատասխան վերապատրաստում Վարորդ.am-ում,
  • տիրապետում է Վարորդ.am-ի ուսումնական մեթոդաբանությանը ու ծրագրին,
  • ոչ միայն լավ վարորդ է, այլ նաև՝ լավ ուսուցիչ,
  • ոչ թե հրամայում է անել այս կամ այն բանը, այլ բացատրում է, թե  ինչու և ինչպես անել որևէ գործողություն,
  • ելնում է այն համոզմունքից, որ ուսումնառության ընթացում սխալվելը նորմալ է, և սովորողի սխալից չի նյարդայնանում,
  • հարգալից է, 
  • չի ծխում։

Ի՞նչ է նշանակում Վարորդ.am-ի ուսումնական ծրագիր կամ ուսումնական մեթոդ։

Վարել նշանակում է երթևեկության մեջ  կայացնել որոշումներ ու լուծել իրավիճակային խնդիրներ։ Բոլոր այն խնդիրները, որոնք վարորդը պետք է կարողանա լուծել, բաժանված են 15 դասերի մեջ։ Հետևաբար վարորդ-հրահանգիչը հստակ գիտի ինչ խնդիր է լուծելու կոնկրետ դասի, որքանով ստացվեց խնդիրը լուծելը ու ինչ է պետք է անել հաջորդիվ։ Եթե ապագա վարորդը ուսումնառության ժամանակ կարողանա լուծել 15 դասերի մեջ ներառված խնդիրները, կդառնա լիարժեք ու անվտանգ վարող վարորդ։

Ուսումնական մեթոդը մեր մրցակցային առավելություններից է, այդ իսկ պատճառով, դրա մանրամասն մեկնաբանությունը այստեղ նպատակահարմար չէ։ Պարզապես նշենք, որ մեթոդի արդյունավետությունը ապացուցվել է տարիների փորձով։  Մեթոդի հիմքում դրված են ուսուցման արդյունավետության գործիքներ։

Ինչպե՞ս գրանցել դասաժամեր։

Ընտրեք վարորդ-հրահանգիչին, հետո զանգեք 055 777 321։