Եթե խաչմերուկում երթևեկությունը կարգավորում է կարգավորողը, ապա նույնիսկ փարոսիկներ և հատուկ ձայնային ազդանշան միացրած մեքենաները պետք է ենթարկվեն կարգավորողի ազդանշաններին |կանոն 26|: Եթե խաչմերուկում առկա է կարգավորող, լուսացույց և առավելության նշաններ, ապա պետք է առաջնորդվել միայն կարգավորողի ազդանշաններով, անտեսելով լուսացույցի ազդանշանները և նշանների պահանջները |կանոն 20|: Համաձայն կարգավորողի ազդանշանների (կարգավորողի աջ ձեռքը պարզված է առաջ |կանոն 16|) խաչմերուկը կանցնեն ավտոբուսը (մոտենում է կարգավորողի դիմացից) և փարոսիկներ միացրած մեքենան (մոտենում է կարգավորողի ձախ կողմից):
26. Կապույտ գույնի առկայծող փարոսիկը միացրած տրանսպորտային միջոցների վարորդները, անհետաձգելի ծառայողական առաջադրանքներ կատարելիս, ապահովելով երթևեկության անվտանգությունը, կարող են չպահպանել կանոնների II (բացի կարգավորողի ազդանշաններից), V-XVI, XIX և XXI բաժինների պահանջները, որը տարբերվում է տրանսպորտային միջոցների ձայնային ազդանշաններից: Երթևեկության մյուս մասնակիցների նկատմամբ առավելություն ստանալու համար նրանք պետք է միացնեն կապույտ գույնի առկայծող փարոսիկը և հատուկ ձայնային ազդանշանը, որը բարձր և ցածր ձայնային երանգների ու տարբերվում է տրանսպորտային միջոցների ձայնային ազդանշաններից: Այդպիսի տրանսպորտային միջոցների վարորդներն առավելությունից կարող են օգտվել միայն համոզվելով, որ ճանապարհն իրենց զիջում են: Այդ իրավունքից օգտվում են նաև այն վարորդները, որոնց տրանսպորտային միջոցներն ուղեկցվում են կապույտ և կարմիր գույների առկայծող փարոսիկներ և հատուկ ձայնային ազդանշան միացրած տրանսպորտային միջոցներով:
20. Վարորդներն ու հետիոտները պետք է կատարեն կարգավորողի կարգադրությունների և ազդանշանների պահանջները, նույնիսկ այն դեպքերում, եթե դրանք հակասում են լուսացույցի ազդանշաններին ու ճանապարհային նշանների կամ գծանշումների պահանջներին:

3)
աջ ձեռքը պարզված է առաջ`ա. ձախ կողմից ոչ ռելսագնաց տրանսպորտային միջոցների երթևեկությունը թույլատրված է բոլոր ուղղություններով, տրամվայինը` դեպի ձախ,
բ. կրծքի կողմից բոլոր տրանսպորտային միջոցների երթևեկությունը թույլատրված է դեպի աջ,
գ. թիկունքից և աջ կողմից բոլոր տրանսպորտային միջոցների երթևեկությունն արգելված է,
դ. հետիոտներին թույլատրվում է երթևեկելի մասը հատել կարգավորողի թիկունքի կողմով: