Նշան 3.3-ը արգելում է բոլոր մեխանիկական ՏՄ-ների երթևեկությունը: Նկարում պատկերված բոլոր ՏՄ-ները մեխանիկական ՏՄ-ներ են:
Նկատեք, որ մոտոցիկլի շարժիչի աշխատանքայի ծավալը միշտ մեծ է 50 խորանարդ սանտիմետրից. հակառակ դեպքում այն կհամարվեր մոպեդ (ոչ մեխանիկական ՏՄ):
3.3. «Մեխանիկական տրանսպորտային միջոցների երթևեկությունն արգելվում է»
Նշանի ազդեցությունը չի տարածվում ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների վրա:
Նշանի ազդեցությունը չի տարածվում I և II խմբերի հաշմանդամների կողմից ղեկավարվող կամ նրանց փոխադրող տրանսպորտային միջոցների վրա.
նշանը երկու ուղղությամբ էլ արգելում է համապատասխան տեսակի տրանսպորտային միջոցների երթևեկությունը:
Նշանի ազդեցությունը չի տարածվում «տաքսի» ավտոմոբիլների, ճանապարհների շինարարության, վերանորոգման, պահպանման կամ մաքրման, ճանապարհային երթևեկության կազմակերպման տեխնիկական միջոցների սպասարկման և նորոգման, անսարք, վթարված և այլ տրանսպորտային միջոցների բարձման ու փոխադրման աշխատանքներ իրականացնող, ինչպես նաև գունագծապատկերներ ունեցող փոստային հատուկ կապի և այն տրանսպորտային միջոցների վրա, որոնք սպասարկում են նշանի ազդման գոտում գտնվող օբյեկտները, ինչպես նաև պատկանում կամ սպասարկում են նշված գոտում բնակվող կամ աշխատող քաղաքացիներին: Այդ դեպքերում տրանսպորտային միջոցները պետք է նշված գոտի մուտք գործեն և այնտեղից դուրս գան օբյեկտին մոտակա խաչմերուկից.
մոտոցիկլ` կողային կցորդով կամ առանց դրա երկանիվ մեխանիկական տրանսպորտային միջոց: Մոտոցիկլին են հավասարեցվում նաև լրակազմված և լցավորված վիճակում առանց վարորդի, բեռի և ուղևորների` մինչև 400 կգ զանգվածով եռանիվ մեխանիկական տրանսպորտային միջոցները, ինչպես նաև մոտոամենագնացները (քվադրոցիկլերը).
մոպեդ` մինչև 50 սմ3 բանվորական ծավալի շարժիչով և մինչև 50 կմ/ժ առավելագույն արագությամբ երկանիվ կամ եռանիվ տրանսպորտային միջոց: Մոպեդին են հավասարեցվում նաև կախովի շարժիչով հեծանիվը և համարժեք տեխնիկական բնութագրեր ունեցող այլ տրանսպորտային միջոցը.
մեխանիկական ՏՄ` շարժիչով շարժման մեջ դրվող տրանսպորտային միջոց, ներառյալ` տրակտորները, ինքնագնաց մեքենաները և մեխանիզմները (բացի այն տրանսպորտային միջոցներից, որոնց շարժիչի աշխատանքային ծավալը չի գերազանցում 50 խորանարդ սանտիմետրը), ինչպես նաև տրոլեյբուսները և 3 կՎտ-ից ավելի հզորությամբ էլեկտրական շարժիչ ունեցող տրանսպորտային միջոցները.