1. Կայանումն արգելվում է |3.28|
2. Կայանումն արգելվում է |3.28| աշխատանքային օրերին |8.5.2|
3. Կայանումն արգելվում է |3.28| շաբաթ , կիրակի և տոն օրերին |8.5.1|
4. Կայանելն արգելվում է ամսվա կենտ օրերին |3.29|
5. Կայանելն արգելվում է ամսվա զույգ օրերին |3.30|:
3.28. «Կայանելն արգելվում է»
արգելվում է տրանսպորտային միջոցների կայանումը.
Նշանի ազդեցությունը չի տարածվում I և II խմբերի հաշմանդամների կողմից ղեկավարվող կամ նրանց փոխադրող տրանսպորտային միջոցների վրա, ինչպես նաև գունագծապատկերներ ունեցող փոստային հատուկ կապի տրանսպորտային միջոցների, ինչպես նաև միացված հաշվիչով «տաքսի» ավտոմոբիլների վրա:Նշանի ազդեցությունը տարածվում է ճանապարհի միայն այն կողմի վրա, որտեղ դրանք տեղադրված են.
Նշանի ազդեցությունը տարածվում է նշանի տեղադրման տեղից մինչև դրանից հետո գտնվող մոտակա խաչմերուկը, իսկ բնակավայրերում, խաչմերուկի բացակայության դեպքում, մինչև բնակավայրի վերջը: Նշանների ազդեցությունը չի ընդհատվում հետադարձի և բաժանարար գոտու խզման, ինչպես նաև ճանապարհներին մերձակա տարածքներից ելքի և դաշտային, անտառային և այլ երկրորդական ճանապարհների հատման (հարման) տեղերում, եթե դրանցից առաջ համապատասխան նշաններ տեղադրված չեն.
նշանի համար ազդման գոտին կարող է նվազեցվել 8.2.2` «Ազդման գոտի» ցուցանակի կիրառմամբ կամ այդ նշանների ազդման գոտու վերջում 8.2.3` «Ազդման գոտի» ցուցանակով
նշանը կարող է կիրառվել 1.10 գծանշման հետ համատեղ, ընդ որում, նշանների ազդման գոտին որոշվում է գծանշման երկարությամբ:
8.5.2. «Աշխատանքային օրեր»
ցուցանակը տեղեկացնում է շաբաթվա այն օրերի մասին, որոնց ընթացքում նշանը գործում է.
8.5.1. «Շաբաթ, կիրակի և տոն օրեր»
ցուցանակը տեղեկացնում է շաբաթվա այն օրերի մասին, որոնց ընթացքում նշանը գործում է.
3.29. «Կայանելն արգելվում է ամսվա կենտ օրերին»
Նշանի ազդեցությունը չի տարածվում I և II խմբերի հաշմանդամների կողմից ղեկավարվող կամ նրանց փոխադրող տրանսպորտային միջոցների վրա, ինչպես նաև գունագծապատկերներ ունեցող փոստային հատուկ կապի տրանսպորտային միջոցների, ինչպես նաև միացված հաշվիչով «տաքսի» ավտոմոբիլների վրա:Նշանի ազդեցությունը տարածվում է ճանապարհի միայն այն կողմի վրա, որտեղ դրանք տեղադրված են.
Նշանի ազդեցությունը տարածվում է նշանի տեղադրման տեղից մինչև դրանից հետո գտնվող մոտակա խաչմերուկը, իսկ բնակավայրերում, խաչմերուկի բացակայության դեպքում, մինչև բնակավայրի վերջը: Նշանների ազդեցությունը չի ընդհատվում հետադարձի և բաժանարար գոտու խզման, ինչպես նաև ճանապարհներին մերձակա տարածքներից ելքի և դաշտային, անտառային և այլ երկրորդական ճանապարհների հատման (հարման) տեղերում, եթե դրանցից առաջ համապատասխան նշաններ տեղադրված չեն.
նշանի համար ազդման գոտին կարող է նվազեցվել 8.2.2` «Ազդման գոտի» ցուցանակի կիրառմամբ կամ այդ նշանների ազդման գոտու վերջում 8.2.3` «Ազդման գոտի» ցուցանակով
3.30. «Կայանելն արգելվում է ամսվա զույգ օրերին»
3.29 և 3.30 նշանների միաժամանակյա կիրառման դեպքում տրանսպորտային միջոցները ճանապարհի մի կողմից մյուսը տեղափոխվում են ժամը 19.00 - 21.00-ի սահմաններում.Նշանի ազդեցությունը չի տարածվում I և II խմբերի հաշմանդամների կողմից ղեկավարվող կամ նրանց փոխադրող տրանսպորտային միջոցների վրա, ինչպես նաև գունագծապատկերներ ունեցող փոստային հատուկ կապի տրանսպորտային միջոցների, ինչպես նաև միացված հաշվիչով «տաքսի» ավտոմոբիլների վրա:Նշանի ազդեցությունը տարածվում է ճանապարհի միայն այն կողմի վրա, որտեղ դրանք տեղադրված են.