2.4. «Զիջեք ճանապարհը»
վարորդը պետք է զիջի ճանապարհը հատող ճանապարհով, իսկ 8.13` «Գլխավոր ճանապարհի ուղղություն» ցուցանակի առկայության դեպքում` գլխավոր ճանապարհով ընթացող տրանսպորտային միջոցներին.
8.13. «Գլխավոր ճանապարհի ուղղություն»
ցույց է տալիս գլխավոր ճանապարհի ուղղությունը խաչմերուկում.
96. Երկրորդական ճանապարհով անհավասարազոր ճանապարհների խաչմերուկին մոտեցող տրանսպորտային միջոցի վարորդը պետք է ճանապարհը զիջի գլխավոր ճանապարհով ընթացող տրանսպորտային միջոցներին` անկախ դրանց հետագա երթևեկության ուղղությունից:
1) գլխավոր ճանապարհ` 2.1` «Գլխավոր ճանապարհ», 2.3.1` «Հատում երկրորդական ճանապարհի հետ», 2.3.2 - 2.3.7` «Երկրորդական ճանապարհի հարում», կամ 5.1` «Ավտոմայրուղի» նշաններով նշված ճանապարհ հատողի (հարողի) նկատմամբ կամ կոշտ ծածկույթով (ասֆալտբետոն, ցեմենտբետոն, քարե նյութեր և այլն) ճանապարհ հողային ծածկույթ ունեցողի նկատմամբ, կամ էլ ցանկացած ճանապարհ մերձակա տարածքներից դուրս եկող ճանապարհի նկատմամբ: Առանց ծածկույթի հողային ճանապարհի վրա, անմիջապես խաչմերուկից առաջ, ծածկույթով հատվածի առկայությունն այդ ճանապարհը հատվող ծածկույթով ճանապարհին հավասարազոր չի դարձնում.
զիջել ճանապարհն այլ ՏՄ-ի՝ վարորդը չպետք է շարունակի կամ վերսկսի շարժումը կամ կատարի որևէ մանևր, եթե դա կարող է այլ տրանսպորտային միջոցների վարորդներին ստիպել անսպասելի փոխել շարժման ուղղությունը կամ արագությունը: