Համաձայն կանոն 79-ի այստեղ կարելի է կանգառ կատարել ճանապարհի ձախ կողմում, սակայն առկա «դեղին հոծ գիծ» գծանշումը |գծանշում 1.4| արգելում է կանգառն ու կայանումը:
79. Բնակավայրերում, երթևեկելի մասի ձախ կողմում կանգառ ու կայանում թույլատրվում է`
1) յուրաքանչյուր ուղղությամբ մեկ երթևեկելի գոտի ունեցող, մեջտեղում տրամվայի գծեր չունեցող ճանապարհներին.
2) միակողմ երթևեկության ճանապարհներին (3,5 տ ավելի թույլատրելի առավելագույն զանգված ունեցող բեռնատար ավտոմոբիլներին թույլատրվում է միայն կանգառ` բեռնելու կամ բեռնաթափելու, ինչպես նաև ուղևորի նստելու կամ իջնելու համար):

1.4. դեղին հոծ գիծ, որը ցույց է տալիս այն տեղերը, որտեղ կանգառը և կայանումն արգելված են: Կիրառվում է ինքնուրույն կամ 3.27՝ «Կանգառն արգելված է» նշանի հետ և գծվում է երթևեկելի մասի եզրի մոտ (եզրային գծի առկայության դեպքում` դրա փոխարեն) կամ եզրաքարի վերին մակերեսին:
կանգառ` մինչև 5 րոպե կամ ուղևորի նստելու, իջնելու և (կամ) տրանսպորտային միջոցը բեռնելու, բեռնաթափելու համար անհրաժեշտ ժամանակով տրանսպորտային միջոցն անշարժ վիճակի բերելը.
կայանում` 5 րոպեից ավելի տրանսպորտային միջոցն անշարժ վիճակի բերելը, բացառությամբ ճանապարհային երթևեկության այլ մասնակցի կամ որևէ արգելքի հետ ընդհարումը կանխելու, ուղևորի նստելու, իջնելու և (կամ) տրանսպորտային միջոցը բեռնելու, բեռնաթափելու, ինչպես նաև օրենսդրությամբ նախատեսված այլ դեպքերի.