«ՈՒՍԱՐ» ՍՊԸ-ՈՒՄ ՎԱՐՈՐԴԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՏԵՍԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԴԱՍԸՆԹԱՑԻՑ ՕԳՏՎԵԼՈՒ ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ
1.ՊԱՅՄԱՆԱԳՐՈՒՄ ՕԳՏԱԳՈՐԾՎԱԾ ՀԻՄՆԱԿԱՆ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
- Հրապարակային պայմանագիր՝ «Ուսար» ՍՊԸ-ի և Օգտատիրոջ միջև անուղղակի կնքվող պայմանագիր, որը կնքվում է Օգտատիրոջ կողմից համաձայն սույն պայմամանագրի կետերի վճարում կատարելու և «Ուսար» ՍՊԸ-ի հաշվեհամարին տվյալ վճարումը մուտքագրվելու պահից։
- Ծառայություն մատուցող՝ «ՈՒՍԱՐ» ՍՊԸ։
- Օգտատեր՝ varord.am վեբ կայքում կամ AppStore-ում կամ Google Play-ում տեղակայված varord.am հավելվածներով գրանցված անդամ՝ ով նշված վեբ կայքով կամ հավելվածներով վճարել է Ծառայություն մատուցողի ուսումնական ծրագրերից օգտվելու համար։
- Ուսումնական ծրագիր՝ Վարորդական իրավունքի որակավորման տեսական քննությանը նախապատրաստվելու ուսումնական ծրագիր` համաձայն հավելված 1-ում ներկայացված բովանդակության։
- Ուսումական սրահ՝ Սրահ որտեղ տեղադրված են անհրաժեշտ համակարգչային ծրագրերով ապահովված համակարգիչ(ներ), որով Օգտատերը կարողանում է օգտվել Ուսումնական ծրագրից։
2.ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԱՌԱՐԿԱՆ
- Հրապարակային պայմանագրի համաձայն, Ծառայություն մատուցողը պարտավորվում է Օգտատիրոջը ապահովել հասանելություն Ծառայություն մատուցողի ուսումնական ծրագրին՝ համաձայն Հրապարակային պայմանագրի անբաժանելի մաս կազմող «Ուսումնական ծրագիրը և դրանից օգտվելու կարգը» և «Առաջարկվող փաթեթներ» հավելվածների պայմանների։
- Վճարման, «Ուսումնական ծրագիրը և դրանից օգտվելու կարգը» և «Առաջարկվող փաթեթներ» հավելվածների պայմանները ապահովելու համար Ծառայություն մատուցողը կիրառում է varord.am վեբ կայքը կամ AppStore-ում կամ Google Play-ում տեղակայված varord.am հավելվածները։ Ամենատարբեր պատճառներով AppStore-ում կամ Google Play-ում տեղակայված varord.am հավելվածների ժամանակավորապես չգործելը հիմք չէ սույն պայմանագրի կամ դրան կից հավելվածների պայմանները չկատարելու կամ այլ կերպ մեկնաբանելու համար։ AppStore-ում կամ Google Play-ում տեղակայված varord.am հավելվածների ժամանակավորապես անհասանելի լինելու դեպքում միշտ կարելի է օգտվել varord.am վեբ կայքից։
3.ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԿՆՔՈՒՄԸ և ՈՒԺԸ ԿՈՐՑՆԵԼԸ
- Հրապարակային պայմանագիրը կողմերի համար իրավական ուժ է ստանում Օգտատիրոջ վճարած գումարը «Ուսար» ՍՊԸ-ի հաշվեհամարին փոխանցվելուց հետո, եթե վճարումը իրականացվել varord.am վեբ կայքի կամ AppStore-ում և Google Play-ում տեղակայված varord.am հավելվածների վճարման գործիքակազմով։
- Մինչ վճարումը, Օգտատերը համակարգում պետք է գրանցի իր անունը, ազգանունը և հեռախոսահամարը։ Եթե վճարողի անձնական տվյալները չեն համընկնում Օգտատիրոջ տվյալների հետ, վճարումն ընդունվում է ի օգուտ այն Օգտատիրոջ, ում մուտքագրումով հասանելի են դարձել varord.am վեբ կայքի կամ AppStore-ում կամ Google Play-ում տեղակայված varord.am հավելվածների վճարման գործիքները։
- Օգտատերը Հրապարակային պայմանագրի կնքմամբ հաստատում է, որ ինքն ամբողջությամբ ծանոթացել է Հրապարակային պայմանագրի դրույթներին, դրան կից հավելվածներին, և դրանցում ներկայացված պայմաններն իր համար ամբողջությամբ հասկանալի և ընդունելի են, ու Հրապարակային պայմանագրով նախատեսված ծառայությունների մատուցումը բխում է իր իրական շահերից։
- Սույն պայանագրի դրույթները կոնկրետ օգտատիրոջ մասով կորցնում են ուժը, եթե Օգտատիրոջ ձեռք բերած փաթեթի պայմանների համաձայն լրացել է պայմանագրի ժամկետը՝ անկախ այն հանգամանքի, թե որքանով է օգտատերը սպառել նախապես պատվիրված դասաժամերը։
- Սույն պայանագրի դրույթները կոնկրետ օգտատիրոջ մասով կորցնում են ուժը, եթե սույն պայմանագրում նախատեսված հինքերով կողմերից մեկը լուծում է պայմանագիրը։
4. ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԱՐԺԵՔԸ ԵՎ ՎՃԱՐՈՒՄԸ
- Դասի կամ փաթեթի արժեքը որոշվում է Օգտատիրոջ ձեռք բերած փաթեթի պայմանների համաձայն։
- Վճարումը կարող է իրականացվել միայն varord.am վեբ կայքի կամ AppStore-ում կամ Google Play-ում տեղակայված varord.am հավելվածների վճարման գործիքակազմով կամ բանկային փոխանումով։
- Ուսուցման կազմակերպման մասով առկա է որոշակի բաց հասանելիություն, որը թույլ է տալիս Օգտատիրոջը նախապես գնահատել վճարովի ծառայության համապատասխանությունը իր պահանջներին և կշռադատված որոշում կայացնել դրա պիտանելության կամ օգտակարության մասին։ Բացի այս ծառայությունը սկսում է գործել անմիջապես վճարումից հետո և ուրեմն ծառայությունն ակտիվացնելուց հետո Օգտատերը չի կարող պահանջել գումարի վերադարձի պահանջ։
- Օգտատիրոջ կողմից ձեռք բերված փաթեթը չի կարող փոխարինվել մեկ այլ փաթեթով։ Օգտատերը կարող է օգտվել որևէ փաթեթից և վճարել մեկ այլ փաթեթի համար, եթե նախապես ընտրված փաթեթը սպառվել է (ավարտվել է փաթեթով սահմանված պայմանագրի ժամկետը)։
- Գումարի մասնակի վերադարձ չիրացված դասերի մասով չի իրականացվում։
5. ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ ՄԱՏՈՒՑՈՂԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐՆ ՈՒ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
- Ծառայություն մատուցողը պարտավոր է.
- Ապահովել մատուցվող ծառայությունից օգտվելու համար Օգտատիրոջ գրանցած տվյալների գաղտիությունը` համաձայն կայքում ներկայացված «Տվյալների գաղտնիության քաղաքականության»։
- Օգտատիրոջը ապահովել հասանելիություն ուսումնական ծրագրերին՝ համաձայն
- «Ուսումնական ծրագիրը և դրանից օգտվելու կարգը» հավելվածի և Օգտատիրոջ կողմից ձեռք բերված փաթեթի պայմանների։
- Ապահովել առցանց գործիքակազմ դասաժամերի գրանցման կամ չեղարկման համար։
- Ծառայություն մատուցողը պարտավորություն չի կրում առցնաց ուսուցման հասանելության համար, եթե հասանելության սահմափակումը պայմանավորված է Օգտատիրոջ հեռախոսի հետ կապված խնդիրներով կամ ինտերնետի թողունակությամբ։
- Ծառայությունն մատուցողն իրավունք ունի.
- Դադարեցնել Օգտատիրոջ դասընթացը, եթե վերջինս խախտում է «Ուսումնական ծրագիրը և դրանից օգտվելու կարգը» հավելվածի պայմանները։ Այս դեպքում Օգտատերը չի կարող պահանջել գումարի հետվերադարձ, քանի որ իր կողմից խախտվել են «Ուսումնական ծրագիրը և դրանից օգտվելու կարգը» հավելվածի պայմանները։
- Չեղարկել Օգտատիրոջ ընթացիկ կամ սպասվող դասաժամը, եթե դրա ապահովումը անհնար է դարձել ինտերնետ հասանելիության կամ էլեկտրական հոսանքի բացակայության պատճառով։ Այս պայմանով դասաժամի չեղարկումը չի կարող նվազեցնել Օգտատիրոջը հասանելի դասաժամերի քանակը։
6. ՕԳՏԱՏԻՐՈՋ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐՆ ՈՒ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
- Օգտատերը պարտավոր է.
- Պահպանել ոչ միայն սույն պայմանագրի, այլ նաև սույն պայմանագրին կից հավելվածների պայմանները։
- varord.am վեբ կայքի կամ AppStore-ում կամ Google Play-ում տեղակայված varord.am հավելվածների միջոցով մուտքագրել հավաստի տվյալներ։ Օգտատիրոջ գրանցած տվյալների ու նրա փաստացի անձնագրային տվյալների անհամապատասխանության դեպքում պատասխանատվությունը կրում է Օգտատերը։
- պահպանել իր տվյալների գաղտնիությունը։
- իր օգտահաշվից այլ անձին հասանելության վերաբերյալ կասկած ունենալու դեպքում անմիջապես այդ մասին տեղեկացնել Ծառայություն մատուցողին:
- ոչ մի պայմանով 3-րդ անձի չփոխանցել Ուսումնական ծրագրերին հասանելություն ապահովող Նույնականացման կոդը։
- Դասընթացի ժամանակ իրեն տրամադրված գույքն օգտագործել ըստ նշանակության։ Օգտատիրոջ կողմից Ծառայություն մատուցողի գույքը ըստ նշանակության չօգտագործելու դեպքում փչացնելու ողջ պատասխանատվությունը կրում է Օգտատերը։
- Օգտատերն իրավունք ունի.
- պայմանագրի գործողության ժամեկտի ընթացքում ստանալ առցանց հասանելություն ուսումնական ծրագրերին, բացառությամբ քննական հարցերի տակ ներկայացված մեկնաբանությունների։
- Ուսումնական սրահում օգտվել ուսուցման համար նախատեսված բոլոր գործիքներից, համաձայն այս պայմանագրի պայմանների։
- Օգտատերն իրավունք չունի որևէ կերպ հանրայնացնել տեսանյութերը և թեստայի հարցերի մեկնաբանությունները։
7․ ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՀԱՐՑԵՐ
- Varord.am վեբ կայքում, android և ios օպերացիոն համակարգերի համար նախատեսված varord.am մոբայլ հավելվածներով հասանելի տեսանյութերը և թեստային հարցերի մեկնաբանությունները Ծառայություն մատուցողի հեղինակային նյութերն և Ծառայություն մատուցից բացի որևէ երրորդ անձ իրավուն չունի դրանք տարածել, հանրայնացնել, ցուցադրել որևէ լսարանի կամ տեսաձայնագրել ու փոպանցել որևէ երրորդ անձի։ Օգտատերերը տեսանյութերին հասանելություն են ստանում բացառապես ծրագրի գործողության ժամկետում և բացառախես անձնական օգտագործման, այն է՝ երթևեկության կանոնները սովորելու համար։
8․ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՍՈՒՅՆ ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐՈՒՄ
- Ծառայություն մատուցողը, առանց մյուս կողմի հետ համաձայնեցնելու կարող է փոփոխություններ կատարել հրապարակային պայմանագրի դրույթներում։ Փոփոխված դրույթները հետադարձ իրավական ուժ չունեն և չեն կարող տարածվել այն Օգտատերեի վրա, ովքեր վճարովի ծառայությունը ակտիվացրել են մինչև դրանց փոփոխությունը։
9. ԱՆՀԱՂԹԱՀԱՐԵԼԻ ՈՒԺԻ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆԸ /ՖՈՐՍ-ՄԱԺՈՐ/
- Հրապարակային պայմանագրով պարտավորություններն ամբողջությամբ կամ մասնակիորեն չկատարելու համար կողմերն ազատվում են պատասխանատվությունից, եթե դա եղել է անհաղթահարելի ուժի ազդեցության արդյունք, որը ծագել է Հրապարակային պայմանագիրը կնքելուց հետո, և որը կողմերը չէին կարող կանխատեսել կամ կանխարգելել: Այդպիսի իրավիճակներն են` երկրաշարժը, ջրհեղեղը, պատերազմը, ռազմական և արտակարգ դրություն հայտարարելը, քաղաքական հուզումները, գործադուլները, հաղորդակցության միջոցների աշխատանքի դադարեցումը, պետական մարմինների ընդունված ակտերը և այլն, որոնք անհնարին են դարձնում Հրապարակային պայմանագրով սահմանված պարտավորությունների կատարումը: Եթե արտակարգ ուժի ազդեցությունը շարունակվում է 3 /երեք/ ամսից ավելի, ապա Հրապարակային պայմանագրի կողմերից յուրաքանչյուրն իրավունք ունի լուծել Հրապարակային պայմանագիրը` այդ մասին նախապես տեղյակ պահելով մյուս կողմին:
10. ԾԱՆՈՒՑՈՒՄՆԵՐ
- Օգտատիրոջ որոշ գործողություններ կարող են ծանուցվել կարճ հաղորդագրությունների կամ էլ փոստի միջոցով: Եթե գործողությունից անմիջապես հետո Օգտատերը կարող է իմանալ դրա մասին, ապա ծանուցում չի ուղարկվում (oրինակ, վճարումը հաստատվելու կամ չընդունվելու մասին Օգտատերը տեղեկանում է անմիջապես և ծանուցում ուղարկելու անհրաժեշտություն չի ծագում)։ Բոլոր դեպքերում, երբ Օգտատերը չի կարող իմանալ իր կատարած գործողության անմիջական արդյունքը (հետևանքը), Ծառայություն մատոցողը պարտավոր է ուղարկել ծանուցում։ Պետք է հաշվի առնել, որ տեխնիկական առանձնահատկություններից ելնելով՝ Ծառայություն մատուցողը չի կարող երաշխավորել բջջային հեռախոսահամարով ուղարկված հաղորդագրությունների ստացումը Օգտատիրոջ կողմից:
Հավելված 1
ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԾՐԱԳԻՐԸ և ԴՐԱՆԻՑ ՕԳՏՎԵԼՈՒ ԿԱՐԳԸ
Ուսումնական ծրագիրը բովանդակում է
- Տեսադասեր ճանապարհային երթևեկության կանոնների, նշանների, գծանշումների, վարորդի իրավունքների ու պարտականությունների, տրանսպորտային միջոցի շահագործումն արգելող անսարքությունների ու երթևեկության անվտագության սկզբունքների մասին։
- Գիտելիքների ստուգման թեստային հարցեր
- Թեստային հարցերին կից մեկնաբանություններ (հասանելի են միայն ուսումնական սրահում)
- Բովանդակության և հարցերի թեմատիկ խմբավորում, արդյունավետության գնահատման գործիքներով
- Վարորդական իրավունքի որակավորման տեսական քննության թեստերի տիպային օրինակներ
- Գնահատման գործիքներ Օգտատիրոջ գիտելիքները ստուգելու համար։
Այս բովանդակությունից թեստային քննական հարցերի մեկնաբանությունները հասանելի են միայն ուսումնական սրահրում։
Ընդ որում թեմատիկ դասերը իրենց տեսադասերով հասանելի են միայն հստակ հերթականությամբ։ Թեմատիկ յուրաքանչյուր հաջորդ դասը ակտիվանում է միայն նախորդը դիտարկելուց հետո։
Եթե Օգտատերը ուսումնական սրահ է այցելում առաջին անգամ, իր հետ պետք է ունենա վավեր անձնագիր կամ նույնականացման քարտ և հեռախոս՝ հասանելի այն հեռախոսահամարով, որը varord.am վեբ կայքում կամ AppStore-ում կամ Google Play-ում տեղակայված varord.am հավելվածներում գրանցվել է որպես անձնական տվյալ։ Անձնագրի կամ նույնականացման քարտի բացակայության, ինչպես նաև նախապես գրանցած հեռախոսահամարի անհասանելության դեպքում Օգտատիրոջ հասանելիության ակտիվացումը կդառնա անհնար, որի պատասխանատվությունը կրում է Օգտատերը։
Ուսումնական սրահում ուսումնական ծրագրին հասանելիություն ստանալու համար համակարգ պետք է մուտքագրվի Օգտատիրոջ լուսանկարը, անձնագրի սերիան և համարը, և անձնագրի լուսանկարը (անձնագրի երկրորդ էջը կամ նույնականացման քարտի դիմերեսը)։ Եթե Օգտատիրոջ գրանցած անունը և ազգանունը նույնական չեն անձը հաստատող փաստաթղի հետ, ապա մեր աշխատակիցը կարող է փոխել այդ տվյալները։
«Ուսար ՍՊԸ»-ի աշխատակիցի կողմից համակարգում Օգտատիրոջ անձնագրային տվյալները ստուգելուց մուտքագրելուց հետո, varord.am-ում՝ միայն Օգտատիրոջը հասանելի տիրույթում հայտնվում է Նույնականացման կոդ, որի կիրառումը ուսումնական սրահում ապահովում է հասանելիություն ուսումնական ծրագրերին։
Ուսումնական սրահում ծրագրից օգտվելը
Ուսումնական սրահում Օգտատերը ծրագրից կարող է օգտվել միայն ի սկզբանե գրանցած դասաժամին։
Ուսումնական ծրագրից կարող են օգտվել միայն տեսողության և/կամ լսողության խնդիրներ չունեցող անձինք։
Ուսումնական ծրագրից հնարավոր է օգտվել միայն ուսումնական սրահում տեղակայված համակարգչից ու դրան կից պերիֆերիկ սարքերից։ Որպես բացառություն, օգտատերը կարող է օգտագործել միայն իր անձնական ականջակալները (միայն լարային միացումով)։
Արգելվում է հեռախոսով կամ ցանկացած այլ սարքով տեսագրությունը, ձայնագրությունը կամ տեսաձայնագրությունը։
Տեսագրելու, ձայնագրելու կամ տեսաձայնագրելու դեպքում դասընթացը կարող է դադարեցվել։ Այս հիմքով դադարեցված դասընթացի մասով Օգտատերը գումարի հետվերադարձ չի կարող պահանջել։
Արգելվում է ծխելը ուսումնական սրահում։
Արգելվում է ուսումական համակարգիչների մոտ ուտելը կամ սնունդը սեղանին դնելը։ Արգելվում է աղմկելը, ինչը կխանգարի մյուս սովորողներին։
Հավելված 2
ԱՌԱՋԱՐԿՎՈՂ ՓԱԹԵԹՆԵՐ
Ընդլայնված + առցանց
Արժեքը՝ 33900 ՀՀ դրամ։
Սրահում հասանելի դասաժամերի քանակը՝ 20․
Պայմանագրի տևողությունը՝ 60 օր․
Ամրագրված դասաժամը հնարավոր է չեղարկել մինչև դասը սկսելը, եթե ամրագրումից չի անցել 20 րոպե կամ էլ մինչև դասի մեկնարկը կա 12 ժամից ավել ժամանակ։
Ստանդարտ + առցանց
Արժեքը՝ 28900 ՀՀ դրամ։
Սրահում հասանելի դասաժամերի քանակը՝ 20․
Պայմանագրի տևողությունը՝ 30 օր․
Ամրագրված դասաժամը հնարավոր է չեղարկել մինչև դասը սկսելը, եթե ամրագրումից չի անցել 20 րոպե կամ էլ մինչև դասի մեկնարկը կա 12 ժամից ավել ժամանակ։
Հավելված 3
ԴԱՍԱԺԱՄԵՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ/ ՉԵՂԱՐԿՄԱՆ և ԻՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ
Սրահում ուսուցման համար դասաժամերի (այսուհետև դասաժամի) գրանցումը կամ չեղարկումը իրականացվում է varord.am վեբ կայքում կամ AppStore-ում կամ Google Play-ում տեղակայված varord.am հավելվածների գործիքակազմի կիրառմամբ։ Դասաժամի գրանցման կամ չեղարկման այլ տարբերակներ կիրառել հնարավոր չէ։
Օգտատերը նախ պետք է ընտրի առաջարկվող դասաժամերից իրեն հարմար տարբերակը, եթե դասաժամը հասանելի է (ներկայացված է կանաչ գույնով)։
Դասի չեղարկման գործիքները ևս պարզ են ու ինքնին հասկանալի։ Դասը հնարավոր է չեղարկել մինչև դրա մեկնարկի ժամը, եթե գրանցված դասերի ներկայացման աղյուսակում՝ դասաժամի ներկայացման տվյալների տողում առկա «չեղարկել» կոճակը։
Դասաժամի «բաց թողնված» կարգավիճակը նշանակում է, Օգտատերը գրանցված դասաժամին Ուսումնական սրահում տեղադրված համակարգչում չի մուտքագրել Նույնականացման կոդը։ Նախապես գրանցված դասաժամերի իրացման տեսանկյունից, «Բաց թողնված» կարգավիճակով դասաժամը համարժեք է «կայացած» կարգավիճակ ունեցող դասաժամերին (Օգտատերը օգտագործել է դասաժամը) ։ Օրինակ՝ Օգտատերը նախապես վճարել է 20 դասաժամի համար, որից 18-ը օգտագործել է , իսկ երկուսը բաց է թողել։ Սա նշանակում է իրացված դասաժամերից 18-ը ունի «կայացած» կարգավիճակ, երկուսը՝ «բաց թողնված», որոնց հանրագումը 20 դասաժամ է։ Հետևաբար օգտատերը սպառել է 20 դասաժամը, որի համար վճարել էր։
Օգտատերը գրանցված դասաժամից կարող է օգտվել մինչև դրա ավարտը՝ ցանկացած պահի։
Մեկ դասաժամի տևողությունը 58-60 րոպե է։ Դասաժամի սկիզբը՝ հաշվարկվում է գրանցված ժամից, անկախ այն բանից, թե որ պահին Օգտատերը կակտիվացնի այն։
Օգտատիրոջ ուշացումները իր պատասխանատվությունն են, և բաց թողնված րոպեները կամ դասն ամբողջությամբ վերականգնման կամ լրացման ենթակա չեն։
«ՈՒՍԱՐ» ՍՊԸ ՀՎՀՀ` 01251991
Վեբ-կայք` www.varord.am