«ՈՒՍԱՐ» ՍՊԸ-ՈՒՄ ՎԱՐՈՐԴԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՏԵՍԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԴԱՍԸՆԹԱՑԻՑ ՕԳՏՎԵԼՈՒ ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ

 

1. ՊԱՅՄԱՆԱԳՐՈՒՄ ՕԳՏԱԳՈՐԾՎԱԾ ՀԻՄՆԱԿԱՆ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

2. ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԱՌԱՐԿԱՆ 

 

3. ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԿՆՔՈՒՄԸ և ՈՒԺԸ ԿՈՐՑՆԵԼԸ

 

4. ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԱՐԺԵՔԸ ԵՎ ՎՃԱՐՈՒՄԸ

 

5. ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ ՄԱՏՈՒՑՈՂԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐՆ ՈՒ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

6. ՕԳՏԱՏԻՐՈՋ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐՆ ՈՒ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

7․ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՍՈՒՅՆ ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐՈՒՄ

8. ԱՆՀԱՂԹԱՀԱՐԵԼԻ ՈՒԺԻ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆԸ /ՖՈՐՍ-ՄԱԺՈՐ/

 

9. ԾԱՆՈՒՑՈՒՄՆԵՐ

 

 

Հավելված 1

ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԾՐԱԳԻՐԸ և ԴՐԱՆԻՑ ՕԳՏՎԵԼՈՒ ԿԱՐԳԸ

 Ուսումնական ծրագիրը բովանդակում է

Այս բովանդակությունից Տեսադասերը և Թեստային, քննական հարցերի մեկնաբանությունները հասանելի են միայն ուսումնական սրահներում։

Ընդ որում թեմատիկ դասերը իրենց տեսադասերով հասանելի են միայն հստակ հերթականությամբ։ Թեմատիկ յուրաքանչյուր հաջորդ դասը ակտիվանում է միայն նախորդը դիտարկելուց հետո։

Հասանելիությունը ուսումնական ծրագրին 

Վճարում կատարելը բավարար չէ ուսումնական սրահում ծրագրերին հասանելություն ստանալու համար։ Երբ Օգտատերը ուսումնական սրահ է այցելում առաջին անգամ, իր հետ պետք է ունենա վավեր անձնագիր կամ նույնականացման քարտ և հեռախոս՝ հասանելի այն հեռախոսահամարով, որը varord.am վեբ կայքում կամ AppStore-ում կամ Google Play-ում տեղակայված varord.am հավելվածներում գրանցվել է որպես անձնական տվյալ։ Անձնագրի կամ նույնականացման քարտի բացակայության, ինչպես նաև նախապես գրանցած հեռախոսահամարի անհասանելության դեպքում Օգտատիրոջ հասանելիության ակտիվացումը կդառնա անհնար, որի պատասխանատվությունը կրում է օգտատերը։

Ուսումնական ծրագրին հասանելիություն ստանալու համար համակարգ պետք է մուտքագրվի վերջինիս լուսանկարը, անձնագրի սերիան և համարը, և անձնագրի լուսանկարը (անձնագրի երկրորդ էջը կամ նույնականացման քարտի դիմերեսը)։ Եթե Օգտատիրոջ գրանցած անունը և ազգանունը նույնական չեն անձը հաստատող փաստաթղի հետ, ապա մեր աշխատակիցը կարող է փոխել այդ տվյալները։ 

«Ուսար ՍՊԸ»-ի աշխատակիցի կողմից համակարգում Օգտատիրոջ անձնագրային տվյալները ստուգելուց մուտքագրելուց հետո,  varord.am-ում՝ միայն Օգտատիրոջը հասանելի տիրույթում հայտնվում է Նույնականացման կոդ, որի կիրառումը թույլ է տալիս հասանելիություն ուսումնական ծրագրերին։

 

 

Ուսումնական ծրագրից օգտվելը

Օգտատերը Ուսումնական ծրագրից կարող է օգտվել միայն ի սկզբանե գրանցած դասաժամին և ի սկզբանե գրանցած ուսումնական սրահում։

Ուսումնական ծրագրից կարող են օգտվել միայն տեսողության և/կամ լսողության խնդիրներ չունեցող անձինք։

Ուսումնական ծրագրից հնարավոր է օգտվել միայն ուսումնական սրահում տեղակայված համակարգչից ու դրան կից պերիֆերիկ սարքերից։ Որպես բացառություն, օգտատերը կարող է օգտագործել միայն իր անձնական ականջակալները (միայն լարային միացումով)։

Արգելվում է հեռախոսով կամ ցանկացած այլ սարքով տեսագրությունը, ձայնագրությունը կամ տեսաձայնագրությունը։

Տեսագրելու, ձայնագրելու կամ տեսաձայնագրելու դեպքում դասընթացը կարող է դադարեցվել։ Այս հիմքով դադարեցված դասընթացի մասով Օգտատերը գումարի հետվերադարձ չի կարող պահանջել։

Արգելվում է ծխելը ուսումնական սրահում։

Արգելվում է ուսումական համակարգիչների մոտ ուտելը, խմելը․ սնունդը կամ խմիչքը սեղանին դնելը։

Արգելվում է աղմկելը, ինչը կխանգարի մյուս սովորողներին։

 

 

Հավելված 2

ԴԱՍԱԺԱՄԵՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ/ ՉԵՂԱՐԿՄԱՆ և ԻՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ

Դասաժամերի գրանցումը կամ չեղարկումը իրականացվում է varord.am վեբ կայքում կամ AppStore-ում կամ Google Play-ում տեղակայված varord.am հավելվածների գործիքակազմի կիրառմամբ։ Դասաժամի գրանցման կամ չեղարկման այլ տարբերակներ կիրառել հնարավոր չէ։

Օգտատերը կարող է դասաժամ գրանցել կոնկրետ ուսումնական սրահում։ Օգտատերը նախ պետք է ընտրի ուսումնական սրահը (եթե ընտրելու հնարավորություն կա), հետո առաջարկվող դասաժամերից ընտրի իրեն հարմար տարբերակը, եթե դասաժամը հասանելի է (ներկայացված  է կանաչ գույնով)։

Օգտատերը գրանցված դասաժամին կարող է օգտվել Ուսումնական ծրագրից միայն այն ուսումնական սրահում, որը ընտրել դասաժամի գրանցման ժամանակ։

Դասաժամի չեղարկման գործիքները ևս պարզ են ու ինքնին հասկանալի։

Գրանցված դասաժամը հնարավոր է չեղարկել մինչև դրա մեկնարկի ժամը։

Գրանցված դասաժամը հնարավոր է չեղարկել միանգամից կամ «չեղարկել սպասումով»  պայմանով։

Եթե դասաժամի գրանցումից չի անցել 10 րոպե, կամ մինչև դասաժամի սկիզբը դեռևս 36 ժամ կա, ապա դասաժամը չեղարկվում է միանգամից։

Եթե դասաժամի գրանցումից անցել է 10 րոպեից ավել ժամանակ և մինչև դասաժամի սկիզբը մնացել է 36 ժամից պակաս ժամանակ, ապա դասաժամը հնարավոր է չեղարկել «չեղարկել սպասումով» պայմանով։ Սա նշանակում է, որ չեղարկելուց հետո դասաժամը շարունակում մնալ Օգտատիրոջ հաշվին, սակայն մյուս օգտատերերին այն ցույց է տրվում որպես հասանելի (ազատ) դասաժամ։ Եթե ուրիշ օգտատեր գրանցում է այդ դասաժամը, ապա այն դուրս է գալիս Օգտատիրոջ հաշվից։ Հակառակ դեպքում, այն մնում է Օգտատիրոջ հաշվին։ Օգտատերը կարող է վերագրանցել դասաժամը և օգտագործել այն։ Եթե Օգտատերը չի վերագրանցում «չեղարկված սպասումով» կարգավիճակի դասաժամը, ապա դրա կարգավիճակը դառնում է «բաց թողնված»։

Դասաժամի «բաց թողնված» կարգավիճակը նշանակում է, Օգտատերը գրանցված դասաժամին Ուսումնական սրահում տեղադրված համակարգչում չի մուտքագրել Նույնականացման կոդը։ Նախապես գրանցված դասաժամերի իրացման տեսանկյունից, «Բաց թողնված» կարգավիճակով դասաժամը համարժեք է «կայացած» կարգավիճակ (Օգտատերը օգտագործել է դասաժամը) ունեցող դասաժամերին։ Օրինակ՝ Օգտատերը նախապես վճարել է 18 դասաժամի համար, որից 16-ը օգտագործել է , իսկ երկուսը բաց է թողել։ Սա նշանակում է իրացված դասաժամերից 16-ը ունի «կայացած» կարգավիճակ, երկուսը՝ «բաց թողնված», որոնց հանրագումը 18 դասաժամ է։ Հետևաբար օգտատերը սպառել է 18 դասաժամը, որի համար վճարել էր։   

Օգտատերը գրանցված դասաժամից կարող է օգտվել մինչև դրա ավարտը ցանկացած պահի։   

Մեկ դասաժամի տևողությունը 58-60 րոպե է։ Դասաժամի սկիզբը՝ հաշվարկվում է գրանցված ժամից, անկախ այն բանից, թե որ պահին Օգտատերը կակտիվացնի այն։

Օգտատիրոջ ուշացումները իր պատասխանատվությունն են, և բաց թողնված րոպեները կամ դասն ամբողջությամբ վերականգնման կամ լրացման ենթակա չեն։

 

 «ՈՒՍԱՐ» ՍՊԸ

ՀՎՀՀ` 01251991

Վեբ-կայք` www.varord.am


 Հրապարակային պայմանագիր 04․06․2021.pdf