Դասերն՝  անհատական

  • Դու կսովորես բարձրորակ 3D տեսադասերով,
  • Դու ունես հնարավորություն Տեսադասը նայել այնքան, որքան քեզ հարկավոր լինի այն ամբողջությամբ յուրացնելու համար,
  • Ցանկացած պահի քեզ հասանելի կլինի քո արդյունավետության գնահատումը,
  • Եթե ունենաս հարցեր, մեր աշխատակիցը մեծ սիրով կպատասխանի դրանց,
  • Դու հնարավորություն ունես ինքդ կազմելու քո այցելությունների ժամանակացույցը։

Մի կտոր մեր տեսադասերից

Տեսադասերը ապահովում են լիարժեք գիտելիք։

Ներկայացվում են ոչ միայն կանոններն ու նշանները, այլ նաև քննարկվում են այնպիսի հանգանքներ, որոնք քեզ պետք են լինելու անվտանգ երթևեկելու համար։

Շատ իրողություններ ներկայացվում են նաև վարորդի աչքերով։ Երբ դու իրավիճակը տեսնես վարորդի աչքերով, քո իմացությունը կդառնա հմտություն։

Դասերի ժամերը

Մարդիկ դժվար են պատկերացնում, որ հնարավոր է ապահովել դասաժամերի ընտրության ազատության, ու երբեմն վախենում են իրենց տրված ազատությունից, նախընտրելով, որ իրենց փոխարեն որոշեն։

Varord.am-ը գնահատում է քո ժամանակը ու քեզ հնարավորություն տալիս, որ ընտրես

  • քո դասի օրը,
  • քո դասի ժամը,
  • քո դասի տևողությունը։

Արդյունքների գնահատումը

Մենք գնահատում ենք քո առաջընթացը

  • ըստ դասերի արդյունքների
  • ըստ թեստերի արդյուքների

Հավաքագրում ենք քո արդյունքներն այնպես, որ տեսնես թե քանի հարցի ես ճիշտ կամ սխալ պատասխանել և ունենաս հնարավորություն դիտարկել միայն սխալ պատասխանված հարցերը։