Թեստ 0

"Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին" ՀՀ օրենքի համաձայն՝ ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոց է համարվում՝
Կանգառի կետեր (կանգառներ) ունեցող, երթուղիներով շարժվող, ուղևորներ և (կամ) ուղեբեռներ տեղափոխող տրանսպորտային միջոցը (տրամվայ, տրոլեյբուս, ավտոբուս), ինչպես նաև թեթև մարդատար տաքսի ավտոմոբիլը:
Կանգառի կետեր (կանգառներ) ունեցող, երթուղիներով շարժվող, ուղևորներ և (կամ) ուղեբեռներ տեղափոխող տրանսպորտային միջոցը (տրամվայ, տրոլեյբուս, ավտոբուս):
Զբոսաշրջային երթուղով շարժվող, ուղևորներ և (կամ) ուղեբեռներ տեղափոխող տրանսպորտային միջոցը:

Ո՞ր նկարում է խաչմերուկ պատկերված
Միայն ձախ
Միայն աջ
Երկու դեպքում

5 տոննայից ավելի թույլատրելի առավելագույն զանգված ունեցող ավտոբուսների շահագործումն արգելվում է, եթե՝
Բացակայում են հակագլորման հենակները:
Հետևի մասում տեղադրված են կարմիր գույնի հետընթացի լապտերիկներ:
Երկու դեպքում էլ:

Ավտոբուսների շահագործումն արգելվում է, եթե՝
Չեն աշխատում դռների վթարային բացիչները:
Առջևի մասում տեղադրված են կարմիր գույնի լույսերով շրջադարձի ցուցիչներ:
Երկու դեպքում էլ:

Ո՞ր նշան է արագության սահմանափակում մտցնում։
1 և 3
1 և 4
միայն 2-ը
2 և 3

«ԿՈՇ» սպիտակ հիմնագույնով նշանը հուշում է, որ կարմիր ավտոբուսը կանգառ է արել բնակավայրում։ Սպիտակ թեթև մարդատար ավտոմոբիլի վարորդը`
Ճանապարհը պետք է զիջի ավտոբուսին, որը սկսում է երթևեկությունը նշված կանգառի կետից:
Ունի առաջնահերթ երթևեկության իրավունք, քանի որ ավտոբուսը վերադասավորվում է երկրորդ գոտի անցնելով:

Ո՞ր տրանսպորտային միջոցի վարորդն ունի առաջնահերթ երթևեկության իրավունք, եթե ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցի կանգառը գտնվում է բնակավայրից դուրս:
Ավտոբուսի վարորդը:
Թեթև մարդատար ավտոմոբիլի վարորդը:

Նշված իրավիճակում թույլատրվում է արդյո՞ք կանգառ կատարել ուղևոր նստեցնելու նպատակով
Այո
Թույլատրվում է միայն ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցի վարորդին
Ոչ

Ի՞նչ է պահանջվում վազանցվող տրանսպորտային միջոցի վարորդից
Նա պարտավոր է զիջել ճանապարհը վազանց կատարողին:
Նա որևէ կերպ չպետք է խոչընդոտի վազանցողին՝ բարձրացնելով արագությունը կամ կատարելով այլ գործողություն

Բնակավայրերում, յուրաքանչյուր ուղղությամբ մեկ երթևեկելի գոտի ունեցող և մեջտեղում տրամվայի գծեր չունեցող ճանապարհների ձախ կողմում կանգառն ու կայանումը`
Թույլատրվում է
Արգելվում է

Որտե՞ղ է անհրաժեշտ կանգ առնել նշանի պահանջը կատարելիս
Նշանի առջև (Ա)
Խաչմերուկից առաջ (Բ)
Երթևեկելի մասերի հատումից առաջ(Գ

Ուշագնացության դեպքում տուժածին պետք է.
Օգնել ընդունել կիսանստած դիրք:
Պառկեցնել և բարձրացնել ոտքերը:
Պառկեցնել` ոտքերը ծնկային հոդերում ծալած:
Պառկեցնել գլուխը բարձր դիրքով: