Թեստ 13

«Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի համաձայն` մոպեդ է համարվում `
Մինչև 50 սմ խորանարդ բանվորական ծավալի շարժիչով և մինչև 50կմ/ժ առավելագույն արագությամբ երկանիվ կամ եռանիվ տրանսպորտային միջոցը:
Մինչև 60 սմ խորանարդ բանվորական ծավալի շարժիչով և մինչև 60կմ/ժ առավելագույն արագությամբ երկանիվ կամ եռանիվ տրանսպորտային միջոցը:
Մինչև 70 սմ խորանարդ բանվորական ծավալի շարժիչով և մինչև 70կմ/ժ առավելագույն արագությամբ երկանիվ կամ եռանիվ տրանսպորտային միջոցը:

Նշվածներից ո՞ր անշարժ օբյեկտը արգելք չի հանդիսանում
Երթևեկելի մասի ծածկույթի վնասվածքը
Կողմնակի առարկան
Անսարք կամ անշարժ ավտոմեքենան
Խցանման պատճառով կանգ առած ավտոմեքնան

Տրանսպորտային միջոցների շահագործումն արգելվում է, եթե`
Չեն աշխատում կառուցվածքով նախատեսված ապակեողողիչները:
Շարժիչի արտաքին աղմուկի թույլատրելի մակարդակը գերազանցում է ստանդարտով սահմանված մեծությունը:
Երկու դեպքում էլ:

Տրանսպորտային միջոցների շահագործումն արգելվում է, եթե
կեղտոտված են արտաքին լուսային սարքերը և լուսանդրադարձիչները
արտադրությունից հանված տրանսպորտային միջոցի վրա տեղադրված է այլ մակնիշի տրանսպորտային միջոցի արտաքին լուսային սարքեր:
երկու դեպքում էլ

Դուք երթևեկում եք երեք գոտի ունեցող երկկողմ երթևեկությամբ ճանապարհով: Ո՞ր դեպքում է թույլատրվում մուտք գործել միջին գոտի:
Միայն վացանզի դեպքում:
Միայն շրջանցման դեպքում:
Միայն ձախ շրջադարձի կամ հետադարձի դեպքում:
Թվարկած բոլոր դեպքերում:

Ի՞նչ են նշանակում հետևյալ նշանները:
Մոտոցիկլների երթևեկությունը դեպի աջ արգելվում է:
Մոտոցիկլների երթևեկությունը դեպի աջ թույլատրվում է:

Տվյալ իրադրությունում ո՞ր հետագծով է թույլատրվում արգելքի շրջանցումը:
Միայն a:
Միայն b:
a և b:

Դեղին ավտոմոբիլը խաչմերուկը կանցնի`
Առաջինը:
Երկրորդը:
Երրորդը
Վերջինը:

Նշված հետագծերով երթևեկությունը շարունակելու իրավունք ունեն`
Բեռնատար ավտոմոբիլի վարորդը:
Ավտոբուսի և բեռնատար ավտոմոբիլների վարորդները:
Թեթև մարդատար ավտոմոբիլի և ավտոբուսի վարորդները:
Ավտոբուսի վարորդը:

Հետադարձ կատարել նշանից հետո թույլատրվում է
Միայն երկու կողմից 100 մետր տեսանելիության դեպքում
Խոչընդոտ չստեղծելու դեպքում
Ոչ մի դեպքում

Թույլատրվո՞ւմ է նշված բակ մուտք գործել
Այո
Ոչ

Ճանապարհը պետք է զիջեք
Ավտոբուսի վարորդին
Երկու վարորդներին
Ոչ ոքի

Թվարկվածներից ո՞ր դեպքում կարող է ավտոբուսի վարորդն անցնել երկկողմ երթևեկության եռագոտի ճանապարհի մեջտեղի գոտի, որը օգտագործվում է երկու ուղղությամբ երթևեկության համար:
Վազանցելու կամ շրջանցելու նպատակով:
Ձախ շրջադարձ կամ հետադարձ կատարելու նպատակով:
Վերոնշյալ երկու դեպքում էլ:
Ոչ մի պատասխանը ճիշտ չէ:

Թույլատրվու՞մ է արդյոք ուղևորների փոխադրումը քարշակող ավտոբուսում:
Արգելվում է:
Թույլատրվում է:

Թույլատրվու՞մ է արդյոք երկաթուղային գծանցով փոխադրել գյուղատնտեսական, ճանապարհային, շինարարական և այլ մեքենաներ ու մեխանիզմներ:
Թույլատրվում է, եթե գծանցը կահավորված չէ ուղեփակոցով:
Թույլատրվում է, եթե դրանք գտնվում են ոչ տրանսպորտային վիճակում:
Թույլատրվում է, եթե դրանք գտնվում են տրանսպորտային վիճակում:

Ո՞ր հետագծով է թույլատրվում հետադարձը վարորդին
Միայն Ա
Միայն Բ
Ցանկացած

Խաչմերուկում ո՞ր ճանապարհն է համարվում գլխավոր
Կոշտ ծածկույթով (ասֆալտբետոն, ցեմենտբետոն, քարե նյութեր և այլն) ճանապարհը հողային ծածկույթ ունեցողի նկատմամբ
Եռագոտի ճանապարհը ամեն ուղղությամբ մեկ գոտի ունեցողի նկատմամբ
Ասֆալտբետոնե ճանապարհը սալիկապատ ճանապարհի նկատմամբ

Նշված իրավիճակում թույլատրվում է արդյո՞ք կանգառ կատարել ուղևոր նստեցնելու նպատակով
Այո
Թույլատրվում է միայն ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցի վարորդին
Ոչ

Վարորդին արգելվում է
Երկաթուղային գծանցը հատել ավելի քան 30 կմ/ժ արագությամբ
Երկաթուղային գծանցը հատել պակաս 30 կմ/ժ արագությունից
Առանց երկաթգծի ուղեմասի պետի թույլտվության գծանցով երթևեկել դանդաղընթաց մեքենաներով` 8 կմ/ժ ցածր արագությամբ և տափանների հետ կցված տրակտորներով

Կրծքավանդակի վնասվածքի դեպքում պետք է.
Պառկեցնել տուժածին հորիզոնական դիրքով:
Նստեցնել` հենելով վնասված կողմի վրա:
Նստեցնել` հենելով առողջ կողմի վրա: