Թեստ 21

"Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին" ՀՀ օրենքի համաձայն՝ կայանում է համարվում՝
5 րոպեից ավելի տրանսպորտային միջոցն անշարժ վիճակի բերելը, եթե դա կապված չէ ուղևորների նստեցման, իջեցման կամ տրանսպորտային միջոցի բեռնման, բեռնաթափման հետ:
5 րոպեից ավելի տրանսպորտային միջոցն անշարժ վիճակի բերելը, բացառությամբ ճանապարհային երթևեկության այլ մասնակցի կամ որևէ արգելքի հետ ընդհարումը կանխելու, ուղևորի նuտելու, իջնելու և (կամ) տրանuպորտային միջոցը բեռնելու, բեռնաթափելու, ինչպես նաև օրենսդրությամբ նախատեսված այլ դեպքերում:

Վերադասավորում է համարվում
տրանսպորտային միջոցի զբաղեցրած երթևեկության գոտուց երթևեկության սկզբնական ուղղությունը պահպանելով, դուրս գալը
տրանսպորտային միջոցի գծանշված երթևեկության գոտու սահմաններում զբաղեցրած շարքից, երթևեկության սկզբնական ուղղությունը պահպանելով, դուրս գալը
Նշված երկու դեպքերը

Տրանսպորտային միջոցների շահագործումն արգելվում է, եթե`
Մեխանիկական տրանսպորտային միջոցը, որով իրականացվում է գործնական վարման ուսուցում, չունի համապատասխան ճանաչման նշան:
Չի աշխատում վառելիքի մակարդակի ցուցիչը:
Երկու դեպքում էլ:

Տրանսպորտային միջոցների շահագործումն արգելվում է, եթե`
Դժվարությամբ է գործի դրվում շարժիչը:
Ավտոբուսում բացակայում է բժշկական դեղատուփը:
Երկու դեպքում էլ:

Երեք գոտի ունեցող երկկողմ երթևեկությամբ ճանապարհի վրա Ձեզ անհրաժեշտ է կատարել ձախ շրջադարձ: Ո՞ր գոտուց կկատարեք տվյալ մանևրը:
Աջ գոտուց:
Միջին գոտուց:
Աջ կամ միջին գոտուց:
Միջին գոտուց, սակայն, միայն եթե զբաղեցված է աջ գոտին:

Նշաններից ո՞րն է ցույց տալիս միակողմ երթևեկության ճանապարհի հատվածը:
- 1 -
- 2 -
- 3 -
- 4 -
- 5 -

Ինչպե՞ս պետք է վարվի վարորդը տվյալ իրադրությունում:
Անհրաժեշտության դեպքում ճանապարհը զիջի հատվող ճանապարհով երթևեկող տրանսպորտային միջոցին:
Կանգ առնի և ճանապարհը զիջի հատվող ճանապարհով երթևեկող տրանսպորտային միջոցին:

Տրանսպորտային միջոցները խաչմերուկը կանցնեն հետևյալ հերթականությամբ՝
Բեռնատար ավտոմոբիլը, տրամվայը և ավտոբուսը, մոտոցիկլը և թեթև մարդատար ավտոմոբիլը:
Տրամվայը և ավտոբուսը, մոտոցիկլը և թեթև մարդատար ավտոմոբիլը,բեռնատար ավտոմոբիլը:

Կայանումն արգելվում է`
Կամուրջների, էստակադների և ուղեկամուրջների վրա:
Կամուրջների, էստակադների և ուղեկամուրջների տակ:
Թվարկված բոլոր դեպքերում:

Ո՞ր հետագծով է թույլատրված ձախ շրջադարձը
Միայն Ա
Միայն Բ
Ցանկացած

Աջ բակ մուտք գոծելու դեպքում պարտավոր ենք զիջել
Միայն հետիոտներին
Միայն հեծանվորդին
Ոչ մեկին
Հեծանվորդին և հետիոտներին

Նշված գոտուց ո՞ր ուղղությամբ կարող եք շարունակել երթևեկությունը
Միայն ուղիղ
Ձախ և ուղիղ
Ձախ, ուղիղ և հետադարձ

Նշանները հայտնում են, որ
200 մետրից ճանապարհը հատվողին զիջելու անհրաժեշտություն է լինելու:
200 մետր հատվածում պետք է զիջենք բոլորին:

Նշված ճանապարհային նշանների ազդման գոտում թույլատրվու՞մ է կանգառ կատարել, ուղևորներ նստեցնելու նպատակով:
Թույլատրվում է:
Արգելվում է:

Կոշտ կամ ճկուն կցիչով քարշակման ժամանակ թույլատրվու՞մ է արդյոք ուղեւորների փոխադրումը քարշակվող ավտոբուսում։
Արգելվում է:
Թույլատրվում է կոշտ կցիչով քարշակման ժամանակ:
Թույլատրվում է:

Տրանսպորտային միջոցի վրա վթարային լուսային ազդանշանը պետք է միացված լինի`
Ճանապարհատրանսպորտային պատահարի դեպքում:
Քարշակման դեպքում (քարշակվող մեխանիկական տրանսպորտային միջոցի վրա):
Կանգառն արգելված տեղերում` հարկադրված կանգառի դեպքում:
Թվարկած բոլոր դեպքերում:

Զիջել ճանապարհը տրամվայի վարորդին այս իրավիճակում
Պարտավոր չեք
Պարտավոր եք

Թույլատրվում է արդյո՞ք կայանումը նշված վայրում
Արգելվում է
Թույլատրվում է

Բեռի փոխադրումն արգելվում է, եթե այն`
սահմանափակում է վարորդի տեսադաշտը.
դժվարացնում է տրանսպորտային միջոցի ղեկավարումը և թուլացնում կայունությունը
ծածկում է արտաքին լուսային սարքերն ու լուսանդրադարձիչները, համարանիշերը կամ ճանաչման նշանները, ինչպես նաև խանգարում ձեռքով տրվող ազդանշանների ընկալմանը
նշված բոլոր դեպքերում:

Վթարի դեպքում ավտոմեքենայից տուժածին պետք է տեղափոխել, եթե.
Տուժածն ունի լուրջ վնասվածքներ:
Դեպքի վայրը վտանգավոր է, օրինակ` պայթյունի վտանգ կա:
Մեքենայի վրա ընկած է հոսանքի հաղորդալար: