Թեստ 27

«Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ տրանսպորտային միջոցի վարորդը պարտավոր է ճանապարհատրանսպորտային պատահարին առընչություն ունենալու դեպքում՝
Անմիջապես կանգնեցնել տրանսպորտային միջոցը:
Միացնել վթարային լուսային ազդանշանը:
պատահարի մասին հայտնել ոստիկանություն:
Կատարել թվարկած բոլոր գործողությունները:

"Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին" ՀՀ օրենքի համաձայն՝ կանգառ է համարվում՝
Տրանսպորտային միջոցն անշարժ վիճակի բերելը` կապված ուղևորի պահանջի հետ:
5 րոպեից ավելի ժամանակով տրանսպորտային միջոցն անշարժ վիճակի բերելը, եթե դա կապված չէ ուղևորների նստեցման, իջեցման կամ տրանսպորտային միջոցի բեռնման, բեռնաթափման հետ:
Մինչև 5 րոպե կամ ուղևորի նստելու, իջնելու և (կամ) տրանսպորտային միջոցը բեռնելու, բեռնաթափելու համար անհրաժեշտ ժամանակով տրանսպորտային միջոցն անշարժ վիճակի բերելը:

Կողային կցորդով մոտոցիկլների շահագործումն արգելվում է, եթե`
Բացակայում է կառուցվածքով նախատեսված` թամբի վրայի ուղևորի համար լայնակի բռնատեղը:
Դողերի պահպանաշերտի մնացորդային բարձրությունը կազմում է 0.6մմ:
Բացակայում է բժշկական դեղատուփը:
Թվարկած բոլոր դեպքերում:

Տրանսպորտային միջոցների շահագործումն արգելվում է, եթե՝
հետևի մասում տեղադրված են դեղին գույնի լուսաանդրադարձնող հարմարանքներ:
առջևի մասում տեղադրված են դեղին գույնի լուսաանդրադարձնող հարմարանքներ
երկու դեպքում էլ

Ո՞ր տրանսպորտային միջոցի վարորդն ունի առաջնահերթ երթևեկության իրավունք:
Բեռնատար ավտոմոբիլի վարորդը:
Ավտոբուսի վարորդը:

Նշաններից ո՞րն է կոչվում «Հյուրանոց» կամ «Մոթել»:
- 1 -
- 2 -
- 3 -
- 4 -
- 5 -

Տրանսպորտային միջոցները խաչմերուկը կանցնեն հետևյալ հերթականությամբ՝
Թեթև մարդատար ավտոմոբիլը, ավտոբուսը, տրոլեյբուսը:
Տրոլեյբուսը և ավտոբուսը, թեթև մարդատար ավտոմոբիլը:
Տրոլեյբուսը, թեթև մարդատար ավտոմոբիլը, ավտոբուսը:

Առանց ծածկույթի հողային ճանապարհի վրա, անմիջապես խաչմերուկից առաջ, ծածկույթով հատվածի առկայությունն արդյոք այդ ճանապարհը դարձնու՞մ է հատվողին հավասարազոր:
Ոչ:
Այո:

Ո՞ր հետագծով է թույլատրված աջ շրջադարձը
Միայն Ա
Միայն Բ
Ցանկացած

Նշաններից որով է կահավորվում արհեստական անհարթությունը
Միայն Ա
Միայն Բ
Բ և Գ

Այս իրադրությունում զիջել պարտավոր ենք
Երկու վարորդներին
Միայն հանդիպակացից մոտեցող բեռնատարին

Խաչմերուկն ուղիղ անցնելիս
Կարող ենք անցնել առաջինը
Պարտավոր ենք զիջել ճանապարհը թեթև մարդատարի վարորդին

Տրանսպորտային միջոցները խաչմերուկը կանցնեն հետևյալ հերթականությամբ՝
Բեռնատար ավտոմոբիլը, թեթև մարդատար ավտոմոբիլը, ավտոբուսը:
Ավտոբուսը, բեռնատար ավտոմոբիլը, թեթև մարդատար ավտոմոբիլը:
Ավտոբուսը, թեթև մարդատար ավտոմոբիլը, բեռնատար ավտոմոբիլը:

Վարորդներից որն է պարտավոր կանգ առնել:
Թեթև մարդատար ավտոմոբիլի վարորդը
Ավտոբուսի վարորդը
Երկու վարորդն էլ:

Կահավորված թափքում մարդ փոխադրող բեռնատար ավտոմոբիլների երթևեկությունը թույլատրվում է ոչ ավելի քան`
60 կմ/ժ արագությամբ:
70 կմ/ժ արագությամբ:
80 կմ/ժ արագությամբ:

Թույլատրվում է արդյո՞ք 3,5 տոննայից թեթև բեռնատարի վարորդին ցուցանակում նշված եղանակով կայանում կատարել:
Այո
Ոչ

Ո՞ր դեպքում է թույլատրվում հանդիպակաց երթևեկության գոտով վազանց կատարել յուրաքանչյուր ուղղությամբ մեկ գոտի ունեցող ճանապարհներին
Միայն, երբ հանդիպակաց ուղղությամբ գոտին բավարար տարածությամբ ազատ է:
Միայն երբ մեզ վազանց չեն կատարում:
Երկու պայմաններն էլ անհրաժեշտ է, որ ապահովված լինեն:

Ի՞նչ առավելագույն արագությամբ է թույլատրվում թեթև մարդատար ավտոմոբիլների երթևեկությունը այս ճանապարհային նշանի ազդեցության ճանապարհահատվածներում:
70 կմ/ժ:
80 կմ/ժ:
90 կմ/ժ:
100 կմ/ժ:
110 կմ/ժ:

Ո՞ր հետագծով է թույլատրվում հետադարձ կատարել
Միայն Ա
Միայն Բ
Արգելվում է երկու հետագծերով

Առավել վտանգավոր արյունահոսության նշան է, եթե.
Արյունը 10 րոպեի ընթացքում մակարդվում է:
Արյունը շիթով բխում է վերքից:
Արյունը մուգ կարմիր գույնի է:
Արյունը միալար հոսում է վերքից: