Թեստ 32

«Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ տրանսպորտային միջոցի վարորդը պարտավոր է ճանապարհատրանսպորտային պատահարին առընչություն ունենալու դեպքում՝
Անմիջապես կանգնեցնել տրանսպորտային միջոցը:
Միացնել վթարային լուսային ազդանշանը:
պատահարի մասին հայտնել ոստիկանություն:
Կատարել թվարկած բոլոր գործողությունները:

«Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի համաձայն` տրանսպորտային միջոցի գործնական վարման սկզբնական ուսուցումն իրականացվում է`
Բնակավայրերից դուրս` ճանապարհներին` հաշվի առնելով տրանսպորտային միջոցների երթևեկության ինտենսիվությունը:
Փակ հրապարակում կամ ավտոդրոմում:
Ցանկացած ճանապարհին (բացառությամբ ավտոմայրուղիների)` հաշվի առնելով տրանսպորտային միջոցների երթևեկության ինտենսիվությունը:

Տրանսպորտային միջոցների շահագործումն արգելվում է, եթե`
Դժվարությամբ է գործի դրվում շարժիչը:
Ավտոբուսում բացակայում է բժշկական դեղատուփը:
Երկու դեպքում էլ:

Տրանսպորտային միջոցների շահագործումն արգելվում է, եթե`
Թեթև մարդատար ավտոմոբիլում բացակայում է բժշկական դեղատուփը:
Հետևի մասում տեղադրված են կարմիր գույնի լույսերով հետընթացի լապտերիկներ:
Երկու դեպքում էլ:

Պարտավո՞ր են արդյոք տրանսպորտային միջոցների վարորդները բնակավայրերում ճանապարհը զիջել` կահավորված և նշված կանգառի կետերի տարածքից երթևեկությունը սկսող տրոլեյբուսներին ու ավտոբուսներին:
Այո:
Ոչ:

Նշաններից ո՞րն է վերացնում նախկին բոլոր սահմանափակումները:
- 1 -
- 2 -
- 3 -
- 4 -
- 5 -

Խաչմերուկը երկրորդը կանցնի`
Տրամվայը:
Կարմիր ավտոմոբիլը:
Կապույտ ավտոմոբիլը:

Թույլատրվու՞մ է արդյոք տվյալ իրադրությունում ավտոգնացքի վարորդին անցնել կամուրջի վրայով:
Թույլատրվում է:
Արգելվում է:

Թույլատրված է՞ հետադարձն այս վայրում
Այո
Թույլատրված է, եթե տեսանելիությունը 100 մետր և ավելի է
Ոչ

Այս իրավիճակում
Պարտավոր ենք զիջել ճանապարհը բեռնատարի վարորդին
Կարող ենք նեղ հատվածն անցնել առաջինը

Ո՞ր հետագծով է թույլատրված հետադարձ կատարելը
Միայն Ա
Միայն Բ
Ցանկացած

Ձախ շրջադարձ կատարելիս
Կանցնեք առաջինը թեթև մարդատարի հետ միաժամանակ
Կանցնեք մոտոցիկլից հետո

Թույլատրվու՞մ է արդյոք վարորդին հատել տրանսպորտային միջոցների կայանման տեղերի սահմանները նշող գծանշման հոծ գիծը:
Արգելվում է:
Թույլատրվում է

Միջքաղաքային ավտոբուսների երթևեկությունը բնակավայրերից դուրս թույլատրվում է`
70 կմ/ժ ոչ ավելի արագությամբ:
90 կմ/ժ ոչ ավելի արագությամբ:
110 կմ/ժ ոչ ավելի արագությամբ:

Պարտադի՞ր է արդյոք օրվա լուսավոր ժամերին լապտերների մոտակա լույսը միացված լինի հատուկ առանձնացված գոտիով, հիմնական հոսքին հանդիպակաց երթևեկող ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների վրա:
Պարտադիր է:
Պարտադիր չէ:

Թույլատրվո՞ւմ է բեռնատարի վարորդին վազանցել տրակտորին, եթե թույլատրելի առավելագույն զանգվածը 3 տոննա է:
Այո
Այո, եթե տրակտորը 30 կմ/ժ-ից պակաս է ընթանում
Ոչ

Այս իրավիճակում ճանապարհը պարտավոր է զիջել
Թեթև մարդատարի վարորդը
Տրամվայի վարորդը

Կանգառ կատարելը նշված վայրում
Թույլատրվում է
Թույլատրվում է ուղևոր նստեցնելու նպատակով
Արգելվում է

Կանգառը նշված վայրում
Թույլատրվում է
Թույլատրվում է, եթե տրանսպորտային միջոցից մինչև գծանշում ընկած հեռավորությունը 3 մետրից ավել է:
Արգելվում է

Ուշագնացության դեպքում տուժածին պետք է.
Օգնել ընդունել կիսանստած դիրք:
Պառկեցնել և բարձրացնել ոտքերը:
Պառկեցնել` ոտքերը ծնկային հոդերում ծալած:
Պառկեցնել գլուխը բարձր դիրքով: