Թեստ 8

«Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի համաձայն` տրանսպորտային միջոցի գործնական վարման սկզբնական ուսուցումն իրականացվում է`
Բնակավայրերից դուրս` ճանապարհներին` հաշվի առնելով տրանսպորտային միջոցների երթևեկության ինտենսիվությունը:
Փակ հրապարակում կամ ավտոդրոմում:
Ցանկացած ճանապարհին (բացառությամբ ավտոմայրուղիների)` հաշվի առնելով տրանսպորտային միջոցների երթևեկության ինտենսիվությունը:

Կողանցում է համարվում
շարժման մեջ գտնվող մեկ կամ մի քանի տրանսպորտային միջոցներից առաջ անցնելը` առանց զբաղեցրած գոտուց դուրս գալու
շարժման մեջ գտնվող մեկ կամ մի քանի տրանսպորտային միջոցներից առաջ անցնելը` կապված զբաղեցրած գոտուց դուրս գալու հետ

Տրանսպորտային միջոցների շահագործումն արգելվում է, եթե`
Բացակայում է դողի անվահեցի ամրացման հեղյուսներից թեկուզ մեկը:
Նույն սռնու վրա տեղադրված են պահպանաշերտի տարբեր նախշանկարներով դողեր:
Երկու դեպքում էլ:

Տրանսպորտային միջոցների շահագործումն արգելվում է, եթե՝
չի աշխատում կառուցվածքով նախատեսված վառելիքի բաքի խցանը
առջևի կողային ապակիները վարագուրապատված են
երկու դեպքում էլ

Ո՞ր ուղղությամբ է արգելվում երթևեկությունը`
Դեպի ձախ և դեպի աջ:
Ուղիղ և հակառակ ուղղությամբ:
Միայն ուղիղ:
Բոլոր ուղղություններով:

Նշաններից ո՞րն է նախազգուշացնում հավասարազոր ճանապարհների խաչմերուկին մոտենալու մասին:
- 1 -
- 2 -
- 3 -
- 4 -
- 5 -

Ի՞նչ են ցույց տալիս նշված ճանապարհային նշանները:
Կանգառն արգելված է շաբաթ օրերին:
Կանգառն արգելված է կիրակի օրերին:
Կանգառն արգելված է աշխատանքային օրերին:

Խաչմերուկը վերջինը կանցնի`
Կարմիր ավտոմոբիլը:
Կապույտ ավտոմոբիլը:
Կանաչ ավտոմոբիլը:

Թույլատրվու՞մ է երթևեկել նշված հետագծով, երբ դարձափոխային լուսացույցերն անջատված են:
Թույլատրվում է:
Թույլատրվում է վազանցելու նպատակով:
Արգելվում է:
Թույլատրվում է հանդիպակաց երթևեկող տրանսպորտային միջոցների բացակայության դեպքում:

Հետադարձն այս խաչմերուկում
Թույլատրվում է
Արգելվում է

Ի՞նչի մասին է նախազգուշացնում ճանապարհային նշանը
Սայթաքուն ճանապարհահատվածին մոտենալու
Թաց և կեղտոտ ճանապարհահատվածին մոտենալու
Ճանապարհահատվածի, որտեղ հնարավոր է խճի արտանետում անիվներից

Խաչմերուկից անմիջապես հետո գոյացած խցանման պայմաններում մուտք գործելը խաչմերուկ թույլատրելի է միայն
Եթե երթևեկությունն ուղիղ ենք շարունակելու
Եթե շրջադարձ կամ հետադարձ ենք կատարելու
Թվարկված բոլոր դեպքերում:

Այս իրադրությունում զիջել անհրաժեշտ է
Ավտոբուսի վարորդին
Բեռնատարի վարորդին
Երկու վարորդներին

Միջքաղաքային փոխադրումներ իրականացնող ավտոբուսների երթևեկությունը բնակավայրերում թույլատրվում է ոչ ավելի քան`
60 կմ/ժ:
70 կմ/ժ:
90 կմ/ժ :

Օրվա մութ ժամանակ ճանապարհի չլուսավորված հատվածներում երթևեկող մեխանիկական տրանսպորտային միջոցի վրա պետք է միացված լինի`
Լապտերների հեռահար կամ մոտակա լույսը:
Լապտերների միայն մոտակա լույսը:
Լապտերների միայն հեռահար լույսը:

Կապույտ ավտոմոբիլի վարորդը ո՞ր նկարում ներկայացված իրավիճակում ունի առաջնահերթ երթևեկության իրավունք մյուս վարորդի նկատմամբ
Ձախ
Աջ
Երկու

Ո՞ր տարբերակում է նշված ճիշտ կանգառ կատարողը
Միայն Գ
Միայն Ա և Գ
Միայն Բ և Գ
Երեք դեպքերում էլ կարելի է:

Մեխանիկական տրանսպորտային միջոց քարշակելիս այս ճանապարհի ո՞ր գոտով կարող եք շարունակել երթևեկությունը
Միայն աջ
Ցանկացած

Ձախ շրջադարձ կատարելիս պարտավոր եք զիջել ճանապարհը
Միայն ավտոբուսի վարորդին
Երկու վարորդներին
Ոչ ոքի

Վերջույթների փափուկ հյուսվածքների փակ վնասվածքների դեպքում առաջին ժամերին օգնություն ցուցաբերելիս պետք է.
Վնասվածքին տաքացնող թրջոց դնել:
Վնասված մասի վրա սառը թրջոց դնել և բարձրացնել:
Վնասված մասի վրա սառը թրջոց դնել և պահել սրտի մակարդակից ցածր:
Վնասվածքին սպիրտային թրջոց դնել: