Թեստ 3

30։00
1 / 20

«Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ «BE» կարգի տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքի վկայական կարող է տրվել՝

17 տարին լրացած անձանց:

18 տարին լրացած անձանց:

19 տարին լրացած անձանց:

2 / 20

Ո՞ր նկարում է խաչմերուկ պատկերված

Միայն ձախ

Միայն աջ

Երկու դեպքում

3 / 20

Տրանսպորտային միջոցների շահագործումն արգելվում է, եթե`

Առկա են ղեկային կառավարման մանրամասերի (դետալների) ու հանգույցների` կառուցվածքով չնախատեսված տեղաշարժեր կամ պարուրակային միացումները ձգված չեն:

Բեռնատար ավտոմոբիլում բացակայում է կրակմարիչը:

Երկու դեպքում էլ:

4 / 20

Տրանսպորտային միջոցների շահագործումն արգելվում է, եթե՝

կայանման արգելակային համակարգը ստանդարտով սահմանված թեքության վրա չի ապահովում անշարժ վիճակ

խախտված է փոխանցման տուփի կիպարարների հերմետիկությունը

երկու դեպքում էլ

5 / 20

Նշված դեպքում ո՞ր գոտուց պետք է կատարվի աջ շրջադարձը:

Միայն երկրորդ գոտուց:

Միայն «A» գծանշումով նշված աջ եզրային գոտուց:

6 / 20

Այս ճանապարհային նշանը ցույց է տալիս`

Ճանապարհի հատված, որտեղ առկա է մայթ կամ հետիոտնային արահետ:

Ճանապարհի հատված, որտեղ առկա է հետիոտնային անցում:

Ճանապարհի հատված, որտեղ բացակայում է մայթ կամ հետիոտնային արահետ:

7 / 20

Ի՞նչպես պիտի վարվի վարորդն այն դեպքում, երբ խաչմերուկից առաջ տեղադրված է հետևյալ ճանապարհային նշանը:

Անցնել խաչմերուկը` անվտանգությունը պահպանելով:

Ճանապարհը զիջել հատվող ճանապարհով ընթացող տրանսպորտային միջոցներին:

Կանգնել նշանի առջև և ճանապարհը զիջել հատվող ճանապարհով ընթացող տրանսպորտային միջոցներին:

8 / 20

Ո՞ր տրանսպորտային միջոցի վարորդը պետք է զիջի ճանապարհը:

Ավտոմոբիլի վարորդը:

Մոտոցիկլի վարորդը:

9 / 20

Այս ճանապարհային նշանը

Առաջարկում է երթևեկել 40կմ/ժ արագությամբ

Թույլատրում է երթևեկել միայն 40կմ/ժ կամ ավելի բարձր արագությամբ

Արգելում է երթևեկել 40կմ/ժ-ից բարձր արագությամբ

10 / 20

Այս իրավիճակում աջ շրջադարձ կատարելիս

Կանցնեք խաչմերուկն առաջինը

Կզիջենք ճանապարհը թեթև մարդատարի վարորդին

11 / 20

Այս խաչմերուկում

Կզիջեք ճանապարհը

Կանցնեք առաջինը

12 / 20

Թո՞ւյլատրվում է կանգառ կատարել նշված վայրում

Այո

Արգելվում է

Միայն ուղևոր նստեցնելու նպատակով

13 / 20

Թո՞ւյլատրվում է կայանել նշված վայրում

Արգելվում է

Միայն մայթին

Միայն մոտոցիկլներին

Թույլատրվում է

14 / 20

Կարմիր ավտոմոբիլը խաչմերուկը կանցնի`

Առաջինը:

Երկրորդը:

Երրորդը:

Վերջինը:

15 / 20

Ո՞ր պատասխանում են ճիշտ թվարկված կանգառի կանոնները խախտած վարորդները:

Կարմիր ավտոմոբիլի և մոտոցիկլի վարորդները

Կապույտ ավտոմոբիլի վարորդը

մոտոցիկլի վարորդը

բոլոր տրանսպորտային միջոցների վարորդները:

16 / 20

Թույլատրվու՞մ է արդյոք ճկուն կամ կոշտ կցիչով քարշակման դեպքում մարդկանց փոխադրումը քարշակվող մեխանիկական տրանսպորտային միջոցում:

Թույլատրվում է ավտոբուսում և տրոլեյբուսում:

Թույլատրվում է բեռնատար ավտոմոբիլի խցիկում և թեթև մարդատար ավտոմոբիլում:

Թույլատրվում է բեռնատար ավտոմոբիլի թափքում և թեթև մարդատար ավտոմոբիլում:

Արգելվում է:

17 / 20

Տրանսպորտային միջոցների վազանց նշանակում է`

Շարժման մեջ գտնվող մեկ կամ մի քանի տրանսպորտային միջոցից առաջ անցնելը` կապված զբաղեցրած գոտուց հանդիպակաց երթևեկության գոտի դուրս գալու հետ:

Շարժման մեջ գտնվող մեկ կամ մի քանի տրանսպորտային միջոցից առաջ անցնելը` կապված զբաղեցրած գոտուց դուրս գալու հետ:

18 / 20

Ինչպե՞ս պետք է վարվեք խաչմերուկից դուրս ձախ շրջադարձի և հետադարձի ժամանակ

Պետք է ճանապարհը զիջել հանդիպակաց տրանսպորտային միջոցներին

Պետք է ճանապարհը զիջել հանդիպակաց տրանսպորտային միջոցներին և համընթաց երթևեկող տրամվայներին

19 / 20

Տեսանելիության բացակայության պատճառով հետընթաց կատարելիս վարորդը պետք է

Ձայնային ազդանշան տա

Միացնի վթարային լուսային ազդանշանը

Դիմի այլ անձանց օգնությանը

20 / 20

Քթից արյունահոսության դեպքում տուժածին օգնություն ցուցաբերելիս պետք է.

Տուժածի գլուխը հետ տանել:

Տուժածի գլուխը կախ գցել և սեղմել քթի վերին հատվածը:

Տուժածի քթի մեջ բամբակի տամպոն դնել:

Թողնել, որ արյունահոսի և ինքնուրույն դադարի: