Թեստ 32

30։00
1 / 20

«Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի համաձայն` անբավարար տեսանելիություն է համարվում`

Ճանապարհի տեսանելիության հեռավորությունը` օրվա մութ ժամանակ:

Ճանապարհի տեսանելիության հեռավորությունը բնակավայրերում` երթևեկելի մասի արհեստական լուսավորվածության բացակայության պայմաններում:

Մառախուղի, անձրևի, ձյունաթափի և (կամ) ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման համար այլ անբարենպաստ եղանակի պայմաններում, ճանապարհի տեսանելիություն և (կամ) մինչև 300 մետր տեսանելիության հեռավորություն:

2 / 20

«Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի համաձայն` «A» և «B» կարգերի տրանսպորտային միջոցներ վարելու միջազգային վարորդական վկայականները կարող են տրվել`

16 տարին լրացած անձանց:

17 տարին լրացած անձանց:

18 տարին լրացած անձանց:

3 / 20

Տրանսպորտային միջոցների շահագործումն արգելվում է, եթե`

Դժվարությամբ է գործի դրվում շարժիչը:

Ավտոբուսում բացակայում է բժշկական դեղատուփը:

Երկու դեպքում էլ:

4 / 20

Տրանսպորտային միջոցների շահագործումն արգելվում է, եթե`

Բացակայում է դողի անվահեցի ամրացման հեղյուսներից թեկուզ մեկը:

Նույն սռնու վրա տեղադրված են պահպանաշերտի տարբեր նախշանկարներով դողեր:

Երկու դեպքում էլ:

5 / 20

Պարտավո՞ր են արդյոք տրանսպորտային միջոցների վարորդները բնակավայրերում ճանապարհը զիջել` կահավորված և նշված կանգառի կետերի տարածքից երթևեկությունը սկսող տրոլեյբուսներին ու ավտոբուսներին:

Այո:

Ոչ:

6 / 20

Նշաններից ո՞րն է վերացնում նախկին բոլոր սահմանափակումները:

- 1 -

- 2 -

- 3 -

- 4 -

- 5 -

7 / 20

Խաչմերուկը երկրորդը կանցնի`

Տրամվայը:

Կարմիր ավտոմոբիլը:

Կապույտ ավտոմոբիլը:

8 / 20

Թույլատրվու՞մ է արդյոք տվյալ իրադրությունում ավտոգնացքի վարորդին անցնել կամուրջի վրայով:

Թույլատրվում է:

Արգելվում է:

9 / 20

Թույլատրված է՞ հետադարձն այս վայրում

Այո

Թույլատրված է, եթե տեսանելիությունը 100 մետր և ավելի է

Ոչ

10 / 20

Այս իրավիճակում

Պարտավոր ենք զիջել ճանապարհը բեռնատարի վարորդին

Կարող ենք նեղ հատվածն անցնել առաջինը

11 / 20

Ո՞ր հետագծով է թույլատրված հետադարձ կատարելը

Միայն Ա

Միայն Բ

Ցանկացած

12 / 20

Ձախ շրջադարձ կատարելիս

Կանցնեք առաջինը թեթև մարդատարի հետ միաժամանակ

Կանցնեք մոտոցիկլից հետո

13 / 20

Թույլատրվու՞մ է արդյոք վարորդին հատել տրանսպորտային միջոցների կայանման տեղերի սահմանները նշող գծանշման հոծ գիծը:

Արգելվում է:

Թույլատրվում է

14 / 20

Միջքաղաքային ավտոբուսների երթևեկությունը բնակավայրերից դուրս թույլատրվում է`

70 կմ/ժ ոչ ավելի արագությամբ:

90 կմ/ժ ոչ ավելի արագությամբ:

110 կմ/ժ ոչ ավելի արագությամբ:

15 / 20

Պարտադի՞ր է արդյոք օրվա լուսավոր ժամերին լապտերների մոտակա լույսը միացված լինի հատուկ առանձնացված գոտիով, հիմնական հոսքին հանդիպակաց երթևեկող ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների վրա:

Պարտադիր է:

Պարտադիր չէ:

16 / 20

Այս իրավիճակում ճանապարհը պարտավոր է զիջել

Թեթև մարդատարի վարորդը

Տրամվայի վարորդը

17 / 20

Կանգառ կատարելը նշված վայրում

Թույլատրվում է

Թույլատրվում է ուղևոր նստեցնելու նպատակով

Արգելվում է

18 / 20

Թույլատրվո՞ւմ է բեռնատարի վարորդին վազանցել տրակտորին, եթե թույլատրելի առավելագույն զանգվածը 3 տոննա է:

Այո

Այո, եթե տրակտորը 30 կմ/ժ-ից պակաս է ընթանում

Ոչ

19 / 20

Զիջել ճանապարհը պարտավոր ենք

Թեթև մարդատարի վարորդին

Ավտոբուսի և թեթև մարդատարի վարոդներին

Բոլոր վարոդներին

20 / 20

Ուշագնացության դեպքում տուժածին պետք է.

Օգնել ընդունել կիսանստած դիրք:

Պառկեցնել և բարձրացնել ոտքերը:

Պառկեցնել` ոտքերը ծնկային հոդերում ծալած:

Պառկեցնել գլուխը բարձր դիրքով: