«ՈՒՍԱՐ» ՍՊԸ-ՈՒՄ ՎԱՐՈՐԴԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՏԵՍԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԴԱՍԸՆԹԱՑԻՑ ՕԳՏՎԵԼՈՒ ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ

 

 

 1.ՊԱՅՄԱՆԱԳՐՈՒՄ ՕԳՏԱԳՈՐԾՎԱԾ ՀԻՄՆԱԿԱՆ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

 

 

 

2.ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԱՌԱՐԿԱՆ

 

 

 

 

3.ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԿՆՔՈՒՄԸ և ՈՒԺԸ ԿՈՐՑՆԵԼԸ

 

4.  ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԱՐԺԵՔԸ ԵՎ ՎՃԱՐՈՒՄԸ

 

 

 

 

 

5.  ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ ՄԱՏՈՒՑՈՂԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐՆ ՈՒ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

Ապահովել մատուցվող ծառայությունից օգտվելու համար Օգտատիրոջ գրանցած տվյալների գաղտիությունը` համաձայն կայքում ներկայացված «Տվյալների գաղտնիության քաղաքականության»։

Օգտատիրոջը   ապահովել    հասանելիություն    ուսումնական    ծրագրերին՝    համաձայն

«Ուսումնական ծրագիրը և դրանից օգտվելու կարգը» հավելվածի և Օգտատիրոջ կողմից ձեռք բերված փաթեթի պայմանների։

Ապահովել առցանց գործիքակազմ դասաժամերի գրանցման կամ չեղարկման համար։

 

 

 

6. ՕԳՏԱՏԻՐՈՋ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐՆ ՈՒ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

 

 

 

7․ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՍՈՒՅՆ ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐՈՒՄ

 

 

8.  ԱՆՀԱՂԹԱՀԱՐԵԼԻ ՈՒԺԻ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆԸ /ՖՈՐՍ-ՄԱԺՈՐ/

 

 

 

 

9.  ԾԱՆՈՒՑՈՒՄՆԵՐ

 

Հավելված 1

 

ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԾՐԱԳԻՐԸ և ԴՐԱՆԻՑ ՕԳՏՎԵԼՈՒ ԿԱՐԳԸ

 

Ուսումնական ծրագիրը բովանդակում է

 

 

Այս բովանդակությունից Տեսադասերը և Թեստային, քննական հարցերի մեկնաբանությունները հասանելի են միայն ուսումնական սրահներում։

 Ընդ որում թեմատիկ դասերը իրենց տեսադասերով հասանելի են միայն հստակ հերթականությամբ։ Թեմատիկ յուրաքանչյուր հաջորդ դասը ակտիվանում է միայն նախորդը դիտարկելուց հետո։

 Հասանելիությունը ուսումնական ծրագրին

 Վճարում կատարելը բավարար չէ ուսումնական սրահում ծրագրերին հասանելություն ստանալու համար։ Երբ Օգտատերը ուսումնական սրահ է այցելում առաջին անգամ, իր հետ պետք է ունենա վավեր անձնագիր կամ նույնականացման քարտ և հեռախոս՝ հասանելի այն հեռախոսահամարով, որը varord.am վեբ կայքում կամ AppStore-ում կամ Google Play-ում տեղակայված varord.am հավելվածներում գրանցվել է որպես անձնական տվյալ։ Անձնագրի կամ նույնականացման քարտի բացակայության, ինչպես նաև նախապես գրանցած հեռախոսահամարի անհասանելության դեպքում Օգտատիրոջ հասանելիության ակտիվացումը կդառնա անհնար, որի պատասխանատվությունը կրում է Օգտատերը։

 Ուսումնական ծրագրին հասանելիություն ստանալու համար համակարգ պետք է մուտքագրվի վերջինիս լուսանկարը, անձնագրի սերիան և համարը, և անձնագրի լուսանկարը (անձնագրի երկրորդ էջը կամ նույնականացման քարտի դիմերեսը)։ Եթե Օգտատիրոջ գրանցած անունը և ազգանունը նույնական չեն անձը հաստատող փաստաթղի հետ, ապա մեր աշխատակիցը կարող է փոխել այդ տվյալները։

 «Ուսար ՍՊԸ»-ի աշխատակիցի կողմից համակարգում Օգտատիրոջ անձնագրային տվյալները ստուգելուց մուտքագրելուց հետո, varord.am-ում՝ միայն Օգտատիրոջը հասանելի տիրույթում հայտնվում է Նույնականացման կոդ, որի կիրառումը թույլ է տալիս հասանելիություն ուսումնական ծրագրերին։

 

 

 

 

 

Ուսումնական ծրագրից օգտվելը

 

Օգտատերը Ուսումնական ծրագրից կարող է օգտվել միայն ի սկզբանե գրանցած դասաժամին և ի սկզբանե գրանցած ուսումնական սրահում։

 Ուսումնական ծրագրից կարող են օգտվել միայն տեսողության և/կամ լսողության խնդիրներ չունեցող անձինք։

 Ուսումնական ծրագրից հնարավոր է օգտվել միայն ուսումնական սրահում տեղակայված համակարգչից ու դրան կից պերիֆերիկ սարքերից։ Որպես բացառություն, օգտատերը կարող է օգտագործել միայն իր անձնական ականջակալները (միայն լարային միացումով)։

 Արգելվում է հեռախոսով կամ ցանկացած այլ սարքով տեսագրությունը, ձայնագրությունը կամ տեսաձայնագրությունը։

Տեսագրելու, ձայնագրելու կամ տեսաձայնագրելու դեպքում դասընթացը կարող է դադարեցվել։ Այս հիմքով դադարեցված դասընթացի մասով Օգտատերը գումարի հետվերադարձ չի կարող պահանջել։

 Արգելվում է ծխելը ուսումնական սրահում։

 Արգելվում է ուսումական համակարգիչների մոտ ուտելը կամ սնունդը սեղանին դնելը։ Արգելվում է աղմկելը, ինչը կխանգարի մյուս սովորողներին։

 

 

Հավելված 2

 

ԱՌԱՋԱՐԿՎՈՂ ՓԱԹԵԹՆԵՐ

 

500 դրամ 3000-ի փոխարեն

Այս տարբերակից հնարավոր է օգտվել միայն մեկ անգամ՝ պայմանով, որ մինչ այդ Օգտատերը այլ փաթեթից չի օգտվել։

Արժեքը՝ 500 դրամ․

Դասերի քանակը՝ 1․

Պայմանագրի տևողությունը՝ 5 օր․

Ամրագրված դասաժամը հնարավոր է չեղարկել մինչև դասը սկսելը, եթե ամրագրումից չի անցել 20 րոպե կամ էլ մինչև դասի մեկնարկը կա 12 ժամից ավել ժամանակ։ 

 

Իմ ժամանակը

Արժեքը՝ 39900 ՀՀ դրամ, զեղչի գործողության ժամկետի դեպքում 30900 ՀՀ դրամ։ Զեղչի գործողության ժամկետի դեպքում Օգտատերը տեսնում է զեղչվող գումարի մեծությունը (9000 դրամ)։ Եթե այն առկա չէ, զեղչի ժամկետը սպառվել է։

Դասերի քանակը՝ 20․

Պայմանագրի տևողությունը՝ 60 օր․

Ամրագրված դասաժամը հնարավոր է չեղարկել հետևյալ պայմաներով

Ամրագրված դասաժամը հնարավոր է չեղարկել մինչև դասը սկսելը, եթե ամրագրումից չի անցել 20 րոպե կամ էլ մինչև դասի մեկնարկը կա 12 ժամից ավել ժամանակ։ 

 

Ինձ հարմար է

Արժեքը՝ 33900 ՀՀ դրամ, զեղչի գործողության ժամկետի դեպքում 27900 ՀՀ դրամ։ Զեղչի գործողության ժամկետի դեպքում Օգտատերը տեսնում է զեղչվող գումարի մեծությունը (6000 դրամ)։ Եթե այն առկա չէ, զեղչի ժամկետը սպառվել է։ Օգտատերը կարող է դասաժամեր ընտրել 09․00-ից 14․30-ի սահմաններում։

Դասերի քանակը՝ 20․

Պայմանագրի տևողությունը՝ 30 օր․

Ամրագրված դասաժամը հնարավոր է չեղարկել մինչև դասը սկսելը, եթե ամրագրումից չի անցել 15 րոպե կամ էլ մինչև դասի մեկնարկը կա 24 ժամից ավել ժամանակ։ 

 

 

Ժամավճարով

Արժեքը՝ 3000 ՀՀ դրամ,

Դասերի քանակը՝ 1,

Պայմանագրի տևողությունը՝ 10 օր․

Ամրագրված դասաժամը հնարավոր է չեղարկել մինչև դասը սկսելը, եթե ամրագրումից չի անցել 15 րոպե կամ էլ մինչև դասի մեկնարկը կա 12 ժամից ավել ժամանակ։ 

 

 

Հավելված 3

 

ԴԱՍԱԺԱՄԵՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ/ ՉԵՂԱՐԿՄԱՆ և ԻՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ

 

Դասաժամերի գրանցումը կամ չեղարկումը իրականացվում է varord.am վեբ կայքում կամ AppStore-ում կամ Google Play-ում տեղակայված varord.am հավելվածների գործիքակազմի կիրառմամբ։ Դասաժամի գրանցման կամ չեղարկման այլ տարբերակներ կիրառել հնարավոր չէ։

 Օգտատերը նախ պետք է ընտրի ուսումնական սրահը (եթե ընտրելու հնարավորություն կա), հետո առաջարկվող դասաժամերից ընտրի իրեն հարմար տարբերակը, եթե դասաժամը հասանելի է (ներկայացված է կանաչ գույնով)։

 Օգտատերը գրանցված դասաժամին կարող է օգտվել Ուսումնական ծրագրից միայն այն ուսումնական սրահում, որը ընտրել դասաժամի գրանցման ժամանակ։

 Դասի չեղարկման գործիքները ևս պարզ են ու ինքնին հասկանալի։ Դասը հնարավոր է չեղարկել մինչև դրա մեկնարկի ժամը, եթե գրանցված դասերի ներկայացման աղյուսակում՝ դասաժամի ներկայացման տվյալների տողում առկա «չեղարկել» կոճակը։

Դասաժամի «բաց թողնված» կարգավիճակը նշանակում է, Օգտատերը գրանցված դասաժամին Ուսումնական սրահում տեղադրված համակարգչում չի մուտքագրել Նույնականացման կոդը։ Նախապես գրանցված դասաժամերի իրացման տեսանկյունից, «Բաց թողնված» կարգավիճակով դասաժամը համարժեք է «կայացած» կարգավիճակ (Օգտատերը օգտագործել է դասաժամը) ունեցող դասաժամերին։ Օրինակ՝ Օգտատերը նախապես վճարել է 20 դասաժամի համար, որից 18-ը օգտագործել է , իսկ երկուսը բաց է թողել։ Սա նշանակում է իրացված դասաժամերից 18-ը ունի «կայացած» կարգավիճակ, երկուսը՝ «բաց թողնված», որոնց հանրագումը 20 դասաժամ է։ Հետևաբար օգտատերը սպառել է 20 դասաժամը, որի համար վճարել էր։

 Օգտատերը գրանցված դասաժամից կարող է օգտվել մինչև դրա ավարտը՝ ցանկացած պահի։

 Մեկ դասաժամի տևողությունը 58-60 րոպե է։ Դասաժամի սկիզբը՝ հաշվարկվում է գրանցված ժամից, անկախ այն բանից, թե որ պահին Օգտատերը կակտիվացնի այն։

 Օգտատիրոջ ուշացումները իր պատասխանատվությունն են, և բաց թողնված րոպեները կամ դասն ամբողջությամբ վերականգնման կամ լրացման ենթակա չեն։

 

«ՈՒՍԱՐ» ՍՊԸ ՀՎՀՀ` 01251991

Վեբ-կայք` www.varord.am

Հրապարակային պայմանագիր