«ՈՒՍԱՐ» ՍՊԸ-ՈՒՄ ՎԱՐՈՐԴԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՏԵՍԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԴԱՍԸՆԹԱՑԻՑ ՕԳՏՎԵԼՈՒ ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ
1.ՊԱՅՄԱՆԱԳՐՈՒՄ ՕԳՏԱԳՈՐԾՎԱԾ ՀԻՄՆԱԿԱՆ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
- Հրապարակային պայմանագիր՝ «Ուսար» ՍՊԸ-ի և varord.am հավելվածն օգտագործող անձի (այսուհետև Օգտատեր) միջև անուղղակի կնքվող պայմանագիր, կապված varord.am հավելվածն օգտագործելու իրավահարաբերությունների հետ։
- Ծառայություն մատուցող՝ «ՈՒՍԱՐ» ՍՊԸ։
- Օգտատեր՝ AppStore-ում կամ Google Play-ում տեղակայված varord.am հավելվածն օգտագործող անձ։ Օգտատեր եզրի փոխարեն կարող է կիրառել դուք, ձեզ, ձեր բառերը, որոնք հղում են անում օգտատիրոջը։
- Ուսումնական ծրագիր՝ Վարորդական իրավունքի որակավորման տեսական քննությանը նախապատրաստվելու ուսումնական ծրագիր` համաձայն հավելված 1-ում ներկայացված բովանդակության։
- Տվյալների գաղտնիության քաղաքականություն – հավելված 2-ում ներկայացված իրավանորմերի ամբողջություն, որոնցով սահմանվում է Ծառայություն մատուցողի կողմից Օգտատիրոջ տվյալների պահպանումը կամ օգտագործումը։
- Անհատական տվյալներ – տվյալներ, որոնք օգտատերը ներմուծում է varord.am կայքում գրանցվելիս և որոնք ձևավորվում են մեր ծառայություններից օգտվելիս։
2.ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԱՌԱՐԿԱՆ
- Հրապարակային պայմանագրի համաձայն, Ծառայություն մատուցողը պարտավորվում է Օգտատիրոջը ապահովել հասանելություն Ծառայություն մատուցողի ուսումնական ծրագրին varord.am հավելվածի միջոցով, նախատեսված հեռախոսով օգտագործելու համար։
- Ուսումնական ծրագիրն ունի անվճար ու վճարովի բաժիններ։ Վճարովի մասը հասանելի միայն այն Օգտատերերին, ովքեր վճարել ու ակտիվացրել են հասանելիությունը այդ մասին։
- Օգտատերը կարող է այս ծրագրից օգտվել միան մեկ սարքով։ ՄԻաժամանակ երկու կամ ավելի սարքերով օգտվելու դեպքում, ուսումնական ծրագիրը հասանելի է լինելու միայն մեկ սարքի վրա։
3.ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԿՆՔՈՒՄԸ և ՈՒԺԸ ԿՈՐՑՆԵԼԸ
- Հրապարակային պայմանագիրը կողմերի համար իրավական ուժ է ստանում Օգտատիրոջ հավելվածում գրանցվելու կամ մուտք լինելու պահից։
- Օգտատերը Հրապարակային պայմանագրի կնքմամբ հաստատում է, որ ինքն ամբողջությամբ ծանոթացել է Հրապարակային պայմանագրի դրույթներին, դրան կից հավելվածներին, և դրանցում ներկայացված պայմաններն իր համար ամբողջությամբ հասկանալի և ընդունելի են, ու Հրապարակային պայմանագրով նախատեսված ծառայությունների մատուցումը բխում է իր իրական շահերից։
- Սույն պայմանագրի դրույթները կոնկրետ օգտատիրոջ մասով կորցնում են ուժը, եթե Օգտատերը դիմել է Ծառայություն մատուցողին իր տվյալները Ծառայություն մատուցողի տվյալների բազայից ջնջելու համար։
- ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԱՐԺԵՔԸ ԵՎ ՎՃԱՐՈՒՄԸ
- Ծառայության արժեքը որոշվում է կոնկրետ պահին varord.am-ում ներկայացված գնառաջարկով։
- Օգտատիրոջ կողմից ծառայությունն ակտիվացնելուց հետո գների կամ այլ պայմանների փոփոխությունը չի կարող հետին ժամանակով անդրադառնալ Օգտատիրոջ կողմից ձեռք բերված փաթեթի վրա։
- Վճարումը կարող է իրականացվել միայն AppStore-ում կամ Google Play-ում տեղակայված varord.am հավելվածների վճարման գործիքակազմով։
- Հաշվի առնելով, որ Օգտատերը կարող է նախապես ծանոթանալ ուսուցման մեթոդաբանությանը և գործիքակազմին անվճար տիրույթում և, որ ծառայության ակտիվացման պահից Օգտատիրոջը հասանելի է դառնում ուսումնական ծրագիրն ու գործիքակազմը ամբողջությամբ, Օգտատիրոջ կողմից Ծառայություն մատուցողին գումարի ետվերադարձի պահանջ չի կարող ներկայացվել։
- Օգտատիրոջ կողմից ձեռք բերված փաթեթը չի կարող փոխարինվել մեկ այլ փաթեթով։
- Օգտատերոջ համար ծառայությունը ակտիվանում է, եթե օգտատերը կամ երրորդ անձը varord.am-ում Օգտատիրոջ հաշվին վճարում է անում։
- ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ ՄԱՏՈՒՑՈՂԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐՆ ՈՒ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
- Ծառայություն մատուցողը պարտավոր է.
Ապահովել մատուցվող ծառայությունից օգտվելու համար Օգտատիրոջ գրանցած տվյալների գաղտիությունը։
Օգտատիրոջը ապահովել հասանելիություն ուսումնական ծրագրին։ Հասանելիությունը ենթադրում է, որ ցանկացած օրվա ընթացքում առնվազն 22 ժամ ծրագիրը պետք է հասանելի լինի Օգտատիրոջը, եթե նա ունի պատշաճ որակի ինտերնետ կապ։
Պահպանել Օգտատիրոջ տվյալները համաձայն հավելված երկուսում ներկայացված պահանջների։
Ծառայությունն մատուցողն իրավունք ունի.
- Առանց օգտատիոջը տեղեկացնելու փոփոխությունները անել ուսումնական ծրագրում, եթե դրանք նախատեսված են ուսուցման որակը բարելավելու համար։
- ՕԳՏԱՏԻՐՈՋ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐՆ ՈՒ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
- Օգտատերը պարտավոր է.
- Հավելվածն օգտագործել բացառապես իր անձի ուսուցման համար։ Արգելվում է օգտահաշիվը երրորդ անձի փոխանցելը կամ հավելվածը օգտագործելու միջոցով խմբակային ուսուցում կազմակերպելը։
- varord.am վեբ կայքի կամ AppStore-ում կամ Google Play-ում տեղակայված varord.am հավելվածների միջոցով մուտքագրել հավաստի տվյալներ։
- պահպանել իր տվյալների գաղտնիությունը։
- Օգտատերն իրավունք չունի.
- Որևէ կերպ տեսագրել, ձայնագրել, կամ տեսաձայնագրել ուսումնական նյութը։
- Որևէ կերպ տարածել ուսումնական նյութը։
7․ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՍՈՒՅՆ ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐՈՒՄ
- Ծառայություն մատուցողը, առանց մյուս կողմի հետ համաձայնեցնելու կարող է փոփոխություններ կատարել հրապարակային պայմանագրի դրույթներում։ Փոփոխված դրույթները չեն կարող ունենալ իրավական ուժ, եթե Օգտատերը հրապարակային պայմանագրի դրույթների մասին իր համաձայնությունը հաստատել է մինչև դրանք փոփոխվելը։
- ԱՆՀԱՂԹԱՀԱՐԵԼԻ ՈՒԺԻ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆԸ /ՖՈՐՍ-ՄԱԺՈՐ/
- Հրապարակային պայմանագրով պարտավորություններն ամբողջությամբ կամ մասնակիորեն չկատարելու համար կողմերն ազատվում են պատասխանատվությունից, եթե դա եղել է անհաղթահարելի ուժի ազդեցության արդյունք, որը ծագել է Հրապարակային պայմանագիրը կնքելուց հետո, և որը կողմերը չէին կարող կանխատեսել կամ կանխարգելել: Այդպիսի իրավիճակներն են` երկրաշարժը, ջրհեղեղը, պատերազմը, ռազմական և արտակարգ դրություն հայտարարելը, քաղաքական հուզումները, գործադուլները, հաղորդակցության միջոցների աշխատանքի դադարեցումը, պետական մարմինների ընդունված ակտերը և այլն, որոնք անհնարին են դարձնում Հրապարակային պայմանագրով սահմանված պարտավորությունների կատարումը: Եթե արտակարգ ուժի ազդեցությունը շարունակվում է 3 /երեք/ ամսից ավելի, ապա Հրապարակային պայմանագրի կողմերից յուրաքանչյուրն իրավունք ունի լուծել Հրապարակային պայմանագիրը` այդ մասին նախապես տեղյակ պահելով մյուս կողմին:
Հավելված 1
ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԾՐԱԳԻՐԸ և ԴՐԱՆԻՑ ՕԳՏՎԵԼՈՒ ԿԱՐԳԸ
Ուսումնական ծրագիրը բովանդակում է
- Տեսադասեր ճանապարհային երթևեկության կանոնների, նշանների, գծանշումների, վարորդի իրավունքների ու պարտականությունների, տրանսպորտային միջոցի շահագործումն արգելող անսարքությունների ու երթևեկության անվտագության սկզբունքների մասին։
- Գիտելիքների ստուգման թեստային հարցեր
- Թեստային հարցերին կից մեկնաբանություններ, որոնք հասանելի են ոչ բոլոր հարցերի համար
- Բովանդակության և հարցերի թեմատիկ խմբավորում, արդյունավետության գնահատման գործիքներով
- Վարորդական իրավունքի որակավորման տեսական քննության թեստերի տիպային օրինակներ
- Գնահատման գործիքներ Օգտատիրոջ գիտելիքները ստուգելու համար։
Թեմատիկ դասերը իրենց տեսադասերով հասանելի են միայն հստակ հերթականությամբ։ Թեմատիկ յուրաքանչյուր հաջորդ դասը ակտիվանում է միայն նախորդը դիտարկելուց հետո։
Հավելված 2
ՏՎՅԱԼՆԵՐԻ ԳԱՂՏՆԻՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ
«Տվյալների գաղտնիության քաղաքականությունը» նկարագրում է մեր ծառայություններից օգտվելիս Ձեր մասին տեղեկատվության հավաքագրման, օգտագործման և բացահայտման վերաբերյալ մեր քաղաքականությունը, ընթացակարգերը, և ներկայացնում է ձեզ՝ ձեր տվյալների գաղտնիության իրավունքների և այն մասին, թե ինչպես է Օրենքը ձեզ պաշտպանում:
Մեր ծառայությունների հետ կապված Ձեր անձնական տվյալները մենք օգտագործում ենք ձեզ ծառայություն մատուցելու, ինչպես նաև այդ ծառայությունները ավելի լավը դարձնելու համար։
Սույնով դուք համաձայնվում եք, որ մեր ծառայություններից օգտվելու համար ձեր կողմից ներմուծված կամ ծառայությունների մատուցման հետ կապված հավաքագրված տեղեկատվությունը մենք կարող ենք օգտագործել սույն «Տվյալների գաղտնիության քաղաքականությունը» համաձայնագրի պայմաններին համապատասխան։
Ձեր անհատական տվյալների հավաքագրումը և օգտագործումը
Անձնական տվյալներ
Մեր ծառայություններից օգտվելու համար անհրաժեշտություն է ծագում հավաքագրել որոշ անձնական տվյալներ, որոնք դուք մուտքագրում եք varord.am համակարգում գրանցվելիս։ Հարցվող անձնական տվյալներ կարող են լինել ձեր անուն ազգանունը և էլ․ փոստի հասցեն։ Հնարավոր է նաև այլ անձնական տվյալների հարցում որի ներմուծումը ձեր հայեցողությունն է։
Անձնական տվյալները մեր կողմից կարող են օգտագործվել միայն ձեզ որոշակի տեղեկատվություն փոխանցելու կամ ձեզ համար մեր ծառայությունը առավել արդյունավետ դարձնելու նպատակով։ Որևէ տեղեկատվություն հրապարակման ենթակա չէ։ Այս տեղեկությունները կարող են հասանելի լինել միայն ձեզ։
Գրանցված անձնական տվյալները փոփոխման ենթակա չեն։
Ծառայությունների վճարման վերաբերյալ տվյալներ
Վճարումը կատարվում է ֆինանսական կազմակերպությունների կողմից առաջարկվող գործիքների միջոցով, հետևաբար մեզ հասանելի չեն վճարողի բանկային քարտի կամ վճարային օգտահաշվի տվյալներ, բացառությամբ վճարողի անունի ու վճարման պահի միասին տեղեկատվության։
Ծառայությունների մատուցման վերաբերյալ տվյալներ
Տեղեկատվությունը հավաքագրվում է ինքնաշխատ կերպով։ Այն բովանդակում է տեղեկություն մեր ծառայություններից օգտվելու մասին։ Հավաքագրված տեղեկությունները ենթակա չեն հրապարակման և հասանելի են միայն ձեզ։ Մենք իրավունք ունենք օգտագործելու սույն տեղեկությունը վիճակագրության, վերլուծությունների համար, որտեղ անձնական տվյալները դիտարկվում են որպես վիճակագրական ընտրանքի մաս։
Ձեր անհատական տվյալներից հրապարակման ենթակա կլինի միայն այն հատվածը, որը դուք համակարգ կներմուծեք որպես հրապարակելի տեղեկությունը, օրինակ ձեր կարծիքը մեր ծառայությունների մասին։
Ձեր անձնական տվյալների պահպանումը
Ընկերությունը կպահպանի ձեր անձնական տվյալները միայն այնքան ժամանակ, որքան դա անհրաժեշտ է սույն Գաղտնիության քաղաքականության մեջ նշված նպատակների համար: Մենք կպահպանենք և կօգտագործենք ձեր անձնական տվյալները այնքանով, որքանով դա անհրաժեշտ է մեր իրավական պարտավորությունները կատարելու համար (օրինակ, եթե մեզանից պահանջվում է պահպանել ձեր տվյալները `գործող օրենքներին համապատասխանելու համար), վեճերը լուծելու և մեր իրավական համաձայնագրերն ու քաղաքականությունները կատարելու համար:
Ընկերությունը նաև կպահի օգտագործման տվյալները `ներքին վերլուծության նպատակով: Օգտագործման տվյալները հիմնականում պահվում են ավելի կարճ ժամանակահատվածում, բացառությամբ այն դեպքերի, երբ դրանք օգտագործվում են անվտանգության ամրապնդման կամ մեր ծառայության գործունակությունը բարելավելու համար, կամ մենք իրավաբանորեն պարտավոր ենք այդ տվյալները պահպանել ավելի երկար ժամանակահատվածներով:
Անհատական տվյալների փոխանցումը
Բացառվում է անհատական տվյալների փոխանցումը որևէ կազմակերպության կամ անձի։ Դրանք կարող են փոխանցվել միայն պետական մարմիններին, եթե դրանք ստանալու համար վերջիններս ունեն իրավական հիմքեր։
Անձնական տվյալները գրանցման բազաներից հեռացնելը
Ընկերությունը կարող է ձեր տվյալները համակարգից հեռացնել առանց ձեզ տեղեկացնելու՝ իր հայեցողությամբ։
Ձեր անձնական տվյալների բացահայտումը
Որոշակի հանգամանքներից, Ընկերությունից կարող է պահանջվել բացահայտել ձեր Անհատական տվյալները, եթե դա պահանջվում է օրենքով կամ պետական մարմինների (օրինակ ՝ դատարանի կամ պետական գործակալության) հիմնավոր հարցումներին պատասխանելու համար:
Այլ իրավական պահանջներ
Ընկերությունը կարող է ձեր անձնական տվյալները բացահայտել բարեխղճորեն այն համոզմամբ, որ նման գործողությունն անհրաժեշտ է ՝
- Ընկերության իրավունքները կամ գույքը պաշտպանելու համար
- ծառայությունից օգտվողների կամ հասարակության անձնական անվտանգությունը ապահովելու համար
Ձեր անձնական տվյալների անվտանգությունը
Ձեր անձնական տվյալների անվտանգությունը մեզ համար կարևոր է, բայց հիշեք, որ ինտերնետով փոխանցման ոչ մի եղանակ կամ էլեկտրոնային պահեստավորման եղանակ 100% անվտանգ չէ: Չնայած մենք ձգտում ենք օգտագործել ձեր անձնական տվյալները պաշտպանելու համար առևտրային առումով ընդունելի միջոցներ, մենք չենք կարող երաշխավորել դրանց բացարձակ անվտանգությունը:
Երեխաների մասին տեղեկությունները
Մեր ծառայությունը չի կարող հետաքրքրել 13 տարեկանից ցածր որևէ մեկին: Մենք գիտակցաբար չենք հավաքում անձը հաստատող տեղեկություններ 13 տարեկանից ցածր անձից: Եթե ծնող եք կամ խնամակալ եք, և տեղյակ եք, որ ձեր երեխան մեզ անձնական տվյալներ է տրամադրել, խնդրում ենք կապվեք մեզ հետ։ Մենք մեր տվյալների բազայից կհեռացնենք այդ տվյալները։
Փոփոխությունները «Տվյալների գաղտնիության քաղաքականության» մեջ։
Մենք կարող ենք ժամանակ առ ժամանակ թարմացնել մեր «Տվյալների գաղտնիության քաղաքականության»: Մենք ձեզ կտեղեկացնենք ցանկացած փոփոխության մասին ՝ այս էջում տեղադրելով նոր Գաղտնիության քաղաքականություն:
Խորհուրդ է տրվում պարբերաբար վերանայել այս Գաղտնիության քաղաքականությունը `ցանկացած փոփոխության համար: Այս Գաղտնիության քաղաքականության մեջ կատարված փոփոխություններն ուժի մեջ են, երբ դրանք տեղադրվում են այս էջում:
Զանգեք մեզ
Եթե դուք ունեք հարցեր կապված մեր «Տվյալների գաղտնիության քաղաքականության» հետ, ապա զանգեք մեզ +37455777321
«ՈՒՍԱՐ» ՍՊԸ ՀՎՀՀ` 01251991
Վեբ-կայք` www.varord.am